Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (08.05.2022-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2022
Дата подписания
28.04.2022
Дата вступления в силу
08.05.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 5 հավելվածում՝
ա. հարցաշարի 1-ին կետի 3-րդ սյունակում «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված Հավելված» բառերը փոխարինել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված» բառերով,
բ. հարցաշարի 2-րդ կետի 2-րդ սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդյո՞ք օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»,
գ. հարցաշարի 2-րդ կետի 3-րդ սյունակում «Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերը փոխարինել «Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերով.
2) N 17 հավելվածը «2403 19 900 0,» թվերից հետո լրացնել «2404 11 000, 2404» թվերով.
3) N 17 հավելվածի Աղյուսակ 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
ա. 2.1-ին կետի 2-րդ սյունակում «կամ «Ծխելու ծխախոտ» բառերը փոխարինել «, «Ծխելու ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ» կամ «Տաքացվող կապսուլա ծխախոտով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.10-րդ կետով.
« |
2.10 |
տաքացման համար նախատեսված սարքի անվանումը, որի հետ օգտագործվում է տաքացվող ծխախոտով արտադրատեսակը. |
10-րդ ենթակետ |
տեսազննում |
0.2 |
|
|
|
| |
», |
գ. 6-րդ կետի 5-րդ սյունակում «1.2» թիվը փոխարինել «1.0» թվով.
4) N 17 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ Աղյուսակ 3-ով.
«Աղյուսակ 3
NN
ը/կ |
Հարցը |
Հարցի համար հիմք հանդիսացող
իրավական նորմը |
Ստուգման անցկացման
մեթոդը |
Կշիռը |
Մեկնա- բանու-
թյուններ |
Պատասխան |
այո |
ոչ |
Չ/պ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Արդյո՞ք ՀՀ տարածքում շրջանառության մեջ դրվող նիկոտին պարունակող արտադրանքը (այսուհետ՝ ՆՊԱ) ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով: |
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ հաստատված Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝
Կանոնակարգ) 8-րդ կետ |
փաստա- թղթային |
30.0 |
|
|
|
|
2. |
Արդյո՞ք ՆՊԱ-ն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանով: |
Կանոնակարգի 8-րդ կետ |
տեսազննում |
1.2 |
|
|
|
|
3. |
Արդյո՞ք նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ՝ ՆՄՀ) հեղուկների արտադրման գործընթացում օգտագործվում են հետևյալ հումքերը.
նիկոտին, նիկոտինի աղեր, գլիցերին՝ թորած, պրոպիլենգլիկոլ: |
Կանոնակարգի 20-րդ կետ
(Աղյուսակ 1) |
լաբորատոր փորձարկում |
2.0 |
|
|
|
|
4. |
Արդյո՞ք նիկոտին պարունակող հեղուկը չի պարունակում հետևյալ հավելումները. |
Կանոնակարգի 22-րդ
կետի |
|
|
|
|
|
|
4.1 |
վիտամիններ կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր. |
1-ին ենթակետ |
լաբորատոր փորձարկում |
0.5 |
|
|
|
|
4.2 |
կոֆեին կամ տաուրին կամ այլ հավելումներ և խթանիչ միացություններ, որոնք կապված
են էներգիայի և կենսունակության հետ. |
2-րդ ենթակետ |
լաբորատոր փորձարկում |
0.5 |
|
|
|
|
4.3 |
արտանետումների գունազարդման
հատկություններ ունեցող հավելումներ. |
3-րդ ենթակետ |
լաբորատոր
փորձարկում |
0.5 |
|
|
|
|
4.4 |
հավելումներ, որոնք հեշտացնում են ինհալացիան կամ նիկոտինի կլանումը. |
4-րդ ենթակետ |
լաբորատոր
փորձարկում |
0.5 |
|
|
|
|
4.5 |
հավելումներ, որոնք ունեն քաղցկեղածին, մուտագեն կամ ռեպրոտոքսիկ (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) հատկություններ չտաքացված վիճակում |
5-րդ ենթակետ |
լաբորատոր փորձարկում |
0.5 |
|
|
|
|
5. |
Արդյո՞ք ՆՄՀ-ի հեղուկում նիկոտինի առավելագույն պարունակությունը չի գերազանցում 20 մգ/գ-ը: |
Կանոնակարգի 23-րդ կետ |
լաբորատոր փորձարկում |
2.0 |
|
|
|
|
6. |
Արդյո՞ք սպառման համար նախատեսվող՝ միավոր պարկուճում (քարթրիջում) ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի գերազանցում 2 մլ-ը: |
Կանոնակարգի 24-րդ կետ |
լաբորատոր փորձարկում և
/կամ/
տեսազննում |
1.5 |
|
|
|
|
7. |
Արդյո՞ք ՆՊԱ-ի արտադրության ժամանակ առկա չեն արգելված բաղադրիչներ.
նյութեր՝ ագարինաթթու (Acidumagaricinicum), կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum), դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակու- թյամբ, սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis), գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum), կամֆորայի յուղ (Oleum Camphoratum), կամֆորա, կումարին, կանճրակ, կենսածառ` թույա, սաֆլոր, թուխոն, նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ ՀՀ միջազգային պայմանագրերով, բուրավետիչ և համային նյութեր, որոնք պատրաստված են՝ դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae), բազ-մոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii), ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտերից (Herba Rutae), սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis), դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis), տոնկա հատիկներից (Semen Toncae), հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima), գետնաստղից (Asperulaodorata): |
Կանոնակարգի 34-րդ կետ |
լաբորատոր փորձարկում |
2.0 |
|
|
|
|
8. |
Արդյո՞ք ՆՄՀ-ի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալը չի գերազանցում 10 մլ-ը: |
Կանոնակարգի 38-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
|
|
|
|
9. |
Արդյո՞ք ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա մակնշված է հետևյալ տեղեկատվությունը. |
Կանոնակարգի 51-րդ կետի |
|
|
|
|
|
|
9.1 |
ՆՊԱ-ի կամ լցանյութի տեսակը. |
1-ին ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.2 |
արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը. |
2-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.3 |
կտորների քանակը (չափաբաժին կամ միավոր (հատ). |
3-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.4 |
արտադրողի և ներկրողի անվանումը, վերջիններիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն). |
4-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.5 |
ՀՀ-ում գրանցված և սպառողների պահանջներն ընդունելու համար արտադրողի կողմից լիազորված կազմակերպության անվանումը և
հասցեն. |
5-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.6 |
ՆՄՀ-ի համար հեղուկում նիկոտինի պարունակությունը (մգ/գ). |
6-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.7 |
ՆՄՀ-ի համար հեղուկի ծավալը (մլ). |
7-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.8 |
արտադրման ամիսը, տարին և
պիտանիության ժամկետը. |
8-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.9 |
անչափահասներին վաճառքի
անթույլատրելիության մասին նշում. |
9-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.10 |
ՆՄՀ-ի հեղուկների համար՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում»
գրության տեսքով. |
10-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.11 |
սարքի համար դրա անվանումը՝ ներառելով ՆՄՀ-ի կամ պարկուճի (քարթրիջի) հետ նպատակային
օգտագործման և կիրառման ցուցումը. |
11-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.12 |
նախազգուշացնող մակագրություն՝ «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է և կախվածություն է առաջացնում»։ Մակագրության տեքստը՝ տպագրված սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և Arial Armenian տառատեսակով, որն զբաղեցնում է դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը. տեղեկությունը ներկայացվում է 3-4 մմ3-ից ոչ պակաս հաստություն ունեցող սև շրջանակում՝ զբաղեցնելով սպառողական փաթեթավորման հիմնական դիմային կողմի 30%-ից ոչ պակաս մակերես. |
12-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.13 |
արտադրանքի օգտագործման և
պահպանման հրահանգները. |
13-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.14 |
հակացուցումները. |
14-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.15 |
նախազգուշացումներ հատուկ
ռիսկային խմբերի համար. |
15-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
9.16 |
հնարավոր անբարենպաստ
ազդեցությունները |
16-րդ ենթակետ |
տեսազննում |
0.3 |
|
|
|
|
10. |
Արդյո՞ք օգտագործված չեն «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»),
«Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ՝ մոլորության մեջ գցող տերմիններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը: |
Կանոնակարգի 55-րդ կետ |
տեսազննում |
2.0 |
|
|
|
|
11. |
Արդյո՞ք սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը հայոց լեզվով է (արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ՆՊԱ-ի անվանումը կամ ապրանքային նշանները կարող են ներկայացվել
լատիներեն տառերով): |
Կանոնակարգի 57-րդ կետ |
տեսազննում |
1.0 |
|
|
|
| |
». |
5) N 17 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
|
28.04.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական: