Գլխավոր տեղեկություն
Номер
N 22-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.01.2013
Дата вступления в силу
18.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 22-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

(նախաբանը խմբ. 03.05.22 N 469-Ա)

1. Ստեղծել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշմամբ ստեղծված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի միավորման միջոցով:

3. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ):

4. Հաստատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 22-Ա

որոշման

 

ԿԱԶՄ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 03.05.22 N 469-Ա)

 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ

ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային ծառայության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ճառագայթային անվտանգության և պաշտպանության բաժնի պետ

ՀՀ վիճակագրական կոմիտեի սոցիալական ոլորտի վիճակագրության բաժնի պետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության պետ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար. համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 01.09.15 N 788-Ա, 03.05.22 N 469-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 22-Ա

որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝միջգերատեսչական հանձնաժողով) նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները՝ աշխատակարգը:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում կանոնների ներդրման գործընթացի ապահովման համար կանոնների ներդրման քաղաքականությանը և ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը, ինչպես նաև կանոնների կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ ոլորտների ներգրավվածության և արձագանքի համակարգմանն աջակցելը, գերակա խնդիրների վերհանումը, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության համակարգմանն աջակցելը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 03.05.22 N 469-Ա)

3) համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունների համակարգումը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 03.05.22 N 469-Ա)

5) վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ամրապնդումը.

6) վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում միջգերատեսչական համագործակցության ստեղծումը:

(2-րդ կետը փոփ. 03.05.22 N 469-Ա)

3. Միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) օժանդակում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշխատանքներին.

2) կազմակերպում է կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ.

3) ազգային համակարգող մարմնի ներկայացմամբ՝ լսում է հաշվետվություն շահագրգիռ մարմինների կողմից իրականացված «հանրային առողջությանն առնչվող՝ միջազգային նշանակություն ունեցող երևույթների» բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների գնահատման արդյունքների մասին.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

5) (ենթակետն ուժը կորցրել է 03.05.22 N 469-Ա)

6) սահմանված կարգով կանոնների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբում առաջադրում է մասնագետ-փորձագետի թեկնածություն.

7) լսում է կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի` կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման հարցերին վերաբերող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող զեկույցը և առանձին հարցերի վերաբերյալ զեկույցները.

8) անհրաժեշտության դեպքում քննարկում է Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության հնարավոր արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքի բնորոշման հարցը.

9) անհրաժեշտության դեպքում քննարկում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին առնչվող կառույցների կողմից՝ իրենց ոլորտներին վերաբերող հարցերին առնչվող կանոնների վերաբերյալ առաջարկությունները` Առողջապահության ասամբլեայի քննարկմանը համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով.

10) անհրաժեշտության դեպքում քննության է առնում կանոնների պահանջով հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության երևույթների բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ձևավորման ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

11) աջակցում է մարզային մակարդակում և Երևան քաղաքում, ինչպես նաև` շահագրգիռ կառույցներում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը.

12) համակարգում է համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորմանն ուղղված նպատակային քաղաքականության զարգացման և իրականացման աշխատանքները.

13) բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ.

14) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ միջգերատեսչական հաձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխության վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 03.05.22 N 469-Ա)

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալն է:

5. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Անհրաժեշտության դեպքում, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամը, արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ,կարող է դիմել միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:

9. Միջգերատեսչական հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատասխան մասնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խմբերն ստեղծվում են ազգային համակարգող մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է (են) ներկայացնում հանձնաժողով և ազգային համակարգող մարմնի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացվում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:

11. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

12. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

13. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:

 

V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

15. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

16. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

17. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

18. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:

 

VI. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

20. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

21. Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.

2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ իրավունք ունեն ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք.

3) իրավունք ունեն մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը.

4) պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները ևնախագահի հանձնարարականները:

22. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը փոփ. 03.05.22 N 469-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.05.2022, N 469-Ա 04.05.2022, N 22-Ա
01.09.2015, N 788-Ա 02.09.2015, N 22-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան