ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 572-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 10-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 10-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետի 6-րդ ենթակետը.
2) որոշման N 1 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը լրացնել նոր 26-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«26) Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Սպորտի և երիտասարդության հարցերի բաժին» գլուխը.
4) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր «Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն» գլխով հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
5) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Ամբողջը` Երևանի քաղաքապետարան» տողում «703.5» և «232,594,800» թվերը փոխարինել համապատասխանաբար «707.5» և «234,696,000» թվերով,
6) «Ամբողջը» տողում «1993.5» և «605,687,000» թվերը փոխարինել համապատասխանաբար «1997.5» և «607,788,200» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |