ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 462-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի ՀՕ-52-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն hավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 462-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Համայնքային մասհանումների նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մաս |
2. |
«Համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2022 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մաս |
3. |
«Համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և հաշվետվության ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2022 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մաս |
4. |
«Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանը |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2022 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|