Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 129
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.01.2022-09.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.09.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.09.2021
Дата вступления в силу
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 129

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող՝ 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով կլոր հատվածքով կամ 2700 սմ2 -ից ավելի մակերեսով այլ լայնական հատվածքով՝ գրաֆիտացված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8545 11 008 9 ծածկագրով դասակարգվող էլեկտրոդների նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն հակագնագցման տուրք ներմուծելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

իրականացնել մոնիթորինգ՝ «Նովոսիբիրսկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, ՚«Նովոչերկասկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Դոնկարբ Գրաֆիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ գրաֆիտացված էլեկտրոդների՝ Ղազախստանի Հանրապետություն մատակարարումների պլանավորման, բանակցությունների անցկացման և իրականացման նկատմամբ առաջարկված մոտեցումների (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ) պահպանման նկատմամբ՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

«Նովոսիբիրսկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, ՚«Նովոչերկասկի էլեկտրոդների գործարան ԷՊՄ» բաժնետիրական ընկերության, «Դոնկարբ Գրաֆիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված մոտեցումները չպահպանելու դեպքում ուսումնասիրել սույն որոշմամբ հաստատված հակագնագցման միջոցի վերանայում անցկացնելու հարցը՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 110-րդ կետին համապատասխան։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամանակահատվածում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գրաֆիտացված էլեկտրոդների՝ ապրանքային շուկայում գների մոնիթորինգ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել դրա արդյունքների մասին՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 21-ի

թիվ 129 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի թիվ __ որոշման 1-ին կետում նշված գրաֆիտացված էլեկտրոդներ

Shandong Basan Graphite New Material Plant (WangCun, ZhouCun District, ZiBo City, ShanDong Province, China)

Fangda Carbon New Material Co., Ltd.

(NO. 11 Tansu Road, Haishiwan Town, Honggu District, Lanzhou City, Gansu Province 730084, China);

Chengdu Rongguang Carbon Co., Ltd.

(Yidu Middle Road, Chengdu National Development District of Economic & Technology, Longquanyi District, Chengdu, Sichuan, China);

Fushun Carbon Co., Ltd. (No. 47 West Heping Road, Wanghua District, Fushun Liaoning, China);

Hefei Carbon Co., Ltd.

(No. 648 Fuyang North Road, Hefei, China)

Liaoyang Carbon Со., Ltd. (Zhongxin Village Liuerpu Town, Liaoyang Liaoning, China); Sichuan Guanghan Shida Carbon Co., Ltd.

(Jingudui, Xiwai, Guanghan, Sichuan, China);

Liaoyang Shoushan Carbon Factory (No. 85 North LiaoAn Road, Liaoyang County, Liaoyang, Liaoning, China);

Jianglong Carbon (Shanghai) Co., Limited

(Rm. 2604, No. 1036, South Pudong Rd., Shanghai, 200120, China);

Asahi Fine Carbon Dalian Co., Ltd. (Sujiacun, Dalianwanzhen, Ganjingzi District, Dalian, China); Shandong Asahi Graphite New

Material Technology Co., Ltd. (Linyi Economic Development Zone, Dezhou, Shandong, China); Jilin City Zhaochen Carbon Co., Ltd.

(No. 1 Team Xiaoguang Village, Shahezi Town, Chuanying District, Jilin City, Jilin Province, 132011, China);

Jilin Carbon Company, Ltd. (9 Heping Street, Jilin City, Jilin Province, China); Anshan Carbon Co., Ltd.

(Xinkaihe Town, Tai'an County,

Anshan City, Liaoning Province, China);

Dandong Xinxing Carbon Co., Ltd. (Dalishu Village, Fengshan Economic District, Fengcheng Town, Dandong City, Liaoning Province, China);

Hebei Ruitong Carbon Co., Ltd. (Guochangxian, Changxiang Section, Chengan County, Handan City, Hebei Province, China); Linzhang Send Carbon Technology Co., Ltd.

(Zenghua East Rd., HaoxinZhuang, Linzhang, Handan, Hebei, China);

Jilin City Chengxin Carbon Co., Ltd.

(No. 19 GangYaoDa Street, Gangyao Town, Longtan District, Jilin City, China);

Fushun Oriental Carbon Co., Ltd. (Lanshan Hinh-Tech Chemical Industry Park, Fushun City, Liaoning Province, China)

այլ

28,20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14,04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

28,20

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 21-ի

թիվ 129 որոշման

 

ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Ղազախստանի Հանրապետություն մատակարարումների պլանավորման, բանակցությունների անցկացման և իրականացման նկատմամբ

 

1. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Ղազախստանի Հանրապետություն մատակարարումների մասով պարտավորությունների առաջացման հարցի շուրջ բանակցությունների անցկացում և (կամ) ավելի վաղ սկսված բանակցությունների շարունակում՝ երկարաժամկետ կտրվածքով բանաձևային գնագոյացման կիրառմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով երկարաժամկետ պայմանագրերի ստորագրմամբ՝ 2021-2025 թվականների գործողության ժամանակահատվածով։

2. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառմամբ, որոնցով նախատեսվում է ապրանքի գնի կախվածությունը բաց վերլուծական աղբյուրներում հրապարակվող՝ 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների և հումքի գնանշման փոփոխության դինամիկայից՝ անմիջապես ղազախ սպառողի կողմից մատակարարումներ իրականացնելիս։

3. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների անխափան մատակարարումների իրականացում Ղազախստանի Հանրապետություն՝ անմիջապես ղազախ սպառողին՝ դրանց հայտերի համաձայն և համաձայնեցված պարտավորությունների պայմանների խիստ պահպանմամբ։

4. 520 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Ղազախստանի Հանրապետություն մատակարարումների առաջնահերթության որոշում՝ ղազախ սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրերով՝ սպոտային (կարճաժամկետ, մեկանգամյա) մատակարարումներից առաջ բանաձևային գնագոյացման կիրառմամբ՝ անկախ այդպիսի սպոտային մատակարարումների պայմաններից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: