Գլխավոր տեղեկություն
Номер
N 805-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2022
Дата вступления в силу
13.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

2 հունիսի 2022 թվականի N 805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշման հավելվածի`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է էլեկտրոնային գրանցամատյան՝ համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաղորդում ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:».

2) ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                       

«ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

         

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ

          

Հերթական համար

Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսա-համարը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին)

Պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, հնարավոր պատճառները, առողջական վիճակի ծանրության աստիճանը

Բռնի կամ հակաօրի-նական գործողու-թյունների կասկածի դեպքում` վերջինիս մասին վկայող նշանների վերաբերյալ

Դիակի տեղա-փոխման օրը, ժամը

Հաղորդում

ներկայացնող

բուժաշ-խատողի անունը,

ազգանունը, հայրանունը

Հաղորդումն ընդունող ՀՀ ոստիկա-նության աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը

Հաղորդումը ներկայացնելու օրը և ժամը

Բռնի կամ հակաօրինական գործողությունների դեպքի վայրը, վնասվածք ստանալու հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները (հայտնի լինելու դեպքում)

Պացիենտին կամ դիակը բժշկական հաստատություն տեղափոխած անձի (անձանց) և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»:

              

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

            

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


02.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան