ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 26-Ն
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5 000 (հինգ հազար) դրամ։
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար 1 լարանցման համար:
3. Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
4. Սահմանել «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 1-ի։
5. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 30 000 (երեսուն հազար) դրամ:
6. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։
7. Գեղաշենի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։
8. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան քաղաքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:
9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ 2-ի և 3-ի:
10. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:
11. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։
12. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի:
13. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու վճար՝ համաձայն հավելված 6-ի։
14. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 5-8-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -19 |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ |
Ա. ՄԵՂՐՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Ս. ՍԵԹՐԱԿՅԱՆ |
Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ |
Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Ն. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Տ. ԳԵՂԱՄՅԱՆ |
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. ապրիլի 15 ք. Աբովյան |
Հավելված 1 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Մարզաձևեր |
Ծառայության վճարների չափը |
1. |
Լող ` |
|
1.1 |
1 ժամ պարապմունքի համար |
1 500 |
1.2 |
12 ժամ պարապմունքի համար |
15 000 |
2. |
Մարմնամարզություն |
8 000 |
3. |
Մարզասրահ |
6 000 |
Հավելված 2 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
«ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Շենքերի հարկերի և |
Ամսական |
1. |
6 հարկանի շենք, |
5 800 |
2. |
6 հարկանի շենք, |
6 500 |
3. |
9 հարկանի շենք, |
8 800 |
4. |
9 հարկանի շենք, |
10 120 |
5. |
9 հարկանի շենք, |
11 440 |
6. |
14 հարկանի շենք, |
16 750 |
7. |
12 հարկանի շենք, |
18 640 |
8. |
16 հարկանի շենք, |
25 450 |
Հավելված 3 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
«ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Շենքերի հարկերի թիվը |
Տարեկան |
1. |
6-9 հարկանի շենքեր |
15 000 |
2. |
12 հարկանի շենքեր |
20 000 |
3. |
14 հարկանի շենքեր |
23 300 |
4. |
16 հարկանի շենքեր |
26 700 |
Հավելված 4 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՓԱԹԵԹԻ) ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը |
1. |
Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման |
65 000 |
2. |
Բնակելի կամ ոչ բնակելի տարածքների օտարման և |
73 000 |
Հավելված 5 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը |
1. |
Շինությունների համար՝ |
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ |
250 | |
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 |
250 | |
2. |
Հողամասերի համար՝ |
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ |
100 | |
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 |
100 |
Հավելված 6 Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը |
1. |
Տրակտորի համար՝ |
|
1) Խոտի հակի (տուկ) պրեսավորում, հատ |
100 | |
2) Գութան՝ 1000 մետրի համար |
5 000 | |
3) Ֆրեզ՝ 1000 մետրի համար |
5 000 | |
4) Սրսկիչ (գարնանային սրսկում առանց նյութերի |
1000 | |
4) Սրսկիչ (սանիտարական սրսկում առանց |
5 000 | |
2. |
Կոմբայնի համար՝ |
|
1) Հացահատիկեղենի հավաք` 1000 մետրի համար |
2 000 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|