Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 93
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2016-11.10.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
03.11.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
03.11.2016
Дата вступления в силу
01.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 93

քաղ. Աստանա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագրի 7–րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

Սահմանել, որ՝

1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դեղամիջոցների գրանցում (վերագրանցում, գրանցման հաստատում, դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում) իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնց համաձայն հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում սույն Որոշումը պաշտոնական հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: