Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 98
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.08.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.08.2021
Дата вступления в силу
23.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2021 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի ««Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402 և 2208 ապրանքային դիրքերի Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման մասին» թիվ 63 որոշման 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները լրացնել «, մինչև տվյալ ապրանքների փոխադրումների հետագծումն սկսելու օրը՝ ապրանքների փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական միջկառավարական խորհրդի այն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ, որով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի թիվ 63 որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան