Գլխավոր տեղեկություն
Номер
N 767-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2022
Дата вступления в силу
28.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 767-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 1, 2, 3 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

2. Հույժ գաղտնի։

3. «1057. Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում» ծրագրի «11010. «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» միջոցառման գծով հատկացված դրամաշնորհի գումարը հատկացնել «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամին՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների վարձատրությունն իրականացնելու նպատակով։

4. «1080. Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի «31001. Բարձրագույն դատական խորհրդի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ձեռք բերված գույքը հանձնել Դատական դեպարտամենտին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 767-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: