Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.02.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
02.02.2022
Дата вступления в силу
02.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1425/04/20

2022 թ.    

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1425/04/20

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Կ. Չիլինգարյան

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

     

2022 թվականի փետրվարի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սվետլանա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Ռոբերտ Բաղդասարյանի՝ Սվետլանա Ղազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

           

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոբերտ Բաղդասարյանը պահանջել է Սվետլանա Ղազարյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) 30.09.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան)  07.12.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.01.2021 թվականի որոշմամբ Ռոբերտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 07.12.2020 թվականի «Սվետլանա Ղազարյանի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր որոշում` որոշվել է Սվետլանա Ղազարյանի պարտատերերի վերջնական ցուցակում գրանցել Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլար գումարի չափով պահանջը` որպես ապահովված պահանջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Ղազարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ և  225.1-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և  9-րդ հոդվածները։ 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի նշել, թե հաշտության համաձայնությունը կոնկրետ տվյալ դեպքում Սվետլանա Ղազարյանի պարտավորության ապահովման որ եղանակներից է, ընդամենը նշել էոր Ռոբերտ Բաղդասարյանի մոտ առկա է օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունք, որը վերջինս ձեռք է բերել հաշտության համաձայնությամբ։

Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ, դրանում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ և 225.1-րդ հոդվածներին տրված մեկնաբանության հետևանքով Սվետլանա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանին տրամադրվում է գրավառուի իրավունք, Վերաքննիչ դատարանի թույլ  տված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները խաթարում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող՝ ապահովված իրավունքի և գրավի իրավունքի բուն էությունը։

     

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.01.2021 թվականի որոշումը։

         

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/1343/02/15 քաղաքացիական գործի համաձայն՝ ըստ հայցի Ռոբերտ Բաղդասարյանի ընդդեմ Սվետլանա Ղազարյանի, Արթուր Բաղդասարյանի և Եվա Բաղդասարյանի՝ պատասխանողներին գնման նախապատվություն տրամադրելու, իսկ վերջիններս հրաժարվելու դեպքում բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև պարտավորության խախտման օրվանից օրենքով սահմանված կարգով տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, հաստատվել է հաշտության համաձայնություն: Դատարանը վճռել է հաստատել հայցվորի և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող քաղաքացիական գործն ըստ Ռոբերտ Կարապետի Բաղդասարյանի հայցի ընդդեմ Սվետլանա Սուրենի Ղազարյանի, Արթուր Ռոբերտի Բաղդասարյանի և Եվա Կարենի Բաղդասարյանի՝ Պատասխանողներին գնման նախապատվություն տրամադրելու, իսկ վերջիններս հրաժարվելու դեպքում բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև պարտավորության խախտման օրվանից օրենքով սահմանված կարգով տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/1343/02/15 քաղաքացիական գործով, Կողմերը՝ Ռոբերտ Կարապետի Բաղդասարյանը (անձ. AH 0291330) (այսուհետ նաև՝ Կողմ 1), մի կողմից և Սվետլանա Սուրենի Ղազարյանը (անձ. AF 0237579), Արթուր Ռոբերտի Բաղդասարյանը (անձ. AF 0397579) և Եվա Կարենի Բաղդասարյանը, որի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում Սվետլանա Սուրենի Ղազարյանը (անձ. AF 0237579) (այսուհետ նաև՝ Կողմ 2) (միասին հիշատակմամբ Կողմեր)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված հաշտության համաձայնություն կնքելու դատավարական իրենց իրավունքները, ցանկանալով ավարտել կողմերի միջև առկա վեճը, կնքում են սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին. 27. Կողմ 2-ը ընդունում է Կողմ 1-ի հանդեպ ունեցած հիմնական պարտավորությունը 19.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով, որի ծագման հիմք է հանդիսանում թիվ ԵԱԴԴ/0265/02/10 քաղաքացիական գործով կայացված և 16.02.2011թ-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը: 28. Կողմերը ընդունում են, որ Կողմ 2-ը Կողմ 1-ին 11.02.2014թ-ից մինչև 02.03.2014թ-ը վճարել է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 02.03.2014թ-ից մինչև 10.04.2015թ-ը 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 05.08.2015թ-ից մինչև 01.11.2015թ-ը վճարել է 1450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: 29. Կողմերը ընդունում են, որ թիվ ԵԱԴԴ/0265/02/10 քաղաքացիական գործով կայացված և 16.02.2011թ-ին օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված 19.000 ԱՄՆ դոլարից վճարվել է 4.750 ԱՄՆ դոլար գումար և սույն հաշտության համաձայնության կնքելու պահին հիմնական պարտավորության մնացորդը կազմում է 14.250 ԱՄՆ դոլար գումար: 30. Սույն հաշտության համաձայնությամբ 14.250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի հանդեպ Կողմ 2-ը կրում է համապարտ պատասխանատվություն և պարտավորվում է վճարել տարաժամկետ վճարման կարգով՝ սկսած 01.02.2016 թվականից մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը՝ Կողմ 1-ին վճարելով 400-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար մինչև պարտավորության կատարման ավարտը: 31. Կողմ 1-ը հրաժարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված 19.000 ԱՄՆ դոլար գումարին 16.02.2011թ-ից հաշվարկվող տոկոսների բռնագանձումից, որի ընդհանուր գումարը 10.04.2015թ-ի դրությամբ կազմել է 8.916 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, բացառությամբ սույն հաշտության համաձայնության 5-րդ կետով նախատեսված հիմքերի: 32. Պարտավորության կետանցի կամ անպատշաճ կատարման դեպքում Կողմ 1-ը իրավունք ունի գումարը միանվագ բռնագանձելու պահանջով դիմել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ բռնագանձումը տարածելով Կողմ 2-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան Մազմանյան փողոց 5/1 շենք թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, այն հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով, այդ թվում հիմնական պարտավորության գումարի մնացորդին կգումարվի 8.916 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորության կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հիմնական պարտավորության գումարի մնացորդին կհաշվարկվի և կբռնագանձվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:…» (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 17-21):

2) Ռոբերտ Բաղդասարյանը 10.06.2020 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` Սվետլանա Ղազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 30.09.2020 թվականի վճռով Սվետլանա Ղազարյանը ճանաչվել է սնանկ (հավելված, հատոր 1-ին,   գ.թ. 2-8):

3) Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի կողմից ներկայացվել է Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակ, որտեղ Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլարի պահանջը նշված է որպես ապահովված պահանջ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 53):

4) Դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, որում Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 54-62):

           

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը արդյոք օրինական ուժի մեջ մտած վճիռը, որի համաձայն կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, կարող է հիմք հանդիսանալ սնանկության գործով պահանջի ապահովված լինելու փաստը հաստատված համարելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝ երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները կարող են համարվել ապահովված, եթե առկա են գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով ապահովված պարտավորություններ, իսկ բոլոր այն պահանջները, որոնք ապահովված չեն գրավով կամ երաշխիքով, երաշխավորությամբ պարտավորության կատարման ապահովման միջոցներով, համարվում են չապահովված պահանջներ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/1343/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Բաղդասարյանի ընդդեմ Սվետլանա Ղազարյանի, Արթուր Բաղդասարյանի և Եվա Բաղդասարյանի՝ պատասխանողներին գնման նախապատվություն տրամադրելու, իսկ վերջիններս հրաժարվելու դեպքում բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև պարտավորության խախտման օրվանից օրենքով սահմանված կարգով տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, հաստատվել է հաշտության համաձայնություն: Դատարանը վճռել է հաստատել հայցվորի և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող քաղաքացիական գործն ըստ Ռոբերտ Կարապետի Բաղդասարյանի հայցի ընդդեմ Սվետլանա Սուրենի Ղազարյանի, Արթուր Ռոբերտի Բաղդասարյանի և Եվա Կարենի Բաղդասարյանի՝ Պատասխանողներին գնման նախապատվություն տրամադրելու, իսկ վերջիններս հրաժարվելու դեպքում բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև պարտավորության խախտման օրվանից օրենքով սահմանված կարգով տոկոսները հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԵԱԴԴ/1343/02/15 քաղաքացիական գործով, Կողմերը՝ Ռոբերտ Կարապետի Բաղդասարյանը (անձ. AH 0291330) (այսուհետ նաև՝ Կողմ 1), մի կողմից և Սվետլանա Սուրենի Ղազարյանը (անձ. AF 0237579), Արթուր Ռոբերտի Բաղդասարյանը (անձ. AF 0397579) և Եվա Կարենի Բաղդասարյանը, որի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում Սվետլանա Սուրենի Ղազարյանը (անձ. AF 0237579) (այսուհետ նաև՝ Կողմ 2) (միասին հիշատակմամբ Կողմեր)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված հաշտության համաձայնություն կնքելու դատավարական իրենց իրավունքները, ցանկանալով ավարտել կողմերի միջև առկա վեճը, կնքում են սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին. 27. Կողմ 2-ը ընդունում է Կողմ 1-ի հանդեպ ունեցած հիմնական պարտավորությունը 19.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով, որի ծագման հիմք է հանդիսանում թիվ ԵԱԴԴ/0265/02/10 քաղաքացիական գործով կայացված և 16.02.2011թ-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը: 28. Կողմերը ընդունում են, որ Կողմ 2-ը Կողմ 1-ին 11.02.2014թ-ից մինչև 02.03.2014թ-ը վճարել է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 02.03.2014թ-ից մինչև 10.04.2015թ-ը 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 05.08.2015թ-ից մինչև 01.11.2015թ-ը վճարել է 1450 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: 29. Կողմերը ընդունում են, որ թիվ ԵԱԴԴ/0265/02/10 քաղաքացիական գործով կայացված և 16.02.2011թ-ին օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված 19.000 ԱՄՆ դոլարից վճարվել է 4.750 ԱՄՆ դոլար գումար և սույն հաշտության համաձայնության կնքելու պահին հիմնական պարտավորության մնացորդը կազմում է 14.250 ԱՄՆ դոլար գումար: 30. Սույն հաշտության համաձայնությամբ 14.250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի հանդեպ Կողմ 2-ը կրում է համապարտ պատասխանատվություն և պարտավորվում է վճարել տարաժամկետ վճարման կարգով՝ սկսած 01.02.2016 թվականից մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը՝ Կողմ 1-ին վճարելով 400-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար մինչև պարտավորության կատարման ավարտը: 31. Կողմ 1-ը հրաժարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված 19.000 ԱՄՆ դոլար գումարին 16.02.2011թ-ից հաշվարկվող տոկոսների բռնագանձումից, որի ընդհանուր գումարը 10.04.2015թ-ի դրությամբ կազմել է 8.916 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, բացառությամբ սույն հաշտության համաձայնության 5-րդ կետով նախատեսված հիմքերի: 32. Պարտավորության կետանցի կամ անպատշաճ կատարման դեպքում Կողմ 1-ը իրավունք ունի գումարը միանվագ բռնագանձելու պահանջով դիմել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ բռնագանձումը տարածելով Կողմ 2-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան Մազմանյան փողոց 5/1 շենք թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, այն հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով, այդ թվում հիմնական պարտավորության գումարի մնացորդին կգումարվի 8.916 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորության կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հիմնական պարտավորության գումարի մնացորդին կհաշվարկվի և կբռնագանձվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:…»։

Ռոբերտ Բաղդասարյանը 10.06.2020 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` Սվետլանա Ղազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 30.09.2020 թվականի վճռով Սվետլանա Ղազարյանը ճանաչվել է սնանկ:

Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արարատ Վարդանյանի կողմից ներկայացվել է Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակ, որտեղ Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլարի պահանջը նշված է որպես ապահովված պահանջ:

Դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում:

Դատարանը Սվետլանա Ղազարյանի սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխել և հաստատել է վերջնական ցուցակը, որտեղ Ռոբերտ Բաղդասարյանի 30.735,6 ԱՄՆ դոլարի պահանջը գրանցել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում, պատճառաբանելով, որ վճռով հաստատված փաստն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ պարտապան Սվետլանա Ղազարյանի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանին ապահովված իրավունքներ ունեցող պարտատեր համարելու համար, քանի որ ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները կարող են համարվել ապահովված և պարտատերը կարող է համարվել պարտապանի նկատմամբ ապահովված իրավունքներ ունեցող պարտատեր, եթե առկա է օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունք, իսկ սույն դեպքում նման իրավունք առկա չէ և Ռոբերտ Բաղդասարյանն այն չունի: Հետևաբար պարտապան Սվետլանա Ղազարյանի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանի պահանջը չի կարող համարվել ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջ։

Վերաքննիչ դատարանը, Ռոբերտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և պատճառաբանել, որ վճռով հաստատված հաշտության համաձայնությունը հիմք է Սվետլանա Ղազարյանի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանին  ապահովված իրավունքներ ունեցող պարտատեր համարելու համար, քանի որ ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները կարող են համարվել ապահովված, և պարտատերը կարող է համարվել պարտապանի նկատմամբ ապահովված իրավունքներ ունեցող պարտատեր, եթե առկա է օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ  իրավունք, իսկ սույն պարագայում նման իրավունք առկա է և Ռոբերտ Բաղդասարյանն այն ձեռք է բերել հաշտության համաձայնությամբ։ Հետևաբար բողոք բերողի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2251-րդ հոդվածի իմաստով ապահովված պահանջ է հանդիսանում:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, քանի որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/1343/02/15 վճիռը չի կարող հիմք հանդիսանալ պահանջի ապահովված լինելու փաստը հաստատված համարելու համար, քանի որ պահանջի հիմքում դրված չէ գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով ապահովված պարտավորության առկայությունը: Մասնավորապես՝ նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությունից հետևում է, որ ի թիվս այլնի, կողմերը որոշել են, որ պարտավորության կետանցի կամ անպատշաճ կատարման դեպքում Ռոբերտ Բաղդասարյանն իրավունք ունի գումարը միանվագ բռնագանձելու պահանջով դիմել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ բռնագանձումը տարածելով Սվետլանա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա, այն հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով։ Այսինքն՝ նշվածը չի կարող նշանակել գույքի սեփականատիրոջ կամքի և կամահայտնության առկայություն՝ տվյալ պարտատիրոջն այլ հնարավոր պարտատերերի նկատմամբ ապահովման ուժով առավելություն տրամադրելուն, որը կարող է դրսևորվել տվյալ պարտավորության կատարումն օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով ապահովելու դեպքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/1343/02/15 վճռով հաստատված փաստն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ պարտապան Սվետլանա Ղազարյանի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանին ապահովված իրավունք ունեցող պարտատեր համարելու համար, քանի որ ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջը կարող է համարվել ապահովված և պարտատերը կարող է համարվել պարտապանի նկատմամբ ապահովված իրավունք ունեցող պարտատեր, եթե առկա է օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունք, իսկ սույն գործով նման իրավունք առկա չէ: Հետևաբար Սվետլանա Ղազարյանի նկատմամբ Ռոբերտ Բաղդասարյանի պահանջը չի կարող համարվել ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջ, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

            

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 07.12.2020 թվականի «Սվետլանա Ղազարյանի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

   

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: