Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.03.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.03.2021
Дата вступления в силу
18.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2021 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.1 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն ապրանքների ցանկի 2.1 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի մարտի 16-ի թիվ 30 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

այն ապրանքների ցանկի 2.1 բաժնում կատարվող, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ

 

2.1 բաժնի ծանոթագրությունից առաջ՝ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ F ցուցակով.

 

«Ցուցակ F

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Բանաձևը

Նյութը

Անվանումը

Խումբ I

CHF2CHF2

ՀՖԱ-134

1,1,2,2-տետրաֆտորէթան

2903 39 290 0-ից

CH2FCF3

ՀՖԱ-134а

1,1,1,2-տետրաֆտորէթան

2903 39 260 0

CH2FCHF2

ՀՖԱ-143

1,1,2-տրիֆտորէթան

2903 39 290 0-ից

CHF2CH2CF3

ՀՖԱ-245fа

1,1,1,3,3,-պենտաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CF3CH2CF2CH3

ՀՖԱ-365mfc

1,1,1,3,3-պենտաֆտորբութան

2903 39 290 0-ից

CF3CHFCF3

ՀՖԱ-227еа

1,1,1,2,3,3,3-հեպտաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CH2FCF2CF3

ՀՖԱ-236сb

1,1,1,2,2,3-հեքսաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CHF2CHFCF3

ՀՖԱ-236еа

1,1,1,2,3,3-հեքսաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CF3CH2CF3

ՀՖԱ-2361fа

1,1,1,3,3,3-հեքսաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CH2FCF2CHF2

ՀՖԱ-245са

1,1,2,2,3,-պենտաֆտորպրոպան

2903 39 270 0-ից

CF3CHFCHFCF2CF3

ՀՖԱ-43-l0mee

1,1,1,2,2,3,4,5,5,5-դեկաֆտորպենտան

2903 39 290 0-ից

CH2F2

ՀՖԱ-32

դիֆտորմեթան

2903 39 210 0

CHF2CF3

ՀՖԱ-125

պենտաֆտորէթան

2903 39 240 0-ից

CH3CF3

ՀՖԱ-143а

1,1,1-տրիֆտորէթան

2903 39 240 0-ից

CH3F

ՀՖԱ-41

ֆտորմեթան

2903 39 290 0-ից

CH2FCH2F

ՀՖԱ-152

1,2-դիֆտորէթան

2903 39 290 0-ից

CH3CHF2

ՀՖԱ-152а

1,1-դիֆտորէթան

2903 39 250 0

Խումբ II

CHF3

ՀՖԱ-23

տրի ֆտորմեթան

2903 39 230 0»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան