Գլխավոր տեղեկություն
Номер
N 654-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2022
Дата вступления в силу
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 654-Ա

 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2155-Ա որոշման 2-րդ կետի հիման վրա «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող, 2013 թվականի արտադրության, MNTAB7A97E6002295 նույնացման համարով, 050 LL 60 պետհամարանիշով, 9.950.000,0 դրամ սկզբնական արժեքով, 70.613,0 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիսսան Սենթրա 1.8» մակնիշի ավտոմեքենայի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիրը և այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 2010 թվականի արտադրության, KL1JA6959AK659961 նույնացման համարով, 301 PP 03 պետհամարանիշով, 3,532,762.0 սկզբնական արժեքով, 107,053.40 հաշվեկշռային արժեքով «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի լուծման և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ ավտոմեքենայի պայմանագրի կնքման, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ ավտոմեքենայի հաշվառումից հանելու և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ ավտոմեքենայի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ ավտոմեքենայի հաշվառումից հանելու և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան