ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 576-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (վերջիններիս ընտանիքի անդամներին) օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն՝ սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 576-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակարանի մակերեսը (քառ. մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
Ավակիմովա Իլոնա Աշոտի |
AU0338074, տրված՝ 01.07.2021 թ.-ին, 005-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 826 սենյակ |
17.3 |
128 055 |
սեփականության իրավունքով |
2. |
Բուդաղովա Անուշիկ Վահանի |
AU0223367, տրված՝ 14.04.2021 թ.-ին, 099-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 614, 616 բնակարաններ |
16.9 16.8 |
125 094 124 354 |
սեփականության իրավունքով |
3. |
Գալուստյան Սվետլանա Անդրեյի
Գալուստյան Արտավազդ Աշոտի |
AS0425706, տրված՝ 13.11.2018 թ.-ին, 005-ի կողմից AS0394359, տրված՝ 10.10.2018 թ.-ին, 005-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 827, 828 բնակարան |
16.1
17.1 |
119 172
126 574 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
4. |
Եդիգարով Վարդան Արմենի |
AU0523067, տրված՝ 24.11.2021 թ.-ին, 099-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 800 բնակարան |
16.5 |
122 133 |
սեփականության իրավունքով |
5. |
Եդիգարովա Ռիտտա Ռեմալի |
AU0494465, տրված՝ 15.11.2021 թ.-ին, 099-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, թիվ 823 բնակարան |
16.5 |
122 133 |
սեփականության իրավունքով |
6. |
Գրիգորյան Ժաննա Սպարտակի |
007507791, տրված՝ 09.12.2015 թ.-ին, 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի փողոց 2/32 շենք, թիվ 401 բնակարան |
16.9 |
69 865 |
սեփականության իրավունքով |
7. |
Շահբազյան Գրիգորի Էդուարդի
Շահբազյան Ռուզաննա Օլեգի
Շահբազյան Էլեն Գրիգորի Շահբազյան Գագիկ Գրիգորի Շահբազյան Դավիթ Գրիգորի Շահբազյան Նարեկ Գրիգորի |
AU0447993, տրված՝ 30.09.2021 թ.-ին, 099-ի կողմից AU0426798, տրված՝ 27.08.2021 թ.-ին, 019-ի կողմից ծնված՝ 24.04.2015 թ.-ին ծնված՝ 31.07.2007 թ.-ին ծնված՝ 07.10.2009 թ.-ին ծնված՝ 05.07.2012 թ.-ին |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, թիվ 114 սենյակ |
69.1 |
695 761 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|