Գլխավոր տեղեկություն
Номер
N 803-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2022
Дата вступления в силу
04.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2022 թվականի N 803-Լ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և 153-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 13-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

02.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 2-ի N 803-Լ որոշման

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ դրանով իսկ վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն թեմայով: Ծրագիրը հիմնված է նախորդ գործողությունների ազգային ծրագրի վերլուծության վրա և հաշվի է առնում ձեռքբերումներն ու քաղած դասերը:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանների կանանց և աղջիկների առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Ագրեսիվ պատերազմի արդյունքում զոհվել է 80-ից ավելի քաղաքացիական անձ, նրանցից 12-ը կանայք են, ընդ որում, նրանց մեծամասնությունը կազմում են տարեցները:

Ագրեսիվ պատերազմի արդյունքում բռնի տեղահանվեց և Հայաստանում ապաստան ստացավ 91.000-ից ավելի մարդ, նրանց 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Ուժի կիրառումը իր բացասական ազդեցությունն ունեցավ տարածաշրջանային կայունության վրա, վտանգվեցին հարյուր հազարավոր մարդկանց կյանքերն ու առողջությունը:

Ագրեսիվ պատերազմը սկսվել և ընթացել է COVID-19 համավարակի պայմաններում՝ դրանով իսկ ավելի բարդացնելով կանանց և աղջիկների ծանր իրավիճակը:

Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգային բաղադրիչին: Ծրագրում առանձին մատնանշվում են բռնի տեղահանված կանանց խնդիրները և նոր սահմանային իրավիճակի արդյունքում ստեղծված անվտանգային մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը կանանց և աղջիկների վրա: Ծրագիրը կարևորվում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը:

Ծրագիրն ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված և, լինելով կենսունակ փաստաթուղթ, հնարավորություն ունի իրավիճակին համահունչ լինելու նպատակով վերանայվել կամ վերախմբագրվել:

Ծրագիրը գրվել է ներառական մասնակցության սկզբունքով: Մասնավորապես՝ դրա մշակման գործընթացում, բացի պետական կառույցներից, ներգրավված են եղել հասարակական կազմակերպություններն ու պատերազմի ազդեցությունը կրած կանայք, այդ թվում՝ Արցախից տեղահանվածները:

Ծրագիրը վերահաստատում է երկրի ներսում տարբեր կառույցների միջև, ինչպես նաև միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Այսպես, հիմնվելով «Մասնակցություն», «Պաշտպանություն», «Կանխարգելում», «Վերականգնում ու օժանդակություն» Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիմնական սյուների վրա, Հայաստանի 2022-2024 թթ. գործողությունների ազգային ծրագրում ավելանում է նոր՝ համագործակցություն առանձին ուղղությունը: Ծրագիրը սահմանում է մոնիթորինգի նոր ռազմավարություն և առաջարկում է այնպիսի մեխանիզմ, որը կարող է լավագույնս գնահատել դրա իրականացման արդյունավետությունը:

Ծրագիրը համահունչ է կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության հարցերով Հայաստանի այլ ռազմավարությունների հետ, ինչը թույլ է տալիս ճիշտ հաշվարկել և օգտագործել հնարավոր մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Ծրագրում հաշվի են առնվել Հայաստանի կողմից կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի, Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, 2030 կայուն զարգացման նպատակների, Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի և այլ շրջանակում:

Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի դրույթների իրականացումը որպես կարևոր խնդիր ընդգրկել է նաև Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 թթ. իր անդամակցության գերակայությունների ցանկում:

Լինելով զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարող երկիր՝ Հայաստանը նշված ծրագրում մեծ նշանակություն է տալիս կանանց և աղջիկների դերակատարությանը ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը շեշտում է. «բոլոր պետությունների պատասխանատվությունը՝ վերջ դնելու անպատժելիությանը և քրեական պատասխանատվության ենթարկելու ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ նրանց, ովքեր կանանց և աղջիկների նկատմամբ իրականացրել են սեռական և այլ բռնություններ և ընդգծում է, որ հնարավորության դեպքում, այս հանցագործությունները պետք է բացառվեն համաներման դրույթներից»:

 

2. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Մասնակցություն (Participation)

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Արդյունքային ցուցանիշները

Կատա-րման ժամկետ-ները

Պատասխանատու կատարողները

Համակատարողները

Ֆինանսավոր-

ման աղբյուրները

1.

Զինված ուժերի տարբեր

ստորաբա-ժանումներում

կանանց ներգրավմանն

ուղղված քաղաքակա-

նության խթանում

Իրազեկվածու-

թյան բարձրացում

զինված ուժերում

ծառայող կանանց

դերի վերաբերյալ

Պաշտպանու-

թյան ոլորտի

քաղաքականու-

թյան մշակման

գործընթացնե-

րում կանանց

ներգրավվա-

ծության խթան-

ման համար

համապատաս-

խան մեխա-

նիզմների

ներդրում ՀՀ

ռազմական

ուսումնական

հաստատու-

թյուններում կին

դիմորդների

թվի ավելացում

2022-2024

ՀՀ պաշտպա-

նության

նախարարություն

Մարդու

իրավունքների

պաշտպան

(համաձայնությամբ)

Միջազգային

կազմակերպու-

թյուններ, շահագրգիռ

երկրներ,

հասարակական

կազմակերպու-

թյուններ

(համաձայնությամբ)

Միջազգային

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Հասարակական

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Օրենքով

չարգելված այլ

աղբյուրներ

2.

Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման խթանում

Ոստիկանության ակադեմիայում կին դիմորդների և դասախոսների ներգրավվածության ընդլայնում: Ոստիկանության համակարգում որոշում կայացնողների իրազեկում, կանանց հիմնահարցերի և կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների

վերաբերյալ

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ դասընթացների թվի ավելացում

2022-2024

ՀՀ

ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

Ապահովել սահմանամերձ շրջանների կանանց (այդ թվում՝ անվտանգային նոր իրավիճակում գտնվող) և բռնի տեղահանված կանանց ներգրավվածությունը անվտանգային հարցերի քննարկմանը

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և համայնքային զարգացման ծրագրերի մշակմանը կանանց ներգրավվածության և մասնակցության ապահովում

Կանանց անվտան-

գային կարիքների

գնահատում

Հասարակական

կազմակերպու-

թյունների, այդ

թվում՝ կանանց

ռեսուրս կենտրոն-

ների ծրագրերում

անվտանգային

բաղադրիչի

ներառում

Համայնքներում ավագանիների կին անդամների համար անվտանգային հարցերով քննարկումների և դասընթացների թվի ավելացում Կանանց անվտանգային

կարիքների

գնահատման

արդյունքների

արտացոլում ՀՀ

բոլոր ռազմա-

վարություն-

ներում

2022-2024

Սահմանամերձ համայնքների տեղական ինքնա-կառավարման մարմիններ

ՀՀ պետական կառավարման այլ մարմիններ Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր-

պություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

4.

Կլիմայի փոփոխության

ազդեցության մեղմման և հարմարվողա-կանության

ազգային և համայնքային

ծրագրերի մշակման և

որոշումների կայացման

գործընթացներում

կանանց մասնակցության

ապահովում

Կլիմայի փոփոխու-

թյանն առավել

խոցելի տնտե-

սական ոլորտների

և համայնքների

նույնականացում և

ծրագրերի մշակում՝

կանանց մասնա-

գիտական և

հասարակական

խմբերի

ներգրավմամբ

Համապատաս-

խան ոլորտների

վերաբերյալ

ազգային և

համայնքային

ծրագրերում

կանանց մաս-

նակցության

հավասար

հնարավո-

րությունների

ապահովում

2022-2024

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման և

տեղական

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

Միավորված ազգերի

կազմակերպության

զարգացման ծրագիր

(համաձայնությամբ)

Միջազգային այլ

կազմակեր-

պություններ,

շահագրգիռ երկրներ

և հասարակական

կազմակերպու-

թյուններ

(համաձայնությամբ)

Միջազգային

կազմակերպու-

թյունների

ֆինանսական

միջոցներ

Հասարակական

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Օրենքով

չարգելված այլ

աղբյուրներ

5.

Սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու կանանց պատրաստ-վածության բարձրացում

Սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ուսուցման կազմակերպում

Ուսումնական վարժություններում կանանց թվի ավելացման ապահովում

2022-2024

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ) Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամ (համաձայնությամբ) Այլ միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր
պություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6.

Պաշտպանության համակարգում կանանց դերի կարևորության մասին իրազեկում

Պաշտպանության համակարգում կանանց դերի վերաբերյալ հասարակության տարբեր շրջանակների հետ հանդիպումների, համաժողովների կազմակերպում, այդ թվում՝ միջազգային փորձագետների

մասնակցությամբ

Իրազեկվածության բարձրացում կանայք և անվտանգություն թեմայով

2022-2024

ՀՀ

պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Միջազգային կազմակեր-պություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

2. Պաշտպանություն (Protection)

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Արդյունքային ցուցանիշները

Կատա-րման

ժամկետները

Պատասխա-նատու կատարողները

Համակատարողները

Ֆինանսա-

վորման աղբյուրները

7.

Հակամար-տությունների ժամանակ բռնությունից տուժած կանանց և աղջիկների պաշտպանության ապահովում

Տեղահանման և տեղավորման պատասխանատու մարմինների աշխատակիցների կարողությունների հզորացում գենդերազգայունության բարձրացում Իրավապահ մարմինների, դատավորների վերապատրաստում Բռնությունից, այդ թվում սեռական բռնությունից տուժած կանանց ուղղորդման մեխանիզմների բարելավում, միջազգային լավագույն փորձի տեղայնացում

Ըստ անհրաժեշտության հետազոտական աշխատանքների իրականացում Դասընթացների կազմակերպում և իրազեկվածության բարձրացում (տուժողների իրավունքների պաշտպանության և ազդարարման մեխանիզմներ)

1 տարվա ընթացքում մոտ 100 դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում

ընդգրկված

անձանց և մոտ 250 դատախազի և դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վերա-

պատրաստում

2022-2024

ՀՀ

ոստիկանություն

Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8.

Կանանց և աղջիկների հատուկ պաշտպանության ապահովում պատերազմների, արտակարգ իրավիճակների և համաճարակների դեպքում

Սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցում և առկա ապաստարանների հարմարեցում՝ հիմք ընդունելով գենդերային առանձնա-հատկություններին առնչվող չափորոշիչները

COVID-19

համավարակով պայմանավորված արձագանքնման մեխանիզմների ներդրման կիրառման ընթացքում գենդերային զգայունության

ապահովում

Ապաստարանների թվի ավելացում և որակի բարելավում

Քաղաքացիական պաշտպանության դասընթացների առկայություն՝ հաշվի առնելով գենդերային առանձնա-հատկությունները

2022-2024

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջա-պահության նախարարություն

ՀՀ

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ

քաղաքաշինության կոմիտե

Միջազգային կազմակերպություններ շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

Սահմանամերձ բնակավայրերում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների կանանց սոցիալական ադապտացմանը (հարմարմանը) աջակցում

Համագործակցություն ներպետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակեր-պությունների հետ զինծառայողների կանանց սոցիալական ինտեգրումն ապահովելու

հարցերում

Զինծառայողների կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով՝ մասնագիտական դասընթացների անցկացում

2022-2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10.

Դասընթացների անցկացում, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում և/կամ պատերազմի ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հմտությունների զարգացմանը (հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ շրջանների և տեղահանված կանանց

Ապահովել համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ

Առաջին օգնության ցուցաբերման դասընթացների թվի ավելացում կանանց և աղջիկների համար

2022-2024

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Հայկական կարմիր խաչ ՀՀ

տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3. Կանխարգելում (Prevention)

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Արդյունքային ցուցանիշը

Կատարման ժամկետները

Պատասխանատու կատարողները

Համակատարողները

Ֆինանսա-

վորման աղբյուրները

11.

Կանանց և աղջիկների մասնակցություն ցեղասպա-նությունների, մարդկության դեմ գործած հանցագոր-ծությունների և պատերազմական հանցագոր-ծությունների կանխարգելմանն ուղղված գործողու-թյուններում

Քաղաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նորմերի խախտմանը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ 2020 թվականի ագրեսիայի արդյունքում) վերաբերող գործերի ուսումնասիրում, հավաքագրում և դրանց վերաբերյալ իրազեկում

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՀՀ

կատարված

աշխատանքների ուսումնասիրում

Հատուկ ուսուցման կազմակերպում խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության անձնա-

կազմի համար

Ուսուցողական նյութերի մշակում և տարածում

Ցեղասպանության կանխարգելման թեմայով Հայաստանի կողմից միջազգային ասպարեզում կատարվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

2022-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

ՀՀ պաշտպանության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.

Կանանց, անվտանգության և խաղաղության թեմաներով իրազեկվածության բարձրացում և հմտությունների զարգացում

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրազեկվածության բարձրացում և հարակից բանաձևերի թարգմանություն ու տարածում

1325 բանաձևի երկրորդ ազգային ծրագրի թարգմանություն անգլերեն

Կանանց իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերի լայն իրազեկման

ապահովում

Իրազեկման արշավներում և հմտությունների զարգացման դասընթացներում կանանց թվի ավելացում

Կանանց իրավունքներին վերաբերող հայերեն լեզվով ուսումնական նյութերի նախապատրաստում

2022-2024

ՀՀ

արտաքին գործերի նախարարություն

ՀՀ

արդարադատության նախարարություն

ՀՀ

պաշտպանության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Պետական բյուջե Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

13.

Կրթական կարողությունների զարգացում, 1325 բանաձևի վերաբերյալ տեղեկատվության ներառում կրթական ծրագրերում

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ներառել պաշտպանության համակարգում կամ դրա հետ կապված ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով դասընթացներ

Ուսուցիչների վերապատրաստման դասընթաց-

ների մոդուլներում

իրազեկող նյութերի ներառում

ՀՀ

բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական նյութերի և դասախոսությունների առկայություն

Ռազմական բուհերի ուսումնական ծրագրերում համապատասխան դասընթացների, ուսումնական

նյութերի և

դասախոսությունների առկայություն

Ուսուցիչների և պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստման դասընթացների մոդուլներում իրազեկող նյութերի առկայություն Մանկավարժական կազմի վերապատրաստման դասընթացների ծրագրերում իրազեկող նյութերի

առկայություն

2022-2024

ՀՀ

պաշտպանության նախարարություն

ՀՀ

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

14.

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) և զինդատա-խազության աշխատողների իրազեկվածության

բարձրացում անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Անվտանգության ոլորտում կանանց իրավունքների պաշտպանության թեմաներով սեմինար-դասըն-

թացների կազմակերպում՝ Քննչական կոմիտեի և զինդատախազության ներկայացուցիչների

համար

Զինվորական իրավապահ մարմիններում իրազեկվածության վերաբերյալ սեմինար-

դասընթացների թվի ավելացում

2022-2024

ՀՀ

քննչական կոմիտե

ՀՀ

գլխավոր դատախազություն

ՀՀ

արդարադատության ակադեմիա

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպու-

թյուններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական

կազմակեր-

պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

15.

Կիբեռան-վտանգության

ծրագրերում կանանց

ակտիվությանն ուղղված

միջոցառումների իրա-

կանացում

թվային լուծումների

նկատմամբ

վստահության

ամրապնդում

Ստեղծել ազգային

կիբեռանվտան-

գության գերա-

զանցության

կենտրոն

Կիբեռգրագի-

տության զար-

գացում, կիբեռ-

հանցագործու-

թյունների դեմ

պայքարի բարձ-

րացում, անձնա-

կան տվյալների

պաշտպանու-

թյուն՝ հաշվի

առնելով կանանց

հատուկ խնդիր-

ները

2022-2024

ՀՀ

բարձր

տեխնոլոգիական

արդյունաբե-

րության

նախարարություն

Միջազգային

կազմակեր-

պություններ,

շահագրգիռ երկրներ

և հասարակական

կազմակեր-

պություններ

(համաձայնությամբ)

Միջազգային

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Հասարակական

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Օրենքով

չարգելված այլ

աղբյուրներ

4. Օժանդակություն և վերականգնում (Relief and recovery)

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Արդյունքային ցուցանիշը

Կատարման ժամկետները

Պատասխանատու

կատարողները

Համակատարողները

Ֆինանսավորման

աղբյուրները

16.

Բռնի տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց հոգեբանական և իրավաբանական աջակցության ցուցաբերում

Կարիքների գնահատում (իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017 N 6-Ա/1

հրամանի հիման վրա)

Վերականգնման, (ներառյալ՝ հոգեբանական) և ինտեգրման ծրագրերի մշակում և իրականացում

Ռեաբիլիտացիայի և ինտեգրման ծառայությունների տրամադրում և որակի բարելա-

վում

Տեղահանված և տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց և աղջիկների կարիքների գնահատում և համապատասխան ինտեգրման պլանի մշակում ու ներդրում

2022-2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ

առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

17.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը, այդ թվում՝ 2016, 2020 թթ. ուժի կիրառմանը ենթարկված բնակավայրերում գտնվող կանանց և աղջիկների սոցիալական և տնտեսական իրավունքների պաշտպանության ապահովում, ընդգրկելով նաև 1988-1992 թթ․ Ադրբեջանից տեղահանված և Լեռնային Ղարաբաղում ապաստանած կանանց

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներգործությանը ենթարկված կանանց և աղջիկների համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում

Տնտեսական ինտեգրման ծրագրերում կանանց հասանելիության ապահովում

Բարենպաստ միջավայրի ստեղծում և աշխատաշուկայում կանանց մրցունակության

բարձրացում

Սոցիալ-տնտեսական ծրագրերի վերանայում

Հակամարտության ազդեցությունը կրած կանանց ներգրավում կանանց ռեսուրսկենտրոնների կողմից իրականացվող ծրագրերում,

Միջավայրի ադապտացում և աշխատատեղերի ավելացում

2022-2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

միգրացիոն ծառայություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեսչական մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5. Համագործակցություն (Cooperation)

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Արդյունքային ցուցանիշները

Կատարման ժամկետները

Պատասխանատու կատարողները

Համակատարողները

Ֆինանսավորման աղբյուրները

18.

1325 ծրագրի շրջանակում բոլոր տեղական հարթակների համագործակցության ապահովում

Համագործակցության խթանում, համատեղ ծրագրերի իրականացում, փոխայցելություններ, փորձի փոխանակում

Համատեղ այցելությունների և իրականացված ծրագրերի թվի ավելացում

2022-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

1325 հանձնաժողովի անդամ բոլոր կառույցներ

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

19.

Համագործակցության ապահովում 1325 գործողությունների ազգային ծրագիր ունեցող երկրների և շահագրգիռ միջազգային կազմակեր-պությունների ու կանանց հարցերով զբաղվող հիմնադրամների հետ

Երկկողմ այցեր, փորձի փոխանակում, փորձագետների ներգրավում

Համատեղ համաժողովների անցկացում

Համաշխարհային լավագույն փորձի կիրառում

Միացում 1325 տարածաշրջանային և միջազգային ցանցերին

Գիտելիքների ամրապնդում

Միջազգային հարթակներում ՀՀ դիրքի ամրապնդում

2022-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

1325

հանձնաժողովում ներգրավված բոլոր կառույցներ

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

20.

Միջազգային լավագույն

փորձի ուսումնասիրում և

համագործակցության

հաստատում՝ պաշտ-

պանության ոլորտում

կանանց մասնակցու-

թյունը խթանելու նպատակով, ընդգրկելով

նաև 1988-1992 թթ․

Ադրբեջանից տեղահանված և Լեռնային Ղարաբաղում ու

Հայաստանի Հանրապետությունում ապաստանած կանանց

Առաջատար երկրների փորձի ուսումնասիրում, այցերի կազմակերպում, Կանայք, խաղաղություն, անվտանգություն թեմայով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցություն

Ձեռք բերված

գիտելիքների և

ուսումնասի-

րությունների

արդյունքում

առաջարկների

մշակում և

ներկայացում

2022-2024

ՀՀ

պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ արտաքին

գործերի

նախարարություն

Միջազգային

կազմակեր-

պություններ,

շահագրգիռ երկրներ

և հասարակական

կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ

Հասարակական

կազմակեր-

պությունների

ֆինանսական

միջոցներ Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

21.

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և հասարակական կազմակեր-պությունների հետ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 և հարակից բանաձևերի իրականացման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխա-

նակման ապահովում

Պարբերական խորհրդակ-ցությունների և թեմատիկ քննարկումների կազմակերպում, այդ թվում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ

Ապահովել խորհրդակ-ցությունների և թեմատիկ քննարկումների քանակ

2022-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ

Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

22.

Համագործակցության հաստատում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ցեղասպա-նությունների կանխարգելման գրասենյակի հետ

Միավորված ազգերի կազմակերպության փորձի ուսումնասիրում կանանց և աղջիկների զանգվածային ոճրագոր-ծություններից կանխարգելման և պաշտպանության հարցերով

Ներգրավում վաղ կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների, զոհերի պաշտպանության, արդարա-դատության և հատուցման հարցերին նվիրված միջազգային քննար-

կումներին

2022-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ շահագրգիռ գերատեսչություններ

Միջազգային կազմակերպություններ, շահագրգիռ երկրներ և հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Միջազգային կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Հասարակական կազմակեր-պությունների ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

6. Մոնիթորինգ և գնահատում (Monitoring and Assessment)

 

1325 բանաձևի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացում: Հանձնաժողովի անդամ հանդիսացող գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից (նպատակահարմարության պարագայում ներգրավելով միջազգային փորձագետների) աշխատանքային խմբի ձևավորում՝ ներկայացված հաշվետվությունները գնահատելու և կատարված աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական ներկայացնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: