Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2022
Дата вступления в силу
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտոնագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ հոդվածի 1-ին, 40-րդ հոդվածի 5-րդ, 51-րդ հոդվածի 1-ին, 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 70-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ, 75-րդ հոդվածի 3-րդ, 82-րդ հոդվածի 4-րդ, 83-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 37-րդ հոդվածի 6-րդ, 47-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 56-րդ հոդվածի 4-րդ, 57-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ, 59-րդ հոդվածի 3-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ, 67-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Ապրանքային նշանների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդում բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, արդյունաբերական դիզայնների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) գյուտի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) արդյունաբերական դիզայնի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացման, արտոնագրային հավատարմատարների գրանցման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) գյուտերի, արդյունաբերական դիզայնների գրանցամատյանների բովանդակությունը, դրանցում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ձևերը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձևը և դրա տրամադրման, ինչպես նաև գրանցամատյանի վարման հետ կապված գործողությունների կատարման, արտոնագրերի ձևը և դրանց մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) գյուտի կամ արդյունաբերական դիզայնի լիցենզիաները (այդ թվում՝ ֆրանչայզինգը), դրանց պայմանների հետագա փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) գյուտի կամ արդյունաբերական դիզայնի արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) բողոքարկման խորհրդի կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման հետ կապված հարցերը:

2. Բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել հետևյալ բողոքները՝

1) գյուտի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

3) արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

4) ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում՝ Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի (այսուհետ՝ Մադրիդյան համաձայանգիր) և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության շրջանակներում, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում՝ Մադրիդյան համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան.

5) ապրանքային նշանի մասնակի գրանցման (այդ թվում՝ Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության շրջանակներում մասնակի պահպանություն տրամադրելու) մասին նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ (հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար գրանցելու մասին որոշում).

6) աշխարհագրական նշման գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

7) ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

8) երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

9) ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ.

10) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցման հետ կապված որոշման դեմ.

11) արդյունաբերական սեփականության օբյեկտների համապատասխան գրանցամատյանում փոփոխությունների կատարումը մերժելու մասին որոշումների դեմ.

12) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման դիմումի մերժման մասին որոշման դեմ.

13) արտոնագրային հավատարմատարների թեկնածուների կողմից որակավորման քննությունը հանձնելու վերաբերյալ արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ.

14) օրենքով նախատեսված այլ բողոքներ։

3. Բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ առարկությունները:

4. Բողոքարկման խորհուրդ ներկայացվում են նաև ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դիմումներ:

5. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացնում է հայտատուն` անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով։

6. Սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է այն անձը, որն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակումը բարեխիղճ կերպով շուկա է հանել ապրանքներ կամ մատուցել է ծառայություններ՝ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանով:

7. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման կողմերից յուրաքանչյուրը կամ ցանկացած անձ:

8. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է արդյունաբերական սեփականության օբյեկտի իրավատերն անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով։

9. Սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է ապրանքային նշանի իրավատերն անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով։

10. Սույն կարգի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է հավատարմատարի թեկնածուն:

11. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առարկությունը ներկայացնում է ցանկացած շահագրգիռ անձ` անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով։

12. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան դիմումը ներկայացնում է ցանկացած շահագրգիռ անձ` անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով։

13.Բողոքի (դիմումի, առարկության) հետ կապված գործերը վարելու և դրա քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կամ իրավատերը կարող է նշանակել ներկայացուցիչ։

14. Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց օտարերկրյա հավատարմատարներն ու ներկայացուցիչները բողոքների, դիմումների և առարկությունների ներկայացման հետ կապված գործերը վարում են Գրասենյակում գրանցված հավատարմատարների կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ներկայացուցչի միջոցով:

15. Ներկայացուցչի, այդ թվում` սույն կարգի 14-րդ կետում նշված հավատարմատարի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով նրան տրված համապատասխան լիազորագրով:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված լիազորագիրը կարող է ներկայացվել բողոքի (դիմումի, առարկության) հետ միաժամանակ կամ համապատասխան ծանուցագրում նշված ժամկետի ընթացքում:

17. Ներկայացուցչի ցանկացած գործողություն՝ նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Գրասենյակի ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ բողոքարկողի, դիմողի կամ առարկողի գործողությունը կամ նրանց նկատմամբ կատարված գործողությունը:

18. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

19. Բողոքում (դիմումում, առարկության մեջ) նշվում են գյուտի, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի, արդյունաբերական դիզայնի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի համարը, բողոքարկողի (դիմողի, առարկողի) ազգանունը, անունը, հայրանունը, անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության լրիվ անվանումը, նամակագրության հասցեն և հեռախոսահամարը:

20. Սույն կարգի 2-րդ կետի՝

1) 1-5-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշման ուղարկման օրվանից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

2) 6-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում կամ դրանց գրանցման մասին տեղեկություն ունեցող երրորդ անձանց կողմից՝ որոշումն ընդունելու թվականի և գրանցելու թվականի միջև ընկած ժամանակահատվածում.

3) 9-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականից հետո՝ երկամսյա ժամկետում.

4) 10-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է իրավունքների փոխանցումը գրանցելու մասին տեղեկությունները հրապարակելու օրվանից՝ եռամսյա ժամկետում.

5) 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն իրավատիրոջ կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում.

6) 12-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն իրավատիրոջ կողմից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

7) 13-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն արտոնագրային հավատարմատարի թեկնածուի կողմից ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

8) 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան՝ բողոքը ներկայացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում:

21. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առարկությունները ներկայացվում են գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

22. Գրասենյակի ստորաբաժանումների և հավատարմատարների որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացվող բողոքին պետք է կցվեն համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև հակադրված նյութերի (այդպիսիք լինելու դեպքում) պատճենները։

23. Բողոքին (դիմումին, առարկությանը) պետք է կցվի օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, առանց որի բողոքը (դիմումը, առարկությունը) քննարկման չի ընդունվում:

24. Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման՝ այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում: Այս դեպքում բողոքի (դիմումի, առարկության) հետ կապված հետագա գործավարությունը կատարվում է միայն պակաս վճարված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը բողոքարկման խորհուրդ ներկայացնելուց հետո:

25. Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում «Ապրանքային նշանների մասին» օրենքի 55-րդ հոդվածի համաձայն բողոքը կարող է քննարկման ընդունվել բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումի առկայության դեպքում: Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է բողոքի հետ միաժամանակ:

26. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է վերաբերի գյուտի, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի, արդյունաբերական դիզայնի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի մեկ հայտին և պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող հիմնավոր փաստարկներ։

27. Սույն կարգի 2-րդ կետի 9-13-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ:

28. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան դիմումը պետք է պարունակի «Ապրանքային նշանների մասին» օրենքի 29-31-րդ հոդվածներով պահանջվող տեղեկություններ, մասնավորապես, տվյալ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործումն ապացուցող, ինչպես նաև սպառողների համապատասխան շրջանակի համար լավ հայտնի լինելը հիմնավորող փաստարկներ:

29. Որպես բողոք քննարկման է ընդունվում սույն կարգի 2-րդ, 20-րդ, 22-24-րդ և 27-րդ կետերով սահմանված բողոքը, իսկ որպես դիմում և առարկություն՝ սույն կարգի 21-րդ, 23-25-րդ, 28-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր դիմումը և առարկությունը:

30. Ներկայացված բողոքը (դիմումը, առարկությունը) գրանցվում է և դրան տրվում է մտից համար:

31. Բողոքը (դիմումը, առարկությունը) ստանալու օրվանից չորս աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման խորհրդի քարտուղարն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 20-28-րդ կետերով սահմանված պահանջներին։

32. Եթե պարզվում է, որ ներկայացված բողոքը (դիմումը, առարկությունը) համապատասխանում է վերը նշված կետերով սահմանված պահանջներին, բողոքարկման խորհրդի քարտուղարը սույն կարգի 31-րդ կետով նշված ժամկետի ավարտից հետո դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին, որը յուրաքանչյուր բողոքի, դիմումի կամ առարկության քննարկման համար բողոքարկման խորհրդի քարտուղարի կողմից զեկուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում բողոքարկման խորհրդի առնվազն 3 անդամներից բաղկացած կոլեգիա նշանակելու և տվյալ բողոքի (դիմումի, առարկության) քննարկման համար բողոքարկման խորհրդի նիստի անցկացման օրվա մասին:

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո բողոքարկման խորհրդի քարտուղարը բողոքարկողին (դիմողին, առարկողին) ծանուցագիր է ուղարկում բողոքը (դիմումը, առարկությունը) քննարկման ընդունելու մասին, որտեղ նշվում է նաև տվյալ բողոքի (դիմումի, առարկության) քննարկման հարցով բողոքարկման խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

34. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում նշված բողոքները (դիմումը, առարկությունը) քննարկման ընդունելու դեպքում բողոքի ստացման և դրա քննարկման օրվա ժամի և վայրի մասին ծանուցվում է նաև Գրասենյակի այն բաժինը, որի որոշումը բողոքարկվում է:

35. Այն դեպքում, երբ ներկայացված բողոքը (դիմումը, առարկությունը) չի համապատասխանում սույն կարգի 20-րդ, 22-24-րդ և 27-28-րդ կետերով սահմանված, իսկ որպես առարկություն և դիմում՝ ՝ 21-25-րդ, 28-րդ կետերով սահմանված պահանջներին, դրա ստացման օրվանից հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում բողոք (դիմում, առարկություն) ներկայացնողին ծանուցագիր է ուղարկվում ներկայացված բողոքը (դիմումը, առարկությունը) քննարկման չընդունելու մասին:

36. Այն դեպքում, երբ բողոքը (դիմումը, առարկությունը) չի համապատասխանում սույն կարգի 13-15-րդ կետերով սահմանված պահանջին, դրա ստացման օրվանից հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում ծանուցագիր է ուղարկվում այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում լիազորագիրը ներկայացնելու առաջարկությամբ: Սույն կետով սահմանված ժամկետում պահանջված լիազորագիրը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը կամ առարկությունը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է բողոք կամ դիմում կամ առարկություն ներկայացնողը:

37. Այն դեպքում, երբ բողոքը (դիմումը, առարկությունը) չի համապատասխանում սույն կարգի 19-24-րդ, 26-28-րդ կետերով սահմանված պահանջներին, հարցում է ուղարկվում բողոք (դիմում, առարկություն) ներկայացնողին այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում բողոքի (դիմումի, առարկության) քննարկման համար անհրաժեշտ նյութեր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում բողոքը (դիմումը, առարկությունը) համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է բողոք (դիմում, առարկություն) ներկայացնողը:

38. Սույն կարգի 33-37-րդ կետերում նշված ծանուցագրերը և հարցումներն ստորագրում է բողոքարկման խորհրդի նախագահը կամ քարտուղարը:

39. Բողոքարկողի (դիմողի, առարկողի) խնդրանքով բողոքը (դիմումը, առարկությունը) կարող է հետ կանչվել դրա քննարկման ցանկացած փուլում` մինչև բողոքարկման խորհրդի նիստում բողոքարկման խորհրդի որոշման հրապարակումը: Այս դեպքում բողոքի, դիմումի կամ առարկության քննարկումը և դրանցով վարվող գործավարությունը դադարեցվում է, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի, առարկության) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

40. Բողոքը (դիմումը, առարկությունը) քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին (դիմողին, առարկողին) առաքելուց հետո սույն կարգի 39-րդ կետի համաձայն հետ կանչված բողոքի (դիմումի, առարկության) ներկայացման համար վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

41. Եթե բողոքի (դիմումի, առարկության) հետ կանչման մասին խնդրագիրը բողոքարկման խորհուրդ է ներկայացվել մինչև սույն կարգի 33-րդ կետով նախատեսված բողոքը (դիմումը, առարկությունը) քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին առաքելը, ապա բողոքը (դիմումը, առարկությունը) համարվում է չներկայացված և վճարված պետական տուրքի գումարը ենթակա է օրենքով սահմանված կարգով վերադարձման կամ սահմանված կարգով կարող է օգտագործվել Գրասենյակի կողմից այլ գործողությունների կատարման համար: Հակառակ դեպքում վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

42. Սույն կարգի 2-րդ կետի 1-3 ենթակետերին համապատասխան՝ բողոքները և 4-րդ կետին համապատասխան՝ դիմումները քննարկվում են ստացման օրվանից երկամսյա ժամկետում: Սույն կարգի 2-րդ կետի 4-13 ենթակետերին համապատասխան բողոքները քննարկվում են ստացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առարկությունները քննարկվում են ստացման օրվանից եռամսյա ժամկետում:

43. Ցանկացած անձ, որին սույն կարգի 33-րդ կետի համաձայն ծանուցագիր է ուղարկվել բողոքը կամ դիմումը կամ առարկությունը քննարկման ընդունելու մասին, կարող է դիմում ներկայացնել բողոքարկման խորհուրդ՝ բողոքարկման խորհրդի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետներում: Բողոքարկման խորհրդի նիստի անցկացման նոր թվական նշանակվում է բողոքի (դիմումի, առարկության) քննարկման մնացած մասնակիցների համաձայնությամբ, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի, առարկության) քննարկման բոլոր մասնակիցները:

44. Բողոքի (դիմումի, առարկության) քննարկման մասնակիցներից մեկի խնդրանքով և մնացած բոլորի համաձայնությամբ, բողոքի (դիմումի, առարկության) քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով` սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

45. Սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել նաև բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ՝ բողոքի (դիմումի, առարկության) սպառիչ լրիվությամբ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով, բայց ոչ ավելի, քան վեց ամսով՝ սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

46. Բողոքը (դիմումը, առարկությունը) նախապես քննարկվում է բողոքարկման խորհրդի կոլեգիայի կողմից և ներկայացվում է բողոքարկման խորհրդի նիստում:

47. Բողոքի (դիմումի, առարկության) նախնական քննարկման օրվա ժամի և վայրի մասին տեղեկացվում են բողոքարկողը (դիմողը, առարկողը), պահպանական փաստաթղթի իրավատերը և (կամ) նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև համապատասխան փորձաքննության բաժնի պետն ու փորձագետը: Պատշաճ կերպով ծանուցված բողոքարկողի (դիմողի, առարկողի) պահպանական փաստաթղթի իրավատիրոջ և (կամ) նրանց ներկայացուցչի չներկայանալը խոչընդոտ չի հանդիսանում բողոքի (դիմումի, առարկության) նախնական քննարկման համար:

48. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք, դիմում կամ առարկություն ներկայացրած անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

49. Բողոքարկման խորհրդի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում են բողոքին առնչվող բոլոր կողմերը, որոնք ծանուցվում են բողոքի ստացման և բողոքարկման խորհրդի նիստում դրա քննարկման թվականի մասին, այդ թվում՝ բողոքարկողը (դիմողը), համապատասխան դեպքերում՝ իրավատերը և (կամ) նրանց ներկայացուցիչները, իսկ որոշման բողոքարկման դեպքում՝ տվյալ որոշումն ընդունած փորձագետը (մասնագետը) և համապատասխան բաժնի պետը:

50. Գրասենյակի աշխատողները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

51. Բողոքարկման խորհրդի համաձայնությամբ քննարկման ցանկացած մասնակից անհրաժեշտության դեպքում կարող է մասնագետներ հրավիրել բողոքի քննարկմանը մասնակցելու համար:

52. Եթե բողոքը վերաբերում է այնպիսի հայտերի, որոնց մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել, ապա մասնագետներ կարող են հրավիրվել միայն հայտատուի համաձայնությամբ:

53. Քննարկման մասնակիցներն իրավունք ունեն նախօրոք ծանոթանալու գործի նյութերին` սահմանված կարգով դրանցից քաղվածքներ և պատճեններ ստանալու, իսկ քննարկման ընթացքում՝ հարցեր տալու մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնելու, քննարկվող հարցի էության վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ տալու, որոնք կցվում են նիստի արձանագրությանը:

54. Բողոքարկման խորհրդի նիստին սույն կարգի 49-րդ կետում նշված և պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում բողոքի (դիմումի, առարկության) քննարկմանը: Սակայն բողոքարկման խորհուրդն իրավասու է նրանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, եթե անհնարին է համարում բողոքի (դիմումի, առարկության) քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

55. Բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ կամ սույն կարգի 49-րդ կետում նշված անձանց կողմից գրավոր խնդրագիր ներկայացնելու դեպքում բողոքարկման խորհրդի նիստի անցկացման ժամկետը կարող է տեղափոխվել մինչև երկու ամիս ժամկետով` բողոքի (դիմումի, առարկության) լրիվ և օբյեկտիվ քննարկման համար, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի, առարկության) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

56. Բողոքարկման խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում են բողոքարկման խորհրդի անդամների առնվազն 3/4-ը: Քվորում չլինելու դեպքում բողոքարկման խորհրդի նիստի անցկացման թվականը տեղափոխվում է մինչև 30 աշխատանքային օր ժամկետով, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի, առարկության) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

57. Նիստը ղեկավարում է բողոքարկման խորհրդի նախագահը՝ ապահովելով բողոքի (դիմումի, առարկության) ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումը: Նախագահողը բացում է բողոքարկման խորհրդի նիստը, ներկայացնում է բողոքարկման խորհրդի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

58. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամին (անդամներին)` սույն կարգի 48-րդ կետում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի մինչև բողոքի ըստ էության քննարկումը:

59. Բացարկը քննարկվում է բողոքարկման խորհրդի անդամների կողմից և այն բավարարելու դեպքում բողոքարկման խորհրդի նախագահը նշանակում է կոլեգիայի նոր կազմ և որոշում է բողոքի (դիմումի, առարկության) քննարկման նոր ժամկետ:

60. Բողոքի (դիմումի, առարկության) ըստ էության քննարկումն սկսվում է կոլեգիայի նախագահի և (կամ) կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով, որը ներկայացնում է կոլեգիայի նախնական քննարկման արդյունքները:

61. Հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ՝

1) բողոքարկողի (դիմողի, առարկողի) և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը.

2) փորձաքննության (որոշումն ընդունած) բաժնի պետի և (կամ) փորձագետի (մասնագետի) ելույթը.

3) իրավատիրոջ ելույթը` սույն կարգի 2-րդ կետի 9-12-րդ ենթակետերի համաձայն բողոքների դեպքում.

4) բողոքարկման խորհրդի մնացած անդամների ելույթները՝ այդպիսիք լինելու դեպքում.

5) կողմերի պատասխանները կոլեգիայի և բողոքարկման խորհրդի մնացած անդամների հարցերին:

62. Գործի քննարկումը չպետք է դուրս գա բողոքի (դիմումի, առարկության) մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից: Քննարկման ընթացքում կոլեգիան և բողոքարկման խորհուրդը լրացուցիչ հիմքերով որոնումներ չեն կատարում, սակայն հաշվի են առնվում քննարկվող հարցի վերաբերյալ բողոքարկման խորհրդի ցանկացած անդամի կամ կողմերի առաջարկությունները, որոնք վերաբերում են վիճարկվող որոշման կամ այլ փաստաթղթի ընդունման իրավաչափությանը:

63. Նոր ներկայացված տեղեկությունների կապակցությամբ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում բողոքարկման խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 44-45-րդ կետերի դրույթներին համապատասխան:

64. Բողոքարկման խորհրդի նիստի ընթացքը ձայնագրվում է, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները և պահանջի դեպքում տրամադրվում է բողոք (դիմում, առարկություն) ներկայացնողին կամ նրա ներկայացուցչին: Նիստի ընթացքը կարող է նաև արձանագրվել:

65. Մի քանի նիստերի ընթացքում նույն հարցի քննարկման դեպքում յուրաքանչյուր նիստի համար կազմվում է առանձին արձանագրություն։

66. Նիստի արձանագրությունը վարում է բողոքարկման խորհրդի քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում նախագահի կողմից նշանակված բողոքարկման խորհրդի որևէ անդամը:

67. Արձանագրության մեջ նշվում են՝

1) բողոքարկման խորհրդի անվանումը.

2) նիստի անցկացման վայրը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

3) բողոքարկման խորհրդի, կոլեգիայի անդամների և նիստի բոլոր մասնակիցների ազգանունները, անունները, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

4) այն հայտի կամ արտոնագրի համարը և օբյեկտի անվանումը (ապրանքային նշան, գյուտ, արդյունաբերական դիզայն) և, սույն կարգի 4-րդ կետի նախատեսված դիմումի քննարկման դեպքում նաև՝ ապրանքային նշանի նկարագրությունը), որին առնչվում է քննարկվող բողոքը կամ դիմումը կամ առարկությունը.

5) գործի գրանցման համարը.

6) քննարկվող հարցի համառոտ բովանդակությունը.

7) բողոքում (դիմումում, առարկության մեջ) կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ բովանդակությունը.

8) մասնակիցների և նիստի ընթացքում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

9) ընդունված որոշման եզրափակիչ մասը։

68. Նիստի արձանագրությունը ստորագրվում է բողոքարկման խորհրդի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

69. Քննարկմանը մասնակցող անձինք և բողոքարկման խորհրդի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ քննարկման ավարտից հետո այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է նիստի արձանագրությանը:

70. Սույն կարգի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի, արդյունաբերական դիզայնի կամ ապրանքային նշանի հայտով գործավարությունը շարունակելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր կամ ապրանքային նշանի վկայագիր (միջազգային ընթացակարգի դեպքում՝ ապրանքային նշանին իրավական պահպանություն) տալու մասին.

3) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

71. Սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և ընդունված որոշմանը համապատասխան հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու (միջազգային ընթացակարգի դեպքում՝ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու) մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

72. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, աշխարհագրական նշումը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

73. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ծագման տեղանունը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

74. Սույն կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

75. Սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու և ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

76. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը մերժելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

77. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, համապատասխան փոփոխության կատարումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և կատարված փոփոխությունը համապատասխան գրանցամատյանում գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

78. Սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, ապրանքային նշանի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

79. Սույն կարգի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և արտոնագրային հավատարմատարի թեկնածուի դիմումի մեջ նշված արդյունաբերական սեփականության բոլոր օբյեկտների կամ նրանց մի մասի հարցերով որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու մասին.

2) բողոքը մերժելու և որակավորման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

80. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան՝ բողոքի քննարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, որոշումը չեղյալ ճանաչելու և նոր որոշում ընդունելու մասին.

2) բողոքը մերժելու և համապատասխան որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

81. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան առարկության քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) առարկությունը բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին.

2) առարկությունը մերժելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ թողնելու մասին.

3) առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին:

82. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը դիմումում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին:

3) այլ դիմումների դեպքում՝ դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու մասին:

83. Բողոքարկման խորհրդի նիստում բողոքի (դիմումի, առարկության) քննարկումն ավարտելուց հետո բողոքարկման խորհրդի նախագահն ամփոփում է քննարկումը և քվեարկության է դնում քննարկման արդյունքում ձևավորված բողոքարկման խորհրդի որոշման նախագիծը:

84. Բողոքը (դիմումը, առարկությունը) բավարարվում է եթե դրան կողմ են քվեարկում նիստին մասնակցող անդամների առնվազն 2/3-ը, հակառակ դեպքում բողոքը (դիմումը, առարկությունը) մերժվում է:

85. Բողոքարկման խորհրդի որոշումն ստորագրվում է բողոքարկման խորհրդի նախագահի կողմից:

86. Բողոքարկման խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը (պատճենները) առաքվում կամ առձեռն հանձնվում է (են) բողոքարկողին (դիմումատուին, առարկողին) և համապատասխան դեպքերում` իրավատիրոջը:

87. Բողոքարկման խորհուրդը որոշումն ընդունելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բողոքարկողին (դիմողին, առարկողին)՝ փոստով:

88. Սույն կարգով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում են, այդ թվում՝ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունների կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով ծանուցման միջոցով: Բողոքարկողը (դիմողը, առարկողը) կարող է նշված ժամկետում որոշումը կամ ծանուցումն ստանալ նաև առձեռն:

89. Գրասենյակի որոշմանը վերաբերող բողոքների քննարկման արդյունքում բողոքարկման խորհրդի ընդունած որոշման պատճենը փոխանցվում է նաև վիճարկվող որոշումն ընդունած համապատասխան բաժին:

90. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման պատճենը սույն կարգի 87-րդ կետում նշված անձանց կամ այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) առաքման կամ առձեռն հանձնման օրվան հաջորդող օրվանից՝ բացառությամբ «Ապրանքային նշանների մասին» և «Աշխարհագրական նշումների մասին» օրենքներով սահմանված դեպքերի: Այս դեպքում սույն կարգի 87-րդ կետում նշված անձանց կամ այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) բողոքարկման որոշումը առաքվում է միաժամանակ:

91. Բողոքների, դիմումների և առարկությունների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են Գրասենյակի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների, ինչպես նաև արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովի համար:

92. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, արդյունաբերական դիզայնների (այսուհետ` արդյունաբերական սեփականության օբյեկտ) գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնազերծման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։

 

2. ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՅՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ, ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

2. Գաղտնագրման ենթակա արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը (այսուհետ` գաղտնի օբյեկտի հայտ), այդ թվում՝ «Արտոնագրերի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ներկայացվող հայտերը, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարության) մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ` Գրասենյակ):

3. Արդյունաբերական սեփականության այն օբյեկտների հայտերը, որոնք ստեղծվել են պայմանագրի հիման վրա, այդ թվում` պետական մարմինների պատվերով հատուկ նշանակության արտադրանքի մշակման և արտադրման նպատակով, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք, Գրասենյակ են ներկայացվում հայտատուի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջոցով` տվյալ օբյեկտի գաղտնիության աստիճանի նշումով և առաքվում սահմանված գաղտնիության աստիճանին համապատասխան կարգով։ Ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները, որոնք կապված չեն հատուկ նշանակության արտադրանք մշակելու, ստեղծելու և(կամ) արտադրելու պայմանագրով, բայց իրենց տրամադրության տակ ունեն տեղեկություններ, որոնց բաց հրապարակումը, իրենց կարծիքով, կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նման տեղեկություններ պարունակող արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերը Գրասենյակ են ներկայացնում գաղտնի փոստով` աշխատանքի վայրի գաղտնի ռեժիմով աշխատող մարմինների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կամ առձեռն։

4. Արդյունաբերական սեփականության օբյեկտների այն հայտերով, որոնց համար գաղտնիության աստիճան սահմանված չէ, և որոնք նշում չեն պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության մասին, Գրասենյակը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի, հայտի ներկայացման թվականի սահմանումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է այդպիսի տեղեկությունների առկայությունը։

5. Գաղտնի օբյեկտի հայտի ուղեկցող գրությունը ներկայացվում է հայերենով, 1 օրինակից։

6. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի առաքումն էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներով չի թույլատրվում։

7. Գաղտնի օբյեկտի հայտի փաստաթղթերում նշվում է գաղտնի նամակագրության հասցեն։

8. Գաղտնի օբյեկտի հայտի բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

9. Արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրումն առևտրային և այլ նպատակներով, որոնք չեն առնչվում պետական և ծառայողական գաղտնիքների հետ, չի թույլատրվում։

10. Գրասենյակը, գաղտնի օբյեկտի հայտի, ինչպես նաև այն հայտի քննարկման փուլում, որը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում ճանաչվել է պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող (գաղտնի օբյեկտի հայտի նյութերի պատճենը), համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի, Նախարարության միջոցով անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնում պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմին (այսուհետ` իրավասու մարմին), ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Ծանուցումը պետք է պարունակի նախազգուշացում հայտում պարունակվող տեղեկությունները չհրապարակելու մասին` մինչև իրավասու մարմնում քննարկման ավարտը: Գրասենյակի կողմից գաղտնի օբյեկտի հայտի քննարկումը կասեցվում է մինչև իրավասու մարմնում քննարկման ավարտը:

11. Իրավասու մարմինը գաղտնի օբյեկտի հայտի նյութերի պատճենն ստանալու օրվանից հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված նյութերը և տալիս գրավոր եզրակացություն տվյալ օբյեկտի գաղտնագրման և գաղտնիության աստիճանի սահմանման վերաբերյալ։ Եզրակացության տրման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին և Նախարարությանը, որն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է Գրասենյակին։

12. Եթե իրավասու մարմնի կողմից տրված եզրակացության համաձայն տվյալ օբյեկտի գաղտնագրման համար բավարար հիմքեր չկան, ապա Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է հայտի քննարկման վերսկսման մասին:

13. Եթե իրավասու մարմնի կողմից տրված եզրակացության համաձայն տվյալ օբյեկտի գաղտնագրման համար բավարար հիմքեր չկան, սակայն հայտի նյութերը պարունակում են տվյալ օբյեկտի էությանը չվերաբերող գաղտնի տեղեկություններ (փաստի առկայության մասին նշվում է տրված եզրակացության մեջ), ապա իրավասու մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին՝ միաժամանակ նշելով այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է հանել հայտի նյութերից: Նշված ծանուցումն ուղարկելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում հայտատուն պետք է սահմանված կարգով Գրասենյակ ներկայացնի հայտի ճշգրտված նյութերը։ Սահմանված ժամկետում ծանուցման մեջ նշված պահանջը չկատարելու դեպքում, հայտը համարվում է հետ կանչված։

14. Հայտի ճշգրտված նյութերն ստանալուց հետո հայտով գործավարությունը Գրասենյակն իրականացնում է համապատասխանաբար՝ «Արտոնագրերի մասին» կամ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով սահմանված կարգով։

15. Արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացության տրման (արդյունաբերական սեփականության օբյեկտն իրավասու մարմնի կողմից գաղտնագրման) դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում այդ մասին ծանուցում է հայտատուին և զգուշացնում՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ և նշված տեղեկությունները տարածելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

16. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացությունը տրվել է «Արտոնագրերի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակ ներկայացված հայտի վերաբերյալ, ապա «Արտոնագրերի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գյուտի հայտը Գրասենյակ ներկայացնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում Գրասենյակը հայտատուին ծանուցում է օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման արգելման մասին:

17. Արդյունաբերական սեփականության օբյեկտն իրավասու մարմնի կողմից գաղտնագրման (օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացության տրման) պահից, դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` հատուցելով դրա հետևանքով հայտատուին հասցվող վնասը։ Փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, որի չափը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որոշվում է գաղտնի օբյեկտի հայտի հայտատուի և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ անցնում է այդ տեղեկատվությունը։

18. Արդյունաբերական սեփականության օբյեկտն իրավասու մարմնի կողմից գաղտնագրման (օբյեկտի գաղտնիության աստիճանի սահմանման մասին եզրակացության տրման) պահից գաղտնի ճանաչված օբյեկտի հայտով գործավարությունը Գրասենյակում կասեցվում է մինչև գաղտնագրված տեղեկությունների պահպանման սահմանված ժամկետի լրանալը կամ տեղեկությունների գաղտնազերծումը և տվյալ հայտի նյութերը (բնօրինակները) Նախարարության միջոցով հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են իրավասու մարմնին:

19. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների հայտերը սույն կարգի 15-րդ կետում նշված եզրակացության տրման դեպքում՝ մինչև գաղտնագրված տեղեկությունների պահպանման սահմանված ժամկետի լրանալը կամ տեղեկությունների գաղտնազերծումը, «Արտոնագրերի մասին» օրենքի 51-րդ հոդվածով կամ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով չեն հրապարակվում։

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

20. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով:

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԼՐԱՆԱԼԸ ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

 

21. Արդյունաբերական սեփականության գաղտնի օբյեկտների գաղտնիության սահմանված աստիճանի պահպանման անհրաժեշտությունը, համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի, ստուգվում է տվյալ օբյեկտները գաղտնագրող իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով։

22. Արդյունաբերական սեփականության օբյեկտի պահպանման ժամկետի լրանալու կամ իրավասու մարմնի կողմից գաղտնազերծման դեպքում նշված մարմինը պահպանման ժամկետը լրանալու կամ գաղտնազերծման օրվանից հետո՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է հայտատուին և Նախարարությանը, որն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է Գրասենյակին։ Ծանուցագրի հետ միասին նախարարությանն են ներկայացվում նաև արդյունաբերական սեփականության պահպանման ժամկետը լրացած կամ գաղտնազերծված արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի նյութերը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակողների (դրանց առկայության դեպքում), որոնք սահմանված կարգով փոխանցվում են Գրասենյակին։

23. Գրասենյակն արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի նյութերն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին հայտով գործավարության վերսկսման մասին, եթե սույն կարգի 18-րդ կետում նշված, հայտով գործավարության կասեցման ժամանակահատվածը չի գերազանցում «Արտոնագրերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով կամ 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխանաբար՝ գյուտի արտոնագրի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողության ժամկետը կամ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ սահմանված արդյունաբերական դիզայնի պահպանության հինգ տարի ժամկետը:

24. Սույն կարգի 18-րդ կետում նշված, հայտով գործավարության կասեցման ժամանակահատվածը «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով սահմանված՝ հայտերով գործավարության ժամկետների հաշվարկում հաշվի չի առնվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գյուտի հայտի ձևակերպման և ներկայացման, դրա ձևական, նախնական և «Արտոնագրերի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված դեպքում` ըստ էության փորձաքննությունների անցկացման, հայտի զատման, դրանում ուղղումներ կամ ճշգրտումներ կատարելու, ինչպես նաև լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված պահանջները հավասարապես կիրառվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացվող գյուտի արտոնագիր ստանալու հայտի, ինչպես նաև գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի նկատմամբ, եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ:

3. Սույն կարգում օգտագործված են «Արտոնագրերի մասին» օրենքով սահմանված հասկացությունները։

4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես` սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին), այդ թվում՝ արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ։

5. Գյուտի օբյեկտներ կարող են լինել մարդու կողմից ստեղծված կամ վերափոխված նյութական օբյեկտները կամ գործընթացները, մասնավորապես, սարքը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը կամ եղանակը, այդ թվում՝ սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումը որոշակի նշանակությամբ:

6. Որպես արտադրանք գյուտի օբյեկտ է համարվում, մասնավորապես՝ սարքը, նյութը, միկրոօրգանիզմի շտամը, բույսերի կամ կենդանիների բջիջների գիծը, գենետիկական կառուցվածքը։

7. Սարքերին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են կառուցվածքները և պատրաստվածքները։

8. Նյութերին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են, մասնավորապես՝ քիմիական միացությունները, այդ թվում՝ նուկլեինաթթուները և սպիտակուցները, բաղադրանյութերը (բաղադրությունները, խառնուրդները), միջուկային կերպափոխությամբ ստացված նյութերը։

9. Կենսատեխնոլոգիական արգասիքներին որպես գյուտի օբյեկտներ վերաբերում են իրենց բնական միջավայրից մեկուսացված կամ այլ միջոցներով առանձնացված արգասիքները:

10. Միկրոօրգանիզմների շտամներին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են, մասնավորապես՝ մանրէների, վիրուսների, մանրէաֆագերի, մանրաջրիմուռների, մանրասնկերի շտամները, միկրոօրգանիզմների կոնսորցիումները։

11. Բույսերի կամ կենդանիների բջիջների գծերին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են, մասնավորապես՝ բույսերի կամ կենդանիների օրգանների, հյուսվածքների բջիջների գծերը, համապատասխան բջիջների կոնսորցիումները։

12. Գենետիկական կառուցվածքներին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են, մասնավորապես՝ պլազմիդները, վեկտորները, միկրոօրգանիզմների, բույսերի և կենդանիների կայուն կերպափոխված բջիջները, տրանսգենային բույսերը և կենդանիները։

13. Եղանակներին որպես գյուտի օբյեկտ վերաբերում են գործողությունների իրականացման գործընթացները, որոնք հանգեցնում են նոր նյութական օբյեկտների ստեղծմանը կամ հայտնի նյութական օբյեկտների փոփոխմանը կամ դրանց հետազոտությանը:

14. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառում նշանակում է դրա կիրառումը որոշակի նշանակությամբ:

 

2. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

15. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և փոխանցելի է օրենքով սահմանված կարգով։

16. Եթե գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով (համահեղինակությամբ), ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է նրանց՝ համատեղ։

17. Եթե նույն գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց կողմից՝ իրարից անկախ, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, ում հայտն ունի ավելի վաղ ներկայացման թվական կամ, եթե խնդրարկվում է առաջնություն` ավելի վաղ առաջնության թվական:

18. Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անձ (ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կազմակերպություն), որի անունով խնդրարկվում է գյուտի արտոնագիրը (կարճաժամկետ արտոնագիրը):

19. Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը կարող է ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատեր կազմակերպության վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի:

20. Մինչև գյուտի պետական գրանցումը, արտոնագիր ստանալու գործընթացի նպատակով, հայտատուն կարող է արտոնագիր ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով փոխանցել այլ անձի։

21. Գյուտի հեղինակն իրավունք ունի հայտ ներկայացնելու հետևյալ դեպքերում՝

1) եթե գյուտը ծառայողական չէ, այսինքն՝ կապված չէ հեղինակի կողմից իր ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքի կատարման հետ.

2) եթե գյուտը ծառայողական է, բայց աշխատողի (հեղինակի) և գործատուի միջև կնքված պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կողմից ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին.

3) եթե գյուտը ծառայողական է, սակայն գյուտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, վերջինս կամ այն անձը ում գործատուն փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը հայտ չի ներկայացրել Գրասենյակ, կամ աշխատողին չի ծանուցել ստեղծած գյուտի մասին տեղեկությունը որպես արտադրության գաղտնիք (նոու-հաու) պահպանելու իր որոշման մասին:

22. Արտոնագիր ստանալու իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ չի պահանջվում։

23. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտի հայտը կարող է վերաբերել մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի (գյուտի միասնության պահանջ):

24. Հայտը Գրասենյակ ներկայացվում է գրավոր, առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում տեղակայված հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով):

25. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը պետք է բովանդակությամբ համապատասխանի թղթային կրիչի վրա կազմված հայտին: Եթե այլ բան հատուկ նշված չէ, ապա հայտի ձևակերպման, ներկայացման, ինչպես նաև Գրասենյակի հետ նամակագրության վարման վերաբերյալ սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են թղթային կրիչի վրա կազմված հայտի նկատմամբ:

26. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.aipa.am և հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ձևակերպել ու ներկայացնել հայտը՝ առաջնորդվելով համակարգում զետեղված համապատասխան ցուցումներով։

27. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով (էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված) ներկայացված հայտը և դրան վերաբերող փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ թղթային կրիչի վրա (անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված) ներկայացված հայտը և դրան վերաբերող փաստաթղթերը:

28. Հայտին վերաբերող փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստի միջոցով՝ այդ փաստաթղթերի ֆաքսիմիլային պատկերի տեսքով, բնօրինակների հետագա ներկայացմամբ՝ համաձայն սույն կարգի 29-32-րդ կետերի։

29. Հայտին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, որը մինչև սահմանված ժամկետի լրանալը ուղարկվել է էլեկտրոնային փոստով՝ այդ փաստաթղթի ֆաքսիմիլային պատկերի տեսքով, համարվում է ժամանակին ներկայացված, եթե դրա բնօրինակը Գրասենյակ է ներկայացվում սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։

30. Եթե հայտատուն կամ այլ շահագրգիռ անձ իր նախաձեռնությամբ էլեկտրոնային փոստով՝ փաստաթղթի ֆաքսիմիլային պատկերի տեսքով, որևէ ժամկետի հետ կապ չունեցող փաստաթուղթ է ներկայացնում, ապա Գրասենյակի կողմից այդ փաստաթղթի ստացման թվական է համարվում ֆաքսիմիլային պատկերի տեսքով դրա ստացման թվականը, եթե այդ փաստաթղթի բնօրինակը ներկայացվել է Գրասենյակ էլեկտրոնային փոստով դրա ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Ընդ որում, Գրասենյակը չի սկսում քննարկել այս եղանակով ներկայացված փաստաթղթերը մինչև դրանց բնօրինակների ստացումը: Փաստաթղթի բնօրինակի չներկայացման դեպքում այն կհամարվի չներկայացված: Այս պահանջը չի տարածվում վերը նշված կապի միջոցով Գրասենյակ առաքվող պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնելու դեպքում:

31. Եթե էլեկտրոնային փոստով ստացված փաստաթուղթը կամ դրա մի մասը ընթեռնելի չէ կամ թերի է, ապա դրանք համարվում են չներկայացված, ինչի մասին փաստաթուղթն ուղարկողը ծանուցվում է:

32. Ավելի վաղ էլեկտրոնային փոստով ներկայացված փաստաթղթի բնօրինակը ներկայացնելիս անհրաժեշտ է ուղեկցող նամակում հավաստիացնել (եթե ֆիզիկական անձ է՝ ստորագրությամբ, եթե կազմակերպություն է՝ դրա ղեկավարի կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձի (նշելով պաշտոնը) ստորագրությամբ), որ ներկայացված փաստաթուղթն իրենից ներկայացնում է ավելի վաղ ներկայացված փաստաթղթի բնօրինակը և որ այդ փաստաթղթերի տեքստերը նույնական են։

33. Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:

34. Հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Այլ լեզվով դրանք ներկայացնելու դեպքում, հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում:

35. Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված և կայացվում է որոշում հայտը հետ կանչված համարելու մասին, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

36. Սույն կարգի 42-49-րդ կետերում նշված հայտի փաստաթղթերը, որոնք կազմված են հայերեն, ներկայացվում են 2 օրինակով (թղթային կրիչի վրա)։ Նույն փաստաթղթերը, եթե կազմված են այլ լեզվով, ներկայացվում են 1 օրինակով, իսկ դրանց հայերեն թարգմանությունը՝ 2 օրինակով։

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված՝ ներկայացվող օրինակների քանակին վերաբերող պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտերի և դրանց փաստաթղթերի վրա:

38. Առձեռն հանձնած հայտի նյութերն ստանալուց հետո Գրասենյակը հայտատուին ուղարկում է հայտի նյութերն ստանալու մասին ստացական, որում նշվում է, մասնավորապես.

1) հայտի ստացման թվականը.

2) հայտի մտից համարը.

3) գյուտի անվանումը, եթե այն նշված է.

4) հայտատուի(ների) անունը, ազգանունը կամ անվանումը, եթե նշված է.

5) հեղինակի(ների) անունը, ազգանունը, եթե նշված է:

39. Հայտի նյութերն առձեռն (թղթային կրիչի վրա) ստանալու դեպքում ստացականում նշվում է նաև հայտի նյութերի թերթերի ընդհանուր թիվը:

40. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ստացված հայտի դեպքում համակարգի միջոցով հայտատուին սույն կարգի 38-րդ կետի համաձայն ուղարկվող ստացականում նշվում է նաև ստացված փաստաթղթերի ամբողջական ցուցակը:

41. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ստացված հայտի մտից համարը և ստացման թվականն ամրագրվում են համակարգչային ծրագրով։

 

3. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՅՏԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

42. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտը ներառում է՝

1) դիմում՝ արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին (համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի),

2) գյուտի նկարագրությունը,

3) գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ,

4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար,

5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

43. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գյուտի հայտին կցվում է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

44. Եթե պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ՝ տեղեկանք կազմակերպության (հայտատուի) աշխատողների թվաքանակի մասին (պետական տուրքի վճարման օրվա դրությամբ)՝ նշելով նրա հարկային կոդը։ Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ (նշելով պաշտոնը)։

45. Եթե օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով հայտատուն խնդրարկում է առաջնություն, ապա հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում հայտատուն պետք է Գրասենյակին հայտնի խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար, և առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են՝ այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից տասնվեց ամսվա ընթացքում Գրասենյակ ներկայացնի առաջին հայտի՝ այն ստացած գերատեսչության կողմից վավերացված պատճենը: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են այդ բոլոր հայտերի վավերացված պատճենները։

46. Եթե հայտատուն օրենքի 32–րդ հոդվածի համաձայն խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, ապա Գրասենյակ հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում հայտատուն տրամադրում է տվյալներ ցուցահանդեսի տեսակի, դրա անցկացման վայրի, բացման և փակման թվականների, ցուցադրման առաջին օրվա վերաբերյալ՝ ներկայացնելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից։

47. Եթե գյուտի հայտը վերաբերում է կենսաբանական նյութին (միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին կամ միջոցին, որում օգտագործվում է միկրոօրգանիզմի անհայտ շտամը կամ բջիջների գիծը), ապա հայտին պետք է կցվի Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Կառավարության կողմից լիազորված հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքը։ Ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ գյուտի առաջնության թվականին։

48. Եթե գյուտի հայտը ներառում է նուկլեոտիդների և (կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկ, ապա հայտին պետք է կցվի նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների այդ նույն ցանկի պատճենի գրառումով մեքենաընթեռնելի կրիչ, որը բավարարում է ՄՍՀԿ ST.25 ստանդարտին և հայտատուի կողմից ստորագրված դիմում՝ թղթային կրիչի վրա (տպագիր) և մեքենաընթեռնելի ձևերով ներկայացված հաջորդականությունների ցանկերի նույնականության մասին։

49. Եթե հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա հայտին կցվում է հայտատուի կողմից նրան տրված լիազորագրի բնօրինակը կամ դրա պատճենը՝ սույն կարգի 398-րդ կետում նշված դեպքում: Ներկայացուցչի կողմից Էլեկտրոնային եղանակով ներկայացվող լիազորագիրը պետք ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների մասին» օրենքի պահանջների պահպանմամբ: Արտոնագրային հավատարմատարի միջոցով Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտին լիազորագիրը կցվում է սկանավորված տարբերակով: Լիազորագրում նշվում են՝ ներկայացուցչի (այդ թվում՝ արտոնագրային հավատարմատարի) լիազորությունների ծավալը, լիազորագիր տալու թվականը և վայրը։

 

4. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը լրացվում է սույն կարգով սահմանված N 1 ձևով :

51. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն կերպ լրացվում է լրացուցիչ թերթի վրա՝ դիմումի համապատասխան սյունակում նշելով՝ «շարունակությունը՝ լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»։

52. Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային ձևով, ընդ որում, դիմումի դաշտերը լրացվում են՝ օգտագործելով էկրանի ինտերֆեյսի (միջերեսի) տարրերը:

53. Դիմումի էլեկտրոնային ձևն ունի դաշտերի փոփոխական ծավալ, և, հետևաբար, լրացուցիչ թերթի լրացում չի պահանջվում:

54. Դիմումի ձևի էլեկտրոնային պատկերը տեղադրված է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:

55. Դիմումի լրացման պահանջները, երբ այն ներկայացվում է էլեկտրոնային ձևով, համընկնում են սույն կարգի 50-րդ կետում նշված դիմումի ձևի լրացման պահանջներին, բացառությամբ ստորագրության ձևակերպման պահանջների:

56. Դիմումի էլեկտրոնային ձևը ստորագրվում է (արտոնագրային հավատարմատարի, ընդհանուր ներկայացուցչի կամ այլ ներկայացուցչի կողմից) հավաստագրված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

57. Դիմումի 1-ին սյունակը նախատեսված է դիմումը Գրասենյակի կողմից ստանալուց հետո լրացնելու համար և հայտատուի կողմից չի լրացվում: Դիմումի 1-ին սյունակի դաշտերն են՝ «Հայտի ստացման թվականը և մտից N», «Հայտի պետական գրանցման N», «Հայտի ներկայացման թվականը» և «Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը»:

58. Դիմումի 2-րդ սյունակի համապատասխան վանդակում «X» նշանով պետք է նշել՝ գյուտի արտոնագիր, թե գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ է ներկայացվում։

59. Դիմումի 3-րդ սյունակի համապատասխան վանդակը նշվում է «X» նշանով, եթե ներկայացվող գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա, այսինքն՝ հայտատուն միաժամանակ (նույն օրը) ներկայացնում է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ:

60. Դիմումի 4-րդ սյունակի՝

1) «Միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման թվականը» դաշտում լրացվում են ստացող գերատեսչության կողմից սահմանված միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման թվականը.

2) «Միջազգային հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը» դաշտում լրացվում են միջազգային հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը.

3) «Եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դեպքում) լրացվում են եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը.

4) «Եվրասիական հայտի հրապարակման համարը և թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դեպքում) լրացվում են եվրասիական հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը։

61. Դիմումի 5-րդ սյունակի «Գյուտի անվանումը» դաշտում լրացվում է հայտարկվող գյուտի (գյուտերի խմբի) անվանումը, որը պետք է համընկնի գյուտի նկարագրությունում բերված անվանմանը։

62. Դիմումի 6-րդ սյունակի «Հայտատու (ներ), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն» դաշտում լրացվում են տեղեկություններ հայտատուի մասին՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), մի քանի հայտատուների դեպքում՝ իրենց նշած հերթականությամբ, կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, ինչպես նաև տեղեկություններ համապատասխանաբար դրանց բնակության, հաշվառման կամ գտնվելու վայրի մասին, ներառյալ՝ երկրի պաշտոնական անվանումը, փոստային հասցեն (ներառյալ՝ փոստային դասիչը) և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի (նշվում է դիմումի 6-րդ սյունակի երրորդ դաշտում)։ Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները լրացվում են նրանցից յուրաքանչյուրի համար։

63. Դիմումի 6-րդ սյունակի միջին դաշտում նշվում են հայտատուի (հայտատուների) հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

64. Եթե հայտատուները նաև հեղինակներ են, ապա նրանց բնակության վայրի մասին տեղեկությունները տրվում են միայն դիմումի 7-րդ սյունակի «Հեղինակ (ներ)» դաշտում։

65. Դիմումի 7-րդ սյունակի «Հեղինակ (ներ) (անուն, ազգանուն)» դաշտում լրացվում են տեղեկություններ գյուտի հեղինակի (համահեղինակների) մասին՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի փոստային հասցեն (ներառյալ՝ փոստային դասիչը), որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը, և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի (նշվում է դիմումի 7-րդ սյունակի երրորդ դաշտում)։

66. Դիմումի 8-րդ՝ «Հայտատուի(ների) ներկայացուցիչը(ներ)» սյունակում լրացվում են տեղեկություններ այն անձի մասին, ով հայտատուի կողմից նշանակված է իր անունից վարելու գործերը Գրասենյակի հետ՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

67. Ներկայացուցիչը կարող է լինել արտոնագրային հավատարմատարը, ընդհանուր ներկայացուցիչը (հայտատուներից մեկը) կամ այլ ներկայացուցիչ։ Այս դեպքում «X» նշանով նշվում է համապատասխան վանդակը:

68. Դիմումի 9-րդ սյունակի «Հասցե նամակագրության համար» դաշտում լրացվում են հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը և փոստային հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ՝ փոստային դասիչը), որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին։ Այս սյունակի մյուս դաշտում լրացվում են հասցեատիրոջ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

69. Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես, հայտատուի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (ֆիզիկական անձի համար), հաշվառման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ գտնվելու վայրի (կազմակերպության համար) հասցեն։

70. Եթե նամակագրության հասցեն համընկնում է հայտատուի ներկայացուցչի հասցեի հետ, ապա դիմումի 9-րդ սյունակը կարելի է չլրացնել, այլ միայն կատարել «X» նշանով նշում համապատասխան վանդակում, որը վերաբերում է հայտատուի ներկայացուցչի հասցեով նամակագրությունը վարելու խնդրանքին:

71. Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն և չի դրված հայտատուի ներկայացուցչի հասցեով նամակագրությունը վարելու խնդրանքը հավաստող «X» նշանը (ներկայացուցիչ նշանակված լինելու դեպքում), ապա տվյալ հայտով նամակագրության հասցեատեր կարող է նշվել Հայաստանի Հանրապետությունում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից առաջինը)։

72. Դիմումի 10-րդ՝ «Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը» սյունակի համապատասխան վանդակում «X» նշանով նշվում է ծանուցումների ստացման հայտատուի նախընտրած եղանակը՝ փոստային առաքումով, թե կապի այլ միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե հայտատուն չի ընտրում ծանուցումների ստացման իր նախընտրած եղանակը, ապա Գրասենյակը ծանուցումներն ուղարկում է օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով:

73. Դիմումի 11-րդ սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը խնդրում է հայտի և(կամ) արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ։ Այս դեպքում նշվում է միայն այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը։

74. Դիմումի 12-րդ սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից։ Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը և բնակության վայրը (հասցեն՝ ֆիզիկական անձի համար), անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով) և հաշվառման վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) և երկրի կոդը։ Այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը կազմակերպություն է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը։

75. Դիմումի 13-րդ սյունակի համապատասխան վանդակում «X» նշանը դրվում է միայն այն դեպքում, երբ օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Այս սյունակը պարունակում է համապատասխան դիմումը և համապատասխան դաշտերում նշման ենթակա՝ ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտի համարը, ներկայացման թվականը և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, որտեղ ներկայացված է եղել սկզբնական կամ նախորդող հայտը:

76. Դիմումի 14-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար, լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Գրասենյակ հայտի ներկայացման թվականն է։ Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «X» նշանը, նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը, նշվում են սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը և խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ ներկայացված հայտի թվականը)։

77. Առաջնության խնդրարկման հնարավոր հիմքերն են՝ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 31-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերում նշվածները։

78. Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և դրվում խնդրարկվող առաջնության թվականները։

79. Միջազգային առաջնություն խնդրարկելու դեպքում համապատասխան դաշտում նշվում է առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի։

80. Եթե խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, ապա դիմումի 14-րդ սյունակի համապատասխան վանդակում դրվում է «X» նշանը և նշվում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրը (թվականը)։

81. Դիմումի 15-րդ՝ «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով՝ նշելով յուրաքանչյուր ներկայացվող փաստաթղթի թերթերի քանակը մեկ օրինակում և օրինակների քանակը։

82. Եթե հայտին կցվում է առաջին հայտի վավերացված պատճենը(ները), ապա համապատասխան դաշտում նշվում է միայն այդ պատճենների քանակը։

83. Դիմումի 15-րդ սյունակի՝ «hավակնության սահմանումը» դաշտում փակագծերի մեջ նշվում է հավակնության սահմանման կետերի քանակը:

84. Դիմումի 15-րդ սյունակի՝ կից ներկայացվող այն փաստաթղթերի համար, որոնք նախատեսված չեն դիմումի ձևում («այլ փաստաթղթեր»), նշվում է դրանց կոնկրետ նշանակությունը։ Եթե հայտում առկա են մեքենաընթեռնելի կրիչներ, որոնցում գրված է նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը, ապա «այլ փաստաթղթեր» բաժնում նշվում է՝ «մեքենաընթեռնելի կրիչով»։

85. Դիմումի 16-րդ սյունակում անհրաժեշտ է նշել ներկայացվող գծագրերից այն նկարի համարը, որը հայտատուի կարծիքով պետք է հրապարակվի հավակնության սահմանման (համառոտ շարադրանքի) հետ:

86. Դիմումի 17-րդ՝ «Ստորագրություն (ներ)» սյունակը լրացվում է՝ պարտադիր նշելով ստորագրման թվականը։ Դիմումը ստորագրում է հայտատուն։ Եթե հայտատուն կազմակերպություն է (մասնավորապես՝ իրավաբանական անձ), ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ՝ նշելով պաշտոնը։

87. Եթե հայտը ներկայացվում է հայտատուի ներկայացուցչի միջոցով, դիմումը կարող է ստորագրվել հայտատուի ներկայացուցչի կողմից։

88. Դիմումում ստորագրությունները վերծանվում են՝ ստորագրող անձանց անունների սկզբնատառերի և ազգանունների նշումով։

89. Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը լրացվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով։ Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա։

 

5. ԳՅՈՒՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

90. Նկարագրությունն սկսվում է գյուտի անվանումով (ինչպես այն նշված է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի մեջ) և ունի հետևյալ բաժինները՝

1) տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը,

2) տեխնիկայի մակարդակը,

3) գյուտի բացահայտումը,

4) գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը (եթե դրանք կան հայտում),

5) գյուտի իրականացումը,

6) հաջորդականությունների ցանկը (եթե նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունները օգտագործված են գյուտի բնութագրման համար)։

91. Նկարագրությունը շարադրելու կարգը կարող է տարբերվել վերը նշվածից, եթե հաշվի առնելով գյուտի առանձնահատկությունները՝ շարադրման այլ կարգը նպաստում է գյուտն ավելի լավ հասկանալուն և ավելի հակիրճ շարադրելուն։

92. Օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում, հայտի ներկայացման թվականի սահմանման համար թույլատրվում է գյուտի նկարագրության կամ դրա մի մասի փոխարինումը հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով՝ հայտատուի կողմից դրանց հետագա ներկայացման պայմանով:

93. Եթե որոշված է Միջազգային արտոնագրային դասակարգման (այսուհետ՝ ՄԱԴ) գործող խմբագրության խորագիրը, որին վերաբերում է հայտարկվող գյուտը, ապա այդ խորագրի ցուցիչն անհրաժեշտ է տեղադրել գյուտի անվանումից առաջ՝ նկարագրության առաջին էջի վերին աջ անկյունում։

 

6. ԳՅՈՒՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

94. Գյուտի անվանումը պետք է լինի պարզ, հստակ և համառոտ (գերադասելիորեն՝ ոչ ավելի, քան 10 բառ) և չպարունակի հորինված անվանումներ։ Գյուտի անվանումը, որպես կանոն, բնութագրում է գյուտի նշանակությունը, համապատասխանում է գյուտի էությանը և շարադրվում է եզակի թվով։ Բացառություն են կազմում ընդհանուր կառուցվածքային բանաձևով ընդգրկվող քիմիական միացություններին վերաբերող գյուտերի անվանումները կամ, եթե անվանումը չի օգտագործվում եզակի թվով։

95. Գյուտի անվանումը ծառայում է տեղեկատվական նպատակներին և կարող է չհամընկնել գյուտի հավակնության սահմանման մեջ բերված, գյուտի նշանակությունն արտացոլող սեռային հասկացության հետ:

96. Քիմիական միացությանը վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է միացության անվանումն ըստ քիմիայում ընդունված որևէ անվանացուցակի կամ խմբի (դասի), որին այն վերաբերում է, կարող է բերվել նաև միացության կոնկրետ նշանակությունը, իսկ կենսաբանորեն ակտիվ միացությունների համար՝ կենսաբանական ակտիվության տեսակը։

97. Բնական աղբյուրից մեկուսացված կամ, նույն կամ ուղղորդված փոփոխված կենսաբանական ֆունկցիայով այլ կերպ ստացված նուկլեինաթթվին, սպիտակուցին, բազմապեպտիդին կամ պեպտիդին վերաբերող գյուտի անվանման մեջ, պետք է ներառվի նյութի անվանումը, ինչպես նաև նշանակությունը բնորոշող կենսաբանական ֆունկցիան (ակտիվության տեսակը, կենսաբանական հատկությունը), եթե անվանումից այն ակնհայտորեն չի հետևում.

98. Չպարզված կառուցվածքով քիմիական միացությանը, չպարզված բաղադրությամբ խառնուրդին, այդ թվում՝ կենսատեխնոլոգիական եղանակով ստացված, կամ դրանց ստացման եղանակին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է նյութի կենսաբանական ակտիվության տեսակը կամ նշանակությունը։

99. Մանրէի շտամին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են սեռային և տեսակային (միջազգային անվանացանկի պահանջներին համապատասխան) կենսաբանական օբյեկտի անվանումը լատիներեն և շտամի նշանակությունը։

100. Բույսերի կամ կենդանիների բջիջների գծին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են բջիջների գծի անվանումը և նշանակությունը։

101. Գենետիկական կառուցվածքին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է դրա անվանումը՝ նշանակության կամ նշանակությունը բնորոշող կենսաբանական ֆունկցիայի նշումով։

102. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի անվանումը կազմվում է համապատասխան օբյեկտի համար սահմանված կարգով և բնութագրում է դրա նշանակությունը:

103. Գյուտերի խմբի անվանման մեջ, որպես կանոն, ներառվում է հետևյալը՝

1) մեկը մյուսից ստացման (պատրաստման) կամ մեկը մյուսի իրագործման կամ օգտագործման համար նախատեսված գյուտերի խմբի անվանման մեջ ներառվում է մեկ գյուտի լրիվ և մյուսի՝ կրճատ անվանումը,

2) մեկը մյուսում կիրառելու համար նախատեսված գյուտերի խմբի անվանման մեջ ներառվում են խմբի մեջ մտնող գյուտերի լրիվ անվանումները,

3) տարբերակներին վերաբերող գյուտերի խմբի անվանման մեջ նշվում է խմբի մեկ գյուտի անվանումը, որը լրացվում է փակագծերում վերցված «տարբերակներ» բառով։

 

7. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ» ԲԱԺԻՆԸ

 

104. Նկարագրության «Տեխնիկայի բնագավառը» բաժնում նշվում է գյուտի օբյեկտի կոնկրետ նշանակությունը և դրա կիրառման բնագավառը։ Եթե այդ բնագավառները մի քանիսն են, ապա նշվում են դրանցից առավել գերադասելիները։

 

8. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ» ԲԱԺԻՆԸ

 

105. Նկարագրության «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բերվում են տեղեկություններ տեխնիկայի նախորդող մակարդակից հայտատուին հայտնի նմանակների մասին՝ դրանցից առանձնացնելով հատկանիշների ամբողջությամբ գյուտի ամենամոտ նմանակը: Այն դեպքերում, երբ հայտը ներկայացնելիս գյուտի հավակնության սահմանում չի ներկայացվում կամ այն ներկայացվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, ապա նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում տեխնիկայի նախորդող մակարդակի վերաբերյալ տեղեկությունները կարող են բերվել առանց գյուտի ամենամոտ նմանակը նշելու։ Տեխնիկայի նախորդող մակարդակն արտացոլող նյութերը բերվում են հնարավորինս մեծ ծավալով՝ ցանկալի է տեղեկատվության աղբյուրների նշումով:

106. Որպես գյուտի նմանակ ընտրվում է հայտարկվող գյուտին էությամբ մոտ միևնույն նշանակության միջոցը, որը հայտնի է այն տեղեկություններից, որոնք հանրամատչելի են դարձել մինչև հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը, եթե այն խնդրարկվել է։

107. Նմանակներից յուրաքանչյուրը նկարագրելիս նկարագրության մեջ բերվում են այն բացահայտող տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նմանակի հատկանիշները, որոնցից հատուկ նշվում են հայտարկվող գյուտի էական հատկանիշներին համընկնող հատկանիշները, ինչպես նաև հայտատուին հայտնի՝ պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները։

108. Եթե գյուտը վերաբերում է կոնկրետ նշանակությամբ կամ կենսաբանական ակտիվությամբ չպարզված բաղադրությամբ նյութի ստացման եղանակին, ապա որպես նմանակ նշվում է նույն նշանակությամբ կամ նույն կենսաբանական ակտիվությամբ նյութի ստացման եղանակը։

109. Եթե գյուտը վերաբերում է նոր քիմիական, այդ թվում՝ բարձրամոլեկուլային միացության ստացման եղանակին, ապա բերվում են տեղեկություններ դրա հայտնի կառուցվածքային նմանակի կամ ըստ նշանակության նմանակի ստացման եղանակի մասին։

110. Եթե գյուտը վերաբերում է միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին, գենետիկական կառուցվածքին, ապա որպես նմանակ բերվում են տեղեկություններ նույն նշանակությամբ հայտնի միկրոօրգանիզմի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի, գենետիկական կառուցվածքի մասին։

111. Եթե գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը, ապա որպես նմանակ բերվում են նույն նշանակությամբ հայտնի լուծումները։

112. Գյուտերի խումբ նկարագրելիս նմանակների մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր գյուտի համար առանձին։

 

9. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ» ԲԱԺԻՆԸ

 

113. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում բերվում են տեղեկություններ, որոնք բավարար լրիվությամբ բացահայտում են տեխնիկական արդյունքը և գյուտի էությունը որպես տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին կամ եղանակին, այդ թվում՝ արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ, տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետի կողմից դրա իրագործման համար:

114. Որպես տեխնիկական լուծում, գյուտի էությունն արտահայտվում է էական հատկանիշների համախմբությամբ, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական խնդրի լուծման և գյուտի շնորհիվ ապահովվող տեխնիկական արդյունքին հասնելու համար։

115. Հատկանիշները համարվում են էական, եթե դրանք ազդում են հայտատուի կողմից նշված տեխնիկական խնդրի լուծման և գյուտի շնորհիվ ապահովվող տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության վրա, այսինքն՝ գտնվում են նշված արդյունքի հետ պատճառահետևանքային կապի մեջ։

116. Որպես տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետ հասկացվում է հիպոթետիկ անձ, որին հասանելի է տեխնիկայի ամբողջ մակարդակի մասին տեղեկատվությունը և որն ունի տեխնիկայի տվյալ բնագավառի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, որոնք հիմնված են հանրագիտարաններում, մենագրություններում և դասագրքերում պարունակվող տեղեկատվության վրա:

117. Տեխնիկական արդյունքն իրենից ներկայացնում է տեխնիկական ազդեցության, երևույթի, հատկության և այլնի բնութագիրը, որն օբյեկտիվորեն դրսևորվում է եղանակի իրականացման կամ արտադրանքի պատրաստման կամ օգտագործման դեպքում, այդ թվում՝ այն արտադրանքի օգտագործման դեպքում, որն անմիջականորեն ստացվել է այն եղանակի կիրառմամբ, որն արտացոլում է գյուտը։

118. Տեխնիկական արդյունք կարող է լինել, մասնավորապես՝ շփման գործակցի նվազեցումը (բարձրացումը), ձուլման կառուցվածքի արատների վերացումը, թրթռման նվազեցումը, ազդանշանի ձևի աղավաղման նվազեցումը, օրգանի արյան մատակարարման բարելավումը, դեղագործական պատրաստուկի ազդեցության տեղակայումը, դրա թունայնության նվազեցումը, վակցինայի իմունագենության բարձրացումը, ֆիտոպաթոգենների նկատմամբ բույսի կայունության բարձրացումը, որոշակի ուղղվածությամբ հակագեների ստացումը, հեղուկի ծծանցման նվազեցումը, թրջելիության բարելավումը, աշխատանքային մարմնի և միջավայրի շփման բարելավումը, համակարգչի գործութային հիշողության պահանջվող ծավալի նվազեցումը կամ արագագործության բարձրացումը։

119. Բացառապես համակարգչային ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի կիրառմամբ ստացված արդյունքն ինքնին չի նշանակում, որ այդպիսի արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող:

120. Եթե եղանակին վերաբերող գյուտը բնութագրվում է համակարգչային ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի կիրառմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն դրսևորվում է`

1) նյութական աշխարհի օբյեկտների վրա ազդեցության միջոցով (այդ թվում՝ երբ այդպիսի ազդեցությունն իրենից ներկայացնում է այն համակարգչային համակարգի գործողության բարելավում, որի վրա գործում է նման ծրագիրը).

2) համակարգչային տեխնիկայի միջոցով ազդակների վրա ներգործությունների որոշակի հերթականություն կատարելու միջոցով:

121. Ստացվող արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն, մասնավորապես՝

1) ստացվում է միայն այս կամ այն գործունեություն իրականացնելիս որոշակի կարգ պահպանելու շնորհիվ՝ դրա մասնակիցների միջև պայմանավորվածության կամ սահմանված կանոնների հիման վրա.

2) կայանում է միայն այս կամ այն տեղեկատվության ստացման մեջ և ստացվում է միայն մաթեմատիկական մեթոդի կիրառման շնորհիվ.

3) կայանում է գյուտի իրականացման կամ կիրառման հետաքրքրաշարժության և(կամ) տեսարանայնության մեջ։

122. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում մանրամասն բացահայտվում է այն տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, այն տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ, ինչպես նաև հայտարկվող լուծման առավելությունները տեխնիկայի նախորդող մակարդակի համեմատ։

123. Եթե գյուտն ստեղծելիս լուծվում է միայն կոնկրետ նշանակության տեխնիկական միջոցների տեսականու ընդլայնման խնդիրը կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացման խնդիրը, ապա տեխնիկական արդյունքը կայանում է այդ նշանակության իրականացման մեջ։

124. Տեխնիկական արդյունքը կարող է լինել նաև մարդու գործունեության որևէ բնագավառում արդիական միջոցների տեսականու ընդլայնում կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացում։

125. Եթե գյուտն ապահովում է մի քանի տեխնիկական արդյունքների ստացում (այդ թվում՝ դրա կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում), գյուտի էությունը բացահայտելիս անհրաժեշտ է նշել բոլոր տեխնիկական արդյունքները։

126. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում բերվում են գյուտը բնութագրող բոլոր էական հատկանիշները, առանձնացվում են ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները (եթե ամենամոտ նմանակը առանձնացված է), ընդ որում նշվում են տեխնիկական արդյունքն ապահովող հատկանիշների ամբողջությունը բոլոր դեպքերի համար, որոնց վրա տարածվում է իրավական պահպանության հայտարկվող ծավալը, և այն հատկանիշները, որոնք բնութագրում են գյուտը միայն մասնավոր դեպքերում, կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում։

127. Չի թույլատրվում հատկանիշի բնութագիրը փոխարինել տեղեկատվության աղբյուրին հղումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է։

128. Միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին վերաբերող գյուտերի համար, եթե տվյալ օբյեկտներն ավանդադրված են և այդ մասին կա վկայակոչում գյուտի նկարագրությունում, բացի դրանց հատկանիշներից, լրացուցիչ նշվում են այդպիսի օբյեկտների ավանդադրման իրավասություն ունեցող հավաքածուի՝ ավանդադրման կենտրոնի հապավումը կամ անվանումը և գրանցման համարը, որը շնորհված է տվյալ հավաքածուի կողմից։ Եթե նշված օբյեկտները ավանդադրված չեն, բերվում է հեղինակի կողմից շնորհված նշումը։

129. Եթե հատկանիշը բնութագրելիս բերվում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը, նշվում է նրա համարը հաջորդականությունների ցանկում «ՍԵՔ ԻԴ ՆՈ՝» (“SEQ ID NO:”) տեսքով, բերվում է համապատասխան ազատ տեքստ, եթե հաջորդականության բնութագիրը հաջորդականությունների ցանկում տրված է այդպիսի տեքստի օգտագործմամբ։

130. Եթե գյուտը բնութագրված է որպես սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի որոշակի նշանակությամբ կիրառում, բացի կիրառվող առարկայի հատկանիշներից բերվում են նաև այդ նշանակությունը պայմանավորող հատկությունների մասին տեղեկություններ:

131. Եթե օգտագործվող առարկան հայտնի է և կան տեղեկություններ դրա նախկին նշանակության մասին, բերվում են այն տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, որում նկարագրված է գյուտը, և նշվում է այդ նշանակությունը։

132. Գյուտի հատկանիշը բացահայտելիս, պայմանական անվանման օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն հանրաճանաչ է և ունի ճշգրիտ նշանակություն, իսկ հատկանիշի այլ ձևով բացահայտելը դժվար է:

133. Գյուտի էությունը բացահայտող տեղեկությունները, այդ թվում նաև լուծվող տեխնիկական խնդրին և ստացվող տեխնիկական արդյունքին վերաբերող, գյուտերի խմբի համար բերվում են յուրաքանչյուր գյուտի համար առանձին։

134. Սարքը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) սարքի կառուցվածքային իրագործումը, որը բնութագրվում է բլոկների, հանգույցների, կառուցվածքային տարրերի առկայությամբ և ֆունկցիոնալ նշանակությամբ, դրանց փոխադարձ դիրքով, տարրերի և(կամ) ամբողջությամբ սարքի իրագործման ձևով.

2) բլոկների, հանգույցների և տարրերի միջև կապը.

3) տարրերի միջև կապի իրագործման ձևը.

4) տարրի (տարրերի) հարաչափերը և այլ բնութագրերը, դրանց փոխկապակցվածությունը.

5) նյութը, որից պատրաստված է տարրը (տարրերը) և(կամ) սարքն ամբողջությամբ.

6) տարրի ֆունկցիան կատարող միջավայրը։

135. Սարքի կառուցվածքային տարրի իրագործումը բնութագրելիս թույլատրվում է դրա շարժունակության, դրանով որոշակի ֆունկցիայի իրականացման հնարավորության վրա ցուցում տալը (օրինակ՝ արգելակման հնարավորությամբ, սևեռման հնարավորությամբ):

136. Չի թույլատրվում սարքի բնութագրման համար օգտագործել հատկանիշներ, որոնք արտահայտում են սարքի վրա ամբողջությամբ կամ դրա տարրի վրա այնպիսի նշումների (բառային, գեղարվեստական կամ համակցված) առկայությունը, որոնք չեն ազդում սարքի գործարկման և իր նշանակությամբ դրա իրագործման համար։

137. Եղանակը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) գործողության կամ գործողությունների համախմբության առկայությունը.

2) գործողությունների իրագործման հերթականությունը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն).

3) գործողությունների իրագործման պայմանները, ռեժիմը, նյութերի (ելանյութի, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլ), կենսատեխնոլոգիական արգասիքի օգտագործումը։

138. Քիմիական միացությունը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) պարզված կառուցվածքով ցածրամոլեկուլային միացությունների համար՝ որակական կազմը (որոշակի տարրերի ատոմները), քանակական կազմը (յուրաքանչյուր տարրի ատոմների քանակը), քիմիական կառուցվածքային բանաձևով արտահայտված ատոմների միջև կապը և նրանց փոխդասավորվածությունը մոլեկուլում.

2) պարզված կառուցվածքով բարձրամոլեկուլային միացությունների համար՝ մակրոմոլեկուլի տարրական օղակի քիմիական բանաձևը, մակրոմոլեկուլի կառուցվածքն ամբողջությամբ (գծային, ճյուղավորված), տարրական օղակների քանակը կամ մոլեկուլային զանգվածը, մոլեկուլազանգվածային բաշխումը, մակրոմոլեկուլի երկրաչափությունը և տարածաչափությունը, նրա ծայրային և կողմնային խմբերը, համապոլիմերների համար՝ լրացուցիչ մամոնոմերային օղակների հարաբերակցությունը և դրանց պարբերականությունը, նուկլեինաթթուների համար՝ նուկլեոտիդների հաջորդականությունը կամ դրան համարժեք հատկանիշ (հաջորդականություն, որը կոմպլեմենտար է հայտնի հաջորդականությանը ամբողջ երկայնքով, հաջորդականություն, որը կապված է գենետիկական կոդի հայտնի այլասերման հետ), սպիտակուցների համար՝ ամինաթթուների հաջորդականությունը կամ դրան համարժեք հատկանիշ (կոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն)։ Ընդ որում, բոլոր կենսատեխնոլոգիական արգասիքների համար, որոնք ներառում են նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականություններ, պետք է նշել դրանց կողմից կատարվող ֆունկցիան կամ ակտիվության տեսակը և ծագումը.

3) չպարզված կառուցվածքով միացությունների համար՝ դրանք նույնականացնելու հնարավորություն ընձեռող ֆիզիկաքիմիական և այլ բնութագրերը (այդ թվում նաև ստացման եղանակի հատկանիշները), որոնք թույլ են տալիս տվյալ միացությունը մյուսներից տարբերել։

139. Բաղադրանյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) որակական կազմը (բաղադրամասերը).

2) քանակական կազմը (բաղադրամասերի պարունակության չափը).

3) բաղադրանյութի կառուցվածքը.

4) բաղադրամասերի կառուցվածքը։

140. Չպարզված կառուցվածքով բաղադրանյութերի բնութագրման համար կարող են օգտագործվել դրանց ֆիզիկաքիմիական, ֆիզիկական և այլ հատկանիշները, ինչպես նաև ստացման եղանակի հատկանիշները։

141. Չի թույլատրվում բաղադրանյութի բնութագրման համար որպես դրա հատկանիշներ օգտագործել տեղեկություններ, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում բաղադրանյութին (օրինակ, այդ բաղադրանյութի օգտագործման պայմաններն ու ռեժիմները որևէ գործընթացում, եղանակում), քանակական (չափվող կամ հաշվարկվող) պարամետր, որը բնութագրում է բաղադրանյութի մեկ կամ մի քանի հատկություններ, այն դեպքերում, երբ այս պարամետրը հանդիսանում է տարբերիչ հատկանիշ հավակնության սահմանման անկախ կետում, տեխնիկական արդյունք, որը դրսևորվում է բաղադրանյութի պատրաստման կամ օգտագործման ընթացքում: Դեղագործական բաղադրանյութը բնութագրելիս չի թույլատրվում օգտագործել հատկանիշներ, որոնք վերաբերում են հիվանդության բուժման կամ կանխարգելման եղանակին (օրինակ՝ դեղաչափի նշումը, բաղադրանյութի կամ դրա հիման վրա ստացված դեղագործական միջոցներ ընդունման պայմանները կամ ռեժիմները):

142. Միջուկային կերպափոխությամբ ստացված նյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) որակական կազմը (տարրի իզոտոպը(ները)).

2) քանակական կազմը (պրոտոնների և նեյտրոնների քանակը).

3) հիմնական միջուկային բնութագրերը՝ կիսատրոհման պարբերությունը, ճառագայթման տեսակը և էներգիան (ճառագայթաակտիվ իզոտոպների համար)։

143. Մանրէի շտամը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) շտամի սեռային և տեսակային անվանումը (լատիներեն).

2) ծագումը (անջատման աղբյուրը, տոհմագիրը).

3) գենա- և քիմատաքսոնոմիկ բնութագրերը.

4) ձևաբանական և ֆիզիոլոգիական (այդ թվում՝ կուլտուրալ) բնութագրերը.

5) կենսատեխնոլոգիական բնութագիրը (կուլտիվացման պայմանները, շտամով արտադրվող օգտակար նյութի հատկությունները և անվանումը, ակտիվության (արգասավորության) մակարդակը).

6) վարակունակությունը, հակագենային կառուցվածքը, սերոլոգիական հատկությունները (բժշկական և անասնաբուժական նշանակությամբ միկրոօրգանիզմների շտամների համար).

7) հիբրիդացման սկզբունքը (հիբրիդային միկրոօրգանիզմների շտամների համար)։

144. Բույսերի կամ կենդանիների բջիջների գծերը բնութագրում են լրացուցիչ հատկանիշները, մասնավորապես՝

1) պասսաժների քանակը.

2) կարիոլոգիական բնութագիրը.

3) աճեցման (կինետիկ) բնութագիրը.

4) Կենդանու օրգանիզմում կուլտիվացման բնութագիրը (հիբրիդների համար).

5) մորֆոգենեզի ունակությունը (բույսերի բջիջների համար)։

145. Միկրոօրգանիզմների, բույսերի և կենդանիների բջիջների կոնսորցիումները, վերը նշված հատկանիշներից բացի, բնութագրում են նաև լրացուցիչ հատկանիշները, մասնավորապես՝

1) ադապտացման և սելեկցիայի գործոնը և պայմանները.

2) տաքսոնոմիկ բաղադրությունը.

3) փոխարինելիությունը.

4) կոնսորցիումի ամբողջական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և տեսակը։

146. Գենետիկական կառուցվածքները բնութագրում են, մասնավորապես՝ հատկանիշներն ըստ սույն կարգի 134-րդ կետի (ընդ որում, որպես կառուցվածքային տարրեր կարող են հանդես գալ էնհանսերը, պրոմոտորը, տերմինատորը, սկզբնավորող կոդոնը, լինկերը, օտարածին գենի հատվածը, մարկերը, սահմանային (flanking) շրջանները)։

147. Կերպափոխված (տրանսֆորմացված) բջիջը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) կերպափոխվող (տրանսֆորմացվող) տարրը.

2) բջջի ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) բջջի ծագման նշումը (պրոկարիոտ բջջի դեպքում՝ սեռը, ընտանիքը և(կամ) տեսակը).

4) տաքսոնոմիկ հատկանիշները.

5) բնական գենոմի մուտացիան.

6) բջջի կուլտիվացման պայմանները և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ բջիջը մեկ այլ բջջից։

148. Տրանսգենային բույսը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) գենոմում ձևափոխված տարրի առկայությունը.

2) բույսի ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) բույսի ծագումը.

4) տաքսոնոմիկ պատկանելությունը և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ բույսը մեկ այլ բույսից։

149. Տրանսգենային կենդանուն բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները՝

1) գենը և(կամ) դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (այսուհետ՝ ԴՆԹ), որը կերպափոխված է կենդանու գենոմում և կոդավորում է կամ արտահայտում է նպատակային արգասիքը.

2) կենդանու ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) կենդանու կողմից արտադրվող ձևափոխված արգասիքը.

4) կենդանու պատկանելությունը (տեսակ, ցեղատեսակ և այլն) և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ կենդանուն մեկ այլ կենդանուց։

150. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումը որոշակի նշանակությամբ բնութագրելու համար, այդ թվում, առաջին նշանակությամբ, օգտագործվում է կիրառվող օբյեկտի բնութագիրը, որը բավարար է դրա նույնականացման համար, և այդ նշանակության նշումը:

 

10. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱԺԻՆԸ

 

151. Նկարագրության այս բաժնում բերվում է նկարների ցանկը՝ համառոտ նկարագրելով, թե ինչ է պատկերված յուրաքանչյուր նկարում։

152. Եթե ներկայացված են այլ գրաֆիկական նյութեր, որոնք պարզաբանում են գյուտի էությունը, ապա դրանք նույնպես նշվում են ցանկում, և բերվում է դրանց բովանդակության համառոտ պարզաբանումը։

153. Բոլոր պարզաբանումները պետք է արված լինեն` հաշվի առնելով տեխնիկայի տվյալ բնագավառում ընդունված տերմինաբանությունը և հասկանալի լինեն տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետի համար:

 

11. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԲԱԺԻՆԸ

 

154. Այս բաժնում ցույց է տրվում, թե ինչպես կարող է հայտատուի կողմից նշված նշանակությամբ իրագործվել գյուտը՝ գերադասելիորեն օրինակների միջոցով և գծագրերին կամ այլ գրաֆիկական նյութերին հղումներով, եթե այդպիսիք կան։

155. Գյուտում, որի էությունը բնութագրվում է ընդհանրացված հասկացությամբ արտահայտված հատկանիշով, որը ներկայացված է, մասնավորապես՝ ֆունկցիոնալ ընդհանրացման մակարդակով, նկարագրվում են այդպիսի հատկանիշի իրականացման միջոցը կամ դրա ստացման եղանակները, կամ նշվում է այդպիսի միջոցի կամ դրա ստացման եղանակների հայտնի լինելը։

156. Այս բաժնում բերվում են նաև տեղեկություններ, որոնք հաստատում են գյուտի իրականացման դեպքում նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում նշված տեխնիկական արդյունքի ստացման հնարավորությունը (եթե այն ակնհայտորեն չի բխում գյուտի էությունից)։

157. Եթե որպես գյուտի բնութագիր օգտագործվում են քանակական հատկանիշներ, որոնք բերված են արժեքների միջակայքի տեսքով, ցույց է տրվում այդ ամբողջ միջակայքում տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը՝ նշված միջակայքում քանակական հատկանիշների արժեքների դեպքում։

158. Սարքին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում են դրա կառուցվածքի նկարագրությունը (ստատիկ վիճակում) և սարքի աշխատանքը կամ օգտագործման եղանակը՝ գծագրերին (կառուցվածքային տարրերի թվային նշումները նկարագրության մեջ պետք է համապատասխանեն դրանց թվային նշումներին գծագրի վրա), իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ պարզաբանող նյութերին (էպյուրները, ժամանակային դիագրամները և այլն) հղումներ կատարելով։ Թվային նշումները կատարվում են ըստ հիշատակման հաջորդականության, աճման կարգով, համապատասխան բառից՝ տարրի անվանումից հետո, փակագծերում։

159. Սարքի աշխատանքը նկարագրելիս, բերվում է սարքի աշխատանքն այնպիսի ռեժիմով, որը գյուտն իրականացնելիս ապահովում է տեխնիկական արդյունքին հասնելը, ինչպես նաև բերվում են տեղեկություններ գյուտի կողմից ապահովվող այլ արդյունքների վերաբերյալ: Սարքում նոր նյութեր օգտագործելու դեպքում նկարագրվում է դրանց ստացման եղանակը:

160. Եթե սարքը պարունակում է ֆունկցիոնալ մակարդակով բնութագրված տարր և իրագործելիության նկարագրվող ձևը ենթադրում է ծրագրավորվող (հարմարեցվող) բազմաֆունկցիոնալ միջոցի օգտագործում, ապա ներկայացվում են այդ միջոցով տվյալ սարքի կազմում նախատեսված որոշակի գործառույթի կատարման հնարավորությունը հաստատող տեղեկություններ։ Այն դեպքում, երբ այսպիսի տեղեկությունների թվում բերվում է ալգորիթմ, մասնավորապես՝ հաշվողական, ապա նախընտրելի է այն ներկայացնել բլոկ-սխեմայի կամ, եթե դա հնարավոր է, համապատասխան մաթեմատիկական արտահայտության տեսքով։

161. Համակարգչային տեխնիկայի ոլորտին առնչվող սարքի կառուցվածքի և աշխատանքի նկարագրությունը կարող է լրացվել ծրագրերի ցուցակներով, բլոկ-սխեմաներով և այլ տեղեկություններով, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար: Ծրագրերից վերցրած կարճ հատվածները բերում են ծրագրավորման օգտագործվող լեզուներով:

162. Պարզված կառուցվածքով քիմիական միացությանը վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում են հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևը, ֆիզիկաքիմիական հաստատունները, նկարագրվում է այդ միացության ստացման եղանակը և ապացուցվում է գյուտի օգտագործման հնարավորությունը նշված նշանակությամբ։

163. Եթե քիմիական միացությունը ստացված է միկրոօրգանիզմի շտամի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի օգտագործմամբ, նկարագրվում է այդ շտամի, գծի օգտագործմամբ դրա ստացման եղանակը, տվյալներ շտամի, բջիջների գծի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավանդադրման մասին տեղեկություններ։

164. Կենսաբանորեն ակտիվ նյութի համար բերվում են ակտիվության քանակական բնութագիրը և թունավորության մասին տեղեկություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ազդեցության ընտրողականության և այլ ցուցանիշներ։

165. Մարդու կամ կենդանիների որոշակի հիվանդության բուժման կամ կանխարգելման միջոցի համար բերվում են հավաստի տվյալներ, որոնք հաստատում են դրա պիտանիությունը գյուտն ըստ նշանակության իրագործելու համար, մասնավորապես՝ տեղեկություններ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական գործընթացների որոշակի փուլերի վրա այդ միջոցի ազդեցության կամ դրանց հետ կապի մասին։

166. Ընդhանուր կառուցվածքային բանաձև ունեցող պարզված կառուցվածքով քիմիական միացությունների խմբին (շարքին) վերաբերող գյուտի համար նշվում է խմբին (շարքին) պատկանող բոլոր միացությունների ստացման հնարավորությունը՝ բերելով ստացման եղանակի ընդհանուր սխեման և խմբի (շարքի) կոնկրետ միացության ստացման օրինակը, իսկ եթե խումբը (շարքը) ներառում է տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացություններ, ապա բերվում են այդպիսի միացություններ ստանալու հնարավորությունը հաստատող բավարար քանակի օրինակներ։

167. Ստացված միացությունների համար բերվում են նաև հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևերը, ֆիզիկաքիմիական հաստատունները, նշված նշանակությամբ իրագործելիության հնարավորության ապացույցները՝ հաստատելով այդպիսի հնարավորությունը տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացությունների նկատմամբ։

168. Եթե գյուտը վերաբերում է ընդhանուր կառուցվածքային տարր (տարրեր) ունեցող կենսատեխնոլոգիական արգասիքներին, ապա պետք է բերել հաստատող տեղեկություններ այն մասին, որ դրանք ունեն միևնույն ակտիվությունը և կատարում են միևնույն ֆունկցիան։

169. Եթե գյուտը վերաբերում է միջանկյալ միացությանը, ցույց է տրվում նաև դրա վերամշակման հնարավորությունը հայտնի վերջնական արտադրանքի, կամ դրանից կոնկրետ նշանակությամբ կամ կենսաբանական ակտիվությամբ նոր վերջնական արտադրանքի ստացման հնարավորությունը։

170. Եթե գյուտը վերաբերում է նուկլեինաթթուներին կամ սպիտակուցներին, ապա հաջորդականությունների ցանկում նշվում է հաջորդականության համարը (նուկլեոտիդների՝ նուկլեինաթթուների դեպքում, ամինաթթուների՝ սպիտակուցների դեպքում), ինչպես նաև բերվում են ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ արտադրանքը մյուսներից։

171. Նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը ներկայացվում է՝ նշելով դրա համարը հաջորդականությունների ցանկում «ՍԵՔ ԻԴ ՆՈ՝» («SEQ ID NO:») տեսքով, և բերվում է համապատասխան ազատ տեքստ, եթե հաջորդականությունների ցանկում հաջորդականության բնութագիրը տրված է այդպիսի տեքստի օգտագործման միջոցով։

172. Եթե գյուտը վերաբերում է բաղադրանյութին (խառնուրդին, լուծույթին, համահալվածքին, ապակուն և այլն), բերվում են օրինակներ, որոնցում նշվում են բաղադրանյութի կազմում ներառվող բաղադրամասերը, դրանց բնութագիրը և քանակական պարունակությունը։ Նկարագրվում է բաղադրանյութի ստացման եղանակը, իսկ եթե որպես բաղադրամաս այն ներառում է նոր նյութ, ապա նկարագրվում է նաև նրա ստացման եղանակը։

173. Բերվող օրինակներում յուրաքանչյուր բաղադրամասի պարունակությունը նշվում է այնպիսի եզակի արժեքով, որը գտնվում է գյուտի հավակնության սահմանման մեջ նշված արժեքների միջակայքում (հավակնության սահմանման մեջ բաղադրամասերի քանակական հարաբերակցությունը տոկոսներով (զանգվածով կամ ծավալով) արտահայտելու դեպքում օրինակում նշված բոլոր բաղադրամասերի գումարային պարունակությունը պետք է հավասար լինի 100 տոկոսի)։

174. Միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների գծին, շտամների կամ բջիջների կոնսորցիումներին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում է շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի ստացման եղանակի նկարագրությունը։ Եթե դրա նկարագրությունը բավարար չէ գյուտի իրագործման համար, ներկայացվում են տեղեկություններ շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի կամ կոնսորցիումում ներառվող շտամների ավանդադրման մասին (ավանդադրման կենտրոն-հավաքածուի անվանումը կամ հապավումը, հասցեն, գրանցման համարը), ընդ որում ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին կամ գյուտի առաջնության թվականին, եթե այն խնդրարկվել է։

175. Արտոնագրման նպատակներով ավանդադրումը համարվում է կայացած, եթե շտամը, բջիջների գիծը կամ կոնսորցիումը տեղակայված են արտոնագրային նպատակներով ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրով, նախատեսված ավանդադրման միջազգային կենտրոնում կամ շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի ավանդադրմանը լիազորված ազգային հավաքածուում, որը երաշխավորում է շտամի, բջիջների գծի կամ կոնսորցիումի կենսունակության պահպանումը, առնվազն, արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում և բավարարում է այդպիսի կենտրոն-հավաքածուներին ներկայացվող այլ սահմանված պահանջներին։ Նկարագրվում է հայտարկվող նշանակությամբ շտամի, բջիջների գծի կամ կոնսորցիումի օգտագործման օրինակ՝ նշելով կուլտիվացման, նպատակային արգասիքի անջատման ու մաքրման, արգասիքի ելքի, արգասիքի կամ արտադրողի ակտիվության մակարդակի պայմանները, դրա որոշման եղանակները և այլն։

176. Եթե գյուտը վերաբերում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների որոշակի հաջորդականությամբ նուկլեինաթթվին կամ սպիտակուցին (բազմապեպտիդին, պեպտիդին), ինչպես նաև դրանց տարբերակներին, որոնք ստացվել են նուկլեոտիդների կամ ամինաթթուների ներդիրների, դելեցիաների կամ տեղակալումների արդյունքում, բերվում են տեղեկություններ այդպիսի ներդիրների, դելեցիաների կամ տեղակալումների տեղայնացման մասին՝ նշելով ստացված արգասիքները և հաստատելով, որ այդ ձևով ստացված արգասիքները պետք է ունենան միևնույն ակտիվությունը և նույնանման ֆունկցիա, ինչպես և ելային արգասիքը։

177. Նուկլեինաթթուների հիբրիդացվող հաջորդականությունների համար բերվում են հիբրիդացման պայմանները և հիբրիդացման աստիճանը (տոկոսը)։ Պետք է բերել նաև հիբրիդացման աստիճանի գնահատման եղանակը, կոնկրետ հաջորդականությունների օրինակները, որոնք նշված աստիճանով հիբրիդացվում են ելայինի հետ, և այդպիսի հաջորդականությունների ֆունկցիոնալ առանձնահատկությունները հաստատող տեղեկություններ։

178. Նուկլեինաթթուների, սպիտակուցների, բազմապեպտիդների և պեպտիդների համանման և կոմպլեմենտար հաջորդականությունների համար բերվում է համանմանության կամ կոմպլեմենտարության աստիճանը (տոկոսը)։ Պետք է բերել նաև կոնկրետ հաջորդականությունների օրինակներ, որոնք նշված աստիճանով համանման կամ կոմպլեմենտար են ելայինին, և տեղեկություններ, որոնք հաստատում են այդպիսի հաջորդականությունների ֆունկցիոնալ առանձնահատկությունները։

179. Եղանակին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում նշվում են նյութական օբյեկտի նկատմամբ գործողությունների հաջորդականությունը և անհրաժեշտության դեպքում՝ գործողությունների կատարման պայմանները, կոնկրետ ռեժիմները (ջերմաստիճան, ճնշում և այլն), օգտագործվող նյութական միջոցները (սարքերը, նյութերը, շտամները և այլն)։ Եթե եղանակը բնութագրվում է մինչև գյուտի առաջնության թվականը հայտնի միջոցների օգտագործմամբ, բավարար է այդ միջոցները բացահայտել այնպես, որ հնարավոր լինի իրագործել գյուտը։ Անհայտ միջոցների օգտագործման դեպքում բերվում են տեղեկություններ, որոնք թույլ են տալիս դրանք իրագործել և, անհրաժեշտության դեպքում, կցվում է գրաֆիկական պատկերը։

180. Եթե եղանակում օգտագործվում են անհայտ նյութեր, ապա բացահայտվում է դրանց ստացման եղանակը, իսկ անհայտ միկրոօրգանիզմների շտամների կամ բջիջների գծերի օգտագործման դեպքում բերվում են տեղեկություններ դրանց ավանդադրման մասին կամ շտամի կամ բջիջների գծի ստացման եղանակի նկարագրությունը՝ գյուտի իրագործման համար բավարար չափով։

181. Ընդհանուր կառուցվածքային բանաձև ունեցող քիմիական միացությունների խմբի (շարքի) ստացման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում է այդ եղանակով խմբին (շարքին) վերաբերող միացության ստացման օրինակը, իսկ եթե խումբը (շարքը) ներառում է տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացություններ, ապա բերվում են այնքան օրինակներ, որոնք բավարար են այդ ռադիկալներով տարբեր միացությունների ստացման հնարավորությունը հաստատելու համար։ Խմբում (շարքում) ներառվող ստացված միացությունների համար բերվում են հայտնի եղանակներով հաստատված կառուցվածքային բանաձևերը և ֆիզիկաքիմիական բնութագրերը, իսկ անհայտ և հայտնի միացությունների համար, որոնց նշանակությունը ավելի վաղ սահմանված չի եղել, բերվում են նաև նշանակության կամ կենսաբանական ակտիվության մասին տեղեկություններ։

182. Չպարզված կառուցվածքով քիմիական միացությունների կամ չպարզված բաղադրությամբ խառնուրդների ստացման եղանակներին վերաբերող գյուտերի համար բերվում են տվյալ միացությունները այլ միացություններից տարբերակող բնութագրեր, միացությունների կամ խառնուրդների ստացման համար պահանջվող ելանյութերի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտատուի կողմից նշված միացության նշանակության իրականացման հնարավորությունը հաստատող, մասնավորապես՝ այդպիսի նշանակությունը պայմանավորող հատկությունների մասին տեղեկություններ։

183. Մարդու կամ կենդանիների հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում են տեղեկություններ բացահայտված գործոնների մասին, որոնք ազդում են ախտածնության պատճառների (էտիոպաթոգենեզի) վրա, կամ այլ հավաստի տվյալներ, որոնք հաստատում են նշված հիվանդության կամ վիճակի բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակի պիտանիությունը, ընդ որում այդ տվյալները ստացվում են, մասնավորապես՝ փորձարկումների ժամանակ համապատասխան մոդելների վրա կամ այլ ճանապարհով։

184. Որոշակի նշանակությամբ սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի համար նկարագրությունում բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են այդ նշանակությամբ գյուտի իրագործման հնարավորությունը, նշելով դրա կիրառման ընթացքում ձեռք բերվող օբյեկտի հատկություններն ու բնութագրերը:

185. Եթե գյուտը վերաբերում է մարդու կամ կենդանիների որոշակի հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման համար նշված օբյեկտների օգտագործմանը, ապա բերվում են հավաստի տվյալներ, որոնք հաստատում են օբյեկտի համապատասխանությունը նշված հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման համար:

 

12. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

186. Համաձայն օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի, գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն։

187. Հավակնության սահմանումը պետք է արտահայտի գյուտի էությունը, այսինքն՝ ներառի դրա էական հատկանիշների համախմբությունը, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար։

188. Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ, հստակ և ամբողջապես հիմնված նկարագրության վրա։

189. Հավակնության սահմանումը պետք է բնութագրի գյուտը նկարագրության մեջ պարունակվող հատկանիշների և հասկացությունների միջոցով:

190. Հավակնության սահմանումը չպետք է պարունակի առևտրային, գովազդային և նմանատիպ այլ բնույթ ունեցող արտահայտություններ:

191. Հավակնության սահմանման հատկանիշի բնութագրումը չի կարող փոխարինվել՝ հղում կատարելով տեղեկատվության աղբյուրին, որում այդ հատկանիշը բացահայտված է։

192. Հավակնության սահմանումը համարվում է նկարագրության շրջանակներից դուրս եկող, եթե, մասնավորապես՝

1) նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ ներառված հատկանիշները և հասկացությունները, սակայն մասնագետի համար չեն կարող ակնհայտ ձևով ստացվել նկարագրության մեջ առկա տեղեկատվությունից.

2) հավակնության սահմանման և նկարագրության բովանդակությունն անհամատեղելի են:

193․ Հավակնության սահմանման մեջ ներառված գյուտի հատկանիշներն արտահայտվում են այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա, մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը։

194․ Գյուտի տեխնիկական հատկանիշները արտահայտվում են համընդհանուր ընդունված տեխնիկական տերմիններով և հասկացություններով: Որպես տեխնիկական հատկանիշներ պայմանական նշանների, օրինակ՝ արտադրանքի կամ նյութի պայմանական անվանումների, օգտագործումը, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ այդ հատկանիշների այդպիսի արտահայտումը հանրաճանաչ է և ունի ճշգրիտ նշանակություն, իսկ այլ ձևով դրանց արտահայտելը դժվար է:

195․ Հավակնության սահմանումը չպետք է պարունակի հատկանիշներ, որոնց նշանակությունը նկարագրության մեջ բացահայտված չէ և տեխնիկական արդյունքին հասնելու համար դրանց անհրաժեշտությունը սահմանված չէ:

196․ Գյուտի հավակնության սահմանումը չպետք է պարունակի գյուտի տեխնիկական հատկանիշների հետ կապված գյուտի նկարագրության կամ գծագրերի վրա հղումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացարձակապես անհրաժեշտ է գյուտի էությունը հասկանալու համար: Մասնավորապես, եթե գյուտը բնութագրելու համար օգտագործվում են նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականություններ, ապա հավակնության սահմանման մեջ թույլատրվում է հղում կատարել հաջորդականությունների ցանկում դրանց համարին՝ «ՍԵՔ ԻԴ ՆՈ՝» («SEQ ID NO:») տեսքով կամ համապատասխան գրաֆիկական նյութի վրա:

197․ Եթե գյուտի հայտը ներառում է գծագրեր, ապա հավակնության սահմանման մեջ հիշատակված տեխնիկական հատկանիշներն կարող են ուղեկցվեն հղումային նշումներով։ Հղումային նշումները (գծագրի տարրերի համարները), դրանց օգտագործման դեպքում, պետք է նշել տարրից հետո՝ փակագծերում։ Եթե հղումային նշումները չեն նպաստում հավակնության սահմանման ավելի արագ հասկացմանը, ապա դրանք կարող են չկատարվել։

198․ Գյուտի հատկանիշը կարելի է բնութագրել ընդհանրացված հասկացությամբ (որն արտահայտում է ֆունկցիան, հատկությունը և այլն), որն ընդգրկում է դրա իրականացման տարբեր մասնավոր ձևերը, եթե նկարագրության մեջ բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են, որ հատկապես ընդհանուր հասկացության մեջ ներառվող բնութագրերն ապահովում են այլ հատկանիշների համախմբությամբ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելը։

199․ Եթե գյուտը նախատեսում է դրա իրականացման ժամանակ փոխադարձ փոխարինելի միջոցների կիրառման հնարավորություն, ապա դրանք կարող են հավակնության սահմանման մեջ արտահայտվել իրենց ընդհանրացնող սեռային հասկացությամբ կամ ներկայացվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

200․ Որպես այլընտրանքային հատկանիշներ պետք է հասկանալ գյուտի հատկանիշները (հատկանիշների խմբերը), որոնք ապահովում են գյուտի օբյեկտում միևնույն ֆունկցիայի (գործունեության մեկ տեսակի) իրականացումը, առանց ազդելու, երբ դրանք փոխադարձ փոխարինվում են, գյուտի այլ հատկանիշների և ձեռք բերվող տեխնիկական արդյունքի վրա:

201․ Հավակնության սահմանման մեջ գծագրեր չեն բերվում։

202․ Հավակնության սահմանման կետերի քանակը պետք է լինի ողջամիտ՝ կախված հայտարկված գյուտի բնույթից:

203․ Եթե առկա է հավակնության սահմանման մի քանի կետ, ապա դրանք հաջորդաբար համարակալվում են արաբական թվանշաններով:

204․ Հավակնության սահմանման կետը ներառում է գյուտի տեխնիկական հատկանիշներ, այդ թվում՝ գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը (գյուտի անվանումը), որոնք պետք է արտահայտվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի դրանց նույնականացումը։

205․ Հավակնության սահմանման յուրաքանչյուր կետում էական հատկանիշների համախմբությունը պետք է լինի բավարար գյուտի նկարագրության մեջ նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար՝ նշված նշանակությամբ գյուտն իրագործելիս։

206․ Գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը կարող է չներառվել նոր քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանման մեջ։

207․ Գյուտի հավակնության սահմանման մեջ չի կարող ներառվել կետ, որը բնութագրում է ոչ արտոնագրաունակ արտադրանք՝ դրա ստացման եղանակի միջոցով։

208․ Գյուտի հավակնության սահմանման յուրաքանչյուր կետ (անկախ կամ կախյալ) շարադրվում է մեկ նախադասությամբ։

209․ Հավակնության սահմանման անկախ կետը շարադրվում է՝

1) կամ երկու մասի տեսքով, որոնցից առաջինը ներառում է գյուտի տեխնիկական հատկանիշները, որոնք իրենց համախմբությամբ հանդիսանում են տեխնիկայի նախորդող մակարդակի մաս (սահմանափակիչ մաս), իսկ երկրորդ՝ տարբերիչ մասը, սկսվում է «տարբերվում է նրանով, որ» բառակապակցությամբ, և ներառում է տեխնիկական հատկանիշներ, որոնց համար՝ առաջին մասի հատկանիշների հետ միասին, խնդրարկվում է իրավական պահպանություն․

2) կամ առանց տեխնիկական հատկանիշների համախմբության նշված մասերի բաժանման։

210․ Գյուտի հավակնության սահմանումը, որը վերաբերում է որևէ օբյեկտի կիրառմանը, պետք է ներառի այդ օբյեկտի բնութագիրը (մասնավորապես՝ տեխնիկական հատկանիշները), որը բավարար է դրա նույնականացման համար, սեռային հասկացությունը, որն արտահայտում է օբյեկտի նոր (որաշակի) նշանակությունը, ինչպես նաև ցուցում այն մասին, որ գյուտի էությունը կայանում է նշված օբյեկտի կիրառման մեջ։

 

13. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

211. Հավակնության սահմանումը կարող է բնութագրել մեկ կամ մի քանի գյուտ, որոնք վերաբերում են մեկ կամ տարբեր տեսակի օբյեկտներին (սարք, նյութ, կենսատեխնոլոգիական արգասիք, եղանակ, այդ թվում՝ սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառում որոշակի նշանակությամբ):

212․ Հավակնության սահմնանումը կարող է լինել միօղակ կամ բազմօղակ։

213․ Միօղակ հավակնության սահմանումը կիրառվում է տեխնիկական հատկանիշների համախմբությամբ մեկ գյուտի բնութագրման համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում չունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում։

214․ Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է մեկ գյուտի բնութագրման համար՝ զարգացնելով և(կամ) ճշգրտելով դրա տեխնիկական հատկանիշների համախմբությունը գյուտի իրագործման կամ օգտագործման մասնավոր դեպքերի համար։

215․ Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է նաև գյուտերի խմբի բնութագրման համար։

216․ Բազմօղակ հավակնության սահմանման կետերը համարակալվում են արաբական թվանշաններով՝ հաջորդաբար, սկսած 1-ից, ըստ դրանց շարադրության։

217․ Մեկ գյուտ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և դրան հաջորդող կախյալ կետ (կետեր)։

218․ Կախյալ կետերը պարունակում են անկախ կետի բոլոր հատկանիշները, որոնց հետ կապված են, ինչպես նաև այդ հատկանիշները զարգացնող և(կամ) ճշգրտող հատկանիշներ։

219․ Կախյալ կետում բերվում են հավակնության սահմանման այն կետերում ներառված զարգացման և(կամ) ճշգրտման ենթակա հատկանիշները, որոնց ենթակա է տվյալ կախյալ կետը։ Բոլոր այլ հատկանիշները, որոնք ներառված են հավակնության սահմանման այն կետերում, որոնց ենթակա է տվյալ կախյալ կետը, դրանում կարող են չնշվել։

220․ Հավակնության սահմանման կախյալ կետը կարող է առնչվել անկախ կետի հետ ուղղակիորեն կան աննուղակի՝ այլ կախյալ կետերի միջոցով։

221․ Հավակնության սահմանման կախյալ կետը չի կարող շարադրվել այնպես, որ բացառվի կամ փոխարինվի որևէ հատկանիշ, որը բերված է հավակնության սահմանման անկախ կետում։

222․ Գյուտերի խումբ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մի քանի անկախ կետ, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է խմբի գյուտերից մեկը։

223․ Գյուտերի խմբում ներառված գյուտերը կարող են վերաբերվել նույն կամ տարբեր տեսակի օբյեկտներին։

224․ Խմբի յուրաքանչյուր գյուտը կարող է բնութագրվել կախյալ կետերի օգտագործմամբ, որոնք ենթակա են միևնույն տեսակի օբյեկտներին վերաբերող մեկ կամ մի քանի անկախ և(կամ) կախյալ կետերին։

225․ Բազմօղակ հավակնության սահմանումը կարող է բնութագրել գյուտերի խումբ, որն իրենից ներկայացնում է գյուտի տարբերակներ, այսինքն՝ գյուտի մի տեսակի օբյեկտներ, որոնք ունեն նմանատիպ տեխնիկական էություն, միևնույն նշանակություն և ապահովում են միևնույն տեխնիկական արդյունքի ստացումը սկզբունքորեն նմանատիպ ձևով։

226․ Գյուտերի խմբում ներառված մի տեսակի օբյեկտները կարող են միմյանց հարաբերակցվել որպես «մաս» և «ամբողջություն»։

 

14. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

227. Գյուտի հավակնության սահմանումը կարող է բաղկացած լինել սահմանափակիչ մասից, որը ներառում է գյուտի օբյեկտի անվանումը (այն, որպես կանոն, իր նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունն է), և այդ օբյեկտի հատկանիշները, որոնք անհրաժեշտ են դրա սահմանման համար (համընկնում են գյուտի ամենամոտ նմանակի հատկանիշների հետ), և տարբերիչ մասից, որը ներառում է հատկանիշներ, որոնք տարբերում են գյուտն ամենամոտ նմանակից։

228․ Գյուտի հավակնության սահմանման անկախ կետը պետք է ներառի գյուտի հատկանիշները, որոնք բնութագրում են դրա էությունը և անհրաժեշտ են գյուտը հասկանալու համար:

229․ Գյուտի հավակնության սահմանման անկախ կետի հատկանիշները պետք է արտահայտվեն այնպես, որ դրանց համախմբությունը որոշի գյուտին տրամադրվող իրավական պաշտպանության ծավալը:

230․ Գյուտի հավակնության սահմանման սահմանափակիչ մասը շարադրելուց հետո սովորաբար գրվում է «տարբերվում է նրանով, որ» բաժանիչ բառակապակցությունը, որից անմիջապես հետո շարադրվում են տարբերիչ մասի հատկանիշները։

231․ Գյուտի հավակնության սահմանման կետի սահմանափակիչ մասը թույլատրվում է շարադրել առանց այն օբյեկտի բոլոր հատկանիշների թվարկման, որին այն վերաբերում է, եթե գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունից ակնհայտ է օբյեկտի այդ հատկանիշների առկայությունը, իսկ գյուտի էությունը կայանում է հավակնության սահմանման սահմանափակիչ մասում բերված օբյեկտի առանձին հատկանիշների զարգացման, ճշգրտման և հստակեցման մեջ։

232․ Այս դեպքում, հավակնության սահմանման կետը շարադրելիս գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունից հետո գրվում է «բնութագրվում է», «ունի», «ներառում է» կամ այլ բառ, որոնցից հետո բերվում է գյուտը բնութագրող մնացած հատկանիշների համախմբությունը։

233․ Գյուտի բնույթը կարող է լինել այնպիսին, որ գերադասելի է օգտագործել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման կազմված հավակնության սահմանում։ Մասնավորապես, դա վերաբերում է առաջարկություններին, որոնք բնութագրվում են․

1) նույն կարգի հայտնի տարրերի (մեքենաների, հանգույցների, ագրեգատների) համադրությամբ, այսինքն. գյուտարարական քայլը կայանում է այդ տարրերի միջև կապերի մեջ.

2) որևէ տարրի (հատկանիշի) բացառման կամ մեկ նյութը մյուսով փոխարինելու մեջ:

234․ Ֆունկցիոնալ փոխկապակցված մասերի բարդ համակարգը նույնպես կարող է նկարագրվել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման կազմված հավակնության սահմանմամբ՝ գյուտի արդեն նկարագրված հատկանիշների անհարկի կրկնությունը բացառելու նպատակով:

235․ Գյուտի հավակնության սահմանումը կազմվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն նաև, մասնավորապես, բնութագրում է՝

1) անհատական քիմիական միացություն և դրա ստացման եղանակ.

2) պարզված կառուցվածքով կենսատեխնոլոգիական արգասիք․

3) սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառում․

4) նմանակներ չունեցող գյուտ (պիոներական գյուտ)։

236․ Եթե գյուտի էությունը կայանում է հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառման մեջ նախկինում անհայտ նշանակությամբ, ապա հավակնության սահմանման մեջ ներառվում են հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի նույնականացման համար անհրաժեշտ հատկանիշները, ինչպես նաև նշում այն մասին, որ գյուտը կայանում է հայտնի սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի նոր (առաջին, եթե գյուտի կիրառման ոլորտը հայտնի չէր) նշանակությամբ օգտագործման մեջ։

237. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետը պետք է վերաբերի միայն մեկ գյուտի։

238. Նշված պահանջը չի համարվում պահպանված, մասնավորապես, եթե գյուտի հավակնության սահմանման անկախ կետը ներառում է՝

1) որպես այլընտրանքային ներկայացված հատկանիշներ, որոնք իրականում այդպիսին չեն.

2) հատկանիշ, որն արտահայտված է այնպես, որ ընդունվում է դրա բացակայության հնարավորությունը գյուտը բնութագրող հատկանիշների համախմբության մեջ։ Այս պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ համախմբության հատկանիշի բացակայությունն այլընտրանքի արտահայտման ձևն է։ Օրինակ, եթե նյութի բաղադրիչներից մեկի քանակն արտահայտված է 0-n %-ով և այդ միջակայքում ապահովվում է նշված տեխնիկական արդյունքը, ապա այդպիսի գրառումը չի կարող վկայել գյուտի միասնության պահանջի խախտման մասին.

3) տարբեր տեսակի օբյեկտներին վերաբերող գյուտերի բնութագիր.

4) գյուտի տարբերակներ.

5) միջոցների համախմբություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը՝ առանց այդ համախմբությամբ ընդհանուր նշանակության իրագործման։

239. Գյուտի հավակնության սահմանման մեկ անկախ կետում տարբեր նշանակության միջոցներ հանդիսացող հատկանիշների համախմբումը թույլատրվում է միայն հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

1) այդ միջոցներից յուրաքանչյուրը կառուցվածքորեն և(կամ) ֆունկցիոնալ կապված է, առնվազն, մեկ այլ միջոցի հետ, որի բնութագիրը բերված է այդ կետում․

2) այդ միջոցներից յուրաքանչյուրն ազդում է բոլոր միջոցների օգտագործումից ստացվող ընդհանուր տեխնիկական արդյունքին հասնելու վրա, որն իրենից պետք է ներկայացնի այդ համատեղ օգտագործմամբ ապահովվող ամբողջական տեխնիկական արդյունքը։

240. Չի թույլատրվում մեկ կամ մի քանի անկախ կետերում շարադրել տարբեր նշանակության միջոցներ (օրինակ՝ պտուտակիչ և դուր), որոնք միմյանց չեն հարաբերակցվում որպես «մաս» և «ամբողջություն», եթե տվյալ օբյեկտի ամբողջությամբ օգտագործման արդյունքում ստացվող տեխնիկական արդյունքն իրենից ներկայացնում է միայն արդյունք, որը ստացվում է այդ միջոցներից մեկի կամ մի քանիսի (բայց ոչ բոլորի) օգտագործմամբ, կամ հավասար է այդ միջոցներից յուրաքանչյուրի առանձին օգտագործման արդյունքների պարզ գումարին։

241․ Թույլատրվում է հավակնության սահմանման մեկ անկախ կետում բնութագրել տարբերակներ հանդիսացող մի քանի գյուտեր, եթե դրանք տարբերվում են միայն այնպիսի հատկանիշներով, որոնք արտահայտված են այլընտրանքի ձևով։

242․ Եթե խմբի գյուտերից մեկը նախատեսվում է մյուսի ստացման (պատրաստման) կամ մյուսի իրագործման (մյուսում օգտագործման) համար, ապա հավակնության սահմանման համապատասխան կետում հղում է կատարվում այն կետին, որում բնութագրված է մյուս գյուտը:

243․ Մասնավորապես, եթե հավակնության սահմանումը վերաբերում է, օրինակ՝ եղանակին և եղանակի իրականացման սարքին, ապա սարքի բնութագիրը պարունակող հավակնության սահմանման կետը պետք է պարունակի հղում այն կետին, որը պարունակում է այդ սարքի միջոցով իրականացվող եղանակի բնութագիրը: Այսպիսով, եթե սարքը նկարագրված է հավակնության սահմանման երկրորդ կետում, ապա այդ կետը պետք է սկսվի հետևյալ բառերով. «Սարք՝ 1-ին կետով եղանակի իրականացման համար ... »:

244․ Նմանապես, կազմվում են գյուտերի այլ խմբեր նկարագրող հավակնության սահմանումը, ինչպիսիք են, օրինակ՝ նյութ և այդ նյութի օգտագործմամբ եղանակ և գյուտերի նմանատիպ այլ խմբեր:

245․ Գյուտի հավակնության սահմանման կախյալ կետը ներառում է գյուտի անկախ և(կամ) կախյալ կետում բերված հատկանիշների համախմբության զարգացումը և(կամ) ճշգրտումը այն հատկանիշներով, որոնք գյուտը բնութագրում են միայն դրա կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում։

246․ Հայտի մեջ կարող է ներառվել հավակնության սահմանման կախյալ կետերի ողջամիտ թվաքանակ, որոնք բացահայտում են հավակնության սահմանման անկախ կետում հայտարկված գյուտի առանձնահատուկ հատկանիշները։

247․ Կախյալ կետի շարադրությունն սկսվում է սեռային հասկացության նշումից, որը, որպես կանոն, բերվում է հակիրճ ձևով անկախ կետի համեմատությամբ, և այն անկախ և (կամ) կախյալ կետի հղումից, որին վերաբերում է տվյալ կախյալ կետը, որից հետո բերվում են գյուտի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքերը բնութագրող հատկանիշները։

248․ Հավակնության սահմանման կախյալ կետում գյուտի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը ներկայացնող հատկանիշի զարգացումը և(կամ) ճշգրտումը կարող է իրականացվել միայն գյուտի հավակնության սահմանման անկախ կետում առկա նշանակության հստակեցմամբ կամ ճշգրտմամբ:

249. Կախյալ կետերում կարող է չօգտագործվել հավակնության սահմանման անկախ կետում օգտագործվող՝ «տարբերվում է նրանով, որ» բաժանիչ բառակապակցությունը:

250. Եթե օգտագործվում է սահմանափակիչ և տարբերիչ մասերից կազմված հավակնության սահմանում, ապա կախյալ կետը կարող է վերաբերել հավակնության սահմանման ինչպես տարբերիչ, այնպես էլ սահմանափակիչ մասերի հատկանիշներին:

251. Եթե գյուտի պատրաստման կամ օգտագործման մասնավոր դեպքում այն բնութագրելու համար կախյալ կետի հատկանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են միայն անկախ կետի հատկանիշները, ապա կիրառվում է այդ կախյալ կետի ենթակայությունն անմիջականորեն անկախ կետին։ Եթե նշված բնութագրման համար անհրաժեշտ են նաև հավակնության սահմանման մեկ կամ մի քանի այլ կախյալ կետերի հատկանիշները, օգտագործվում է տվյալ կախյալ կետի ենթակայությունն անկախ կետին համապատասխան կախյալ կետի միջոցով։ Ընդ որում, տվյալ կախյալ կետում կատարվում է հղում միայն այն կախյալ կետին, որին նա ենթակա է անմիջականորեն։

252. Հավակնության սահմանման մի քանի կետերին կախյալ կետի անմիջական ենթակայությունը (բազմակի ենթակայություն) արտահայտելու համար դրանց հղումը բերվում է միայն այլընտրանքի տեսքով։ Բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման կետը չի կարող հիմք հանդիսանալ բազմակի ենթակայությամբ հավակնության սահմանման այլ կետերի համար։

253. Կախյալ կետերը կարող են նաև ունենալ բազմակի ենթակայություն հավակնության սահմանման մի քանի անկախ և (կամ) կախյալ կետերից, որոնք բնութագրում են միևնույն տեսակի օբյեկտ:

254. Չի կարելի հավակնության սահմանման կախյալ կետը շարադրել այնպես, որ փոխարինվեն կամ բացառվեն գյուտի հատկանիշները, որոնք բերված են հավակնության սահմանման այն կետում, որին ենթակա է տվյալ կախյալ կետը։

255. Եթե գյուտի հավակնության սահմանման կախյալ կետը ձևակերպված է այնպես, որ կատարվում է անկախ կետի հատկանիշների բացառում կամ փոխարինում, ապա ընդունելի չէ, որ տվյալ կախյալ կետը այն անկախ կետի հետ, որին ենթակա է, համատեղ բնութագրեն մեկ գյուտ։

 

15. ԳՅՈՒՏԻ ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

256. Սարքի հատկանիշները հավակնության սահմանման մեջ շարադրվում են այնպես, որ սարքը բնութագրվի ստատիկ վիճակում։ Սարքի կառուցվածքային տարրի կատարումը (իրագործումը, իրականացումը) բնութագրելիս կարող է նշվել դրա շարժունակության, որոշակի գործառույթի իրականացման հնարավորությունը (օրինակ՝ պտտման հնարավորությամբ, սևեռման հնարավորությամբ) և այլն։

257. Սարքի կառուցվածքային տարրի կատարումը (իրագործումը, իրականացումը) բնութագրելիս կարող են օգտագործվել նաև այնպիսի արտահայտություններ, որոնք պարզաբանում են նշանակությունը կամ գործառույթը, այս կամ այն հանգույցի կամ մեխանիզմի գործողության սկզբունքը, հատկապես երբ այն նպաստում է գյուտն առավել ամբողջական հասկանալուն (օրինակ՝ «...օգտագործված է X տարրը, որն ապահովում է...»)։

258. Պարտադիր չէ, որ սարքի հատկանիշները ներկայացվեն որպես կոնկրետ նյութական միջոցներ։ Այդ հատկանիշները կարող են ներկայացվել դրանց ֆունկցիոնալ հատկությունների միջոցով, պայմանով, որ մասնագետի մոտ կասկած չհարուցի հայտնի նյութական միջոցներով այդ գործառույթներն իրագործելու հնարավորությունը։ Օրինակ՝ «Սարքն ունի X հանգույցի սառեցման օդափոխիչ»-ի փոխարեն կարելի է նշել. «Սարքն ունի X հանգույցի սառեցման միջոց», հատկապես, եթե դա չի փոխում գյուտի էությունը։

259. Եթե հայտնի սարքում հայտարկվում է որևէ հանգույցի կատարելագործման լուծում, ապա գյուտի հավակնության սահմանման սահմանափակիչ մասում պարտադիր չէ թվարկել դրա բոլոր էական հատկանիշները, որոնք այդ առարկայի անբաժանելի ու հիմնական մասն են կազմում։ Օրինակ՝ եթե նկարագրվում է հեծանիվ, պարտադիր չէ նշել, որ այն ունի անիվներ։

260. Եթե գյուտի հավակնության սահմանումը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները ներկայացվում են՝ թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով։

261. Եղանակին վերաբերող հավակնության սահմանումը ներառում է հատկանիշներ, որոնք վերաբերում են գործողության կամ գործողությունների համախմբության առկայությանը, գործողությունների իրագործման հերթականությանը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն) և գործողությունների իրագործման պայմանների, ռեժիմների, նյութերի (սկզբնական հումքի, օգտագործված գործիքների, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլն), մանրէների շտամների, բույսերի և կենդանիների բջիջների գծերի օգտագործմանը։

262. Գործողությունը որպես եղանակի հատկանիշ բնութագրելիս բայերը օգտագործվում են ներգործական սեռով, սահմանական եղանակով, երրորդ դեմքով, հոգնակի թվով (օրինակ՝ տաքացնում են, խոնավացնում են, սառեցնում են և այլն)։

263․ Եթե եղանակը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որի սեռային բնորոշումը դժվար է, օրինակ, եթե խոսքը վերաբերում է քիմիական նյութերի կիրառմանը, որոնք կարող են փոխադարձ փոխարինելի լինել եղանակի իրականացման ընթացքում, ապա այդ միջոցները, ինչպես և «սարքին» վերաբերող հավակնության սահմանման դեպքում, կարող են ներկայացվել հավակնության սահմանման մեկ կետում, դրանք թվարկելով «կամ» շաղկապի միջոցով, օրինակ՝ «... օգտագործում են A նյութը կամ B նյութը» կամ «նյութն ընտրված է ... խմբից»։

264․ Այսպիսի կառուցվածքը բնորոշ է այն գյուտերին, որոնցում օգտագործվում են փոխադարձ փոխարինելի քիմիական նյութեր, որոնք ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր և ունեն նմանատիպ հատկություններ կամ ակտիվություն, որոնք հավակնության սահմանման մեջ կարող են բնութագրվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

265․ Եթե փոխադարձ փոխարինելի քիմիական նյութերը չունեն ընդհանուր կառուցվածքային տարր, ապա որպես այլընտրանքային հատկանիշներ հավակնության սահմանման մեջ կարող են ներկայացվել միայն այն քիմիական նյութերը, որոնք պատկանում են որպես այդպիսին ընդունված քիմիական միացությունների մեկ դասին։

266․ Ցանկացած ծագում ունեցող պարզված կառուցվածքով քիմիական միացությունը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է միացության անվանումն ըստ քիմիայի բնագավառում ընդունված անվանացուցակներից որևէ մեկի, կամ միացության անվանումը և նրա կառուցվածքային բանաձևը (միացության նշանակությունը կարող է չնշվել)։

267․ Չպարզված կառուցվածքով քիմիական միացություն բնութագրող հավակնության սահմանումը ներառում է միացության անվանումը, ինչպես նաև միացության նշանակության բնութագրի հետ միասին ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ միացությունն այլ միացություններից, մասնավորապես՝ դրա ստացման եղանակի հատկանիշները։

268․ Նուկլեինաթթուներ և սպիտակուցներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրանց անվանումը՝ նշանակության նշումով, հաջորդականության համարը (նուկլեոտիդների՝ նուկլեինաթթուների հաջորդականությունների ցանկում, և ամինաթթուների՝ սպիտակուցների հաջորդականությունների ցանկում), ինչպես նաև ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ արտադրանքը այլ արտադրանքից։ Եթե նուկլեոտիդների հաջորդականությունը կոդավորում է սպիտակուցի ամինաթթվային հաջորդականություն, լրացուցիչ նշվում է այդ սպիտակուցի ֆունկցիան։

269․ Գենը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականությունը և(կամ) այդ գենով կոդավորվող սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը։

270․ Ռեկոմբինանտային սպիտակուց բնութագրող հավակնության սահմանումը ներառում է ամինաթթվային հաջորդականություն և այն կոդավորող կառուցվածքային գենի նուկլեոտիդային հաջորդականություն։

271․ Միակլոնալ հակամարմին բնութագրող հավակնության սահմանումը ներառում է՝ հակամարմնի համար ճանաչելի հակագենը, նշված հակամարմին արտադրող հիբրիդոմը և հակամարմնի նույնականացման այլ հատկություններ։

272. Հակաբիոտիկներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է՝ արտազատման աղբյուրը (մանրէի կամ բջիջների կուլտուրայի շտամը), տարրերի կազմը, մոլեկուլային զանգվածը, նյութի օպտիկական ակտիվությունը, սպեկտրային վերլուծության տվյալները, նյութի գույնը և ֆիզիկական վիճակը, լուծելիությունը և գունային ռեակցիաները։

273. Բաղադրանյութ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է՝ դրա անվանումը, նշանակությունը, բաղադրանյութի մաս կազմող բաղադրամասերը և, անհրաժեշտության դեպքում, բաղադրամասերի քանակական պարունակությունը։

274. Եթե բաղադրանյութը բնութագրող հավակնության սահմանումը ներառում է բաղադրամասերի քանակական պարունակությանը վերաբերող հատկանիշներ, ապա դրանք արտահայտվում են ցանկացած միարժեք միավորներով, որպես կանոն, պարունակության նվազագույն և առավելագույն սահմանները (ստորին և վերին) բնութագրող երկու նշանակություններով։ Ընդ որում, քանակական պարունակությունը գերադասելի է արտահայտել զանգվածային տոկոսներով (զանգվ.)։

275. Բաղադրանյութի բաղադրամասերից մեկի պարունակությունը կարող է նշվել մեկ արժեքով, իսկ մնացած բաղադրամասերինը՝ որպես այդ միավոր արժեքի նկատմամբ արժեքների միջակայք (օրինակ՝ բաղադրամասերի պարունակությունը նշվում է հիմնական բաղադրամասերի 100 զանգվածային մասերի կամ լուծույթի 1 լիտրի նկատմամբ)։ Այդ դեպքում բաղադրամասերի պարունակության միջակայքը նշվում է զանգվածային տոկոսներով, փակագծերում։

276. Բաղադրանյութի կազմում հակաբիոտիկների, անատոքսինների և այլնի քանակական պարունակությունը կարող է նշվել այլ միավորներով, քան բաղադրանյութի մնացած բաղադրամասերինը (օրինակ՝ հազար միավորներով բաղադրանյութի մնացած բաղադրամասերի զանգվածային քանակության նկատմամբ)։

277. Եթե բաղադրանյութին վերաբերող գյուտը բնութագրվում է լրացուցիչ բաղադրամասի ներառմամբ, ապա հավակնության սահմանման մեջ համապատասխան տարբերիչ հատկանիշից առաջ դրվում է «լրացուցիչ պարունակում է» բառակապակցությունը։

278. Այն բաղադրանյութերի համար, որոնց նշանակությունը որոշվում է միայն նոր ակտիվ տարրով, իսկ այլ բաղադրամասերը չեզոք կրողներ են տվյալ նշանակության բաղադրանյութերի մեջ ավանդային օգտագործվողների շարքից, հավակնության սահմանման մեջ թույլատրվում է նշել միայն այդ ակտիվ տարրի և, եթե դա անհրաժեշտ է, բաղադրանյութի կազմում դրա քանակական պարունակությունը, այդ թվում՝ «արդյունավետ քանակ» ձևով։

279. Այդպիսի բաղադրանյութ բնութագրելու մեկ այլ տարբերակն է, երբ բացի ակտիվ տարրից նշվում են նաև այլ բաղադրամասեր (կայունարարներ, կոնսերվանտներ, լցանյութեր, չեզոք կրողներ և այլն)՝ «նպատակային հավելույթ» ընդհանրացված հասկացության ձևով։ Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, կարող է նշվել ակտիվ տարրի և նպատակային հավելույթի քանակական հարաբերակցությունը։

280․ Բարդ բաղադրությամբ նյութերի համար թույլատրվում է դրա հատուկ անվանման օգտագործումը՝ բերելով նյութի և դրա հիմքի ֆունկցիաները կամ հատկությունները։ Այս դեպքում գյուտի նկարագրության մեջ պետք է բերվի տեղեկատվության աղբյուրը, որում այդ նյութը նկարագրված է։

281․ Այն նյութերի համար, որոնք բնութագրվում են դրանց ստացման եղանակով, հավակնության սահմանումը գերադասելորեն ունի՝ «X նյութ Y-ով ստացված » ձևը։

282․ Եթե բաղադրանյութը բնութագրվում է քիմիական նյութերի օգտագործմամբ, որոնց սեռային բնորոշումը դժվար է, և որոնք կարող են բաղադրանյութն իրականացնելիս փոխադարձ փոխարինվել, ապա այդ քիմիական նյութերը հավակնության սահմանման մեկ կետում կարող են ներկայացվել «կամ» շաղկապի միջոցով թվարկվելով, օրինակ՝ «...օգտագործվում է A նյութը կամ B նյութը...» կամ՝ «նյութը ընտրված է ....խմբից»։

283․ Այսպիսի կառուցվածքը բնորոշ է այն գյուտերին, որոնցում օգտագործվում են փոխադարձ փոխարինելի քիմիական նյութեր, որոնք ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր և ունեն նմանատիպ հատկություններ կամ ակտիվություն, որոնք հավակնության սահմանման մեջ կարող են բնութագրվել որպես այլընտրանքային հատկանիշներ:

284․ Եթե փոխադարձ փոխարինելի քիմիական նյութերը չունեն ընդհանուր կառուցվածքային տարր, ապա որպես այլընտրանքային հատկանիշներ հավակնության սահմանման մեջ կարող են ներկայացվել միայն այն քիմիական նյութերը, որոնք պատկանում են որպես այդպիսին ընդունված քիմիական միացությունների մեկ դասին։

285․ Միկրոօորգանիզմի շտամ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է նրա սեռային ու տեսակային անվանումը՝ լատիներեն, և շտամի նշանակությունը։ Եթե շտամը ավանդադրված է, նշվում է լիազորված պաշտոնական հավաքածուի՝ ավանդադրման կենտրոնի անվանումը կամ հապավումը և հավաքածուի կողմից ավանդադրված օբյեկտին շնորհված գրանցման համարը։ Եթե շտամն ավանդադրված չէ, նշվում է հեղինակի կողմից շնորհված անվանումը։

286. Բույսերի կամ կենդանիների բջիջների գիծ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է բջիջների անվանումը և դրանց նշանակությունը։ Եթե գիծն ավանդադրված է, նշվում է լիազորված պաշտոնական հավաքածուի՝ ավանդադրման կենտրոնի հապավումը և հավաքածուի կողմից ավանդադրված օբյեկտին շնորհված գրանցման համարը, իսկ եթե գիծն ավանդադրված չէ, նշվում է հեղինակի կողմից գծին շնորհված անվանումը։

287․ Գենետիկական կառուցվածք բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա անվանումը և հատկանիշներ, որոնք արտահայտում են կառուցվածքային իրականացումը։

288. Վեկտորը (պլազմիդը) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է՝ -ի նուկլեոտիդների հաջորդականությունը, ռեստրիկցիայի քարտեզը, մոլեկուլային կշիռը, հիմքերի զույգերի քանակը, ստացման աղբյուրը, վեկտորի (պլազմիդի) տարբերակման համար էական կառուցվածքային տարրերի ստացման եղանակը և ֆունկցիոնալ ակտիվությունը։ Լրացուցիչ կարող է նշվել տվյալ վեկտորը (պլազմիդը) պարունակող ավանդադրված շտամը։

289. Տրանսֆորմանտը (կերպափոխված մանրէ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է դրա հատկությունները և(կամ) վեկտորի (պլազմիդի) հատկությունները։

290. Հիբրիդոմը (միաձուլման եղանակով ստացված բջիջ) բնութագրող հավակնության սահմանումը ներառում է՝ հիբրիդոմի ծնողական բջիջները, հիբրիդոմի ֆունկցիաները ու հատկությունները, ինչպես նաև դրա ստացման եղանակը։ Հիբրիդոմի ստացման եղանակը ներառում է ծնողական բջիջների նախնական մշակման փուլը, միաձուլման պայմանները, միաձուլված բջիջների ընտրության եղանակը, դրանց տարբերակման միջոցները և այլն։

291. Մանրէների շտամների, բույսերի կամ կենդանիների բջիջների գծերի կոնսորցիումներ բնութագրող հավակնության սահմանումը ներառում է յուրաքանչյուր շտամի սեռային և տեսակային անվանումը՝ լատիներեն, շտամի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի՝ ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը՝ մանրէների և բույսերի և(կամ) կենդանիների բջիջների խառը գծեր հանդիսացող կոնսորցիումների դեպքում, որոնցում յուրաքանչյուր մանրէի շտամը ավանդադրված է ինքնուրույն և կոնսորցիումի լատինական անվանումը, կոնսորցիումի նշանակությունը, պաշտոնական հավաքածուի՝ ավանդադրման կենտրոնի հապավումը, ավանդադրված առարկային ըստ հավաքածուի շնորհված գրանցման համարը՝ մանրէների և բույսերի և(կամ) կենդանիների բջիջների զուգորդումներ (ասոցիացիաներ) հանդիսացող կոնսորցիումների դեպքում, որոնք ավանդադրվում են որպես միասնական ամբողջություն։

292․ Այն դեպքերում, երբ գյուտի օբյեկտը սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումն է, օգտագործվում է հավակնության սահմանման հետևյալ կառուցվածքը՝ «... (նշվում է կիրառվող օբյեկտի անվանումը կամ բնութագիրը) կիրառումը որպես ... (նշվում է կիրառվող օբյեկտի հայտարկվող նշանակությունը)» կամ «կիրառում ... համար» կամ «... (նշվում է գործընթացի անվանումը) կիրառումը ... (նշվում է կիրառվող օբյեկտի հայտարկվող նշանակությունը) համար»:

 

16. ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՌՈՏ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ (ՌԵՖԵՐԱՏԸ)

 

293. Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատը) գյուտի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին։

294. Ռեֆերատը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, մասնավորապես՝ գյուտի իրավական ծավալի մեկնաբանման նպատակով։

295. Ռեֆերատը ներառում է՝

1) գյուտի անվանումը,

2) տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը և (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից,

3) գյուտի էության բնութագիրը՝ նշելով ստացվող տեխնիկական արդյունքը (բերվում են հայտարարված որակով գյուտի իրականացման համար անհրաժեշտ էական հատկանիշները)։

296. Գյուտի էությունը ռեֆերատում շարադրվում է ազատ ձևով՝ հնարավորինս նշելով գյուտի հավակնության սահմանման անկախ կետում բերված գյուտի բոլոր էական հատկանիշները:

297. Եթե գյուտի օբյեկտը սարք է, ապա գերադասելի է դրա կառուցվածքը նկարագրել դինամիկայում, այսինքն՝ աշխատանքի մեջ։ Սարքը նկարագրող ռեֆերատում տարրերի առկայությունը բնութագրելիս առաջարկվում է օգտագործել «ունի» բայը, քանի որ «ունի» բայի օգտագործումը ոճաբանորեն և տրամաբանորեն չի պահանջում թվարկել սարքի կառուցվածքի բոլոր հատկանիշները։ Անհրաժեշտ է խուսափել «կազմված է ...ից» արտահայտությունից, որը տրամաբանորեն պահանջում է թվարկել բոլոր հատկանիշները։

298. Առաջարկվում է սարքի բաղկացուցիչ մասերը թվարկել ընդհանուրից դեպի մասնավորը, օրինակ՝ սարքավորում (մեքենա, համակարգ և այլն) - սարք - հարմարանք - մեխանիզմ- հանգույց- մանրամաս և այլն։

299. Եթե գյուտի օբյեկտը եղանակ է, ռեֆերատում պետք է շարադրվեն տվյալ եղանակը կազմող գործողությունները (գործողություն, պրոցես), դրանց իրականացման կոնկրետ պայմանները, գործողությունների հաջորդականությունը, պրոցեսների անցկացման ռեժիմները և այլն։ Եղանակին վերաբերող ռեֆերատը կազմելիս անհրաժեշտ է օգտագործել ներգործական սեռի, սահմանական եղանակի երրորդ դեմքով և անպայման հոգնակի թվով բայեր (վերցնում են, տաքացնում են, միացնում են և այլն)։ Հարկ է խուսափել օգտակար տեղեկատվություն չպարունակող արտահայտություններից, ինչպես՝ «եղանակը կազմված է մի քանի գործողություններից», կամ «եղանակը պարունակում է հետևյալ գործողությունները» և այլն։ Անհրաժեշտ է նկարագրել գյուտի բուն տեխնիկական էությունը։

300. Քիմիական նյութերի սինթեզին վերաբերող գյուտերի ռեֆերատներում անհրաժեշտ է նշել ստացվող նյութերի առավել կարևոր հատկությունները, պրոցեսների անցկացման ռեժիմները, կիրառման հնարավոր բնագավառները։

301. Եթե գյուտի օբյեկտը նյութ է, անհրաժեշտ է նշել նյութը բնութագրող էական կիրառական հատկանիշները, ինչպես նաև դրա օգտագործման հնարավորությունը։ Հասարակ մեխանիկական խառնուրդների համար հատկությունների նշման հետ մեկտեղ անհրաժեշտ է թվարկել բաղադրամասերը և դրանց քանակական պարունակությունը։

302. Քիմիական միացությունների համար անհրաժեշտ է նշել միացությունների դասը, որին դրանք պատկանում են (օրինակ՝ նյութը պատկանում է ալկիլբենզոլային սուլֆոնիլային միզանյութերի դասին, որոնք օգտագործվում են որպես հակաշաքարախտային դեղամիջոցներ), ինչպես նաև դրանց քիմիական կառուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները։ Անհրաժեշտության դեպքում ռեֆերատում բերվում է քիմիական բանաձև, որը մյուս քիմիական բանաձևերի համեմատ գյուտը բնութագրում է լավագույն ձևով։ Քիմիական բանաձևերը հարկ է բերել գծային տեսքի։ Կառուցվածքային բանաձևերը, որտեղ հնարավոր է, հարկ է բերել այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի տպագրել մեկ տողով։

303. Եթե գյուտի օբյեկտը շտամ է, բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել մանրէների համակարգության և անվանացուցակի ժամանակակից մակարդակը։ Բոլոր էական հատկանիշներն անհրաժեշտ է նշել ամբողջությամբ։

304. Միկրոօրգանիզմների անվանումների կրկնական հիշատակման դեպքում սեռի անվանումը կարող է նշվել կրճատ՝ առաջին տառով (մեծատառ) այն դեպքում, երբ կա տեսակային մակդիր։ Ռեֆերատի տեքստում անհրաժեշտ է նշել ստացման եղանակը, կենսատեխնոլոգիական հատկությունները, աճեցման միջավայրի կազմը, կենսաբանական ակտիվությունը պարբերական և անընդհատ կուլտիվացման պայմաններում, աճի խթանիչները, սուբստրատի նպատակային արգասիքի թողարկման տոկոսը, նպատակային արգասիքի քանակը։

305. Եթե գյուտի օբյեկտ է հանդիսանում հայտնի սարքի, եղանակի և այլնի որոշակի նշանակությամբ կիրառումը, ապա ուղղակի նշվում է նոր նշանակությամբ կիրառումը։

306. Եթե հայտում ընդգրկված է գյուտերի խումբ (օրինակ՝ եղանակ և դրա իրականացման սարք, կամ նյութ և դրա ստացման եղանակ), ապա այդ գյուտերի էությունը շարադրվում է այնպես, որ պարզ լինի, թե ինչու են դրանք կազմում միասնական գյուտարարական մտահղացում։

307. Մաթեմատիկական բանաձևերը ներառվում են ռեֆերատում, եթե առանց դրանց ռեֆերատի տեքստը կազմելն անհնար է։ Ռեֆերատի տեքստում մաթեմատիկական բանաձևերը պետք է բերվեն գծային տեսքի։ Տառային նշանակումները և նշանները բանաձևերում պետք է տրվեն նկարագրությանը խիստ համապատասխան։

308. Կոտորակային միավորները գրելու համար անհրաժեշտ է օգտագործել թեք գիծ, օրինակ՝ կալ/մոլ։

309. Եթե ռեֆերատում էական հատկանիշ է մաթեմատիկական արտահայտությունը, ապա անհրաժեշտ է այն սկզբում նկարագրել ընդհանուր բառերով, օրինակ՝ «ճնշումը, ջերմաստիճանը և հոսքի արագությունը որոշվում է մաթեմատիկական արտահայտությամբ»։ Դրանից հետո հարկ է գրել արտահայտությունն ամբողջությամբ։

310. Ռեֆերատը պետք է պարունակի ոչ ավելի, քան 150 բառ։ Բացառություն կարող են կազմել այն գյուտերը, որոնք ունեն բազմաթիվ էական հատկանիշներ, որոնց բացակայությունը ռեֆերատի տեքստում կհանգեցնի գյուտի էության աղավաղմանը, օրինակ՝ օրգանական քիմիային, ավտոմատիկային, կենսատեխնոլոգիային, հաշվողական տեխնիկային, գյուտերի խմբին վերաբերող ռեֆերատների դեպքում։

311. Ռեֆերատի լեզուն պետք է լինի հակիրճ և ստույգ։ Ռեֆերատի տեքստն անհրաժեշտ է կազմել առանձին կարճ նախադասություններով, չօգտագործել բարդ նախադասություններ և հավակնության սահմանմանը բնորոշ քերականական դարձվածքներ։

312. Ռեֆերատում մեկ նախադասության մեջ չպետք նկարագրել սարքի մի քանի հանգույց կամ բլոկ, մի քանի տարբեր օրգանական նյութեր, եղանակի մի քանի միատիպ գործողություններ, որոնք բնութագրվում են միայն անցկացման տարբեր պայմաններով։

313. Բոլոր քանակական ցուցանիշներն անհրաժեշտ է տեղադրել անմիջականորեն այն տերմինից հետո, որը դրանք բնորոշում են, օրինակ՝ «ծավալային զանգվածը՝ 500 կգ/մ, իսկ բարդ նյութեր պարունակող բաղադրիչների քանակական հարաբերակցությունը բերել հաջորդաբար, այլ ոչ թե սյունակով։

314. Եթե հավակնության սահմանման մեջ որևէ հատկանիշ բնութագրված է ընդհանուր ձևով, իսկ նկարագրությունում կամ կախյալ կետերում այն կոնկրետացված է, ապա ռեֆերատի տեքստում հարկ է օգտագործել ավելի կոնկրետ տերմինը։ Օրինակ՝ հավակնության սահմանման մեջ նշված «սառեցման միջոց» հատկանիշի փոխարեն հարկ է նշել նկարագրությունում նշված «սառնարան»-ը։

315. Ռեֆերատում չպետք է օգտագործել ժխտական դարձվածքներ։ Իմաստավոր տերմինները պետք չէ փոխարինել դերանուններով, ածականներով և այլն։ Ռեֆերատում պետք է կիրառվեն ստանդարտ տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում՝ առավել օգտագործվող, գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ։ Ընդ որում, պետք է պահպանվի տերմինների միասնականությունը։

316. Ռեֆերատում չպետք է օգտագործել հապավումներ և կրճատումներ։

317. Ռեֆերատում բերվում են հղումներ այն նկարի տարրերի համարներին, որն ընտրված է (նշված է արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ) ռեֆերատի հետ հրապարակելու համար:

318. Գրաֆիկական նյութը ներառվում է ռեֆերատի մեջ, եթե դրա տեքստում առկա են հղումներ այդ գրաֆիկական նյութին:

319. Յուրաքանչյուր էական հատկանիշ, որը նշված է ռեֆերատում և պատկերազարդված է գրաֆիկական նյութով, պետք է ուղեկցվի հղումային նշումով: Հղումային նշումները (տարրերի համարները), դրանց օգտագործման դեպքում, պետք է նշել տարրից հետո՝ փակագծերում։

 

17. ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

 

320. Հայտը չպետք է պարունակի այլ անձանց հայտերի կամ արտոնագրերի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրանքի նկատմամբ արհամարհական կամ ոչ հարգալից արտահայտություններ, որոնք ակնհայտորեն չեն վերաբերում գյուտին։

321. Գյուտի նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում բերված հայտնի գյուտերի և այլ տեխնիկական լուծումների թերությունների զուտ նշումը չի համարվում անթույլատրելի քայլ։

 

18. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՇԱՆՆԵՐ

 

322. Գյուտի հավակնության սահմանման, նկարագրության և պարզաբանող նյութերում օգտագործվում են ստանդարտ տերմիններ ու կրճատումներ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գիտատեխնիկական գրականության մեջ ընդունվածները։

323. Գրականության մեջ լայն տարածում չգտած տերմիններ և նշաններ գործածելիս դրանց նշանակությունը պարզաբանվում է տեքստում առաջին անգամ օգտագործելիս։

324. Չի թույլատրվում օգտագործել տերմիններ, որոնք գիտատեխնիկական գրականության մեջ բնութագրվում են որպես ոչ գիտական դասված հասկացություններ։

325. Բոլոր պայմանական նշանները վերծանվում են։ Նկարագրության, հավակնության սահմանման մեջ և ռեֆերատում պահպանվում է տերմինների միասնականությունը, այսինքն՝ միևնույն հատկանիշներն անվանվում են միատեսակ։ Տերմինների միասնականության պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական միավորների չափայնություններին և գործածվող պայմանական նշաններին։

326. Ֆիզիկական մեծություններն արտահայտվում են, գերադասելիորեն, գործող Միավորների միջազգային համակարգի (SI) միավորներով։

327. Անհրաժեշտության դեպքում, գյուտի անվանումը կարող է ներառել լատինական այբուբենի նիշեր և արաբական թվանշաններ։ Գյուտի անվանման մեջ այլ այբուբենի նիշեր և հատուկ նշաններ չեն օգտագործվում։

328. Գյուտի անվանման մեջ և ռեֆերատում հունական այբուբենի տառերը պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, օրինակ՝ «β»-ն պետք է գրվի՝ «բետա»։

 

19. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

329. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, նկարագրությունը, հավակնության սահմանումը, գրաֆիկական նյութերը և ռեֆերատը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով։

330. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված, չպետք է ունենան ծալատեղեր։

331. Հայտի փաստաթղթերը պատրաստում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա։

332. Գյուտի հայտի յուրաքանչյուր փաստաթուղթը և գյուտի հայտի նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկը սկսվում է առանձին թերթից։

333. Հայտի բոլոր թերթերը ամրացվում են այնպես, որպեսզի դիտելիս դրանց հանարավոր լինի հեշտությամբ շրջել, հեշտությամբ առանձնացնել և նորից ամրացնել, եթե դրանք առանձնացված են եղել վերարտադրության համար:

334. Հայտի փաստաթղթի յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից՝ տողերը զուգահեռ տեղադրելով թերթի կարճ կողմին։

335. Հայտի փաստաթղթի թերթերը պետք է ունենան A4 (29,7 սմ x 21 սմ) ձևաչափ:

336. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ պակաս, քան՝ վերինը՝ 2 սմ, ձախը՝ 2,5 սմ, աջը՝ 2 սմ, ստորինը՝ 2 սմ։

337. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ ավելի, քան՝ վերինը՝ 4 սմ, ձախը՝ 4 սմ, աջը՝ 3 սմ, ստորինը՝ 3 սմ։

338. Գրաֆիկական նյութեր պարունակող թերթերի օգտագործվող մակերեսի չափը չպետք է գերազանցի 26,2 սմ х 17 սմ-ը: Այդ թերթերն օգտագործված կամ օգտագործման համար ենթակա մակերեսի շուրջը չպետք է ունենան շրջանակ:

339. Գրաֆիկական նյութեր պարունակող թերթերի ազատ դաշտերը պետք լինեն ոչ պակաս, քան՝ վերինը՝ 2,5 սմ, ձախը՝ 2,5 սմ, աջը՝ 1,5 սմ, ստորինը՝ 1 սմ։

340. Լուսանկարների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը։ Փոքր ձևաչափի լուսանկարները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված՝ պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները։

341. Հայտի թերթերի համարակալումը կատարվում է հաջորդաբար, արաբական թվանշաններով՝ սկսած 1-ից՝ հայտի յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին։

342. Եթե հայտը պարունակում է գծագրեր և այլ գրաֆիկական նյութեր, դրանք համարակալվում են առանձին սերիայի ձևով (օրինակ՝ 1/2, 2/2)։

343. Գյուտի հայտում նույն կերպ համարակալվում է նաև նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջարդականությունների ցանկը։

344. Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում։

345. Նկարագրության և հավակնության սահմանման յուրաքանչյուր թերթի յուրաքանչյուր հինգերորդ տողը կարող է համարակալվել։ Համարները դրվում են թերթի ձախ դաշտի աջ կողմում։

346. Դիմումը, նկարագրությունը, հավակնության սահմանումը և համառոտ շարադրանքը (ռեֆերատը) պետք է լինեն տպագրված:

347. Եթե հայտի փաստաթղթերը ներկայացման պահին տպագրված են ոչ համակարգչային եղանակով, փորձաքննության ընթացքում պետք է ներկայացվեն դրանց համակարգչային տպագրված տարբերակները։

348. Փաստաթղթերը տպագրվում են սև գույնի տառաշարով՝ շահագրգիռ անձանց դրանց ծանոթանալու և անմիջական վերարտադրելու հնարավորության ապահովմամբ։

349. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի տեքստերը պետք է լինեն տպագրված տողերի 1,5 միջակայքով, ընդ որում տպագրման տառատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 0, 21 սմ-ից ոչ պակաս (առանց սյուների բաժանելու)։

350. Միայն գրաֆիկական նիշերը, լատիներեն անվանումները, լատինական և հունական տառերը, մաթեմատիկական և քիմիական բանաձևերը կամ նիշերը կարող են գրվել ձեռագիր՝ սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով։ Չի թույլատրվում բանաձևերի խառը ձևակերպումը՝ մեքենագիր և ձեռագիր։

351. Ներկայացված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագիր մակագրություններից, որոնք կարող են բովանդակային առումով որևէ կասկած հարուցել։

352. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի մեջ կարող են օգտագործվել քիմիական բանաձևեր։

353. Քիմիական միացությունների կառուցվածքային բանաձևերը տրվում են շարադրման ընթացքում՝ օգտագործելով տառային նշումներ։ Բանաձևի տառային նշումների մեկնաբանությունները գրվում են իրար տակ, բաժանված։

354. Կառուցվածքային քիմիական բանաձևեր գրելիս օգտագործվում են տարրերի ընդհանուր գործածական խորհրդանիշները, և հստակորեն նշվում են տարրերի և ռադիկալների միջև կապերը։

355. Անհրաժեշտության դեպքում, քիմիական բանաձևերը կարելի է զետեղել թերթի երկար կողմին զուգահեռ։ Այս դեպքում թերթերն անհրաժեշտ է ներկայացնել այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում։

356. Թղթային կրիչի վրա ներկայացվող նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկը պետք է ձևակերպված լինի համաձայն ՄՍՀԿ ST.25 ստանդարտի։

357. Մեքենաընթեռնելի ձևով (մեքենաընթեռնելի կրիչի վրա) ներկայացվող նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկի պատճենը պետք է նույնական լինի թղթային կրիչի վրա ներկայացվածին։

358. Հաջորդականությունների ցանկի պատճենը մեքենաընթեռնելի ձևով ներկայացվում է մեկ ֆայլում ։ Կրիչի վրա տվյալները պատրաստվում են կոդային էջերի օգտագործմամբ՝ 1251 Վինդոուս-ի (1251 Windows) համար կամ 866 ԷմԷս ԴՈՍ-ի (866 MS DOS) համար (գերադասելիորեն՝ Վինդոուս-ի (Windows) համար Վորդ 6 (Word 6) տեքստային խմբագրիչի տարբերակից ոչ ցածրի օգտագործմամբ)։

359. Ֆայլի սեղմումը ընդունելի է այն պայմանով, որ սեղմված ֆայլը ներկայացվում է որպես ինքնաբացվող արխիվ:

360. Մեքենաընթեռնելի կրիչը պետք է ունենա իրեն մշտապես կցված պիտակ, որի վրա տպատառերով տպագրված կամ ձեռագիր գրված է հայտատուի անունը, գյուտի անվանումը, ամսաթիվը, երբ է կատարվել գրառումը, օպերացիոն համակարգի և տեքստային խմբագրիչի անվանումները, որոնց միջոցով ստեղծվել է ֆայլը:

 

20. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ (ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

361. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման մեջ, ինչպես նաև ռեֆերատում կարող են օգտագործվել մաթեմատիկական բանաձևեր (արտահայտություններ) և նիշեր։

362. Գյուտի հավակնության սահմանումը կարող է ներառել մաթեմատիկական բանաձևեր (արտահայտություններ), որոնց օգտագործումն անհրաժեշտ է գյուտը հասկանալու համար: Բանաձևերը կարող են բնութագրել, օրինակ՝ չափերի հարաբերակցությունը, որևէ պրոցեսի պարամետրերը կամ պարունակել որոնելի մեծության ստացման եղանակին վերաբերող տեղեկատվություն, եթե խոսքը, օրինակ՝ վերլուծության, որոշման կամ վերահսկման եղանակի մասին է։

363. Մաթեմատիկական բանաձևը (արտահայտությունը) հավակնության սահմանման մեջ կարող է զբաղեցնել տարբեր տեղ: Այսպիսով, օրինակ, եթե եղանակը բնութագրվում է դրա իրականացման ընթացքում կատարվող հաշվարկային գործողության կատարմամբ, որի արդյունքն ազդում է եղանակի հետագա գործողությունների իրականացման բնույթի վրա, ապա հաշվարկային բանաձևը համապատասխան տեղ կզբաղեցնի այս եղանակն իրականացնող գործողությունների թվարկման ժամանակ:

364. Մաթեմատիկական արտահայտությունների բոլոր տառային նշանակումները վերծանվում են։ Տառային նշանակումների վերծանումը տրվում է բանաձևում բերված հերթականությամբ՝ սյունակով, անջատելով ստորակետերով։

365. >, <, = և մաթեմատիկական այլ նշաններն օգտագործվում են միայն մաթեմատիկական բանաձևերում, իսկ տեքստում հարկ է գրել բառերով՝ «մեծ է», «փոքր է», «հավասար է» և այլն։

366. Մեծությունների արժեքների միջակայքերը կարող են բերվել «–» նշանով կամ «...ից մինչև...» արտահայտությամբ, իսկ մեծությունների միջակայքերի հարաբերակցությունները բերվում են «։» նշանով։

367. Մեծությունների տոկոսային արտահայտման դեպքում տոկոսի նշանը «%» դրվում է թվից հետո։ Եթե մեծությունները մի քանիսն են, տոկոսի նշանը դրվում է դրանց թվարկումից առաջ և դրանցից անջատվում է կետով, օրինակ, զանգվ. %. երկաթ՝ 15-20, պղինձ՝ 12-17 և այլն։

368. Մաթեմատիկական բանաձևերում տողադարձը թույլատրվում է միայն ըստ գործողության նշանի։

 

21. ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

369. Գյուտի նկարագրությունը և ռեֆերատը կարող են ունենալ աղյուսակներ։ Հավակնության սահմանումը կարող է ունենալ աղյուսակներ միայն այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը բխում է դրա էությունից։

370. Աղյուսակները կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով։ Այդ դեպքում աղյուսակները կարող են տեղադրվել թերթի երկար կողմին զուգահեռ։ Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ աղյուսակների վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում։

 

22. ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

371. Գրաֆիկական նյութերը կատարվում են գծի ամբողջ երկարությամբ նույն հաստության սև չջնջվող հստակ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման:

372. Գրաֆիկական նյութի մասշտաբը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի՝ մինչև 2/3 գծային փոքրացմամբ վերարտադրման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասները։

373. Գրաֆիկական նյութի վրա թվանշանները և տառերը պետք չէ տեղադրել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ։ Թվանշանների և տառերի բարձրությունը պետք է լինի 0,32 սմ-ից ոչ պակաս։ Թվանշանները և տառերը պետք է լինեն հստակ, դրանց գծերի հաստությունը պետք է համապատասխանի պատկերների գծերի հաստությանը։

374. Յուրաքանչյուր գրաֆիկական նյութ, անկախ իր տեսակից (գծագիր, սխեմա, տարածական պատկեր, գրաֆիկ, էպյուր, տատանագիր և այլն), համարակալվում է արաբական թվանշանով՝ որպես նկար (նկ. 1, նկ. 2 և այլն), մեկ համարակալման հերթականությամբ՝ նկարագրության «գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը» բաժնում հիշատակման հերթականությանը համապատասխան։ Եթե նկարագրությունը պարզաբանվում է մեկ պատկերով, այն չի համարակալվում։

375. Գծագրի մեկ էջում կարող են զետեղվել մի քանի պատկերներ, ընդ որում, դրանք պետք է պարզորեն սահմանազատվեն մեկը մյուսից։ Եթե երկու և ավելի թերթերում զետեղված պատկերները միասնական պատկերի մասեր են, ապա դրանք զետեղվում են այնպես, որ այդ պատկերը հնարավոր լինի ամբողջակազմել տարբեր թերթերում զետեղված պատկերներից՝ առանց որևէ մեկի որևիցե մասը բաց թողնելու։ Առանձին պատկերները թերթում կամ թերթերում զետեղվում են այնպես, որ թերթերն առավելագույն չափով հագեցված լինեն և գծագիրը հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմը ուղղաձիգ տեղադրելիս։ Եթե պատկերները զետեղվում են թերթի երկար կողմին զուգահեռ, ապա դրանց վերին մասը պետք է գտնվի թերթի ձախ կողմում։

376. Գծագրերը պատրաստվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոնների համաձայն։

377. Գծագրերում պետք է օգտագործել ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներ (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով), թույլատրվում է օգտագործել նաև աքսոնոմետրական պրոյեկցիան։

378. Կտրվածքները թեք ստվերագծով պետք է ցույց տալ այնպես, որ չխաթարվի հիմնական գծերի և հղումային նշանակումների պարզ ընթերցումը։

379. Գծագրում յուրաքանչյուր տարր կատարվում է մյուսներին համամասնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրն ավելի պարզ պատկերելու համար անհրաժեշտ է շեղվել համամասնությունից։

380. Գծագրերը չպետք է ներառեն որևէ մակագրություն, բացառությամբ առանձին անհրաժեշտ բառերի (օրինակ՝ «ջուր», «գոլորշի», «բաց», «փակ», «Ա-Ա» (հատվածքը նշելու համար), իսկ էլեկտրական սխեմաների, բլոկ-սխեմաների կամ տեխնոլոգիական սխեմաների դեպքում՝ հասկանալու համար անհրաժեշտ մի քանի կարճ առանցքային բառեր:

381. Գծագրի վրա չափերը չեն նշվում։ Անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են նկարագրության մեջ։

382. Գծագրի վրա պատկերված տարրերը նշանակվում են արաբական թվանշաններով, գյուտի նկարագրությանը համապատասխան։ Մի քանի նկարների վրա բերված միևնույն տարրը նշվում է միևնույն թվանշանով։ Մի քանի նկարների վրա պատկերված տարբեր տարրերը չեն կարող նշվել միևնույն թվանշանով։ Նկարագրության մեջ չհիշատակված նշանները գծագրերում չեն գրվում։

383. Հանգույցները և մանրամասերը նշող թվանշանները կամ կտրվածքները և հատվածքները նշող տառանշանները, որպես կանոն, զետեղվում են պատկերված հանգույցի կամ մանրամասի սահմաններից դուրս և գծով միացվում են համապատասխան մասերին։ Դուրսբերման գիծը տարվում է այնպես, որ հեշտությամբ տարբերվի նկարի տարրերի եզրագծերից։ Եթե թվով նշված հանգույցը (տարրը և այլն) ամբողջությամբ բերված է առանձին նկարում, ապա այդ դեպքում տվյալ հանգույցի նշման գիծը չի տարվում։ Գծագրերում տառանշանները գրվում են հայերենով, իսկ որտեղ դա ընդունված է՝ լատինական կամ հունական տառերով։

384. Եթե սարքի տարբեր հանգույցներում օգտագործում են նույնական տարրեր, դրանք հարկավոր է նշել տարբեր թվանշաններով, իսկ դրանց նույնականության մասին նշել նկարագրությունում։

385. Գրաֆիկական նյութը սխեմայի տեսքով ներկայացնելու դեպքում օգտագործվում են ստանդարտ պայմանական գրաֆիկական նշաններ։ Կարող են մի տեսակի սխեմայում պատկերվել մեկ այլ տեսակի սխեմայի տարրեր, օրինակ՝ էլեկտրական սխեմայում՝ կինեմատիկական կամ հիդրավլիկական սխեմայի տարրեր։

386. Եթե սխեման ներկայացված է ուղղանկյունների տեսքով, որպես տարրերի գրաֆիկական նշաններ, ապա տարրի նշման թվանշանից բացի, տարրի անվանումը նույնպես կարող է զետեղվել անմիջապես ուղղանկյան մեջ։ Եթե ուղղանկյան չափերը թույլ չեն տալիս դա անել, ապա տարրի անվանումը կարող է նշվել երկարացման գծի վրա (անհրաժեշտության դեպքում, սխեմայի դաշտում տեղակայված՝ պատկերի ստորին մասում կատարվող գրառման տեսքով):

387. Որոշ դեպքերում տարրի նշման թվանշանը կարող է գրվել պատկերված սարքի եզրագծի ներսում՝ եզրագծի ներսում դատարկ տեղի առկայությունից կամ մի քանի տարրեր կամ ստվերագծված դաշտը գծով չհատելու անհրաժեշտությունից ելնելով։

388. Նկարագրության և հավակնության սահմանման մեջ գծագրեր, սխեմաներ և նկարներ չեն բերվում։

389. Տարածական պատկերները ներկայացվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ լուսաբանել գյուտը գծագրերով կան սխեմաներով:

390. Լուսանկարները ներկայացվում են միայն որպես գրաֆիկական պատկերների լրացում։ Բացառիկ դեպքերում լուսանկարը կարող է ներկայացվել որպես գրաֆիկական պատկերման հիմնական ձև, օրինակ՝ եթե անհրաժեշտ է ցույց տալ վիրահատության փուլերը և այլն։

 

23. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԻՋՈՑՈՎ

 

391. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը Գրասենյակի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց կողմից տրված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարական վավերացման։

392. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու կամ արտոնագիրը տրված է մի քանի արտոնագրատիրոջ անունով, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարելու Գրասենյակում, սակայն նրանք՝ կամ պետք է բոլորը միասին ստորագրեն հայտատուի կամ արտոնագրատիրոջ ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կամ արտոնագրատերերի կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցիչ, կամ էլ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ։ Այս պահանջը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գրասենյակում։

393. Եթե մեկ հայտում նշված մի քանի հայտատուներ սույն կարգի 392-րդ կետի համաձայն չեն նշանակում ընդհանուր ներկայացուցիչ, ապա Գրասենյակը դիմումում առաջինը նշված հայտատուին ընդունում է որպես ընդհանուր ներկայացուցիչ և հայտով նամակագրությունը վարում է այդ հայտատուի հետ։ Այս պահանջը համապատասխանաբար կիրառվում է նաև մի քանի արտոնագրատերերի նկատմամբ, որոնք իրավունք ունեն գործերը վարել մեկ արտոնագրով, ինչպես նաև Գրասենյակի հետ գործերը վարող այլ շահագրգիռ անձանց նկատմամբ:

394. Եթե ընդհանուր ներկայացուցիչը չունի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր, ապա նա պետք է Գրասենյակում գործերը վարի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող ներկայացուցչի միջոցով:

395. Եթե ներկայացուցչի նշանակումն իրականացվում է մի քանի անձանց կողմից, ապա լիազորագիրը պետք է ստորագրեն բոլոր այդ անձինք: Մասնավորապես, եթե հայտը ներկայացվում է մի քանի հայտատուների անունից, ապա լիազորագիրը պետք է ստորագրվի նրանցից յուրաքանչյուրի կողմից: Նման պահանջներ ներկայացվում են նաև Գրասենյակի հետ գործերը վարող մի քանի արտոնագրատերերի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից լիազորագրի տրամադրման ժամանակ:

396. Առանձին լիազորագիր չի պահանջվում, եթե ներկայացուցիչը նշված է հայտատուի կողմից ստորագրված գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի ձևում: Այդ դեպքում ներկայացուցիչն ունի բոլոր լիազորությունները տվյալ հայտի նկատմամբ՝ ընդհուպ մինչև արտոնագիր ստանալը։

397. Ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են Գրասենյակի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, և ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում ընդհանուր ներկայացուցչի, որի հետ Գրասենյակը պետք է վարի գործավարությունը, ապա Գրասենյակը ծանուցումները և որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված ներկայացուցիչներից որևէ մեկին:

398. Գրասենյակի հետ գործերի վարման համար ներկայացուցիչը ներկայացնում է իրեն տրված լիազորագրի բնօրինակը: Լիազորագրի պատճենները կարող են ներկայացվել միայն ներկայացուցիչ նշանակող կողմի նախկինում տրված և Գրասենյակում պահվող լիազորագրի հետ կապված (ընդհանուր լիազորագիր): Այս դեպքում, հայտ ներկայացնելիս, հայտատուն պետք է նշի, որ ընդհանուր լիազորագրի բնօրինակը նախկինում ներկայացվել էր Գրասենյակ, ինչպես նաև այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը:

399. Հայտատուի կամ արտոնագրատիրոջ կողմից տրված լիազորագիրը (կամ ընդհանուր լիազորագրի պատճենը) ներկայացվում է Գրասենյակ այն փաստաթղթի (հայտի, դիմումի) հետ միասին, որի ներկայացման համար նշանակվում է ներկայացուցիչը, կամ այդ փաստաթղթի (հայտի, դիմումի) ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը (դիմումը) Գրասենյակ ներկայացնելուց և սահմանված պետական տուրքը վճարելուց:

400. Հայտատուի կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրն ուժի մեջ է նրա կողմից Գրասենյակի հետ արտոնագրի հետ կապված գործերի վարման համար, եթե համապատասխան լիազորությունները նշված են լիազորագրում, և եթե արտոնագիրը տրված է հայտատուի անունով:

401. Եթե արտոնագիրը պատկանում է հայտատուից տարբեր այլ անձի, ապա ներկայացուցչի միջոցով Գրասենյակի հետ գործերի վարման համար արտոնագրատերը պետք է ներկայացնի նոր լիազորագիր, որը սահմանում է ներկայացուցչի լիազորությունները: Այս դեպքում արտոնագրատերը լիազորագիրը ներկայացնում է Գրասենյակ այն փաստաթղթի (դիմումի) հետ միասին, որի ներկայացման կապակցությամբ նշանակվում է ներկայացուցիչը, կամ Գրասենյակի կողմից այդ փաստաթղթի (դիմումի) ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում:

402. Ներկայացուցչի միջոցով Գրասենյակի հետ գործերի վարման համար այլ շահագրգիռ անձինք լիազորագիրը ներկայացնում են այն փաստաթղթի (դիմումի) հետ միասին, որի ներկայացման կապակցությամբ նշանակվում է ներկայացուցիչ:

403. Ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը հրաժարվել իր նշանակումից` այդ մասին տեղեկացնելով Գրասենյակին: Ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում Գրասենյակի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից:

404. Սույն կարգի 403-րդ կետով սահմանված դեպքերում, ներկայացուցիչ նշանակող կողմը (հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը) Գրասենյակի հետ գործերի վարման համար կարող է նշանակել նոր ներկայացուցիչ։

405. Արտոնագրային հավատարմատարի լիազորությունները հաստատող փաստաթղթի (լիազորագրի) բնօրինակը ներկայացվում է նրա հայեցողությամբ, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) սույն կարգի 404-րդ կետի համաձայն նոր ներկայացուցիչ նշանակվելու,

2) հայտի հետկանչման մասին դիմում կամ առաջնության իրավունքից հրաժարման մասին դիմում ներկայացնելու,

3) արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմում կամ հայտատուի անվան կամ անվանման փոփոխություն կատարելու մասին դիմում ներկայացնելու,

4) Գրասենյակի հիմնավոր կասկածների, թե արդյոք արտոնագրային հավատարմատարն ունի համապատասխան լիազորություններ:

406. Եթե լիազորագիրը ներկայացված է օտար լեզվով, դրան կցվում է հայերեն թարգմանությունը։

 

24. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

 

407. Գրասենյակի հետ նամակագրությունը վարում է հայտատուն, արտոնագրատերը կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչը կամ արտոնագրային հավատարմատարը, յուրաքանչյուր հայտով կամ արտոնագրով առանձին։

408. Հայտը Գրասենյակ ներկայացվում է սույն կարգի 24-րդ կետով նախատեսված կարգով:

409. Հայտին վերաբերող փաստաթղթերը Գրասենյակ կարող են ներկայացվել սույն կարգի 28-րդ կետով նախատեսված կարգով։

410. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը պետք է ներկայացվեն հայտի համարի նշմամբ, իսկ արտոնագիր տալու դեպքում՝ արտոնագրի համարի նշմամբ:

411. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը պետք է ստորագրեն հայտատուն, արտոնագրատերը, կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչը կամ արտոնագրային հավատարմատարը:

412. Ստորագրությունները վերծանվում են՝ ստորագրող անձանց անունների սկզբնատառերի և ազգանունների նշումով։

413. Եթե հայտատուն կազմակերպություն է (մասնավորապես՝ իրավաբանական անձ), ապա նշվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ դիմումը ստորագրում է կազմակերպության ղեկավարը կամ դրա համար կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ՝ նշելով պաշտոնը։ Նշված պահանջը կիրառելի է նաև հայտով կամ արտոնագրով գործավարության ընթացքում ստորագրություն պահանջող այլ փաստաթղթերի նկատմամբ:

414. Եթե հարցմանն ի պատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով։

415. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակում գործավարությունն իրականացվում է հայերեն։ Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը։ Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության։

416. Գրասենյակ ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութերը ներկայացրած անձը։

 

25. ՀԱՅՏԻ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԸ

 

417. Հայտով գործավարության ցանկացած փուլում հավակնության սահմանման մեջ փոփոխություններ կատարելիս հայտատուն պարտավոր է ներկայացնել փոփոխված հավակնության սահմանումն առանձին փաստաթղթի տեսքով, որը կպարունակի հավակնության սահմանման բոլոր կետերը: Նշված փաստաթուղթը չպետք է պարունակի գրառումներ կամ սրբագրումներ:

418. Փոփոխված հավակնության սահմանումը պետք է ներկայացվի ուղեկցող նամակով, որում.

1) ուշադրություն է դարձվում նախկինում ներկայացված հավակնության սահմանման և փոփոխված հավակնության սահմանման միջև եղած տարբերության վրա, և նշվում է, թե հավակնության սահմանման որ կետերը՝

ա. փոփոխվել են (օրինակ՝ 4-րդ կետը փոփոխված է, լրացված է նոր 6-րդ կետը, 8-րդ կետը` 7-րդ կետի բաժանման արդյունքն է և այլն),

բ. չեղարկվել են,

գ. մնացել են անփոփոխ:

2) նշվում է հայտի սկզբնական նյութերում հատուկ տեղը, որը պարունակում է այն տեղեկատվությունը, որի հիման վրա կատարվում են այդ փոփոխությունները:

419. Եթե հայտատուն չի ներկայացնում ուղեկցող նամակը, կամ նամակում չի նշում հավակնության սահմանման մեջ կատարվող փոփոխությունների հիմքը, ապա Գրասենյակն իրավունք ունի հաշվի չառնել ներկայացված փոփոխությունները:

420. Գյուտի նկարագրության մեջ փոփոխություններ կատարելիս, հայտատուն պետք է ներկայացնի գյուտի նկարագրության փոփոխված խմբագրությունն առանձին փաստաթղթի տեսքով, որը կփոխարինի նախկինում ներկայացված ամբողջ նկարագրությունը՝ հետևյալ դեպքերում.

1) եթե փոփոխություններն ուղղված են տեխնիկական սխալների վերացմանը, գյուտի նկարագրության ձևակերպմանը ներկայացվող պահանջների բավարարմանը, նկարագրության հայերեն թարգմանության մեջ սխալների վերացմանը.

2) եթե նկարագրության փոփոխությունը հայտատուի կողմից կատարվում է օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում՝ համաձայնեցված հավակնության սահմանմանը գյուտի նկարագրությունը համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հավակնության սահմանմանը նկարագրության «գյուտի բացահայտումը» բաժինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գյուտի նկարագրության մեջ պարունակվող նաև այլ տեղեկությունները համապատասխանեցնելու համար:

421. Թղթային կրիչի վրա ներկայացված գյուտի նկարագրության աննշան փոփոխությունների (տպագրական սխալների, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտությունների և այլն) դեպքում, գյուտի նկարագրության փոփոխությունները կարող են կատարվել փոխարինող թերթեր ներկայացնելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը (մասնավորապես՝ գյուտի նկարագրությունը հրապարակման համար նախապատրաստելու նպատակով) իրավունք ունի պահանջել հայտատուից ներկայացնել գյուտի նկարագրության փոփոխված խմբագրությունն առանձին փաստաթղթի տեսքով:

422․ Եթե սույն կարգի 421-րդ կետի համաձայն փոփոխություններ մտցնելուց հետո փոխարինող թերթի տեքստը զբաղեցնում է էջը ոչ լրիվությամբ կամ տեքստը, որը նախկինում զբաղեցնում էր մեկ էջ, դուրս է գալիս դրա շրջանակներից, ապա անհրաժեշտ է փոխարինել նաև հաջորդող թերթերը։

423. Փոփոխված գրաֆիկական նյութերը (գծագրերը և այլն) ներկայացվում են փոխարինող թերթերի տեսքով:

424. Փոփոխված նկարագրությանը կամ գծագրերին պետք է կցվի ուղեկցող նամակ, որում նշվում են փոփոխության ենթարկված նկարագրության տեղերը (էջը, պարբերությունը և այլն) կամ գծագրերը (նկարի համարը):

425․ Եթե ճշգրտումները վերաբերում են հայտատուի կամ նրա ներկայացուցչի անվանմանը, պայմանով, որ այն մնում է նույն անձը, և(կամ) նրա հասցեին, և(կամ) նամակագրության հասցեին, հայտատուի համապատասխան դիմումը կարող է վերաբերել միևնույն հայտատուի մի քանի հայտերին։ Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը։

 

26. ԶԱՏՎԱԾ ՀԱՅՏԵՐ

 

426. Գյուտի հայտը, որը չի բավարարում գյուտի միասնության պահանջին, հայտատուի նախաձեռնությամբ կամ Գրասենյակի առաջարկով, մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը, իսկ սկզբնական հայտով կայացրած արտոնագիր տալը մերժելու մասին որոշման դեպքում՝ մինչև որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով։

427. Զատված հայտը պետք է բավարարի հայտին ներկայացվող բոլոր պահանջներին, ինչպես նաև զատված հայտերի համար առանձնահատուկ պահանջներին, մասնավորապես՝ զատված հայտով հայտատուի հավակնությունները չեն կարող տարածվել այն գյուտերի վրա, որոնք նույնական են գյուտերին, որոնց նկատմամբ սկզբնական հայտով խնդրարկվում է իրավական պահպանություն: Զատված հայտով գյուտի նկարագրությունը չպետք է պարունակի տեղեկություններ, որոնք չեն վերաբերում այդ հայտում հայտարկված գյուտին (երին):

428. Զատված հայտը պետք է ներկայացված լինի սկզբնական հայտի հայտատուի(ների) կողմից, իսկ այլ հայտատուի(ների) կողմից ներկայացվելու դեպքում պետք է կիրառվեն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման դրույթները:

429. Զատված հայտը կարող է հանդես գալ որպես իրենից այլ զատված հայտի զատման աղբյուր պայմանով, որ գյուտը բացահայտված է եղել ինչպես սկզբնական, այնպես էլ առաջին զատված հայտերում:

430. Զատված հայտով ներկայացված գյուտի բովանդակության՝ սկզբնական հայտով ներկայացված գյուտի բովանդակությանը համապատասխանության ստուգումն իրականացվում է՝ զատված հայտով նախնական փորձաքննության անցկացման ընթացքում (առաջին հայացքից), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

431. Զատված հայտ ներկայացնելիս չի պահանջվում նախորդող հայտի վավերացված պատճենը, եթե այն սկզբնական հայտով ներկայացված է եղել:

432. Եթե սկզբնական հայտով նախորդող հայտի առաջնության խնդրարկումը մերժվել է կամ հայտատուն հրաժարվել է դրանից, ապա զատված հայտով առաջնություն չի տրամադրվում:

433. Զատված հայտ ներկայացնելու հնարավորությունը պահպանվում է այն դեպքում, երբ դեռ չի լրացել հետ կանչված համարված սկզբնական հայտի նկատմամբ իրավունքների վերականգման մասին դիմումի ներկայացման ժամկետը:

434. Oրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո:

435. Սույն կարգի 434-րդ կետում նշված դեպքում ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում:

436. Սույն կարգի 434-րդ կետում նշված դեպքում օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը կիրառելի չէ:

 

27. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

437. Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել Գրասենյակ ներկայացրած գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին իր դիմումը (հետ կանչել հայտը)։

438. Հայտը համարվում է հետ կանչված՝ Գրասենյակի կողմից հայտի հետկանչման մասին դիմումն ստանալու օրվանից։ Գրասենյակը հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է։ Որոշումը հայտատուին ուղարկելուց հետո հայտով գործավարությունը դադարեցվում է։

439. Հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին։

440. Հետագայում հայտատուի իրավունքները չեն կարող հիմնվել այդ հայտի վրա։

441. Եթե հայտատուն հայտը հետ է կանչում ավելի ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ, որից հետո հայտը հրապարակվել է, ապա հրապարակված հայտը չի կարող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս։

442. Հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը, որը ներկայացվել է դիմումը Գրասենյակի կողմից ստանալուց հետո, չի կարող բավարարվել։

443. Մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը՝ օրենքի 70-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն, հայտատուն արտոնագիր ստանալու իրավունքն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի և (կամ) տրամադրել գյուտի օգտագործման թույլտվություն՝ լիցենզիա։ Ընդ որում, լիցենզային պայմանագրում նշվում են նաև տվյալ հայտով արտոնագիր ստանալու կամ չստանալու հետ կապված կողմերի հետագա փոխհարաբերությունները կարգավորելու հնարավոր մեխանիզմները։

444. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը պետք է առնվազն ներառի՝ հայտի համարը, դրա ներկայացման թվականը, արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողի (հայտատուի) և այդ իրավունքները ստացողի (նոր հայտատուի) վերաբերյալ տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը): Եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքները ստացողը մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար։ Դիմումը պետք ստորագրված լինի իրավունքը փոխանցողի, ինչպես նաև այդ իրավունքը ստացողի կողմից:

445. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումին հայտատուն պետք է կցի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

446. Գրասենյակն արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա՝ սույն կարգի 443-445-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

447. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով՝ նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:

448. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացման՝ արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

449. Եթե սույն կարգի 445-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

450. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքները ստացողը, օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:

451. Եթե սույն կարգի 445-րդ կետում նշված պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա ստուգվում է նաև իրավունքը փոխանցողի և այդ իրավունքը ստացողի (եթե դրանք կազմակերպություններ են) աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը, որում նշվում է տվյալ կազմակերպության (իրավաբանական անձի) աշխատողների թվաքանակը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ։ Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ:

452. Սույն կարգի 451-րդ կետում նշված տեղեկանքի բացակայության դեպքում դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր՝ այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում տեղեկանքը ներկայացնելու կամ, համապատասխան դեպքում, պետական տուրքի լրավճարում կատարելու առաջարկությամբ։

453. Սահմանված ժամկետում նշված տեղեկանքը կամ պետական տուրքը չլրավճարելու դեպքում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:

454. Եթե սույն կարգի 446-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշվում է կայացվում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:

455. Սույն կարգի 454-րդ կետի համաձայն կայացված որոշման հիման վրա Գրասենյակը համապատասխան փոփոխություն է կատարում գյուտերի հայտերի հիմնապաշարում:

 

28. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

456. Ցանկացած անձ իր դիմումի համաձայն կարող է ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը և ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին` հաշվի առնելով օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջները:

457. Հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումին պետք է կցվի՝ հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

458. Մինչև Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտերի կամ գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի։

459. Գաղտնի համարվող (չհրապարակված) նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ։

460. Ցանկացած անձ, որը Գրասենյակին ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող (չհրապարակված) նյութերին՝ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության։

461. Գրասենյակը հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 456-460-րդ կետերով սահմանված պահանջներին։

462. Սույն կարգի 456-րդ կետում նշված դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում ներկայացված, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

463. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման սույն կարգի 456-րդ կետում նշված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

464. Եթե սույն կարգի 457-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

465. Համապատասխան դեպքում Գրասենյակը ստուգում է սույն կարգի 459-րդ կետում նշված հայտատուի գրավոր համաձայնության կամ թույլտվության առկայությունը, կամ դրա բացակայությունը հիմնավորող ապացույցների իսկությունը։

466. Եթե սույն կարգի 461-րդ և 462-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա Գրասենյակը թույլատրում է ծանոթանալ պահանջվող փաստաթղթերին պայմանավորված օրը և ժամին, առանց նյութերից քաղվածքներ և պատճեններ պատրաստելու։

467. Եթե սույն կարգի 461-րդ կամ 462-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը չի համարում սահմանված պահանջներին համապատասխանող, ապա հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

468. Մինչև պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը Գրասենյակը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները՝

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը).

4) գյուտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ գյուտի էությունը։

469. Սույն կարգի 467-րդ կետի համաձայն կայացված որոշման դեպքում գաղտնի համարվող (չհրապարակված) հայտի վերաբերյալ դիմումատուին կարող են տրամադրվել միայն սույն կարգի 468-րդ կետում նշված տվյալները:

 

29. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

 

470. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գրասենյակից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները։ Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով։

471. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուին կարող են տրամադրվել այդ հայտի վերաբերյալ միայն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասում նշված տվյալները։ Այդ հայտի նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում։

 

30. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

472. Հայտի հետ կապված հարցերը կարող են քննարկվել հայտատուի մասնակցությամբ, որն անցկացվում է Գրասենյակի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով՝ այդ հարցերին երկու կողմերի ծանոթանալուց հետո։

473. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը՝ այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:

474. Դիմումը կազմվում է ազատ շարադրանքով և ստորագրվում է հայտատուի կամ նրա ներկայացուցչի կողմից: Դիմումի մեջ պետք է նշվեն՝ հայտի համարը, քննարկման համար առաջարկվող հարցերը, հանդիպման ցանկալի թվականը և ժամը և կոնտակտային հեռախոսահամար՝ քննարկման թվականը և ժամը վերջնական համաձայնեցնելու համար:

475. Հարցման դեպքում հայտատուի պատասխանը ներկայացվում է օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե՝ ոչ։

476. Հայտի քննարկման թվականը և ժամը հայտատուի հետ վերջնական համաձայնեցվում են դիմումի մեջ նշված կոնտակտային հեռախոսահամարով։

477. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս կողմին։

478. Եթե Գրասենյակը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Գրասենյակի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել՝ բերելով համապատասխան փաստարկներ։

479. Առանց նախնական համաձայնության Գրասենյակ ներկայացված հայտի համատեղ քննարկման հայտատուի խնդրանքը կարող է մերժվել։

480. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի ներկայացուցիչը՝ պայմանով, որ լիազորագրում նշված են նրա իրավասությունները։

481. Հայտի՝ հայտատուի մասնակցությամբ քննարկմանը նրա խնդրանքով, որպես խորհրդատու, կարող է մասնակցել նաև այլ անձ։ Այլ անձի մասնակցությունը հայտի քննարկմանը հնարավոր է նաև հայտատուի ներկայացուցչի խնդրանքով, եթե լիազորագրով նրան տրված է այդպիսի իրավասություն։

482. Անձը, որը միակ հայտատուն չէ, կարող է մասնակցել դիմումի քննարկմանը այլ հայտատուների բացակայության դեպքում միայն ընդհանուր ներկայացուցչի լիազորություններ ունենալու դեպքում:

483. Հայտատուի մասնակցությամբ հայտի քննարկումն իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում։

484. Բանակցություններն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից, իսկ փորձաքննական խորհրդակցությունը՝ եթե հարցի լուծման համար պահանջվում է փորձաքննության կողմից մի շարք մասնագետների մասնակցություն։

485. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում սահմանված ձևով կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից, որում նշվում են տեղեկություններ մասնակիցների մասին, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները։

486. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված կամ փորձաքննության հետ համաձայնեցված գյուտի հավակնության սահմանման նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն։

487. Արձանագրությունն ստորագրվում է բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը հանձնվում է հայտատուին (նրա ներկայացուցչին)։

488. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը։ Հայտատուին (նրա ներկայացուցչին) հանձնած արձանագրության օրինակը, որն ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ։

489. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանը (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները)։ Այս դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում։

 

31. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ՀԱՅՏՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

490. Մինչև որոշակի գործողություններ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ՝ կցելով սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

491. Գրասենյակը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել առավելագույնը վեց ամսով։

492. Սույն կարգի 491-րդ կետով նախատեսված, ինչպես նաև օրենքի 15-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասով, 62-րդ հոդվածով, 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները չեն երկարաձգվում։

493. Գրասենյակը սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման ընթացքում՝ դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի՝ սույն կարգի 490-492-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

494. Եթե սույն կարգի 493-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա սահմանված ժամկետները երկարաձգվում են, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

495. Եթե սույն կարգի 493-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը ենթակա է մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումի հնարավոր մերժման մասին՝ ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

496. Սույն կարգի 495-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով Գրասենյակը երկարաձգում է սահմանված ժամկետները կամ մերժում սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը, ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է։

497․ Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել գյուտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները և դրա հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել Գրասենյակ՝ իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով։

498․ Հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին Գրասենյակի կողմից ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը։

499․ Եթե հայտով գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը վերաբերում է սույն կարգի 498-րդ կետում նշված ժամկետի, ինչպես նաև բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը, ապա այն Գրասենյակի կողմից ենթակա է մերժման։

500․ Գրասենյակը հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման ընթացքում՝ դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի՝ սույն կարգի 498-499-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

501․ Եթե սույն կարգի 500-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը շարունակում է հայտով գործավարությունը, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

502․ Սույն կարգի 498-րդ կետում նշված ժամկետում չկատարված գործողությունը հայտատուի կողմից չավարտելու և սահմանված պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

503․ Եթե սույն կարգի 500-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը ենթակա է մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումի հնարավոր մերժման մասին՝ ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

504. Սույն կարգի 503-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով որոշվում է շարունակել հայտով գործավարությունը կամ հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումը մերժել, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

505. Գրասենյակի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը օրենքի և դրա կիրարկումն ապահովող կարգերի համաձայն Գրասենյակի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը և Գրասենյակը համարում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով:

506․ Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ, եթե կողմը հետագայում Գրասենյակի կողմից ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ այդ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում՝ կցելով իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

507․ Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը՝ ոչ ուշ, քան Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

508․ Եթե իրավունքների վերականգնման մասին դիմումը վերաբերում է սույն կարգի 506-րդ և 507-րդ կետերով սահմանված, իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին, բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին, ապա այն Գրասենյակի կողմից ենթակա է մերժման։

509․ Գրասենյակն իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում՝ դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դիմումի՝ սույն կարգի 505-508-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

510․ Եթե սույն կարգի 509-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա իրավունքները վերականգնվում են, ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է։

511․ Սույն կարգի 506-րդ կետում նշված պահանջները չկատարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

512․ Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա դիմող կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին Գրասենյակի ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում: Նշված ժամկետում պահանջված տվյալները Գրասենյակ չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

513․ Եթե սույն կարգի 509-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով իրավունքների վերականգնման մասին դիմումը ենթակա է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման, ապա Գրասենյակը նախապես գրավոր ծանուցում է դիմող կողմին դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման հնարավորության մասին՝ ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

514․ Սույն կարգի 513-րդ կետի համաձայն ստացված նկատառումների քննարկման արդյունքներով իրավունքները վերականգնվում են կամ իրավունքների վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին դիմող կողմը ծանուցվում է։

 

32. ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

515. Ձևական փորձաքննության անցկացման ընթացքում Գրասենյակն ստուգում է հայտի համապատասխանությունը հայտի ներկայացման թվականը սահմանելու պահանջներին:

516. Գրասենյակ ներկայացված նյութերը գրանցվում են որպես հայտ, եթե այն պարունակում է առնվազն՝

1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր,

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը) կամ հաղորդակցվել նրա հետ,

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրություն:

517. Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 516-րդ կետում նշված պահանջին, ապա Գրասենյակը սահմանում է հայտի ներկայացման թվականը՝ նշված բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար:

518. Եթե ստուգման արդյունքներով պարզվում է, որ ստացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 516-րդ կետում նշված պահանջներին, Գրասենյակը դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ։

519. Սույն կարգի 518-րդ կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

520. Եթե սույն կարգի 518-րդ կետի համաձայն հայտի փաստաթղթերը համապատասխանեցվել են սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ:

521. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, բացակայում է, ապա նա այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու առաջարկությամբ։

522. Հայտատուի կողմից սույն կարգի 521-րդ կետում նշված եռամսյա ժամկետում ծանուցագրում նշված նկարագրության բացակայող մասը կամ բացակայող գծագիրը ներկայացնելու դեպքում դրանք ներառվում են հայտի կազմում։ Այս դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով։ Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվում են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով և հայտին տրվում է գրանցման հերթական համար։ Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

523. Սույն կարգի 516-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում (կամ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) արտոնագիր ստանալու մասին դիմումի համապատասխան սյունակում կատարել նշում) այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով։

524. Դիմումը պետք է ներկայացվի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման թվականը, և որտեղ է ներկայացված եղել սկզբնական կամ նախորդող հայտը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

525. Գրասենյակի կողմից այդպիսի դիմում պարունակող հայտի ստացման թվականից երեք ամսվա ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը: Ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտի վավերացված պատճենը չի ներկայացվում, եթե այդ հայտը կամ դրա պատճենն արդեն ներկայացված են եղել Գրասենյակ:

526. Եթե ավելի վաղ ներկայացված հայտը հայերեն չէ, ապա սույն կարգի 525-րդ կետում նշված ժամկետում պետք է ներկայացվի նաև դրա հայերեն թարգմանությունը:

527. Եթե հայտատուն սույն կարգի 524-526-րդ կետերի համաձայն չի ներկայացնում հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը կամ ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը և(կամ) դրա հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքերում), ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

528. Եթե օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքը հայտատուն ներկայացնում է արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի ներկայացումից հետո, և տեղեկանքում նշված ավանդադրման թվականն ավելի ուշ է, քան հայտի այդ մասի ստացման թվականը, ապա հայտի ներկայացման թվական է համարվում Գրասենյակի կողմից կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքի ստացման թվականը:

529. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում ստացող գերատեսչության կողմից սահմանած հայտի միջազգային ներկայացման թվականը:

530. Զատված հայտի ներկայացման թվական համարվում է այն սկզբնական (ավելի վաղ) հայտի Գրասենյակ ներկայացման թվականը, որից կատարվել է հայտի զատումը (առանձնացումը, բաժանումը):

531. Սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականից սկսած տասներկու ամսվա ընթացքում ներկայացված հայտի (սկզբնական հայտի միաժամանակ հետկանչմանբ) ներկայացման թվական է համարվում այդ սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականը:

532. Այն հայտի, որի առաջնությունը խնդրարկվում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով, ներկայացման թվական է համարվում այդ հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականը:

533. Նոր հայտի, որը համաձայն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետի ներկայացվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հայտարկված գյուտի արտոնագիր ստանալու իրավունք ունեցող ճանաչված անձի կողմից, ներկայացման թվական է համարվում ոչ իրավասու անձի կողմից ներկայացված առաջին հայտի ներկայացման թվականը:

534. Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` նշելով նաև հայտին տրված գրանցման հերթական համարը։

535. Հայտը թղթային կրիչի վրա ստանալու դեպքում, ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Գրասենյակը նշում է ստացման թվականը։ Այս ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը։ Գրանցված հայտի նյութերը հայտատուին հետ վերադարձման ենթակա չեն։

 

33. ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

536. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը եռամսյա ժամկետում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:

537. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է՝

1) սահմանված պետական տուրքերի, ներառյալ՝ օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքերի, վճարման ճշտությունը.

2) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանության ներկայացված լինելը, եթե դրանք ներկայացվել են այլ լեզվով.

3) հայտում հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկությունների առկայությունը.

4) օրենքով և սույն կարգի 391-406-րդ կետերով սահմանված՝ ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը.

5) օրենքով և սույն կարգի 585-663-րդ կետերով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը և, համապատասխան դեպքում, սահմանվում է խնդրարկվող առաջնությունը.

6) հայտարկված գյուտի առարկայի արտոնագրաունակությունն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով.

7) հայտատուի կողմից կատարված գյուտի դասակարգման ճշտությունն ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման, կամ կատարվում է այդպիսի դասակարգում, եթե այն չի արվել հայտատուի կողմից.

8) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված՝ հայտի անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում՝ հայտին կցվող փաստաթղթերի առկայությունը, և սույն կարգով դրանց ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

9) առաջին հայացքից հայտի համապատասխանությունն օրենքի 47-րդ հոդվածով և սույն կարգի 709-719-րդ կետերով սահմանված պահանջներին.

10) հայտի նյութերում փոփոխություններ կատարելու ձևը.

11) հարցման հիման վրա կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու համար, արդյոք դրանք չեն փոխում գյուտի էությունը:

 

34. ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

538. Սահմանված պետական տուրքերի վճարման ճշտությունը ստուգելիս սահմանվում են, պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, դրանց վճարման և վճարման փաստաթղթերի Գրասենյակ ներկայացման ժամկետների պահպանումը, վճարված գումարների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափերին:

539. Հայտի գրանցված նյութերում, սույն կարգի 538-րդ կետի համաձայն, ստուգվում են՝ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի, և համապատասխան դեպքերում, հայտի նյութերում ներկայացված գյուտի հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար սահմանված պետական տուրքի վճարմանը վերաբերող տվյալների ճշտությունը:

540. Եթե սույն կարգի 539-րդ կետում նշված պետական տուրքերի վճարված չափը չի համապատասխանում սահմանված չափին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում, պետական տուրքի լրավճարման կամ հավակնության սահմանման կետերի քանակի ճշգրտման և(կամ) պետական տուրքի լրավճարման ճանապարհով վճարված պետական տուրքի չափը հավակնության սահմանման կետերի քանակին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

541. Սույն կարգի 540-րդ կետում նշված ժամկետում գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի լրավճարումը չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

542. Հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար սահմանված պետական տուրքի լրավճարումից կամ հավակնության սահմանման կետերի քանակի ճշգրտումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում, նախնական փորձաքննությունն անցկացվում է հավակնության սահմանման մեջ առաջինը նշված այն կետերի նկատմամբ, որոնց համար բավարարում է վճարված պետական տուրքը:

543. Եթե պարզվում է, որ հայտին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով Գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման մասին տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր՝ այն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկությանը վերաբերող ապացույցները ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

544. Երկամսյա ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

545. Սահմանված պետական տուրքերի վճարման ճշգրտությունն ստուգելիս որոշվում է նվազեցված դրույքաչափով դրանց վճարման հնարավորությունը: Նվազեցված դրույքաչափը չի կիրառվում, եթե հայտատուներից որևէ մեկը նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից օգտվելու իրավունք չունի:

546. Եթե մի քանի անձինք հանդիսանում են մեկ հայտի հայտատուներ, ապա նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նրանք բոլորն օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից:

547. Եթե հայտատուների մեջ կան անձինք, որոնք օգտվում են տարբեր տոկոսով նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից, ապա պետական տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:

548. Եթե սահմանված պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը, որում նշվում է տվյալ կազմակերպության (իրավաբանական անձի) աշխատողների թվաքանակը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ։ Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ:

549. Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր՝ այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում տեղեկանքը ներկայացնելու կամ պետական տուրքի համապատասխան լրավճարում կատարելու կամ վճարված գումարին համապատասխան նրա հավակնությունների ծավալի սահմանափակման վերաբերյալ առաջարկությամբ, եթե դա հնարավոր է։

550. Երկամսյա ժամկետում նշված տեղեկանքը չներկայացնելու կամ պետական տուրքի լրավճարումը չկատարելու դեպքում հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի դրա սկզբնական նյութերում առկա հավակնության սահմանման մեջ առաջինը նշված այն կետերի նկատմամբ, որոնց համար բավարարում է վճարված պետական տուրքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հայտը կհամարվի հետ կանչված։

 

35. ԳՅՈՒՏԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

551. Գյուտի առարկայի արտոնագրաունակությունն ստուգելիս պարզվում է գյուտի առարկայի(ների), որի (որոնց) նկատմամբ խնդրարկվում է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր), ակնհայտորեն վերաբերումը՝ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված օբյեկտներին, որոնք չեն պահպանվում որպես գյուտ, կամ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գյուտերին, որոնք ենթակա չեն իրավական պահպանության, կամ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում նշված գյուտերին, որոնք օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում:

552. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները բացառում են նշված օբյեկտների իրավական պահպանությունն այնքանով, որքանով հայտը վերաբերում է նշված օբյեկտին որպես այդպիսին:

553. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտի, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից որևէ մեկի առարկան օրենքի 13-րդ հոդվածի իմաստով արտոնագրաունակ չէ, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ հայտով արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին, և նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները և(կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:

554. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն կարգի 553-րդ կետում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն Գրասենյակը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացվում ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին, որոշման մեջ բերելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները:

555. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 554-րդ կետով նախատեսված՝ հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն կետում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում։

556. Սույն կարգի 554-րդ կետում նշված որոշման մասին հայտատուն ծանուցվում է:

557. Ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին որոշման կայացման վերաբերյալ Գրասենյակը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում։

558. Եթե սույն կարգի 553-րդ կետում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փորձաքննության փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, ապա հայտի նախնական փորձաքննությունը շարունակվում է:

 

36. ՀԱՅՏԻ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՐՑՈՒՄԸ

 

559. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա բերելով հիմնավոր փաստարկներ, հայտատուին ուղարկվում է հարցում՝ հայտնաբերված թերությունների նշումով, հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ։

560. Հարցման հիմք է հանդիսանում՝

1) սույն կարգի 42-49-րդ կետերով նախատեսված հայտի փաստաթղթերից առնվազն մեկի բացակայությունը.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի կամ նվազեցված դրույքաչափով պետական տուրքի վճարման հիմքերը հաստատող փաստաթղթի` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, բացակայությունը.

3) հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանության բացակայությունը, եթե դրանք ներկայացված են այլ լեզվով.

4) լիազորված ավանդադրման կենտրոնում միկրոօրգանիզմի շտամի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի ավանդադրման մասին փաստաթղթի (տեղեկանքի) բացակայությունը, եթե հայտում կա ավանդադրման մասին նշում.

5) հայտի ներկայացման կարգի խախտումը.

6) ներկայացուցչի լիազորագրի բացակայությունը, եթե դիմումն ստորագրված է արտոնագրային հավատարմատար չհանդիսացող հայտատուի ներկայացուցչի կողմից, կամ լիազորագրի ըստ սահմանված պահանջի ձևակերպման խախտումը.

7) փաստաթղթերի ձևակերպման թերությունների բացահայտումը, որոնք խոչընդոտում են դրանց անմիջական վերարտադրմանը, հրապարակմանը, պահպանմանը և(կամ) անհնարին են դարձնում դրանց՝ շահագրգիռ անձանց ծանոթանալը (թերթերի ձևաչափերի, ազատ դաշտերի չափերի նկատմամբ պահանջների խախտումը, տպագրության որակը և այլն, որոնք դժվարացնում են հայտի նյութերի ընթերցումը).

8) արտոնագիր ստանալու մասին դիմումում սույն Կարգով նախատեսված ստորագրությունների բացակայությունը.

9) գյուտի նկարագրությունում սույն կարգով նախատեսված կառուցվածքային բաժինների բացակայությունը (եթե տեղեկությունները, որոնք պետք է լինեին համապատասխան բաժնում, բերված են այլ բաժնում, հարցում չի ուղարկվում), ինչպես նաև նկարագրության կամ գյուտի հավակնության սահմանման մեջ հատկանիշի բնութագրի փոխարինումը այն տեղեկատվության աղբյուրի նշումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է.

10) գյուտի նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում ամենամոտ նմանակի մասին տեղեկությունների բացակայությունը, բացառությամբ այն դեպքի, երբ գյուտի հավակնության սահմանումը կազմված է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման։ Ընդ որում, փորձաքննությունը կարող է հայտատուին հարցման մեջ հայտնել իր կողմից ընտրված ամենամոտ նմանակի տարբերակի մասին և առաջարկել հայտատուին քննարկել այդ նմանակը և համաձայնության դեպքում ճշգրտել հավակնության սահմանումը.

11) հայտում ոչ հանրամատչելի կամ գաղտնի ճանաչված տեղեկատվական աղբյուրների նշումը.

12) գյուտի հավակնության սահմանման կետը մեկ նախադասությամբ շարադրելու՝ սույն կարգի 209-րդ կետի պահանջների խախտումը.

13) հավակնության սահմանման մեջ այն գյուտի օբյեկտի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն.

14) հավակնության սահմանման մեջ գյուտի առարկայի հատկանիշների փոխարեն միայն դրա շահագործման և սպառման հատկությունների, իրագործման կամ օգտագործման դեպքում տեղի ունեցող ազդեցությունների կամ երևույթների մասին տվյալների առկայությունը.

15) առաջին հայացքից հայտի անհամապատասխանությունը գյուտի միասնության պահանջին.

16) հավակնության սահմանման մեջ այնպիսի կախյալ կետի առկայությունը, որը հանգեցնում է համապատասխան անկախ կետի հատկանիշի բացառման կամ փոխարինման.

17) հայտի փաստաթղթերում տեղ գտած անհամապատասխանությունները (դիմումում բերված գյուտի անվանումը չի համապատասխանում նկարագրությունում բերված անվանմանը, նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ բերված հատկանիշները, գծագրերը չեն համապատասխանում նկարագրությանը և այլն).

18) սույն կարգի 293-319-րդ կետերով ռեֆերատի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը.

19) սույն կարգի պահանջների այլ խախտումների առկայությունը, որոնք բացահայտվում են առանց հայտարկված գյուտի կամ գյուտերի խմբի էությունը վերլուծելու։

561. Եթե հավակնության սահմանման կետերի համար վճարված պետական տուրքը չի համապատասխանում ներկայացված հավակնության սահմանման կետերի քանակին (5-ից ավելի կետերի դեպքում), ապա հայտատուին առաջարկվում է համապատասխանեցնել վճարված պետական տուրքի չափը կետերի քանակին՝ ճշգրտելով կետերի քանակը և(կամ) լրավճարելով պետական տուրքը։

562. Եթե գյուտի նկարագրության մեջ կան հղումներ հայտի սկզբնական նյութերում բացակայող գծագրերի վրա, ապա հայտատուին առաջարկվում է նկարագրությունից բացառել տվյալ գծագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:

563. Ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ հարցումը հայտատուին կարող է ուղարկվել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է հայտի փաստաթղթերում թերությունները վերացնելու համար։

564. Հարցման հիման վրա հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ձևակերպվում են սույն կարգի 417-425-րդ կետերի համաձայն։

565. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող նյութերը կամ դրանց ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմումը՝ կցելով դրան համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա հայտը համարվում է հետ կանչված։

566. Սույն կարգի 565-րդ կետում նախատեսված դեպքում հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցագիր սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին և առաջարկվում է նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակ ներկայացնել դիմում՝ հայտով գործավարությունը շարունակելու մասին, ավարտելով չկատարված գործողությունը (ներկայացնել պահանջվող նյութերը) և վճարելով հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը։

567. Եթե նշված ժամկետում հայտատուն չի ներկայացնում դիմում հայտով գործավարությունը շարունակելու մասին, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտի նյութերը փոխանցվում են Գրասենյակի արխիվ։

 

37. ՀԱՅՏԻ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

568. Օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից։

569. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի փաստաթղթերի փոփոխումը, ուղղումը կամ ճշգրտումն իրականացվում է հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի ներկայացման և հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

570. Իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից հայտատուն կարող է հրաժարվել՝ հայտը ներկայացնելու թվականից հետո երկամսյա ժամկետում Գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով։

571. Գծագրերում կամ գրաֆիկական այլ նյութերում պարունակվող տեղեկատվության հիման վրա գյուտի նկարագրության և հավակնության սահմանման մեջ ուղղումներ և ճշգրտումներ կատարելը թույլատրվում է այն դեպքերում, երբ այդ տեղեկատվությունն առկա էր գծագրերում կամ գրաֆիկական այլ նյութերում հայտի ներկայացման թվականի դրությամբ, այդ թվում՝ առաջնության խնդրարկման դեպքում, և երբ գծագրերն ու գրաֆիկական նյութերը տալիս են այդ տեղեկատվության մասին միանշանակ պատկերացում:

572. Հավակնության սահմանման մեջ փոփոխություններ կատարելը թույլատրվում է գյուտի հայտի նկարագրության մեջ գյուտի բացահայտման սահմաններում։

573. Հայտի նախնական փորձաքննության ընթացքում գյուտի հավակնության սահմանման մեջ լրացուցիչ կետի ներառումը (հավակնության սահմանման 5 կետը գերազանցող) ուղեկցվում է հավակնության սահմանման յուրաքանչյուր (անկախ կամ կախյալ) կետի համար օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրքի վճարմամբ։

574. Հայտի նյութերում կատարվող փոփոխությունները՝ ուղղումները և ճշգրտումները ձևակերպվում են սույն կարգի 417-425-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան։

575. Հայտի ձևակերպման թերություններին, որոնք կարող են շտկվել հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, վերաբերում են, մասնավորապես.

1) հեղինակի, հայտատուի կամ արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, հայտատուի կամ արտոնագրատիրոջ անվանման մեջ սխալները (այդ թվում, գրադարձության արդյունքում),

2) հեղինակի, հայտատուի հասցեի կամ նամակագրության հասցեի նշման սխալները.

3) դիմումի կազմումը ոչ հայերեն,

4) թերի կամ սխալ առաջնության խնդրարկումը,

5) դիմումի մեջ ստորագրության բացակայությունը,

6) տպագրական սխալները,

7) գյուտի անվանման բացակայությունը,

8) համառոտ շարադրանքի (ռեֆերատի) բացակայությունը:

576. Հայտի ձևակերպման թերությունները, մասնավորապես՝ սույն կարգի 575-րդ կետում նշված, հայտատուի նախաձեռնությամբ կարող են շտկվել մինչև՝ գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին որոշման կայացումը, կարճաժամկետ արտոնագիր տալու, արտոնագիր տալը մերժելու մասին կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշումներից մեկի կայացումը։ Նշված թերությունները շտկելու համար՝ հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարում չի պահանջվում։

577. Հայտի ձևակերպման թերություններին, որոնք չեն կարող շտկվել հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, վերաբերում է, մասնավորապես՝ նկարագրության անհրաժեշտ մասերի և գծագրերի բացակայությունը:

578. Եթե հայցվող նյութերի բացակայությունը չի խոչընդոտում գործավարության իրականացմանը (օրինակ՝ բացակայում է հայտի վավերացված պատճենը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ բացակայում է որևէ փաստաթղթի օրինակը (պատճենը)), հայտատուին սահմանված կարգով ուղարկվում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցման մեջ նշված ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

579. Հայտի նյութերն ուղղելու կամ ճշգրտելու համար տրված ժամկետները կարող են երկարաձգվել հայտատուի խնդրանքով՝ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում և կարգով։

 

38. ՀԱՅՏԱՐԿՎԱԾ ԳՅՈՒՏԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

580. Փորձաքննության ընթացքում, գյուտի առարկան այս կամ այն տեխնիկայի բնագավառին վերաբերելու նպատակով, հայտարկված գյուտը դասակարգվում է Միջազգային արտոնագրային դասակարգման (այսուհետ՝ ՄԱԴ) գործող խմբագրությանը համապատասխան։

581. Դասակարգման ցուցիչ ընտրելիս հիմք է ընդունվում հայտարկված գյուտի հավակնության սահմանումը։ Ավելի ճշգրիտ դասակարգման համար հաշվի են առնվում նաև գյուտի նկարագրությունը և գծագրերը։ Եթե հայտը ներառում է մի քանի գյուտի առարկա, որոնք վերաբերում են ՄԱԴ-ի տարբեր բաժիններին, ապա սահմանվում են դասակարգման բոլոր համապատասխան ցուցիչները։ Ընդ որում, առաջին ցուցիչի ընտրությունը որոշվում է գյուտի անվանումով։

582. Եթե հայտատուն որոշել է գյուտի դասակարգման ցուցիչները, ապա ստուգվում է դրանց ընտրության ճշտությունը Միջազգային արտոնագրային դասակարգման հիմնական մակարդակի համար «Ներածություն միջազգային արտոնագրային դասակարգման»-ով սահմանված կանոնների համաձայն:

583. Հայտատուի կողմից ընտրված դասակարգման ցուցիչների ճշգրտումը կամ դասակարգման ցուցիչների ընտրությունը, եթե դրանք հայտատուի կողմից ընտրված չեն եղել, կատարվում է հայտի նախնական փորձաքննության ընթացքում:

584. Գյուտի արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության ընթացքում տրված դասակարգման ցուցիչները կարող են ճշգրտվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

 

39. ԳՅՈՒՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

585. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտի առաջնությունը որոշվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով:

586. Եթե հայտատուն oրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնդրարկում է միջազգային առաջնություն, ապա պետք է Գրասենյակին հայտնի այդ մասին հայտ ներկայացնելիս՝ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ, նշելով՝ խնդրարկվող առաջնության թվականը։

587. Հայտատուն կարող է միջազգային առաջնություն խնդրարկել նաև հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում՝ համապատասխան խնդրանքը պարունակող դիմումը և սույն կարգի 588-րդ կետում նշված տվյալները Գրասենյակ ներկայացնելու միջոցով։

588. Եթե միջազգային առաջնություն խնդրարկվում է մի քանի առաջին հայտերի հիման վրա, ապա համապատասխան դիմումներում նշվում են բոլոր առաջին հայտերի վերաբերյալ տվյալները։

589. Միջազգային առաջնություն խնդրարկելիս համապատասխան դիմումին կցվում է միջազգային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

590. Միջազգային առաջնության խնդրարկումը քննարկելիս Գրասենյակն առաջին հերթին ստուգում է՝ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում հայտը Գրասենյակ ներկայացնելու փաստը, սույն կարգի 586-րդ կետում նշված տվյալները սահմանված ժամկետում Գրասենյակ ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

591. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման միջազգային առաջնություն խնդրարկող դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

592. Եթե սույն կարգի 589-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

593. Եթե հայտը ներկայացվել է օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Նշված որոշումը չի կայացվում, եթե հայտատուն օրենքով սահմանված ժամկետում Գրասենյակ է ներկայացնում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում, կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

594. Եթե սույն կարգի 586-րդ կետում նշված տվյալները չեն ներկայացվում Գրասենյակ oրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետում, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

595. Եթե Գրասենյակը սույն կարգի 590-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա հաջորդիվ ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը՝

1) առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են՝ այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից տասնվեց ամսվա ընթացքում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի առաջին հայտի՝ այն ստացած գերատեսչության կողմից վավերացված պատճենը (եթե այդպիսի պատճեն պետք է ներկայացվի)․

2) առաջին հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտված լինելը:

596. Առաջին հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտումն ստուգելիս, մասնավորապես, սահմանվում է.

1) հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշների պարունակումը նշված նյութերում.

2) խնդրարկվող առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտումը տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար:

597. Եթե սույն կարգի 596-րդ կետում նշված ստուգումն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում, Գրասենյակը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում։

598. Եթե սույն կարգի 596-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

599. Եթե սույն կարգի 595-րդ կետում նշված բոլոր պայմանները Գրասենյակը համարում է պահպանված, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը տրամադրվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

600. Եթե սույն կարգի 595-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պայմանները չեն պահպանվել, ապա խնդրարկվող միջազգային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

601. Եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա սույն կարգի 590-րդ և 595-րդ կետերի համաձայն ստուգումը կատարվում է դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին։

602. Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, զատված (սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից առանձնացված) հայտով ներկայացված գյուտի առաջնությունը որոշվում է միևնույն հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում՝ այդ իրավունքի հիման վրա խնդրարկված առաջնության թվականով, հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

1) զատված հայտը պետք է ներկայացվի Գրասենյակ՝ մինչև սկզբնական հայտով կայացված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով կայացրած արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը.

2) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված կամ հետ կանչված համարված չէ.

3) զատված հայտով ներկայացված գյուտը պետք է բացահայտված լինի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է միջազգային առաջնության իրավունքից օգտվող հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով։

603. Եթե հայտատուի կողմից պահպանված չէ սույն կարգի 602-րդ կետում նշված պայմաններից առնվազն մեկը, ապա խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:

604. Եթե սույն կարգի 602-րդ կետում նշված պայմանները պահպանված չեն որևէ գյուտի նկատմամբ, որն, օրինակ՝ բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում միայն այս գյուտի նկատմամբ, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:

605. Եթե հայտատուն պահպանել է սույն կարգի 602-րդ կետում նշված բոլոր պայմանները, ապա հայտարկված գյուտի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը։

606. Անձը, որը գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է (գյուտի օգտագործմամբ կամ կիրառմամբ նկարագիրը տարածելը) պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետությունում կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, Գրասենյակ հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտի ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)։

607. Հայտատուն, որը օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ցանկանում է խնդրարկել ցուցահանդեսային առաջնություն, պետք է այդ մասին հայտնի Գրասենյակին հայտ ներկայացնելիս՝ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի մեջ, բերելով տվյալներ խնդրարկվող առաջնության թվականի (ցուցադրման առաջին օրվա) վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնի առանձին դիմում՝ ցուցահանդեսի տեսակի, դրա անցկացման վայրի, բացման և փակման թվականների մասին տեղեկատվությամբ, այդ դիմումին կցելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից։

608. Հայտատուն կարող է նաև խնդրարկել ցուցահանդեսային առաջնություն հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում Գրասենյակ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումում նշվում է սույն կարգի 607-րդ կետում նշված տեղեկատվությունը և կցվում ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը:

609. Սույն կարգի 607-րդ և 608-րդ կետերի համաձայն ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին համապատասխան դիմումներին պետք է կցվի ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

610. Ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա՝ սույն կարգի 606-609-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

611. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն կարգի 607-րդ կետում նշված տեղեկատվությունը և ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասի հայտատուն ծանուցվում է:

612. Ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

613․ Առանց համապատասխան պետական տուրքի վճարման ցուցահանդեսային առաջնության խնդրարկման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

614․ Եթե սույն կարգի 609-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

615. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 606-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

616. Եթե Գրասենյակը սույն կարգի 612-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում է՝ պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում ցուցադրված օբյեկտում գյուտի բովանդակության բացահայտումը, ըստ որի, մասնավորապես, սահմանվում է.

1) նշված նյութերում հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշները պարունակումը.

2) խնդրարկվող ցուցահանդեսային առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտումը տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար:

617. Եթե սույն կարգի 616-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

618. Եթե սույն կարգի 610-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները պահպանվել են, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը տրամադրվում է։ Նշված որոշումը կարող է փոփոխվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում՝ սույն կարգի 616-րդ կետում նշված ստուգման արդյունքներով:

619. Եթե սույն կարգի 610-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները չեն պահպանվել, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

620. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գրասենյակ առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից տասնվեց ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը Գրասենյակ է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից չորս ամսվա ընթացքում։

621. Դիմումին պետք է կցվի խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

622. Սույն կարգի 620-րդ կետի համաձայն` ցանկացած դիմում, որը Գրասենյակ է ներկայացվել հայտի վաղաժամկետ հրապարակման մասին հայտատուի դիմումից հետո, համարվում է չներկայացված, եթե համապատասխան հրապարակման օրվան անմիջականորեն նախորդող տասներորդ աշխատանքային օրվա դրությամբ հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումը հետ չի կանչվել։

623. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա՝ սույն կարգի 620-622-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը։

624. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

625. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 620-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

626. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

627. Եթե սույն կարգի 621-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

628. Եթե Գրասենյակը սույն կարգի 624-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում է՝ նույն հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի վավերացված պատճենի առկայությունը, եթե այդպիսի պատճենը պետք է ներկայացվի, և սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտված լինելը:

629. Սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտում հայտարկված գյուտի բովանդակության բացահայտումն ստուգելիս, մասնավորապես, սահմանվում է.

1) նշված նյութերում հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառված բոլոր հատկանիշների պարունակումը․

2) արդյո՞ք խնդրարկվող առաջնության թվականի դրությամբ այդ նյութերում գյուտը բավարար չափով բացահայտվել է տվյալ բնագավառի մասնագետի կողմից այն իրագործելու համար: Միջազգային առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանն ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի հայերեն թարգմանությունը։

630. Եթե սույն կարգի 629-րդ կետում նշված ստուգումը պահանջում է գյուտի տեխնիկական էության ուսումնասիրություն, ապա այն իրականացվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

631. Եթե սույն կարգի 628-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պահանջները չեն կատարվել, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտելը կամ լրացնելը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

632․ Եթե սույն կարգի 624-րդ և 628-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտվում կամ լրացվում է։ Նշված որոշումը կարող է փոփոխվել գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում՝ սույն կարգի 629-րդ կետում նշված ստուգման արդյունքներով:

633. Համաձայն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից Գրասենյակ է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից տասներկու ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով, ինչի իրական լինելը հայտատուն պետք է ապացուցի Գրասենյակին)։

634. Սույն կարգի 633-րդ կետում նշված դեպքում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը Գրասենյակ ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ։

635. Դիմումին պետք է կցվի առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

636. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա՝ սույն կարգի 633-635-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը։

637. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

638. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 634-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

639. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

640. Եթե սույն կարգի 635-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

641. Եթե Գրասենյակը սույն կարգի 637-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են հայտատուի կողմից ներկայացված՝ ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը:

642. Եթե սույն կարգի 641-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքներով Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը համարում է հիմնավոր, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

643. Եթե սույն կարգի 641-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքներով Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելը համարում է չապացուցված, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

644. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել Գրասենյակ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա Գրասենյակը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչև օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը, դիմումին կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

2) հայտատուն Գրասենյակ ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ քան առաջին հայտի ներկայացման թվականից տասնչորս ամիս լրանալը,

3) առաջին հայտի վավերացված պատճենը Գրասենյակ է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը:

645. Սույն կարգի 644-րդ կետում նշված դեպքում Գրասենյակն առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը, վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, ապացույցն այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված ժամկետում, ինչպես նաև առաջին հայտի վավերացված պատճենը օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված ժամկետում Գրասենյակ ներկայացված լինելու փաստը:

646. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

647. Եթե դիմումը ներկայացվել է օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

648. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

649. Եթե սույն կարգի 644-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

650. Եթե Գրասենյակը սույն կարգի 646-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են սույն կարգի 644-րդ կետում նշված մյուս՝ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացված լինելը ապացուցող փաստաթղթի առկայությունը և սահմանված ժամկետում առաջին հայտի վավերացված պատճենը Գրասենյակ ներկայացված լինելու փաստը:

651. Եթե սույն կարգի 645-րդ կետում նշված բոլոր պայմանները Գրասենյակը համարում է պահպանված, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

652. Եթե սույն կարգի 650-րդ կետում նշված ստուգման արդյունքներով Գրասենյակը համարում է, որ սահմանված պայմանները չեն պահպանվել, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

653. Եթե հայտատուն Գրասենյակ ներկայացված մեկ հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն կարգի 585-605-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը։

654. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերը նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում։

655. Մի քանի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ հայտարկված է գյուտերի խումբ, որի մեջ մտնող գյուտերն ունեն տարբեր ցուցահանդեսային առաջնություններ, այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն կարգի 606-619-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը։

656. Մի քանի առաջնություն սահմանվում է նաև այն դեպքում, երբ գյուտը բնութագրված է այլընտրանքի տեսքի ներկայացված հատկանիշով (հատկանիշներով) (օրինակ՝ Մարկուշի բանաձևը), ինչպես նաև որևէ մեծության ընտրության համար արժեքների միջակայքի տեսքով։

657. Գյուտերի խմբի յուրաքանչյուր գյուտի կամ այն գյուտի առաջնությունը, որը բնութագրված է ներկայացված այլնտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով), կարող է սահմանվել դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որում այդ գյուտը նկարագրված է։

658. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ գյուտերից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (հայտերում), իսկ մնացածը՝ առաջին անգամ նոր հայտում։ Այս դեպքում առաջնություն սահմանվում է միայն այն գյուտերի համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (հայտերում)։

659. Եթե հավակնության սահմանման անկախ և կախյալ կետերում բնութագրված գյուտերի համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու առաջին հայտերի հիման վրա խնդրարկվում են տարբեր առաջնություններ, ստուգվում է երկու առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը, եթե այդպիսի պատճեն պետք է ներկայացվեր, և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12-ամսյա ժամկետի պահպանումը։

660. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր գյուտի բացահայտումը ստուգվում է այն առաջին գյուտի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է նոր հայտով ներկայացված գյուտի առաջնությունը։

661. Սույն կարգի 585-660-րդ կետերին համապատասխան՝ առաջնության սահմանման պայմանների պահպանումն ստուգելիս պետք է համոզվել, որ Գրասենյակ ներկայացված հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի (դիմումի) հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չէ կամ չի համարվում այդպիսին։

662. Եթե առաջնության ստուգման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ մեկտեղ։

663. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում։

 

40. ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

664. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

665. Հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը։

666. Օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը։

667. Հայտատուի նախաձեռնությամբ հայտի նյութերի փոփոխումը, ուղղումը կամ ճշգրտումն իրականացվում է հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի ներկայացման և հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

668. Հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը քննարկելիս փորձաքննությունն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ դիմումը օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին: Առանց համապատասխան պետական տուրքի վճարման՝ հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

669. Եթե սույն կարգի 667-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

670. Եթե դիմումը ներկայացվել է հայտատուի նախաձեռնությամբ լրացուցիչ նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

671. Եթե փորձաքննությունը սույն կարգի 668-րդ կետում նշված պայմանները համարում է կատարված, ապա տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է՝ ներկայացված լրացուցիչ նյութերի կողմից գյուտի էության (սույն կարգի 677-683-րդ կետերի համաձայն) փոփոխման փաստի բացակայությունը և(կամ) դրանց ներկայացումը գյուտի միասնության պահանջի պայմանների պահպանմամբ:

672. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերն ամբողջությամբ փոփոխում եմ գյուտի էությունը, ապա Գրասենյակը հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

673. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը չեն փոփոխում գյուտի էությունը, ապա Գրասենյակը լրացուցիչ նյութերը ընդունում է քննարկման, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

674. Եթե հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերի միայն մի մասն է փոփոխում գյուտի էությունը, ապա Գրասենյակը լրացուցիչ նյութերը ընդունում է քննարկման, միաժամանակ ծանուցելով հայտատուին, որ լրացուցիչ նյութերի գյուտի էությունը փոփոխող մասը հաշվի չի առնվի փորձաքննության ընթացքում:

675. Երբ հարցման հիման վրա հայտատուն ներկայացնում է նախկինում ներկայացված հայտի նյութերն ուղղող կամ ճշգրտող նյութեր, ապա առաջին հերթին ստուգվում է այդպիսի նյութերի ներկայացման ժամկետին վերաբերող՝ օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները։

676. Եթե հարցման հիման վրա հայտատուն օրենքով սահմանված ժամկետում՝ չի ներկայացնում պահանջվող լրացուցիչ նյութերը, չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, կամ չի վերացնում հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

677. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառման ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում։

678. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը), չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված գյուտի հատկանիշներին։

679. Այն դեպքում, երբ հայտը վերաբերում է գյուտերի խմբին՝ տարբերակներին, հայտի սկզբնական նյութերում պարունակվող խմբի որևէ գյուտի հատկանիշներ են համարվում նկարագրության մեջ հենց այդ գյուտի վերաբերյալ հիշատակված հատկանիշները։

680. Եթե հայտարկված գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կամ եղանակի կիրառմանը, ապա գյուտի էությունը փոփոխող են ճանաչվում այն լրացուցիչ նյութերը, որոնցում նշված են հայտի սկզբնական նյութերում բացակայող նոր, այլ նշանակության կամ հայտնի օբյեկտը բնութագրող այլ հատկանիշներ։

681. Լրացուցիչ նյութերը չեն համարվում գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող տեղեկություններ, որոնք հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշներ չեն։ Այդպիսի տեղեկություններ կարող են համարվել, մասնավորապես, գյուտի իրագործմանը վերաբերող նոր (լրացուցիչ) տվյալները, գյուտի իրագործման օրինակները, լրացուցիչ տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության նշումը, ճշգրտված գրաֆիկական նյութերը և այլն։

682. Եթե լրացուցիչ նյութերում ներկայացվում է հայտատուի կողմից փոփոխված հավակնության սահմանում, ստուգման ընթացքում որոշվում է՝ այդ հավակնության սահմանման մեջ այլ գյուտի ներառումն այն հավակնության սահմանման համեմատ, որի նկատմամբ կատարվել են փոփոխություններ։

683. Փոփոխված հավակնության սահմանումը համարվում է այլ գյուտ ներառող, եթե՝

1) նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունը փոխարինվում է այլ, ոչ համարժեք չհատվող և կախվածության մեջ չգտնվող հասկացությամբ.

2) գյուտի օբյեկտի տեսակը (սարք, նյութ, եղանակ և այլն) փոփոխվում է, եթե չի կատարվել պայմանը, որով վերստին նշված գյուտի տեսակն առավելագույն չափով համապատասխանում է փոփոխված գյուտի հավակնության սահմանման մեջ ներառվող հատկանիշների բնույթին։

684. Եթե հարցման հիման վրա ներկայացված լրացուցիչ նյութերն ամբողջությամբ կամ մասամբ փոփոխում են հայտարկված գյուտի էությունը և (կամ) ներկայացված են առանց գյուտի միասնության պահանջի պայմանները պահպանելու, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ դրանք չեն կարող հաշվի առնվել փորձաքննության կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով։

 

41. ԳՅՈՒՏԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

685. Գյուտի հավակնության սահմանման ստուգումն անցկացվում է հայտարկված գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշների առկայության նկատմամբ, որոնց համախմբությունը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքն ստանալու համար։

686. Եթե պարզվում է, որ գյուտի հավակնության սահմանման անկախ կետում բացակայում է հատկանիշ, որը փորձաքննության կարծիքով էական հատկանիշ է, այսինքն՝ առանց այդ հատկանիշի տեխնիկական արդյունքը չի ապահովվում, սակայն այդ հատկանիշը առկա է նկարագրության մեջ կամ հավակնության սահմանման կախյալ կետում, ապա հայտատուին առաջարկվում է այդ հատկանիշը ներառել հավակնության սահմանման անկախ կետում։ Ընդ որում, բերվում են փաստարկներ, որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը։ Այդ փաստարկները կարող են հիմնվել հատկանիշների և տեխնիկական արդյունքի միջև պատճառահետևանքային կապի վրա կամ փորձաքննության կողմից կատարված հայտարկված գյուտի տեսական վերլուծության վրա։

687. Այն դեպքում, երբ որոշվում է, որ հայտատուի կողմից բերված հավակնության սահմանման անկախ կետը ներառում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված գյուտի իրագործման կամ օգտագործման մասնավոր ձևերը, հայտատուին կարող է առաջարկվել քննարկել այդպիսի խմբագրությամբ հավակնության սահմանման պահպանման նպատակահարմարության հարցը։

688. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև սույն կարգի 193-րդ կետի համաձայն հավակնության սահմանման հատկանիշների արտահայտումը գյուտի հավակնության սահմանման մեջ այնպես, որ հիմնվելով տեխնիկայի մակարդակի վրա` մասնագետը հասկանա դրանց իմաստային բովանդակությունը։

689. Եթե պարզվում է, որ հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման համար անհրաժեշտ է գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն։

690. Եթե հատկանիշի իմաստային բովանդակության բացահայտման պահանջը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմինններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, ապա հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ։

691. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա իմաստային բովանդակության բացահայտման պահանջը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել գյուտի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում։

692. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև հետևյալ հարցի պարզումը՝ գյուտի նկարագրության մեջ գյուտը բնութագրող հասկացությունների պարունակման փաստը։

693. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են գյուտի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է այդ հասկացությունները ներգրավել նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ) կամ այդ հասկացությունները հանել վերջինից։

694. Գյուտի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև հավակնության սահմանման մեջ այնպիսի հատկանիշների բացահայտում, որոնք անհրաժեշտ են միայն ոչ տեխնիկական համարվող արդյունքի ստացման համար։

695. Եթե գյուտի հավակնության սահմանման մեջ առկա են այնպիսի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են միայն ոչ տեխնիկական համարվող արդյունքի ստացման համար, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել հավակնության սահմանումը՝ բացառելով դրանից այդ հատկանիշները։

696. Սույն կարգի 186-րդ կետի պահանջներին հավակնության սահմանման համապատասխանությունը ստուգելիս որոշվում է՝ հավակնության սահմանման մեջ ներառվող հատկանիշների բնութագրման համար նկարագրությունում առկա հասկացությունների օգտագործման փաստը։

697. Եթե հավակնության սահմանումը ներառում է հասկացություններ, որոնք բացակայում են դրանց բառացի ձևակերպմամբ նկարագրության մեջ, ապա որոշվում է՝ բացահայտված է արդյո՞ք նկարագրության մեջ այդպիսի հասկացությունների բովանդակությունը։

698. Ստուգվում է նաև հավակնության սահմանման հատկանիշները բնութագրելու համար՝ հայտատուի կողմից ընդհանրացման աստիճանի կիրառման իրավասությունը։ Մասնավորապես, եթե հատկանիշը բնութագրված է ֆունկցիայի, հատկության մակարդակով, ապա ստուգվում է նկարագրության մեջ այն տեղեկությունների առկայությունը, որոնք ապացուցում են հավակնության սահմանման անկախ կետի մեջ ներառված այլ հատկանիշների համախմբությամբ այդպիսի ձևով նկարագրված հատկանիշի բավարարությունը՝ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքը ստանալու համար։

699. Եթե հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքը ստանալու հնարավորության մասին կարող են բերվել միայն փորձարարական տվյալներ, ապա պետք է ստուգել գյուտի նկարագրության մեջ գյուտի իրագործելիությունը հաստատող համապատասխան տվյալներով օրինակների առկայությունը, ինչպես նաև դրանց բավարար լինելը եզրակացնելու, որ այդպիսի տեխնիկական արդյունքը հնարավոր է ստանալ ոչ միայն բերված օրինակների մասնավոր դեպքերում, և որ հայտատուն իրավասու է օգտագործել ընդհանրացման աստիճանը գյուտի հատկանիշների բնութագրման դեպքում։

700. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանումը չի կարող նկարագրության վրա լրիվությամբ հիմնված համարվել, հայտատուն ծանուցվում է դրա մասին, և նրան առաջարկվում է համապատասխան ճշգրտում մտցնել հավակնության սահմանման և(կամ) նկարագրության մեջ։

701. Եթե հայտում բերված է միօղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ստուգումը կատարվում է սույն կարգի 211-226-րդ կետերի պահանջների համաձայն։ Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ։ Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հավակնության սահմանման ճշգրտումից հրաժարվելու դեպքում՝ քննարկման ենթակա գյուտը նշելու անհրաժեշտութայն մասին։

702. Եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին՝ նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրեր (բոլորը կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը։

703. Եթե քիմիական միացություններին վերաբերող գյուտերում օգտագործված է Մարկուշի բանաձևը, ապա պետք է հաշվի առնել՝ արդյո՞ք գյուտի հավակնության սահմանման մեջ թվարկված միացություններն ունեն ընդհանուր հատկություններ, կամ արդյո՞ք այդ միացություններն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր, որը տեխնիկայի նախորդ մակարդակի նկատմամբ կազմում է դրանց տարբերիչ բնութագիրը։

704. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետը (և դրա կախյալ կետերը) և որոշում է՝ արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված գյուտերը ներկայացնում են միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խումբ, անկախ այդ գյուտերն առանձին կետերում կամ մեկ կետում այլընտրանքի ձևով ներկայացված լինելու հանգամանքից։ Գյուտի միասնությունն առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված գյուտերի միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն՝ այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը։

705. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրած գյուտերի տարբերակներին վերաբերելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների՝ հայտատուի կողմից նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են։

706. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի գյուտերից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը։

707. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր գյուտերի տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ–որ հատուկ առանձնահատկություն։ Օրինակ՝ «շփման նվազեցում», «շփման նվազեցում բարձր խոնավության պայմաններում»։

708. Գյուտի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին՝

1) գյուտի անվանումը պետք է համապատասխանի գյուտը բնութագրող հատկանիշներին։ Օրինակ՝ եթե հայտարկված է «եղանակ», ապա ստուգվում է եղանակը բնութագրող հատկանիշների համախմբության առկայությունը հավակնության սահմանման մեջ.

2) լրացուցիչ կետերի բովանդակությունը պետք է համապատասխանի դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն պետք է ճշտել՝ այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտում կամ զարգացում, թե այդ հատկանիշները բնութագրում են գյուտի այլ օբյեկտ.

3) գյուտի հավակնության սահմանման անկախ կետը չպետք է պարունակի տարբեր տեսակի գյուտի օբյեկտների նկարագրություն՝ հաշվի առնելով, որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում.

4) այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը գյուտի հավակնության սահմանման միևնույն կետում պետք է լինի հիմնավորված.

5) ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերի հանդիսացումը որպես այլընտրանքներ, այսինքն՝ խմբերի, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում են միանման ֆունկցիա, օրինակ՝ եթե նկարագրվում է եղանակ, որը նախատեսում է միանման ֆունկցիայի իրականացումը A և B փոխկապակցված պարամետրերի զույգերով, որոնք կարող են ընդունել A1, B1, A2, B2 և այլ նշանակություններ։ Այդ զույգերը կարող են հանդիսանալ այլընտրանքներ։ Հակառակ դեպքում՝ հայտատուն կարող է ծանուցվել այն մասին, որ տվյալ առաջարկությունը կարող է ներկայացվել հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված գյուտերի խմբով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է այդ պարամետրերի համակցություններից մեկը.

6) նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման ստուգմամբ պարզվում է՝ այդ հավակնության սահմանման մեջ հայտարկված գյուտին չվերաբերող նոր անկախ կետի բացակայությունը։ Օրինակ՝ եթե հայտի սկզբնական նյութերում գյուտի օբյեկտ է «սարքը», լրացուցիչ նյութերը չպետք է պարունակեն «եղանակ» օբյեկտին վերաբերող անկախ կետով գյուտի հավակնության սահմանում, եթե անգամ չի խախտվել միասնության պահանջը։

 

42. ԳՅՈՒՏԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

709. Գյուտի միասնության պահանջի կատարումն ստուգելիս պարզվում է, հայտի նյութերում մեկ գյուտի, կամ միասնական գյուտարարական մտահղացմամբ կապված գյուտերի խմբի պարունակման փաստը:

710․ Գյուտերի խումբ կարող են կազմել թե գյուտերը, որոնք վերաբերում են տարբեր տեսակի օբյեկտներին (օրինակ՝ սարք և եղանակ, նյութ և եղանակ), և թե մի տեսակի օբյեկտներին վերաբերող գյուտերը, օրինակ՝ գյուտի տարբերակներ կամ գյուտեր, որոնք հարաբերակցվում են որպես ամբողջություն և մաս:

711․ Հայտարկված գյուտերի խմբի նկատմամբ գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված այն դեպքում, երբ այդ գյուտերի միջև առկա է տեխնիկական փոխադարձ կապ, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան հատուկ տեխնիկական հատկանիշներով, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ հայտարկված գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը։

712․ Պարզ դեպքերում «համապատասխան տեխնիկական հատկանիշներ» տերմինը վերաբերում է նաև այլընտրանքային հատկանիշներին, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին։ Օրինակ՝ համապատասխանությունն առկա է, եթե հավակնության սահմանման մեկ կետում առաձգականություն ապահովող տեխնիկական հատկանիշը կարող է լինել մետաղե զսպանակ, իսկ մեկ այլ կետում՝ կաուչուկից կամ այլ նյութից պատրաստված տարր։ Որոշ դեպքերում, սակայն, «համապատասխան» տերմինը կարող է օգտագործվել «լրացուցիչ», «օժանդակող», «հատուկ հարմարեցված» և այլ իմաստներով։

713․ Գյուտերի խումբը տարբերակների տեսքով ներկայացնելիս, գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված, եթե սպասվող տեխնիկական արդյունքը ձեռք է բերվում գյուտերով, որոնք հիմնված են միևնույն սկզբունքի վրա, ինչն արտացոլվում է, մասնավորապես, գյուտերի այն հատկանիշների միջև փոխադարձ կապի մեջ, որոնք որոշում են տեխնիկական արդյունքը:

714. Միասնության պահանջին գյուտի համապատասխանության գնահատման եղանակը կախված չէ նրանից, թե խումբ կազմող գյուտերը ներկայացված են հավակնության սահմանման տարբեր կետերում, թե մեկ կետում՝ որպես այլընտրանք։

715․ Միջանկյալ արգասիքն, առանց գյուտի միասնության պահանջի խախտման, կարող է հայտարկվել որպես ինքնուրույն գյուտ գյուտերի խմբի կազմում՝ վերջնական արգասիքի հետ միասին, եթե վերջնական և միջանկյալ արգասիքներն ունեն ընդհանուր էական կառուցվածքային տարր:

716․ Միջանկյալ և վերջնական արգասիքները համարվում են տեխնիկապես փոխկապված այն դեպքում, եթե վերջնական արգասիքն ստացվում է կամ անմիջականորեն միջանկյալ արգասիքից, կամ վերջինից անջատվում է փոքր քանակությամբ այլ միջանկյալ արգասիքների միջոցով, որոնք ունեն միևնույն էական կառուցվածքային տարրը: Միջանկյալ և վերջնական արգասիքները, վերջինի ստացման գործընթացում չպետք է առանձնացվեն մեկ այլ ոչ նոր միջանկյալ արգասիքով:

717․ Գյուտի միասնության պահանջը խախտված չի լինի նաև այն դեպքում, եթե վերջնական արգասիքը ստացվում է տարբեր միջանկյալ արգասիքներից, որոնք օգտագործվում են տարբեր գործընթացներում, պայմանով, որ դրանք ունեն միևնույն էական կառուցվածքային տարր:

718․ Գյուտի միասնության պահանջը համարվում կատարված, եթե գյուտերում, որոնք գյուտի հավակնության սահմանման մեջ ներկայացված են գյուտերի խմբի տեսքով, որպես գյուտերի հատկանիշներ նկարագրված են չպարզված կառուցվածքով միջանկյալ և(կամ) վերջնական արգասիքներ: Այս դեպքում պետք է ցույց տրվի, տեխնիկական արդյունքն ստանալու համար անհրաժեշտ, դրանց հիմնական տեխնիկական բնութագրերի նմանությունը:

719․ Գյուտի միասնության պահանջը գյուտերի խմբի նկատմամբ համարվում է կատարված, եթե գյուտերից մեկը նոր քիմիական միացություն է, իսկ մյուսները՝ դրա տարբեր կիրառություններն են: Ընդ որում, յուրաքանչյուր այդպիսի կիրառություն ներկայացված է հավակնության սահմանման անկախ կետի տեսքով և քննարկվում է որպես առանձին գյուտ:

720․ Գյուտի միասնության պահանջի խախտման հայտնաբերման դեպքում, հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում հայտնել, թե միասնության պահանջը բավարարող գյուտերից որոնք պետք է քննարկվեն տվյալ հայտի շրջանակներում և անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։ Միևնույն ժամանակ, հայտատուն ծանուցվում է մեկ կամ մի քանի զատված հայտերի ներկայացման հնարավորության մասին՝ գյուտի միասնության պահանջը բավարարող այլ գյուտերի կամ գյուտերի խմբերի համար։

721․ Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի տեղեկացրել, թե միասնության պահանջը բավարարող որ գյուտը (կամ գյուտերի խումբը) պետք է քննարկվի, և չի ներկայացրել ճշգրտված փաստաթղթերը, ապա փորձաքննությունն անցկացվում է միայն հավակնության սահմանման մեջ առաջինը բերված գյուտի նկատմամբ կամ հավակնության սահմանման մեջ առաջինը բերված այն հայտարկված գյուտերի նկատմամբ, որոնք կազմում են գյուտի միասնության պահանջը բավարարող խումբ: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում համապատասխան ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։

722. Հայտի նախնական փորձաքննության ընթացքում սույն կարգի 709-719-րդ կետերի համաձայն գյուտի միասնության պահանջի կատարման ստուգումն իրականացվում է առաջին հայացքից՝ առանց հայտարկվող գյուտի էության վերլուծության:

 

43. ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ

 

723. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև հայտի հրապարակումը, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ, իսկ հայտի նախնական փորձաքննության արդյունքում գյուտի արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշման դեպքում՝ մինչև օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, հայտատուն կարող է գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմում ներկայացնել Գրասենյակ։

724. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը կարող է փոխակերպվել գյուտի արտոնագիր ստանալու հայտի մինչև գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու վերաբերյալ Գրասենյակի որոշման կայացումը, իսկ արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետ կանչված համարելու մասին որոշման դեպքում՝ մինչև օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը։ Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը կարող է փոխակերպվել գյուտի արտոնագիր ստանալու հայտի հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա։

725. Սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում նշված դիմումներին պետք է կցվի համապատասխանաբար՝ գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

726. Գրասենյակը գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա՝ սույն կարգի 723-րդ և 725-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

727. Գրասենյակը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա՝ սույն կարգի 724-րդ և 725-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

728. Հայտը փոխակերպելու մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

729. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումը, կամ համապատասխանաբար, գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

730. Եթե սույն կարգի 725-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

731. Եթե համապատասխան դիմումը ներկայացվել է սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

732. Եթե սույն կարգի 726-րդ կամ 727-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա համապատասխանաբար՝ գյուտի արտոնագիր տալու հայտը փոխակերպվում է գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը փոխակերպվում է գյուտի արտոնագիր տալու հայտի, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

733. Հայտը, որի փոխակերպումը չի կայացել, մնում է համապատասխանաբար՝ գյուտի արտոնագիր տալու հայտ, կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտ, և նրա հետագա գործավարությունն անցկացվում է սույն կարգի համաձայն։

734. Եթե հայտատուի կողմից ներկայացված հայտը փոխակերպելու մասին դիմումի ստացման թվականի դրությամբ հայտով ներկայացվել են հայտում ուղղումներ կամ ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութեր կամ գյուտի ճշգրտված հավակնության սահմանում, ապա այդ նյութերի ստուգումը կատարվում է սույն Կարգի համաձայն, որի արդյունքների մասին ծանուցվում է հայտատուն։

735. Փոխակերպում չի կատարվում հետ կանչված և հետ կանչված համարված հայտերի նկատմամբ։

736. Սույն կարգի 723-րդ և 724-րդ կետերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:

 

44. ԳՅՈՒՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

737. Եթե Գրասենյակը գյուտի արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության արդյունքում համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտի հրապարակման մասին՝ որոշման մեջ նշելով դրա հրապարակման նախատեսվող թվականը: Կայացրած որոշման մասին հայտատուն ծանուցվում է:

738. Եթե Գրասենյակը գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի նախնական փորձաքննության արդյունքում համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա Գրասենյակը հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումները, ստուգում է գյուտի համապատասխանությունը կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններին, որի արդյունքում որոշում է կայացնում կարճաժամկետ արտոնագիր տալու կամ կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին:

739. Կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններին հայտարկված գյուտի համապատասխանության ստուգումը ներառում է՝

1) «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում, համաձայն սույն կարգի 820-833-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով)․

2) «նորություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում, համաձայն սույն կարգի 841-850-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով)․

3) տեխնիկայի մակարդակից գյուտի ուղղակիորեն բխման ստուգում, համաձայն սույն կարգի 851-869-րդ կետերի (համապատասխան փոփոխություններով):

740. Գրասենյակը սույն կարգի 739-րդ կետում նշված ստուգման համար տեխնիկայի մակարդակը որոշում է հետևյալ նյութերի շրջանակներում.

1) Հայաստանի Հանրապետության արտոնագրային փաստաթղթեր (հայտեր և արտոնագրեր).

2) Եվրասիական արտոնագրային-տեղեկատվական համակարգում (EAPATIS) որոնման համար հասանելի նյութեր.

3) Եվրոպական արտոնագրային կազմակերպության արտոնագրերի որոնման համակարգում (Espacenet) որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.

4) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային և ազգային արտոնագրային հավաքածուներում որոնման համակարգում (PATENTSCOPE) որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.

5) Ամերիկայի Միացյալ Նահանգների արտոնագրային գերատեսչության՝ որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.

6) Ռուսաստանի Դաշնության արտոնագրային գերատեսչության՝ որոնման համար հասանելի արտոնագրային փաստաթղթեր.

7) մարդկանց լայն շրջանակի համար նախատեսված աղբյուրներում (օրինակ` հանրագիտարաններում, բառարաններում, ուսումնական ձեռնարկներում և այլն) ներառված ընդհանուր գիտելիքներ.

8) Ինտերնետի միջոցով հասանելի դարձած տեղեկատվություն:

741. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 870-875-րդ կետերի համաձայն (համապատասխան փոփոխություններով):

742. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 876-879-րդ կետերի համաձայն (համապատասխան փոփոխություններով):

743. Զատված գյուտի արտոնագիր ստանալու հայտով, որն առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտի դեպքում, Գրասենյակն այդ մասին և գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումը սկսելու մասին ծանուցում է հայտատուին:

 

45. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

744. Սույն կարգի 737-րդ կետի համաձայն` գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում Գրասենյակը հրապարակում է հայտը` այն ներկայացնելու թվականից, իսկ խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականից հաշված տասնութ ամիսը լրանալուց հետո։

745. Հայտատուի՝ հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտը կարող է հրապարակվել մինչև սույն կարգի 744-րդ կետում նշված տասնութամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալը, պայմանով, որ Գրասենյակը որոշում է կայացրել հայտի հրապարակման մասին։

746. Սույն կարգի 737-րդ կետի համաձայն ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում միջազգային հայտերի մասին տեղեկությունները հրապարակվում են ազգային փուլ փոխադրման օրվանից վեց ամիսը լրանալուց հետո, օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանման պայմանով։

747. Հայտատուի՝ հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, միջազգային հայտը կարող է հրապարակվել մինչև ազգային փուլ փոխադրման օրվանից վեցամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից երեք ամիս լրանալը, պայմանով, որ Գրասենյակը որոշում է կայացրել հայտի հրապարակման մասին։

748. Հայտատուն հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումում կարող է սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով նշված ժամկետներում նշել հայտի հրապարակման իր նախընտրելի ժամկետը:

749. Հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է՝ հայտի հրապարակման մասին կայացրած որոշման առկայությունը, սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

750. Առանց համապատասխան պետական տուրքի վճարման հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

751. Եթե սույն կարգի 745-րդ կամ 747-րդ կետերով նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

752. Եթե սույն կարգի 749-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը դիմումը համարում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշվում է հայտը հրապարակել վաղաժամկետ: Կայացրած որոշման և հրապարակման նախատեսվող թվականի մասին հայտատուն ծանուցվում է:

753. Եթե սույն կարգի 749-րդ կետերի համաձայն կատարված ստուգման արդյունքներով Գրասենյակը պարզում է, որ հայտի վերաբերյալ բացակայում է հայտի հրապարակման մասին Գրասենյակի կայացրած որոշումը, ապա հայտը վաղաժամկետ հրապարակելու մասին դիմումը մերժվում է (կայացվում է մերժման մասին որոշում), ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

754. Սույն կարգի 744-րդ կետով նախատեսված հրապարակման մեջ ներառվում են՝ մատենագիտական տվյալները և գյուտի հավակնության սահմանումը՝ հայտի ներկայացման թվականի դրությամբ ներկայացված կամ հայտի հրապարակման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օր առաջ սահմանված կարգով հայտատուի կողմից փոփոխված խմբագրությամբ:

755. Հայտի մասին տեղեկությունների հրապարակումը կարող է հետաձգվել, եթե հայտատուն հրաժարվել է առաջնության իրավունքից, պայմանով, որ հրաժարման մասին դիմումը ներկայացվել է ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից տասն աշխատանքային օր առաջ: Եթե հրաժարվելու մասին դիմումը հայտատուն ներկայացրել է նշված ժամկետից ավելի ուշ, ապա հայտի մասին տեղեկությունները հրապարակվում են նախապես խնդրարկվող առաջնության թվականից տասնութ ամիսը լրանալուց հետո՝ առաջնության իրավունքից հրաժարվելու մասին տեղեկատվության հետագա հրապարակմամբ։

 

46. ԳՅՈՒՏԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

756. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա՝ գյուտի պետական գրանցման և կարճաժամկետ արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:

757. Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են՝ հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, գյուտի անվանումը, հավակնության սահմանումը և այլ տեղեկություններ:

758. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու թվական համարվում է Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:

759. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին սույն կարգի 757-րդ կետում նշված տեղեկությունների հրապարակումը պաշտոնական տեղեկագրում և համապատասխան գյուտի գրանցումը գրանցամատյանում իրականացվում է ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից, իսկ համապատասխան դեպքում՝ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից, երեք ամիս լրանալուց հետո:

760. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ Գրասենյակը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):

761. Արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակվում է այն տեսքով, որով այն ներկայացվել է հայտատուի կողմից, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ հայտատուն գյուտի նկարագրությունը համապատասխանեցրել է հավակնության սահմանմանը, սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուի նախաձեռնությամբ կամ փորձաքննության առաջարկությամբ վերացվել են նկարագրության թերությունները:

762. Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը կարող է խմբագրական ճշգրտումներ մտցնել հրապարակման ենթակա՝ արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրության նյութերում:

 

47. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

763. Հայտի հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարկված գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով Գրասենյակի կողմից որևէ որոշման կայացումը, ցանկացած երրորդ անձ կարող է Գրասենյակ առարկություն ներկայացնել տվյալ հայտով գյուտի արտոնագիր տալու դեմ՝ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:

764. Սույն կարգի 763-րդ կետի համաձայն ստացված առարկության մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին` դրա վերաբերյալ իր նկատառումները ծանուցագիրն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

765. Սույն կարգի 763-րդ կետի համաձայն ստացված առարկությունը և 764-րդ կետի համաձայն ներկայացված հայտատուի նկատառումները Գրասենյակը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

766. Սույն կարգի 765-րդ կետի համաձայն հրապարակվում են առնվազն՝ ստացված առարկության հիմքը և Գրասենյակի կողմից նախապատրաստած՝ ներկայացված նկատառումների համառոտ բովանդակությունը:

767. Ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները հաշվի են առնվում Գրասենյակի կողմից տվյալ հայտով անցկացվող գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում՝ գյուտի արտոնագիր տալու կամ գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին որոշումները կայացնելիս:

 

48. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

768. Գրասենյակն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննությունը հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա։

769. Երրորդ անձի կողմից ստացված գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:

770. Մի քանի անձանց կողմից գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումների ներկայացման դեպքում ավելի ուշ ներկայացման թվական ունեցողները համարվում են չներկայացված, եթե դրանք վերաբերում են այն գյուտին (գյուտերին), որին վերաբերում է ավելի վաղ ներկայացված դիմումը (դիմումները), ինչի մասին ծանուցվում են այդ դիմումները ներկայացնողները:

771. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հայտի հրապարակումից հետո՝ հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո հինգ տարվա ընթացքում։

772. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը պետք է պարունակի՝

1) հիշատակում այն մասին, որ դիմումով խնդրարկվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացում,

2) գյուտի անվանումը,

3) հայտի համարը,

4) հայտի ներկայացման թվականը կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը,

5) նշում դիմումատուի մասին (հայտատու, հայտատուի ներկայացուցիչ կամ երրորդ անձ),

6) դիմումատուին վերաբերող տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),

7) նամակագրության հասցեն, հեռախոսահամար, ինչպես նաև դիմումատուի ցանկությամբ՝ էլեկտրոնային փոստի հասցեն,

8) գյուտի հավակնության սահմանման այն անկախ կետի(երի) նշումը, որի(ոնց) վերաբերյալ խնդրարկվում է ըստ էության փորձաքննության անցկացում,

9) տեղեկություններ դիմումին կցված օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ (բանկի անվանումը, փաստաթղթի համարը, վճարված գումարի չափը և վճարման թվականը),

10) տեղեկություններ դիմումին կցված այլ փաստաթղթերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում),

11) ստորագրություն, որը վերծանվում է՝ ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով (եթե դիմումատուն կազմակերպություն է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ՝ նշելով պաշտոնը),

12) դիմումի ներկայացման թվականը։

773. Դիմումին կցվում են՝

1) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե դիմումը ներկայացվել է հայտատուի ներկայացուցչի միջոցով.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

774. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում և չի կարող հետ կանչվել:

775. Գյուտի ըստ էության փորձաքննությունը չի անցկացվում, եթե ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումը վերաբերում է ավելի վաղ հետ կանչված կամ հետ կանչված համարված հայտին։

776. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, Գրասենյակը ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին:

777. Եթե վճարված գումարը համապատասխանում է սահմանված չափին, ապա Գրասենյակը ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումն սկսելու մասին։ Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:

778. Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված չափին, դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը կամ սահմանափակել իր հավակնությունները:

779. Սահմանված ժամկետում դիմումատուի կողմից վճարված պետական տուրքը սահմանված չափին համապատասխանեցնելու կամ իր հավակնությունները սահմանափակելու դեպքում Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումն սկսելու մասին։ Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:

780. Սահմանված ժամկետում դիմումատուի կողմից վճարված պետական տուրքը սահմանված չափին չհամապատասխանեցնելու կամ իր հավակնությունները չսահմանափակելու դեպքում գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

781. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը և ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չեն ներկայացվում սույն կարգի 771-րդ կետում նշված ժամկետում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

782. Զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը:

783. Սույն կարգի 782-րդ կետում նշված դեպքում զատված հայտը չի հրապարակվում և գյուտի ըստ էության փորձաքննությունն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում։

784. Սույն կարգի 782-րդ կետի իմաստով, հայտի նախնական փորձաքննությունը համարվում է դրական արդյունքով ավարտված, եթե հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է օրենքի 13-րդ հոդվածի իմաստով։

785. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում ստուգվում է, մասնավորապես՝

1) գյուտի հավակնության սահմանման ձևակերպման ճշտությունը.

2) գյուտի միասնության պահանջի կատարումը.

3) լրացուցիչ նյութերի (եթե դրանք ներկայացված են) ներկայացման օրինականությունը և փորձաքննության ժամանակ դրանց օգտագործման հնարավորությունը.

4) առաջնության խնդրարկման օրինականությունը և առաջնության սահմանման հնարավորությունը.

5) ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման գյուտի դասակարգման ճշտությունը.

6) հայտի նյութերի համապատասխանությունը գյուտի ամբողջական բացահայտման պահանջին.

7) օրենքի 12-17-րդ հոդվածներով սահմանված՝ արտոնագրաունակության պահանջներին գյուտի համապատասխանությունը։

786. Գյուտի արտոնագրաունակության պայմաններին հայտարկված գյուտերի համապատասխանության ստուգումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ՝

1) «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում․

2) «նորություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում․

3) «գյուտարարական մակարդակ» արտոնագրաունակության պայմանին գյուտի համապատասխանության ստուգում։

787. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձը, որը չի հանդիսանում հայտատու, հայտի քննարկմանը չի մասնակցում:

788. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն կարգի 785-րդ կետում նշված պահանջներին, Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում՝ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում նկատառումներ ներկայացնելու և հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին՝ լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան:

789. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում սույն կարգի 788-րդ կետին համապատասխան ուղարկված հարցմանը, կամ չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

790. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ խախտված է գյուտի միասնության պահանջը, ապա կիրառվում են սույն կարգի 720-րդ և 721-րդ կետերի պահանջները:

791. Եթե մինչև ըստ էության փորձաքննության ավարտը հայտը հետ է կանչվում հայտատուի կողմից, ապա Գրասենյակը գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձին ծանուցում է այդ մասին:

792. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով, Գրասենյակը նախապատրաստում է գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացություն, որի հիման վրա, հաշվի առնելով օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ստացված՝ գյուտի արտոնագիր տալու դեմ երրորդ անձանց առարկություններն ու հայտատուի նկատառումները, Գրասենյակը որոշում է կայացնում գյուտի արտոնագիր տալու կամ գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին:

793. Գրասենյակը սույն կարգի 792-րդ կետում նշված՝ գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացության նախապատրաստումը նաև կարող է պատվիրել այն օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչությանը, որի հետ ունի համապատասխան պայմանագիր։

794. Սույն կարգի 792-րդ կետի համաձայն Գրասենյակի կայացրած որոշումը տրամադրվում է հայտատուին: Եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է երրորդ անձի դիմումի համաձայն, նրան տրամադրվում է Գրասենյակի որոշման պատճենը:

795. Սույն կարգի 792-րդ կետում նշված գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման համար հիմք կարող է ծառայել նաև նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչության կողմից տրված եզրակացությունը կամ արտոնագիրը։

796. Որպես սույն կարգի 795-րդ կետում նշված եզրակացություն կարող է համարվել ԱՀՊ պայմանագրի 2-րդ գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ԱՀՊ պայմանագրի 1-ին գլխի համաձայն նախապատրաստված արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը։

797. Որպես սույն կարգի 795-րդ կետում նշված արտոնագիր կարող է համարվել նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով տրված արտոնագիրը, եթե այն տրվել է ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարգավիճակ ունեցող արտոնագրային գերատեսչության կողմից։

 

49. ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

798. Հայտարկված գյուտի կամ գյուտերի խմբի արտոնագրաունակության պայմաններին համապատասխանության ստուգման ընթացքում որոշվում է հայտատուի առաջարկած հավակնության սահմանումով արտոնագիր տալու հնարավորությունը: Այս ստուգման ընթացքում սահմանվում է.

1) գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշների համախմբության առկայությունը, այսինքն հատկանիշների, որոնք անհրաժեշտ են հայտարկված որակով գյուտը բնութագրելու համար (նշված նշանակությամբ իրագործման համար, եթե այն առկա է)` հայտարկված տեխնիկական արդյունքի ապահովմամբ.

2) գյուտի հավակնության սահմանման համապատասխանությունը գյուտի նկարագրությանը` գյուտը բնութագրելու համար օգտագործվող հասկացությունների ծավալի և բովանդակության վերաբերյալ:

799. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ էական հատկանիշը, առանց որի տեխնիկական արդյունքին հնարավոր չէ հասնել, ներառված չէ հավակնության սահմանման մեջ, բայց առկա է նկարագրության մեջ, հայտատուին առաջարկվում է այն ներառել գյուտի հավակնության սահմանման մեջ: Այս առաջարկը պետք է հիմնավորված լինի համախմբության, ներառյալ այդ հատկանիշը, և հայտարկված տեխնիկական արդյունքի միջև պատճառահետևանքային կապի առկայության ապացույցով:

800. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզված է հավակնության սահմանման մեջ առկա հատկանիշի նույնականացման անհնարինությունը, դրա բնութագրման համար տերմինի (արտահայտության) օգտագործման պատճառով, որի իմաստը պարզ չէ, ապա հայտատուին առաջարկվում է, հիմնվելով գյուտի նկարագրության վրա, կատարել համապատասխան ճշգրտումներ (ուղղումներ):

801. Եթե սույն կարգի 798-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ հավակնության սահմանումը պարունակում է ոչ էական հատկանիշ(ներ), ներառյալ գյուտի իրականացման կամ օգտագործման միայն հատուկ ձևերը բնութագրող հատկանիշները, հայտատուին կարող է առաջարկվել հավակնության սահմանման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ: Հավակնության սահմանման մեջ ուղղումներ կատարելուց հայտատուի հրաժարումը հիմք չէ հայտը հետ կանչված համարելու համար և չի ունենում որևէ այլ բացասական հետևանքներ հայտի քննարկման ժամանակ:

802. Եթե սույն կարգի 798-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված ստուգման արդյունքներով պարզվում է, որ գյուտի հավակնության սահմանումը պարունակում է ընդհանուր հասկացությամբ արտահայտված հատկանիշ, ապա պարզվում է այդ հասկացության օգտագործման օրինականությունը՝ հաշվի առնելով գյուտի նկարագրությունը:

803. Եթե փորձաքննությունը հայտնաբերում է ընդհանուր հասկացությամբ արտահայտված հատկանիշի իրականացման այնպիսի մասնավոր ձևեր, որոնք չեն ապահովում (այլ էական հատկանիշների հետ համատեղ) գյուտի իրականացման հնարավորությունը՝ հայտարկված տեխնիկական արդյունքի ստացմամբ, ապա հայտատուին ներկայացվում են համապատասխան փաստարկներ և առաջարկվում է՝ հիմք ընդունելով գյուտի նկարագրությունը, փոփոխություններ մտցնել գյուտի հավակնության սահմանման մեջ կամ հերքել փորձաքննության փաստարկները:

804. Գյուտի միասնության պահանջի խախտման, իրավական պահպանության խնդրարկվող ծավալի մի մասի հայտի սկզբնական նյութերով հաստատված չլինելու, հավակնության սահմանման մեջ բնութագրված մեկ կամ մի քանի գյուտերի արտոնագրաունակության պայմաններին անհամապատասխանության հետ կապված հավակնության սահմանման ճշգրտման դեպքում` գյուտի նկարագրությունից, գծագրերից (հնարավորության դեպքում) և ռեֆերատից, հայտատուն բացառում է ճշգրտված հավակնության սահմանման համաձայն իրավական պահպանություն ստացող գյուտերի հետ կապ չունեցող տեղեկությունները:

 

50. ԳՅՈՒՏԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

805. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գյուտի միասնության պահանջի կատարման ստուգումը իրականացվում է սույն կարգի 709-721-րդ կետերի համաձայն և ներառում է հետևյալ փուլերը՝

1) առաջին (հավակնության սահմանման մեջ առաջինը հիշատակված) գյուտի առարկայի համեմատումը գյուտի առարկային վերաբերող հայտնի տեղեկատվության աղբյուրի հետ՝ այն տեխնիկական հատկանիշները որոշելու նպատակով, որոնք որոշում են այդ գյուտի ներդրումը քննարկվող տեխնիկայի մակարդակում ամբողջությամբ.

2) առաջին գյուտի տեխնիկական հատկանիշների (որոնք սահմանված են առաջին փուլում) համեմատումը երկրորդ գյուտի առարկայի հետ և մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան՝ երկու գյուտերի միջև տեխնիկական փոխադարձ կապն ապահովող, տեխնիկական հատկանիշների առկայության կամ բացակայության որոշումը.

3) եթե առկա է տեխնիկական փոխադարձ կապ, արձանագրվում է միասնական գյուտարարական մտահղացման առկայությունը, հակառակ դեպքում՝ միասնական մտահղացումը բացակայում է։

 

51. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

806. Երբ հայտատուն ներկայացնում է հայտի նախկինում ներկայացված նյութերը լրացնող, փոփոխող կամ ճշգրտող նյութեր, ապա ստուգվում են օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջները, մասնավորապես` ներկայացված նյութերի բովանդակության և դրանց ներկայացման ժամկետի վերաբերյալ:

807. Այն նյութերը, որոնք իրենցից ներկայացնում են գյուտի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերի լրացում, ճշգրտում կամ փոփոխություն, համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառման ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում (գյուտի նկարագրություն, հավակնության սահմանում և գծագրեր), կամ եթե այդ նյութերը ներառում են հայտի ներկայացման թվականի դրությամբ գյուտի նկարագրության, հավակնության սահմանման և գծագրերում բացակայող այլ գյուտերի բնութագիր։

808. Նշված նյութերը փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, բացի այն դեպքերից, երբ դրանցում պարունակվող տեղեկատվությունը մասնագետի կողմից կարող է ակնհայտորեն (ըստ հայտնի կանոնների) դուրս բերվել հայտի սկզբնական նյութերից:

809. Եթե գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը, ապա էությունը փոփոխող են ճանաչվում լրացուցիչ նյութերը, որոնք պարունակում են հայտի սկզբնական նյութերում նշվածից տարբերվող՝ հայտնի օբյեկտի նշանակություն կամ հայտնի օբյեկտը բնութագրելու համար օգտագործվող այլ հատկանիշներ, որոնք բացակայում են հայտի սկզբնական նյութերում։

810. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գյուտի հավակնության սահմանման մեջ լրացուցիչ կետերի ներառումը, որոնք առկա չէին հայտի ներկայացման թվականի դրությամբ, ուղեկցվում է սահմանված պետական տուրքի վճարմամբ՝ հավակնության սահմանման մեջ ներառվող յուրաքանչյուր կախյալ կամ անկախ կետի համար։

811. Մասնավորապես, սահմանված պետական տուրքը վճարվում է, եթե հայտատուն հավակնության սահմանման մեջ ներառում է նոր անկախ կետեր, օրինակ՝ գյուտի տարբերակներ, եթե հավակնության սահմանման փոփոխությունը կատարվել է հայտատուի կողմից տարբերակներ բնութագրող հավակնության սահմանման ձևակերպմանը ներկայացվող պահանջների խախտման վերացման արդյունքում։

812. Հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանման փոփոխությունները, որոնք հանգեցնում են գյուտի միասնության պահանջի խախտմանը կամ հավակնության սահմանման ձևակերպման կանոնների խախտմանը, փորձաքննության կողմից հաշվի չեն առնվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

813. Մասնավորապես, եթե գյուտերի խմբի, որը ներառում է քիմիական միացություն և մի քանի գյուտ, որոնք բնութագրում են այդ միացության տարբեր կիրառությունները, փորձաքննության ժամանակ բացահայտվում է քիմիական միացության անհամապատասխանությունը նորության կամ գյուտարարական պահանջին, ապա հավակնության սահմանման փոփոխությունը` քիմիական միացությանը վերաբերող կետերի բացառմամբ, և այդ քիմիական միացության միայն կիրառություններին վերաբերող գյուտերի բնութագրերը պարունակող կետերի պահպանմամբ, չի թույլատրվում՝ միասնության պահանջին հավակնության սահմանման մեջ մնացած գյուտերի անհամապատասխանության պատճառով:

814. Նմանապես, եթե հայտարկված է գյուտերի խումբ, որը ներառում է բաղադրանյութը, դրա ստացման եղանակը և կիրառումը, և փորձաքննության ժամանակ պարզվում է, որ բաղադրանյութը չի բավարարում նորության կամ գյուտարարական մակարդակի պահանջներին, ապա նույն պատճառներով չի թույլատրվում փոխոխել հավակնության սահմանումն այնպես, որ դրա փոփոխված խմբագրության մեջ մնան միայն բաղադրանյութի ստացման եղանակին և բաղադրանյութի կիրառմանը վերաբերող կետերը:

815. Եթե հայտատուն, հայտի ներկայացման թվականից հետո, ներկայացրել է հայտում պարունակվող որոշակի դրույթների հաստատման համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր (օրինակ՝ տեխնիկական արդյունքին հասնելու կամ գյուտի իրականացման հնարավորությունը հաստատող օրինակներ), ապա այդպիսի նյութերը կցվում են հայտի գործին, սակայն արտոնագիր տալու մասին որոշման կայացման դեպքում, չեն ներառվում գյուտի նկարագրության մեջ:

816. Հավակնության սահմանման մեջ հատկանիշների ներառումը կամ որոշ հատկությունների փոխարինումը մյուսներով թույլատրվում է, եթե ներառված հատկությունները առկա էին գյուտի նկարագրության մեջ կամ ուղղակիորեն և միանշանակ հետևում էին դրանում պարունակվող տեղեկություններից:

817. Ոչ էական հատկանիշը կարող է բացառվել հավակնության սահմանումից, եթե այս եղանակով ճշգրտված հավակնության սահմանումը հիմնված է գյուտի նկարագրության վրա:

818. Լրացուցիչ նյութերը, որոնք ցույց են տալիս տեխնիկական արդյունքի հասնելը, որի մասին տեղեկատվությունը առկա չի եղել հայտի սկզբնական նյութերում, հաշվի են առնվում, եթե նոր նշված տեխնիկական արդյունքը կարող է դուրս բերվել հայտի սկզբնական նյութերից:

819. Հատկանիշները, որոնք ներառված չեն եղել գյուտի նկարագրության մեջ դրա սկզբնական տեսքով, բայց առկա են եղել փաստաթղթերում, որոնց վրա հղում էր կատարված գյուտի նկարագրության մեջ, կարող են ներառվել գյուտի նկարագրության մեջ, եթե դրանք առկա են եղել հավակնության սահմանման մեջ, և մասնագետի համար ակնհայտ է, որ այդ հատկանիշները բնորոշ են հայտի սկզբնական նյութերում ձևակերպված գյուտին:

 

52. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՐԵՆ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

820. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։

821. Արտոնագրաունակության այս պայմանին գյուտի համապատասխանության ստուգումն իրականացվում է գյուտի հայտի ներկայացման թվականի, իսկ առաջնության խնդրարկման դեպքում` առաջնության թվականի դրությամբ:

822. Այս ստուգման ընթացքում հաստատվում են.

1) Հայտի նյութերում գյուտի նշանակության վերաբերյալ նշման առկայությունը (քիմիական միացությունների համար՝ դրանց հնարավոր կիրառումը), այսինքն` դրանով որոշակի սոցիալական կարիք բնութագրող գործառույթի կատարման հնարավորությունը.

2) հայտի նյութերում կամ տեխնիկայի նախորդող մակարդակին վերաբերող տեղեկատվության աղբյուրներում այն միջոցների և մեթոդների վերաբերյալ տեղեկության առկայությունը, որոնց օգտագործումը թույլ է տալիս գյուտն իրականացնել այն տեսքով, ինչպես այն բնութագրված է գյուտի հավակնության սահմանման մեջ, այսինքն` իրագործել գյուտը նշված նշանակությամբ և ակնկալվող տեխնիկական արդյունքի ձեռք բերմամբ:

823. Այդ միջոցների մասին տեղեկությունները կամ պետք է պարունակվեն գյուտի նկարագրության մեջ, կամ եթե դրանք բացահայտված չեն նկարագրության մեջ, ապա դրանում պետք է պարունակվի՝ նշում դրանց հայտնիության մասին և դրանց օգտագործման հայտնիությունը գյուտը բնութագրող այլ միջոցների հետ փոխգործակցության մեջ, ինչպես նաև հայտի առաջնության թվականի դրությամբ հանրամատչելի տեղեկատվության աղբյուրի վրա հղում, որում այդ միջոցները բավական մանրամասն նկարագրված են մասնագետի կողմից դրանց իրականացման համար:

824. Հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորության տեսանկյունից գյուտի վերլուծության դեպքում հաստատվում է գյուտի հավակնության սահմանման մեջ այդ տեխնիկական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ բոլոր հատկանիշների առկայությունը:

825. Եթե փորձաքննությունը կասկածներ ունի առաջարկված միջոցներով հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորության վերաբերյալ, հայտատուին ուղարկվում է համապատասխան փաստարկներով հարցում: Այս փաստարկները պետք է ուղեկցվեն կամ հայտնի գիտելիքներին (տեղեկություններին) հղումներով, կամ փորձաքննության կողմից լինեն հիմնավորված տրամադրվող ապացույցների միջոցով:

826. Այնուամենայնիվ, տեխնիկական արդյունքը չպետք է նշի գյուտի որևէ բացարձակ նշանակություն: Օբյեկտի որոշ հատկությունների վատթարացումը, դրա մյուս հատկությունների միաժամանակ բարելավմամբ (կամ առանց բարելավման), չի կարող հիմք հանդիսանալ եզրակացնելու համար, որ գյուտը չի բավարարում «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին:

827. Փորձաքննությունը չի կարող պահանջել հայտատուից ներկայացնել լրացուցիչ նյութեր, որոնք կհաստատեն տեխնիկական արդյունքին հասնելը՝ առանց դրանց անհրաժեշտության հիմնավորման ներկայացման:

828. Նկարագրության մեջ նշված արդյունքներից մեկին կամ մի քանիսին հասնելու անհնարինությունը չի նշանակում, որ գյուտը չի համապատասխանում «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին, եթե գյուտի նկարագրության մեջ նշված տեխնիկական արդյունքներից որևէ մեկը կարող է իրականացվել:

829. Նյութերին վերաբերող հայտերի քննարկման ընթացքում պետք է նկատի ունենալ, որ եթե հայտում նկարագրված չէ նյութի ստացման եղանակը, և այդ եղանակը չի կարող ներկայացվել նյութի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, ապա գյուտը չի կարող համարվել իրագործելի և, հետևաբար, արդյունաբերորեն կիրառելի:

830. Գյուտի հավակնության սահմանման անկախ կետի՝ «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին համապատասխանության վերաբերյալ վերլուծությունից հետո վերլուծությանը ենթակա են կախյալ կետերը: Եթե որևէ կախյալ կետում առկա հատկանիշների համախմբությունն այնպիսին է, որ դրա հիման վրա չի կարելի իրագործել գյուտը հայտարկված նշանակությամբ, ապա փորձաքննությունը առաջարկում է հայտատուին կամ գյուտի նկարագրության հիման վրա ճշգրտումներ կատարել այդ կետում, կամ բացառել այն գյուտի հավակնության սահմանումից:

831. Եթե հայտատուն պնդում է, որ պահպանվի գյուտի հավակնության սահմանման նախորդ խմբագրությունը, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին, «արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի չհամապատասխանելու պատճառով:

832. «Արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի անհամապատասխանության մասին որոշման հիմք կարող է լինել նաև գյուտի հավակնության սահմանման մեջ էական հատկանիշ ավելացնելուց հայտատուի հրաժարվելը:

833. Մինչև որոշում կայացնելը, փորձաքննությունը հայտատուին ծանուցում է «Արդյունաբերորեն կիրառելիություն» արտոնագրաունակության պայմանին գյուտի անհամապատասխանության մասին, բերելով համապատասխան հղումներ և(կամ) փաստարկներ, և առաջարկում է հայտատուին արտահայտել իր կարծիքն այդ հղումների և(կամ) փաստարկների վերաբերյալ:

 

53. ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԱԽՈՐԴՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

834. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

835. Տեխնիկայի նախորդող մակարդակը որոշելիս, հանրամատչելի են համարվում ցանկացած թույլատրված միջոցով ծանոթացման համար մատչելի տեղեկությունները:

836. Տեխնիկայի նախորդող մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընդգրկումը որոշող ամսաթիվն է.

1) պահպանական փաստաթղթերին կից հրապարակված նկարագրությունների համար՝ դրանցում նշված հրապարակման թվականը.

2) հայտերի հրապարակված նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

3) տպագիր հրատարակությունների համար՝ դրանց լույս տեսնելու թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար տրված է միայն ամսով կամ տարեթվով.

4) ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, տեսությունների, մենագրությունների և այլ նյութերի համար՝ դրանց ավանդադրման թվականը.

5) ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար՝ գրադարան առաքելու թվականը.

6) մրցույթի ընդունված աշխատանքների համար՝ մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.

7) տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պաստառներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար՝ փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.

8) ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար՝ փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է դրանց ցուցադրումը.

9) բանավոր զեկույցների, դասախոսությունների, ելույթների համար՝ զեկույցի, դասախոսության, ելույթի թվականը, եթե դրանք արձանագրված են ձայնագրող սարքերով կամ սղագրված են նշված թվականին գործող համապատասխան միջոցառումների անցկացման կանոններով սահմանված կարգով.

10) ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոյով հաղորդագրությունների համար՝ դրանց հեռարձակման թվականը, եթե այն արձանագրված է համապատասխան տեղեկատվության կրիչի վրա նշված թվականին գործող սահմանված կարգով.

11) էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկատվության համար (ինտերնետ, ինտերնետից տարբերվող առցանց մուտք, CD և DVD-ROM սկավառակներ)՝ կամ նշված էլեկտրոնային միջավայրի միջոցով մատչելի դարձած փաստաթղթերի հրապարակման թվականը, եթե այն նշված է դրանց վրա, կամ եթե այդ թվականը բացակայում է՝ տեղեկատվությունն այդ էլեկտրոնային միջավայրում տեղադրելու թվականը, դրա բովանդակության, հրապարակման և (կամ) իրազեկման թվականի փաստաթղթային հիմնավորման դեպքում.

12) օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար՝ փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տեղեկությունները դարձել են հանրամատչելի։

837. Միջազգային հայտերը, որոնք ԱՀՊ-ի 21-րդ հոդվածի համաձայն հրապարակվել են ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից, ներառվում են տեխնիկայի նախորդող մակարդակում դրանց հրապարակման թվականից:

838. Նորությունը ստուգելիս տեխնիկայի մակարդակը ներառում է նաև գյուտի արտոնագիր ստանալու ցանկացած հայտի բովանդակությունն այն խմբագրությամբ, որով այն եղել էր ներկայացված, պայմանով, որ այդ հայտը կամ դրա հիման վրա տրված արտոնագիրը հետագայում կհրապարակվեն սահմանված կարգով, և որ այդպիսի հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի համապատասխան թվականին:

839. Եթե նախորդող հայտը հետ է կանչվել կամ համարվել է հետ կանչված մինչև դրա հրապարակումը, բայց հրապարակվել է այն պատճառով, որ արդեն կատարվել էին հրապարակման նախապատրաստման աշխատանքները, ապա այն չի համարվում տեխնիկայի նախորդող մակարդակի մեջ ներառված տեղեկատվության աղբյուր:

840. Եթե գյուտի արտոնագիր ստանալու հայտը ներառված է եղել տեխնիկայի նախորդող մակարդակում, բայց հետագայում հետ է կանչվել մինչև դրա հրապարակումը, ապա այդ հայտի հակադրման վրա հիմնված փորձաքննության որոշումը (ծանուցագիրը) համարվում է ուժը կորցրած:

 

54. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

841. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտը նոր է, եթե այն չի հանդիսանում տեխնիկայի մակարդակի առանձին մաս:

842. Նորության ստուգումը կատարվում է հավակնություն սահմանման մեջ ներառված գյուտը բնութագրող հատկանիշների ամբողջ համախմբության վերաբերյալ:

843. Գյուտը չի ճանաչվում որպես նոր, եթե տեխնիկայի նախորդող մակարդակում տեղեկություններ են հայտնաբերվել այնպիսի օբյեկտի մասին, որն ունի գյուտի հավակնության սահմանման անկախ կետում պարունակվող բոլոր հատկանիշներին նույնական հատկանիշներ:

844. Գյուտի նորությունը, որը վերաբերում է նյութին, արտադրանքին, կենսատեխնոլոգիական արգասիքին, համարվում է խախտված, եթե տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է օբյեկտ, որն ունի հայտարկված նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի բոլոր հատկանիշներին նույնական հատկանիշներ, և եթե՝

1) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի ստացման եղանակը, կամ

2) տեխնիկայի նախորդող մակարդակից մասնագետի համար ակնհայտ է այդպիսի գյուտի (այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի ստացման) իրականացման (պատրաստման) հնարավորությունը, կամ

3) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի են այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի փաստացի ստացման և (կամ) օգտագործման մասին տեղեկություններ, կամ

4) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է այդպիսի նյութի, արտադրանքի, կենսատեխնոլոգիական արգասիքի նկատմամբ ազատ հասանելիության (անորոշ թվով անձանց համար հասանելիության) հնարավորության մասին (օրինակ` ձեռքբերման և (կամ) ծանոթացման նպատակով), կամ

5) տեխնիկայի նախորդող մակարդակից hայտնի են կենսատեխնոլոգիական արգասիքի ավանդադրման մասին տեղեկություններ, կամ

6) տեխնիկայի նախորդող մակարդակից հայտնի է նախկինում ներկայացրած կամ ավելի վաղ առաջնության թվական ունեցող հայտի բովանդակությունը, եթե այդ հայտը կամ դրա հիման վրա տրված արտոնագիրը կհրապարակվեն սահմանված կարգով:

845. Շտամին վերաբերող գյուտի նորությունը համարվում է վարկաբեկված, եթե տեխնիկայի նախորդող մակարդակից վերը նշված տեղեկություններին զուգահեռ հայտնի են մինչև այդ գյուտի հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչև գյուտի առաջնության թվականը, մեկ այլ անձի կողմից դրա ավանդադրման մասին տեղեկություններ:

846. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի նորությունը համարվում է վարկաբեկված, եթե հայտնաբերված է տեղեկատվության աղբյուր, որից հայտնի է նույն սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումը հայտում նշված նշանակությամբ:

847. Արտոնագիր տալը մերժելու դեպքում, ավելի վաղ հայտի հակադրումը թույլատրված է՝ անկախ ավելի վաղ հայտի քննարկման արդյունքներից, եթե այն հրապարակվել է կամ կհրապարակվի:

848. Եթե պարզվում է, որ հավակնության սահմանման անկախ կետում նկարագրված առաջարկը նոր է, կախյալ կետերի նկատմամբ տեխնիկայի մակարդակի վերլուծություն չի իրականացվում:

849. Եթե գյուտերի խմբի մաս կազմող արտադրանքը ճանաչվում է որպես նորության պահանջը բավարարող, ապա խմբի այնպիսի գյուտերը, ինչպիսիք են՝ արտադրանքի ստացման եղանակը, արտադրանքի կիրառումը կամ դրա կիրառումը նախատեսող եղանակը, առանց հետագա ստուգման համարվում են այդ պահանջը բավարարող:

850. Գյուտի նորությունը վարկաբեկող տեղեկատվության ներկայացման ձևը նշանակություն չունի: Այս տեղեկատվությունը կարող է ներկայացված լինել տարբեր աղբյուրներում (օրինակ, նույն հաստոցի դետալները կարող են նկարագրված լինել տարբեր գրքերում (ատլասներում, բրոշյուրներում), կարևորն այն է, որպեսզի այդ աղբյուրները պարունակեն տեղեկատվություն նույն օբյեկտի վերաբերյալ մինչև հայտի ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչև գյուտի առաջնության թվականը:

 

55. «ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ» ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԳՅՈՒՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

851. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

852. Այդ նպատակների համար «մասնագետ» է համարվում այնպիսի անձը, որի որակավորումը, որը համապատասխանում է տեխնիկայի տվյալ բնագավառի միջին մակարդակին, հնարավորություն կտա նրան իրականացնել հայտարկված գյուտը:

853. Տեխնիկայի մի քանի բնագավառների հետ առնչվող հայտերի քննարկման դեպքում, «մասնագետ» է համարվում անձանց խումբը, որն ընդհանուր առմամբ ունի նմանատիպ հայտերի քննարկման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ:

854. Գյուտը ճանաչվում է մասնագետի համար տեխնիկայի նախորդող մակարդակից ակնհայտորեն չբխող, մասնավորապես, այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել լուծումներ, որոնց հատկանիշները համընկնում են գյուտի տարբերիչ հատկանիշների հետ, կամ թեև այդպիսի լուծումներ հայտնաբերվել են, սակայն հաստատված չէ տարբերիչ հատկանիշների ազդեցության հայտնիությունը հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքի վրա։

855. Սույն կարգի 854-րդ կետում նշված պայմանների պահպանման ստուգումը ներառում է՝

1) ամենամոտ նմանակի որոշումը.

2) այն հատկանիշների հայտնաբերումը, որոնցով հայտարկվող գյուտը տարբերվում է ամենամոտ նմանակից (տարբերիչ հատկանիշներ).

3) տեխնիկայի մակարդակում այնպիսի լուծումների հայտնաբերումը, որոնց հատկանիշները համընկնում են քննարկվող գյուտի տարբերիչ հատկանիշների հետ․

4) տեխնիկայի մակարդակի վերլուծությունը՝ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքի վրա հայտարկվող գյուտի տարբերիչ հատկանիշների հետ համընկնող հատկանիշների ազդեցության հայտնիությունը պարզելու նպատակով։

856. Հավակնության սահմանման անկախ կետի վերլուծության արդյունքում կարող է պարզվել, որ՝

1) դրանում պարունակվող գյուտի բոլոր հատկանիշները կապված են հայտարկված տեխնիկական արդյունքին հասնելու հետ: Այս դեպքում, տվյալ կետով արտոնագրաունակության «նորություն» պայմանին գյուտի համապատասխանության հաստատումը, որպես կանոն, միևնույն ժամանակ նշանակում է տվյալ գյուտի համապատասխանությունն արտոնագրաունակության «գյուտարարական մակարդակ» պայմանին:

2) դրանում պարունակվող հատկանիշների մի մասը վերաբերում է հայտարկված տեխնիկական արդյունքին, մինչդեռ հատկանիշների մյուս մասը վերաբերում է կամ այլ տեխնիկական արդյունքին հասնելուն, կամ այդ հատկանիշների հետ կապված տեխնիկական արդյունքը չի պարզվել:

857. Եթե տեխնիկական արդյունքը ձեռք է բերվում հատկանիշների այն մասի համախմբությամբ, որոնք ֆունկցիոնալ առումով կապված չեն մնացած հատկանիշների հետ, ապա պարզվում է հատկանիշների այս համախմբության և ձեռք բերվող տեխնիկական արդյունքի հայտնիությունը:

858. Եթե սույն կարգի 857-րդ կետում նշված հատկանիշների մի մասի համախմբության և(կամ) ձեռք բերվող տեխնիկական արդյունքի հետ դրա կապի հայտնիությունը չի հաստատվում, ապա եզրակացվում է, որ գյուտն ունի գյուտարարական մակարդակ:

859. Եթե այդպիսի լուծման հայտնիությունը հաստատվել է, ապա լրացուցիչ որոշվում է, թե որքանով է մասնագետի համար ակնհայտ այդ հայտնի լուծման օգտագործման հնարավորությունը հայտում ձևակերպված մասնավոր խնդիրը լուծելիս:

860. Դրա համար կարող է օգտագործվել այն տեղեկությունը, որն անուղղակիորեն բնութագրում է նման օգտագործման ակնհայտությունը կամ ոչ ակնհայտությունը, այդ թվում.

1) գոյություն ունեցող վաղեմի անհրաժեշտության բավարարումը․

2) լուծվող խնդրի բարդությունը.

3) տեխնիկական առաջընթացում էական բարելավումներ կատարելը.

4) մասնագետների անվստահության ու թերահավատության հաղթահարելը.

5) դրական արդյունքին հանգած ուսումնասիրությունների տևողությունը․

6) գյուտի ինքնատիպության մասին վկայող հայտարկված գյուտի պարզությունը. որը լուծում է գոյություն ունեցող վաղեմի խնդիրը.

7) գյուտի էական տնտեսական նշանակությունը.

8) փորձաքննության կողմից տարբեր ժամանակաշրջաններին և(կամ) տեխնիկայի տարբեր բնագավառներին վերաբերող բազմաթիվ հղումների օգտագործումը.

9) գյուտի պիոներական բնույթը:

861. Սույն կարգի 860-րդ կետում նշված պայմաններից առնվազն մեկի վերաբերյալ դրական տվյալների առկայությունը կարող է հիմք հանդիսանալ եզրակացնելու համար, որ գյուտը համապատասխանում է գյուտարարական մակարդակին:

862. Լրացուցիչ վերլուծություն չեն պահանջում և, որպես կանոն, չեն ճանաչվում գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող այն գյուտերը, որոնք հիմնված են.

1) որևէ հայտնի մասով (մասերով) հայտնի միջոցի լրացման վրա, որը (որոնք) միացվում է (են) դրան հայտնի եղանակով, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատված է հատկապես այդ լրացումների ազդեցությունը.

2) հայտնի միջոցի որևէ մասը (մասերը) մեկ այլ հայտնի մասով փոխարինելու վրա, ապահովելով այն տեխնիկական արդյունքի ստացումը, որի նկատմամբ հաստատված է հատկապես այդ փոխարինման ազդեցությունը.

3) որևէ մասի (տարրի, գործողության) բացառման վրա, ինչը հանգեցնում է այդ բացառված մասով պայմանավորված ֆունկցիայի վերացմանը և այդպիսի բացառմամբ ակնկալվող տեխնիկական արդյունքի (պարզեցում, զանգվածի, եզրաչափքի և նյութատարության նվազեցում, հուսալիության բարձրացում, գործընթացի տևողության կրճատում և այլն) ստացմանը.

4) տեխնիկական արդյունքի ուժեղացման նպատակով նույնատիպ տարրերի կամ գործողությունների քանակի ավելացման վրա, ընդ որում, այդ արդյունքը պայմանավորված է այդպիսի տարրերի, գործողությունների առկայությամբ.

5) հայտնի նյութից հայտնի միջոցի կամ դրա մասի (մասերի) պատրաստման վրա՝ հասնելով այդ նյութի հայտնի հատկություններով պայմանավորված տեխնիկական արդյունքի.

6) այնպիսի միջոցի ստացման վրա, որը կազմված է հայտնի մասերից, որոնց ընտրությունը և որոնց միջև կապն իրագործվում են հայտնի կանոնների, առաջարկությունների համաձայն, և ստացվող տեխնիկական արդյունքը պայմանավորված է միայն նշված մասերի և դրանց միջև կապերի հայտնի հատկություններով.

7) հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի այլ նշանակությամբ կիրառման վրա, եթե այդ նոր նշանակության իրագործման հնարավորությունը պայմանավորված է դրանց հայտնի հատկություններով (կառուցվածքով, կատարմամբ), և հայտնի է, որ հատկապես այդ հատկություններն անհրաժեշտ են այդ նշանակության իրագործման համար։

863. Գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող չեն ճանաչվում նաև այն գյուտերը, որոնք հիմնված են քանակական հատկանիշի (հատկանիշների) փոփոխման վրա, եթե հայտնի է այդ հատկանիշներից յուրաքանչյուրի ազդեցությունը տեխնիկական արդյունքի վրա, և այդ հատկանիշների նոր արժեքներն ստացվել են ելնելով հայտնի օրինաչափություններից։

864. Գյուտը չի ճանաչվում գյուտարարական մակարդակի պահանջին չհամապատասխանող դրա թվացող պարզության պատճառով և հայտի նյութերում տեխնիկական արդյունքի հասնելու մեխանիզմի բացահայտման պատճառով, եթե այդպիսի բացահայտումը հայտնի է դարձել ոչ թե տեխնիկայի մակարդակից, այլ հայտի նյութերից։

865. Հայտարկված գյուտի տարբերիչ հատկանիշների՝ տեխնիկական արդյունքի վրա ազդելու հայտնիությունը կարող է հաստատվել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի տեղեկատվության աղբյուրներով։ Թույլատրվում է ներգրավել փաստարկներ, որոնք հիմնված են տեխնիկայի կոնկրետ բնագավառից հայտնի գիտելիքների վրա, առանց նշելու տեղեկատվության որևէ աղբյուր։ Սակայն, եթե հայտատուն հետագայում պնդում է նշել այդպիսի աղբյուրները, նրա պահանջն անհրաժեշտ է կատարել։

866. Գյուտն ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները, որոնք կապված չեն նկարագրության մեջ նշված ակնկալվող տեխնիկական արդյունքի հետ, վերլուծվում են այն տեխնիկական արդյունքի հետ կապի մեջ, որի ստացումը գյուտի օգտագործման ժամանակ կանխորոշվում է դրանցով, ելնելով իրենց ֆունկցիոնալ նշանակությունից:

867. «Գյուտարարական մակարդակ» արտոնագրաունակության պայմանին, մասնավորապես, համապատասխանում է՝

1) պարզված կառուցվածքով նոր անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակը.

2) պարզված կառուցվածքով հայտնի անհատական միացությունների (դաս, խումբ) ստացման եղանակը, եթե այն հիմնված է տվյալ դասի կամ միացությունների խմբի համար նոր ռեակցիայի վրա, կամ տվյալ միացությունների դասի կամ խմբի համար հայտնի ռեակցիայի վրա, որի անցկացման պայմանները հայտնի չեն.

3) առնվազն երկու հայտնի բաղադրիչներ ներառող բաղադրանյութը, որն ապահովում է սիներգիկ ազդեցություն, որին հասնելու հնարավորությունը չի բխում տեխնիկայի նախորդող մակարդակից (այսինքն՝ երկու բաղադրիչների հատկություններն արտահայտող, սակայն այդպիսի հատկություններից առնվազն մեկի քանակական ցուցանիշներն ավելի բարձր են, քան առանձին բաղադրիչի հատկությունների ցուցանիշները).

4) ընդհանուր կառուցվածքային բանաձևով հայտնի միացությունների խմբին պատկանող անհատական միացությունը, բայց որը նկարագրված չէ որպես հատուկ ստացված և ուսումնասիրված, և միևնույն ժամանակ, արտահայտում է այդ խմբի համար նոր, անհայտ հատկություններ որակական և(կամ) քանակական իմաստով (սելեկտիվ գյուտ)։

868. Եթե գյուտերի խմբի մաս կազմող արտադրանքը ճանաչվում է գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող, ապա խմբի այնպիսի գյուտերը, ինչպիսիք են՝ արտադրանքի ստացման եղանակը, արտադրանքի կիրառման եղանակը կամ դրա կիրառումը, առանց լրացուցիչ ստուգման, համարվում են այդ պահանջին բավարարող:

869. Եթե կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով բնութագրված հայտարկված գյուտն անկախ կետի մասով ճանաչվել է գյուտարարական մակարդակի պահանջին համապատասխանող, ապա կախյալ կետերով հետագա ստուգում չի կատարվում։

 

56. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

870. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմաններին և հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն չկա, ապա Գրասենյակը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

871. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմաններին, սակայն առկա է հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն, Գրասենյակը հիմնավորված ծանուցագիր է ուղարկում հայտատուին` հայտարկված գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և նշված հավակնության սահմանմամբ արտոնագիր տալու հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում դրա մեջ նշված ճշգրտումները կատարելու առաջարկությամբ:

872. Սույն կարգի 871-րդ կետում նշված ծանուցագրին համապատասխան սահմանված ժամկետում ճշգրտումների կատարման մասին հայտատուի պատասխանն ստանալուց հետո Գրասենյակը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

873. Սույն կարգի 871-րդ կետում նշված ծանուցագրին համապատասխան հայտատուի կողմից սահմանված ժամկետում ճշգրտումներ չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:

874. Սույն կարգի 870-րդ և 872-րդ կետերի համաձայն արտոնագիր տալու մասին կայացված որոշումը Գրասենյակն ուղարկում է հայտատուին, այն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման առաջարկությամբ: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով:

875. Սույն կարգի 874-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին Գրասենյակը ծանուցում է հայտատուին:

876. Եթե Գրասենյակը պարզում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից որևէ մեկը չի բավարարում օրենքով նախատեսված արտոնագրաունակության որևէ պայմանին, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին, նշված ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:

877. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն կարգի 876-րդ կետում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն Գրասենյակը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին, որոշման մեջ բերելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները:

878. Եթե սույն կարգի 876-րդ կետում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, արտոնագիր տալու վերաբերյալ Գրասենյակը որոշում կայացնում է սույն կարգի 871-րդ և 872-րդ կետերով սահմանված կարգով:

879. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը Գրասենյակը կայացնում է սույն կարգի 876-րդ կետով նախատեսված՝ հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում։

 

57. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

880. Գյուտի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա՝ գյուտի պետական գրանցման և արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է գրանցամատյանում և տալիս է արտոնագիր:

881. Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են՝ հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, գյուտի անվանումը, հավակնության սահմանումը և այլ տեղեկություններ:

882. Գյուտի արտոնագիր տալու թվական համարվում է Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:

883. Գյուտի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ Գրասենյակը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):

884. Արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակվում է այն տեսքով, որով այն ներկայացվել է հայտատուի կողմից, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ հայտատուն գյուտի նկարագրությունը համապատասխանեցրել է հավակնության սահմանմանը, սույն կարգով սահմանված պահանջներին, հայտատուի նախաձեռնությամբ կամ փորձաքննության առաջարկությամբ վերացվել են նկարագրության թերությունները:

885. Անհրաժեշտության դեպքում Գրասենյակը կարող է խմբագրական ճշգրտումներ մտցնել հրապարակման ենթակա՝ արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրության նյութերում:

 

58. ԵՐԿՈՒ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԽՆԴՐԱՐԿՈՒՄԸ

 

886. Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա:

887. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ (միևնույն օրը) ներկայացնելու միջոցով: Այս դեպքում հայտատուն գյուտի արտոնագիր ստանալու մասին և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու մասին դիմումների համապատասխան դաշտում նշում է, որ տվյալ հայտով ներկայացված գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա:

888. Եթե հայտատուն ներկայացրել է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, ապա՝

1) գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված գյուտի արտոնագիր տալուց հետո.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը, որով գործավարությունը շարունակվում է գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման թվականի դրությամբ, համարվում է հետ կանչված այդ թվականից:

889. Սույն կարգի 888-րդ կետի պահանջները չեն կիրառվում այն դեպքում, երբ արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվել են արտոնագրից հրաժարվելու կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար սահմանված տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքերում:

890. Սույն կարգի 888-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում Գրասենյակն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում գյուտի կարճաժամկետ արտոնագրով տրամադրվող իրավունքների դադարեցման մասին՝ գյուտի արտոնագիր տալուն հաջորդող օրվանից:

891. Սույն կարգի 888-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում Գրասենյակը որոշում է կայացնում գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը հետ կանչված համարելու մասին, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

59. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

892. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն Գրասենյակը կատարում է ստացող գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ Հրահանգով, ԱՀՊ-ին կից Վարչական հրահանգով, ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկով, ինչպես նաև օրենքով և սույն կարգով։

893. Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ կազմակերպություն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձ է։

894. Միջազգային հայտը Գրասենյակ ներկայացվում է անգլերեն կամ ռուսերեն լեզվով։

895. Միջազգային հայտի ստացման թվականից մեկամսյա ժամկետում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի գյուտի միջազգային հայտի առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: ԱՀՊ-ով նախատեսված այլ տուրքերը պետք է վճարվեն ԱՀՊ-ի և ԱՀՊ Հրահանգի դրույթներով սահմանված չափով և կարգով:

896. Եթե Գրասենյակն ԱՀՊ-ի համաձայն իրավասու չէ միջազգային հայտ ստանալու համար, կամ եթե միջազգային հայտը կազմված է սույն կարգի 894-րդ կետով չնախատեսված լեզվով, ապա Գրասենյակ ներկայացված միջազգային հայտը անհապաղ առաքվում է ՄՍՀԿ Միջազգային բյուրո` պայմանով, որ կվճարվի ԱՀՊ Հրահանգի 19.4(b) կանոնով սահմանված տուրքը, որի չափը հավասար է գյուտի միջազգային հայտի առաքման համար սահմանված պետական տուրքին:

897. Միջազգային հայտը ներկայացվում է երեք օրինակով։ Եթե միջազգային հայտը ներկայացվել է պահանջվող քանակից պակաս օրինակներով, ապա ԱՀՊ Հրահանգի 21.1(c) կանոնի համաձայն, հայտատուի խնդրանքով Գրասենյակը կարող է պատրաստել միջազգային հայտի պահանջվող քանակը՝ պայմանով, որ հայտատուն վճարի համապատասխան պետական տուրքը։

898. Գրասենյակն ստուգում է միջազգային հայտի համապատասխանությունը ԱՀՊ-ի՝ 11(1)-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին և համապատասխանության դեպքում սահմանում է դրա միջազգային ներկայացման թվականը, որից հետո` ԱՀՊ Հրահանգով սահմանված ժամկետում այն առաքում է ՄՍՀԿ Միջազգային բյուրո։

899. Միջազգային հայտով միջազգային որոնում անցկացնելու համար համապատասխան տուրքի վճարման դեպքում Գրասենյակը միջազգային հայտի օրինակը՝ «որոնման պատճենը», ԱՀՊ Հրահանգով սահմանված ժամկետում առաքում է այն Միջազգային որոնման մարմին, որը նշված է միջազգային հայտի դիմումում։

900. ԱՀՊ-ի 2-րդ հոդվածի համաձայն, Գրասենյակը կատարում է նշված և ընտրված գերատեսչության գործառույթները, ղեկավարվելով ԱՀՊ-ով, ԱՀՊ Հրահանգով, ԱՀՊ-ին կից Վարչական հրահանգով, ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից հրապարակվող համապատասխան ձեռնարկով, ինչպես նաև օրենքով և սույն կարգով։

901. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտը համարվում է ազգային հայտ, որի նկատմամբ, Գրասենյակում դրա քննարկման օրվանից սկսած, կիրառվում են ազգային արտոնագրային օրենսդրության ընթացակարգային կանոնները:

902. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար հայտատուին անհրաժեշտ է խնդրարկվող միջազգային առաջնության թվականից երեսունմեկ ամսվա ընթացքում Գրասենյակ ներկայացնել, առնվազն, դիմում, որում նշված են միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը, համապատասխան ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, եթե ԱՀՊ-ի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով տվյալ միջազգային հայտի առաքումը դեռևս չի իրականացվել, և հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Եթե սահմանված փաստաթղթերը երեսունմեկ ամսվա ընթացքում Գրասենյակ չեն ներկայացվում, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարում է։

903. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելուց կարող է ներկայացվել կամ ԱՀՊ-ի դիմումի հայերեն թարգմանությունը, կամ համապատասխան լրացված դաշտերով՝ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը:

904. ԱՀՊ-ի 23(1)-րդ և 40(1)-րդ հոդվածների համաձայն Գրասենյակը չի սկսում միջազգային հայտի քննարկումը մինչև հայտի ներկայացման թվականից, իսկ եթե խնդրարկվել է առաջնություն՝ այդ թվականից երեսունմեկ ամիսը լրանալը։

905. Հայտատուի կողմից ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի ներկայացման դեպքում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, Գրասենյակը միջազգային հայտի քննարկումը սկսում է մինչև սույն կարգի 904-րդ կետում նշված ժամկետը:

906. Եթե այն թվականի դրությամբ, երբ հայտատուն խնդրում է սկսել միջազգային հայտի քննարկումը, տվյալ միջազգային հայտի առաքումը դեռևս չի իրականացվել ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից, պետք է Գրասենյակ ներկայացնի նաև համապատասխան ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, որի նկատմամբ սահմանված է միջազգային ներկայացման թվականը։

907. Եթե հայտատուն չի ներկայացնում ստացող գերատեսչության կողմից վավերացված միջազգային հայտի պատճենը, ապա հայտի քննարկումը Գրասենյակն սկսում է ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից դրա առաքումից հետո։

908. Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից հետո եռամսյա ժամկետում հայտատուն պետք է Գրասենյակ ներկայացնի միջազգային հայտի հայերեն թարգմանությունը: Սահմանված ժամկետում թարգմանությունը Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

909. Միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելիս հայտատուն պետք է նշի, թե որ (սկզբնական կամ փոփոխված) հայտի փաստաթղթերի (գյուտի նկարագրություն, հավակնության սահմանում, գծագրեր) հիման վրա պետք է իրականացվի դրա քննարկումը Գրասենյակում:

910. Եթե միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը գործում է որպես նշված գերատեսչություն, հայտատուն պետք է որպես սույն կարգի 909-րդ կետում նշված փաստաթղթեր նշի՝ կամ այն փաստաթղթերը, ինչպես դրանք եղել են հրապարակված ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից (համապատասխան դեպքերում, ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանումով), կամ փաստաթղթերը` ազգային փուլ փոխադրելու ժամանակ կատարված փոփոխությունները հաշվի առնելով:

911. Եթե միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը գործում է որպես ընտրված գերատեսչություն, հայտատուն պետք է որպես սույն կարգի 909-րդ կետում նշված փաստաթղթեր նշի՝ կամ այն փաստաթղթերը, որոնց վրա հիմնված է միջազգային նախնական փորձաքննության եզրակացությունը, կամ այն փաստաթղթերը, ինչպես դրանք եղել են հրապարակված ՄՍՀԿ Միջազգային բյուրոյի կողմից (համապատասխան դեպքերում, ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանումով), կամ փաստաթղթերը` ազգային փուլ փոխադրելու ժամանակ կատարված փոփոխությունները հաշվի առնելով:

912. Միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելիս հայտատուն իրավունք ունի լրացումներ, փոփոխություններ կամ ուղղումներ կատարել հավակնության սահմանման, նկարագրության և գծագրերի մեջ: Այս լրացումները, փոփոխությունները կամ ուղղումները կատարվում են սույն կարգի 417-425-րդ կետերով սահմանված կարգով և ներկայացվում են հայերենով:

913. Սույն կարգի 912-րդ կետում նշված լրացումները, փոփոխությունները կամ ուղղումները հայտատուն իրավունք ունի կատարել հայտի քննարկումը Գրասենյակում սկսելուց հետո երկամսյա ժամկետում:

914. Միջազգային հայտի հայերեն թարգմանությունը պետք է ներառի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերին վերաբերող ցանկացած տեքստի և ռեֆերատի թարգմանությունը, այն տեսքով, ինչպես դրանք եղել են ներկայացված միջազգային ներկայացման թվականի դրությամբ:

915. Եթե հայտատուն խնդրում է սկսել ազգային փուլ փոխադրած միջազգային հայտի քննարկումը Գրասենյակում ԱՀՊ-ի 19-րդ հոդվածի համաձայն փոփոխված հավակնության սահմանման հիման վրա, ապա միջազգային հայտի հայերեն թարգմանությունը պետք է ներառի նաև փոփոխված հավակնության սահմանման և ԱՀՊ-ի 19(1)-րդ հոդվածի համաձայն հայտատուի կողմից կատարված պարզաբանումների հայերեն թարգմանությունը։ Նշված պարզաբանումների հայերեն թարգմանության չներկայացման դեպքում Գրասենյակն իրավունք ունի դրանք հաշվի չառնել։

916. Եթե հայտատուն միջազգային փուլում դիմել էր միջազգային նախնական փորձաքննության անցկացման համար, այսինքն միջազգային հայտի նկատմամբ Գրասենյակը հանդես է գալիս որպես ընտրված գերատեսչություն, ապա միջազգային հայտի հայերեն թարգմանությունը, բացի վերը նշված փաստաթղթերի թարգմանությունից, պետք է ներառի նաև միջազգային նախնական փորձաքննության եզրակացության հավելվածների թարգմանությունը, որոնք պարունակում են Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից ընդունված նկարագրության, հավակնության սահմանման և գծագրերի փոփոխությունները:

917. Գյուտի նկարագրության, հավակնության սահմանման, գծագրերին վերաբերող ցանկացած տեքստի և ռեֆերատի թարգմանությունը, միջազգային նախնական փորձաքննության եզրակացության հավելվածների թարգմանությունը, ինչպես նաև ԱՀՊ-ի դիմումի հայերեն թարգմանությունը կամ գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում են մեկ օրինակով:

918. Ազգային փուլ փոխադրվող միջազգային հայտի դեպքում, օրենքի 79-րդ հոդվածի 4-րդ մասում նշված լիազորագրի ներկայացման ժամկետը հաշվարկվում է այն օրվանից, երբ սկսվում է այդ հայտի քննարկումը Գրասենյակում:

919. ԱՀՊ-ի 11(3)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ներկայացման թվականը Գրասենյակը՝ որպես նշված կամ ընտրված գերատեսչություն, սահմանում է ըստ միջազգային հայտի միջազգային ներկայացման թվականի։

920. Նախնական փորձաքննության ընթացքում, ԱՀՊ-ի 27(1)-րդ հոդվածի համաձայն, միջազգային հայտի ձևին ու բովանդակությանը ներկայացվում են ԱՀՊ-ով և ԱՀՊ Հրահանգով սահմանված պահանջները։

921. Ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի նախնական փորձաքննության ընթացքում, մասնավորապես, ստուգվում է՝

1) հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը.

2) վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին.

3) դիմումում նշված տեղեկությունների համապատասխանությունը միջազգային հայտի հրապարակման մեջ բերված մատենագիտական տվյալներին.

4) հայտատուի անվանմանը, հեղինակներին, ինչպես նաև խնդրարկվող առաջնությանը վերաբերող տեղեկությունների փոփոխման մասին վկայող փաստաթղթերի առկայությունը.

5) լրացուցիչ նյութերի ներկայացման համար սահմանված կարգի պահպանումը.

6) ըստ ՄԱԴ-ի գյուտի դասակարգման ճշտությունը.

7) միջազգային որոնման հաշվետվության և (կամ) միջազգային նախնական փորձաքննության եզրակացության առկայությունը։

 

60. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

922. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի և օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Գրասենյակը կատարում է գործառույթներ, որոնք կապված են Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն ներկայացվող եվրասիական հայտի ներկայացման, ստուգման և առաքման հետ։ Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար։

923. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը կարող է ներկայացվել Գրասենյակ, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բնակության կամ գտնվելու վայր։

924. Ցանկացած անձ, որն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն, համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության կամ գտնվելու վայր ունեցող անձ։

925. Գրասենյակի միջոցով եվրասիական հայտը Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքելու դեպքում հայտատուն պետք է ներկայացնի դիմում՝ կցելով Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ։

926. Համաձայն Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 29-րդ կանոնի, եվրասիական հայտի բոլոր փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակով, որոնցից մեկն առաքվում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, իսկ մյուսը պահվում է Գրասենյակում։ Եվրասիական հայտի օրինակների քանակի նկատմամբ ներկայացված պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող եվրասիական հայտի վրա։

927. Եվրասիական հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը (մեկ օրինակից)՝

1) միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

2) Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենը, եթե եվրասիական հայտով խնդրարկվում է միջազգային առաջնություն։ Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են բոլոր հայտերի վավերացված պատճենները.

3) շտամի կամ բջիջների գծի ավանդադրման մասին տեղեկանքը, եթե եվրասիական հայտը վերաբերում է միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին կամ միջոցին, որում օգտագործվում է միկրոօրգանիզմի անհայտ շտամը կամ բջիջների գիծը.

4) նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների այդ նույն ցանկի պատճենի գրառումով մեքենաընթեռնելի կրիչը, որը բավարարում է ՄՍՀԿ ST.25 ստանդարտին, և հայտատուի կողմից ստորագրված դիմում՝ տպագիր և մեքենաընթեռնելի ձևերով ներկայացված հաջորդականությունների ցանկերի նույնականության մասին, եթե եվրասիական հայտը ներառում է նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկ.

5) հայտատուի կողմից ներկայացուցչին տրված լիազորագիրը, եթե եվրասիական հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։

928. Մեկ օրինակով են ներկայացվում նաև այլ փաստաթղթերը, այդ թվում՝ ուղեկցող նամակը, տուրքերի հաշվարկի ցուցակը և այլն։

929. Եվրասիական հայտի դիմումը և մյուս փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն լեզվով։

930. Գրասենյակը եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտը Գրասենյակի կողմից ստանալու թվականով, եթե եվրասիական հայտը այդ թվականի դրությամբ պարունակում է առնվազն՝

1) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է եվրասիական արտոնագիր.

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրությունը։

931. Եթե նշված փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով։

932. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 33-րդ կանոնի համաձայն, արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն կարող է ներկայացվել դիմում այն մասին, որ ներկայացման թվականի սահմանման նպատակով գյուտի նկարագրությունը կարող է փոխարինվել հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (առաջնային կամ նախորդող) հայտի հղումով։ Դիմումը պետք է ներկայացվի ռուսերեն լեզվով և ներառի ավելի վաղ ներկայացված հայտի համարը, այն գերատեսչության անվանումը, որտեղ ներկայացվել է հայտը, և հայտի ներկայացման թվականը։ Եթե առաջնային կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, դիմումին պետք է կցվի հայտատուի իրավահաջորդությունն ապացուցող փաստաթուղթ։

933. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին՝ ծանուցագրի ուղարկման օրվանից քառամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

934. Եթե նշված քառամսյա ժամկետում հայտատուն ներկայացնում է ծանուցագրում նշված նյութերը, ապա դրանք ներառվում են հայտի կազմում։ Այդ դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով։

935. Գրասենյակը որոշում է եվրասիական հայտի ներկայացման թվականը և հայտատուին տրամադրում է եվրասիական հայտը ստանալու մասին տեղեկանք, որում նշում է՝ հայտի ներկայացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, գյուտի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները:

936. Գրասենյակը անհապաղ տեղեկացնում է Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը եվրասիական հայտի ստացման մասին, նշելով՝ դրա ստացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, գյուտի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները, ինչպես նաև եվրասիական հայտի ներկայացման թվականը, եթե այն սահմանված է։

937. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)(ii)-րդ հոդվածի համաձայն Գրասենյակն ստուգում է՝

1) եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև հայտին կից փաստաթղթերի առկայությունը.

2) եվրասիական հայտի ձևի և բովանդակության համապատասխանությունը Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի և Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի պահանջներին (առանց հայտարկվող գյուտի էության վերլուծության)։

938. Եթե Եվրասիական հայտը համապատասխանում է Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի 33-րդ կանոնով սահմանված պահանջներին, Գրասենյակը՝ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, չորս ամսվա ընթացքում եվրասիական հայտի մեկ օրինակն առաքում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, իսկ եվրասիական հայտով Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն առաջնության խնդրարկման դեպքում՝ Գրասենյակի կողմից դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով սույն կարգի 939-րդ կետը, պայմանով, որ եվրասիական հայտը ներկայացվում է գյուտն օտարերկրյա պետություններում արտոնագրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

939. Եվրասիական հայտը համարվում է չներկայացված, եթե այն Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից չի ստացվել մինչև՝ Գրասենյակի կողմից եվրասիական հայտն ստանալու օրվանից տասնչորսերորդ ամսվա ավարտը:

940. Գրասենյակի և հայտատուի միջև անհամաձայնության դեպքում հայտն առաքվում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն:

941. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցագիր իր եվրասիական հայտը Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքելու և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(2)-րդ հոդվածի համաձայն Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը միասնական ընթացակարգային տուրքի վճարման անհրաժեշտության մասին:

942. Միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն սույն կարգի 941-րդ կետում նշված ծանուցագիրը Գրասենյակի կողմից նրան ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

 

61. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

943. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը, որով Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կայացրել է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, կամ մերժել է այդ որոշման դեմ առարկության բավարարումը, կարող է փոխակերպվել գյուտի Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի։

944. Եվրասիական հայտը ազգային հայտի փոխակերպման մտադրության մասին խնդրագիրը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն՝ սույն կարգի 943-րդ կետում նշված որոշումները ստանալու թվականից վեց ամսվա ընթացքում, վճարելով սահմանված տուրքը։

945. Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը սահմանված տուրքի վճարումը ստանալուց հետո անհապաղ առաքում է Գրասենյակ հայտի ներկայացման թվականի դրությամբ Եվրասիական հայտի նյութերի վավերացված պատճենը և հայտատուի համապատասխան խնդրագրի պատճենը:

946. Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն կարգի համաձայն, Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից Գրասենյակն սկսում է փոխակերպված հայտի քննարկումը։

947. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցագիր՝ եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու փաստի մասին, ինչպես նաև առաջարկում է եվրասիական հայտի վավերացված պատճենը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել օրենքի 40-րդ և 44-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը, այդ թվում՝ օրենքով նախատեսված գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը, հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, եվրասիական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

948. Փոխակերպված հայտը համարվում է Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու ճիշտ ձևակերպված ազգային հայտ, որն ունի եվրասիական հայտի ներկայացման թվականը և առաջնության թվականը (եթե այն սահմանված է)։

 

62. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

949. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գյուտի արտոնագրով պահպանված գյուտի առարկա համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ստանալ համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը, կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն:

950. Եթե գյուտի արտոնագիր ստանալու հայտի ներկայացման թվականից մինչև սույն կարգի 949-րդ կետում նշված գյուտի օբյեկտների օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականից անցել է ավելի քան հինգ տարի, ապա համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է Գրասենյակի կողմից՝ արտոնագրատիրոջ դիմումի համաձայն:

951. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, Գրասենյակ է ներկայացվում արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև արտոնագիր տալու թվականից վեց ամիսը լրանալը, կախված նրանից, թե նշված ժամկետներից որն է լրանում ավելի ուշ:

952. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ կատարված են հետևյալ պայմանները՝

1) արտադրանքը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արտոնագրով,

2) արտադրանքը հանդիսանում է օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օգտագործման գործող թույլտվության առարկա,

3) արտադրանքը նախկինում չի եղել լրացուցիչ իրավական պահպանության առարկա Հայաստանի Հանրապետությունում,

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված թույլտվությունը հանդիսանում է արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվությունը:

953. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը ներկայացվում է Գրասենյակ արտոնագրատիրոջ կամ դրա ներկայացուցչի կողմից:

954. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը պետք է պարունակի՝

1) հիշատակում այն մասին, որ դիմումով խնդրարկվում է լրացուցիչ իրավական պահպանություն,

2) գյուտի անվանումը,

3) արտոնագրի համարը,

4) հայտի ներկայացման թվականը,

5) նշում այն մասին, թե ով է դիմումատուն՝ արտոնագրատեր կամ արտոնագրատիրոջ ներկայացուցիչ,

6) դիմումատուին վերաբերող տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը),

7) նամակագրության հասցեն, հեռախոսահամար, ինչպես նաև դիմումատուի ցանկությամբ՝ էլեկտրոնային փոստի հասցեն,

8) գյուտի հավակնության սահմանման այն կետի(երի) նշումը, որում(որոնցում) բնութագրված է գյուտի առարկան, որի նկատմամբ խնդրարկվում է լրացուցիչ իրավական պահպանություն,

9) արտադրանքի նշումը, որի համար ստացվել է օգտագործման համար թույլտվություն,

10) արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության համարը և տրման թվականը,

11) գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության երկարաձգման խնդրարկվող ժամկետի նշումը,

12) տեղեկություններ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ (բանկի անվանումը, փաստաթղթի համարը, վճարված գումարի չափը և վճարման թվականը),

13) տեղեկություններ դիմումին կցված այլ փաստաթղթերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում),

14) ստորագրություն, որը վերծանվում է՝ ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով (եթե դիմումատուն կազմակերպություն է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ՝ նշելով պաշտոնը),

15) դիմումի ներկայացման թվականը։

955. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումին կցվում են՝

1) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե դիմումը ներկայացվել է արտոնագրատիրոջ ներկայացուցչի միջոցով.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը․

3) արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության վավերացված պատճենը․

4) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

956. Գրասենյակը դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ստուգում է սույն կարգի 954-րդ կետի համաձայն դիմումի մեջ նշման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի առկայությունը։

957. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի չվճարման դեպքում, դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է։

958. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում, լրավճարել պետական տուրքը: Սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքը չլրավճարելու դեպքում, դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է։

959. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումին կից չի ներկայացվում արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է։

960. Առաջին թույլտվություն պետք է համարել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ գրանցվող դեղին տրվող գրանցման հավաստագիրը, որը տրվում է հինգ տարի ժամկետով, իսկ առաջին թույլտվության տրման օր պետք է համարվի գրանցման հավաստագրում նշված դեղի գրանցման ամսաթիվը:

961. Եթե սույն կարգի 956-րդ կետի համաձայն կատարվող ստուգման արդյունքներով պարզվում է, որ առկա են բացակայող տեղեկություններ և(կամ) փաստաթղթեր, ապա Գրասենյակը դիմումատուին ուղարկում է հարցում՝ բացակայող տեղեկությունները և(կամ) փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

962. Եթե դիմումատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն կարգի 961-րդ կետում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր բացակայող տեղեկությունները և(կամ) փաստաթղթերը կամ չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է։

963. Եթե սույն կարգի 956-րդ կետի համաձայն կատարվող ստուգման արդյունքներով պարզվում է, որ առկա են դիմումի մեջ բերման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև դիմումին կից ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերը, ապա Գրասենյակը եռամսյա ժամկետում իրականացնում է սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանության ստուգումը:

964. Սույն կարգի 963-րդ կետով նախատեսված ստուգման շրջանակներում Գրասենյակը կարող է դիմումատուին ուղարկել հարցում՝ պահանջելով լրացուցիչ նյութեր (տեղեկություններ, փաստաթղթեր), եթե առանց դրանց դիմումի քննարկումը հնարավոր չէ: Լրացուցիչ նյութերը պետք է դիմումատուի կողմից ներկայացվեն վերը նշված հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

965. Եթե դիմումատուն եռամսյա ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ չի ներկայացնում սահմանված ժամկետը երկարաձգելու դիմում, ապա լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում և որոշում է կայացվում լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը մերժելու մասին, ինչի մասին ծանուցվում է դիմումատուն:

966. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման արդյունքներով պարզվում է, որ կատարված չեն սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմանները, Գրասենյակը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը մերժելու մասին, ինչի մասին ծանուցվում է դիմումատուն:

967. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման արդյունքներով պարզվում է, որ կատարված են սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմանները, ապա Գրասենյակը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման մասին և մեկամսյա ժամկետում արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր, որի մասին տեղեկություները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում: Լրացուցիչ պահպանության տրամադրման մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում:

968. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է (լրացուցիչ պահպանության վկայագիրը տրվում է) գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն ընկած ժամանակահատվածի չափով՝ հանած հինգ տարի, բայց ոչ ավելի քան հինգ տարով (յուրաքանչյուր տարի վկայագիրը գործողության մեջ պահելու համար սահմանված պետական տուրքի վճարման պայմանով)։

969. Եթե արտոնագրի առարկան դեղագործական արտադրանք է, որի նկատմամբ իրականացվել են մանկաբուժական հետազոտություններ և տվյալ հետազոտությունների արդյունքներն արտացոլված են այն դեղագործական արտադրանքի մասին տեղեկատվության մեջ, որը ստացել է պետական գրանցում, սույն կարգի 968-րդ կետում նշված ժամկետը երկարաձգվում է վեց ամսով, ընդ որում, սույն կարգի 950-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ։

970. Միևնույն արտադրանքին վերաբերող մի քանի արտոնագրերի արտոնագրատերը լրացուցիչ իրավական պահպանություն կարող է ստանալ միայն դրանցից մեկի արտոնագրով: Սակայն, եթե քննարկման փուլում գտնվող, միևնույն արտադրանքին վերաբերող երկու և ավելի դիմումները պատկանում են տարբեր արտոնագրերի երկու և ավելի արտոնագրատերերին, ապա նրանցից յուրաքանչյուրը տվյալ արտադրանքի համար կարող է ստանալ լրացուցիչ պահպանության վկայագիր:

971. Գյուտերի արտոնագրերին վերաբերող օրենքի դրույթները լրացուցիչ պահպանության վկայագրի նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ իրար հակասող դրույթների բացակայության դեպքում:

972. Լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը պետք է ներառի արտոնագրված գյուտի հատկանիշների այն համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը:

973. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողությունը երկարաձգվում է միայն կոնկրետ միացության կամ դեղագործական միջոցի համար, որն անցել է կլինիկական փորձարկումներ, և որի օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

974. Արտադրանքը, որի համար ստացվել է թույլտվությունը, դա ակտիվ միացություն է կամ ակտիվ միացությունների համադրություն, ինչպես նաև դրանց աղերը, որոնք անցել են կլինիկական փորձարկումներ, և որպես դեղ դրանց օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

975. Որպես արտադրանք նաև պետք է հասկանալ դեղագործական բաղադրանյութ՝ տարբեր դեղաձևերի տեսքով, որոնց օգտագործման համար նույնպես ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

976. Եթե արտոնագրի հավակնության սահմանումը վերաբերում է Մարկուշի բանաձևով նկարագրվող քիմիական միացություններին, ապա բացառիկ իրավունքը կարող է երկարաձգվել միայն այն ակտիվ միացության համար, որն անցել է կլինիկական փորձարկումներ, և որպես դեղ դրա օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

977. Հավակնության սահմանումը բնութագրում է արտադրանք, որը վերաբերում է դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, և որոնց օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը, եթե՝

1) հավակնության սահմանման մեջ արտադրանքը բնութագրված է միացության կամ միացությունների խմբի ձևով, որոնք նկարագրված են ընդհանուր կառուցվածքային բանաձևով, և գյուտի նկարագրությունից հետևում է միացության (միացությունների խմբի) օգտագործման հնարավորությունը որպես դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի ակտիվ բաղադրիչ, ընդ որում, արտադրանքի իրավական պահպանության ծավալը որոշող հատկանիշների համախմբությունը, որը բնութագրում է միացությունը կամ միացությունների խումբը, որոնք նկարագրված են ընդհանուր կառուցվածքային բանաձևով, նույնական է դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի ակտիվ բաղադրիչին, որը նշված է իրավասու մարմնի կողմից օգտագործման համար տրված թույլտվության մեջ, իսկ գյուտի նկարագրությունը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ միացությունը կամ միացությունների խումբն ունի այդպիսի ակտիվություն․

2) հավակնության սահմանման մեջ արտադրանքը բնութագրված է դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի բաղադրանյութի ձևով, ընդ որում, արտադրանքի իրավական պահպանության ծավալը որոշող հատկանիշների համախմբությունը, որը բնութագրում է հավակնության սահմանման մեջ նշված բաղադրանյութը, նույնական է թույլտվության մեջ նշված դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի բաղադրանյութի բնութագրին (նշանակությունով, կազմով, ձևով):

 

Ձև N 1

 

1

Հայտի ստացման թվականըև մտից №           Հայտի պետական գրանցման №
 

Հայտի ներկայացման թվականը

 

Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը

 

2

ԴԻՄՈՒՄ

 

□    գյուտի արտոնագիր

 

□   գյուտի կարճաժամկետ արտոնագիր

ստանալու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության
մտավոր սեփականության գրասենյակ

 

Երևան 0010, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն, 3

3

 □                                      Գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա

4

 

համարը

թվականը

Միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման
թվականը

   

Միջազգային հայտի հրապարակման միջազգային համարը և
թվականը

   

Եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը

   

Եվրասիական հայտի հրապարակման համարը և թվականը

   

5

ԳՅՈՒՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

6

Հայտատու (ներ), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն

հեռախոսի № ,
էլեկտրոնային
փոստի հասցեն

երկրի ծածկագիրը
ըստ
ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     
     
     
     

7

Հեղինակ (ներ) (անուն, ազգանուն)

հասցե (բնակության
վայրը)

երկրի ծածկագիրը
ըստ ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     
     
       
     

8

Հայտատուի (ների) ներկայացուցիչը (ներ)

□ Արտոնագրային
հավատարմատար

□  Ընդհանուր ներկայացուցիչ

□ Այլ ներկայացուցիչ

Անուն, ազգանուն

 

Հասցե

հեռախոսի №

 

էլ. փոստի հասցեն

9

Հասցե նամակագրության համար
(փոստային հասցեն, հասցեատիրոջ
անունը, ազգանունը կամ անվանումը)

      □  Խնդրում եմ (ենք) նամակագրությունը վարել հայտատուի ներկայացուցչի հասցեով

Անուն, ազգանուն

 

Հասցե

հեռախոսի №

 

էլ. փոստի հասցեն

10

Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը՝

 

փոստային առաքումո □               կապի այլ միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով

11

Խնդրում եմ (ենք) գյուտի մասին հրապարակվող տեղեկություններում չհիշատակել
ինձ(մեզ) որպես հեղինակ (ներ)։

Անուն, ազգանուն, ստորագրություն (ներ)

12

Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու
իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ

անվանումը, հասցեն և երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)

13

Խնդրում եմ (ենք) հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի
նկարագրությունը փոխարինել հայտատուի կողմից ավելի վաղ

ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով

Ավելի վաղ ներկայացված հայտի №

Ներկայացման թվականը

Երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     

14

Սույն գյուտի առաջնությունը խնդրում եմ (ենք) սահմանել՝

 

Առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի

համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով
(միջազգային առաջնություն) ըստ «Արտոնագրերի մասին» օրենքի 31–րդ հոդվածի 2–րդ մասի

 

□ «Արտոնագրերի մասին» օրենքի 31–րդ հոդվածի 9–րդ մասի համաձայն ավելի վաղ ներկայացված հայտի
ներկայացման թվականով (ներքին առաջնություն)

 

□  «Արտոնագրերի մասին» օրենքի 31–րդ հոդվածի 11–րդ մասի համաձայն սկզբնական (ավելի վաղ ներկայացված)
հայտի ներկայացման թվականով, որից առանձնացվել է (զատվել է) հայտը

 

□ «Արտոնագրերի մասին» օրենքի 21–րդ հոդվածի 1–րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն

 

Սկզբնական (ավելի վաղ ներկայացված)
հայտի №

Խնդրարկվող առաջնության թվականը

Երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     
     
     

□ «Արտոնագրերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն պաշտոնական կամ պաշտոնապես
ճանաչված միջազգային ցուցահանդեսում գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն
ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)

թվականը

 

15

Կցվող փաստաթղթերի ցանկը`

Թերթերի քանակը մեկ

օրինակում

Օրինակների քանակը

□ նկարագրությունը

   

□ հավակնության սահմանումը
(կետերի քանակը _____ ) (նշել)

   

□ գծագիր (եր) և այլ նյութեր

   

□ համառոտ շարադրանքը (ռեֆերատ)

   

□ պետական տուրքի վճարումը հաստատող
փաստաթուղթը

   

□ նուկլեոտիդների և ամինաթթուների
հաջորդականությունների ցանկը(երը)

   

□ միկրոօրգանիզմի ավանդադրման մասին
փաստաթուղթը

   

□ առաջին հայտի (երի) վավերացված պատճենը
(ները) միջազգային առաջնություն
խնդրարկելու դեպքում

Ներմուծեք նկարագրությունը_21870

 

□ հայտի թարգմանությունը հայերեն

   

□ ներկայացուցչի իրավասությունները հաստատող
փաստաթուղթը (լիազորագիր)

   

□ այլ փաստաթղթեր (նշել)

   

□ հայտին կցվում է դրա պատճենը
մեքենաընթեռնելի կրիչի վրա

Ներմուծեք նկարագրությունը_21870

 

16

 Հավակնության սահմանման (համառոտ շարադրանքի) հետ հրապարակման առաջարկվող նկարի № -ը

17

 Ստորագրություն (ներ) և ամսաթիվ

 

(Հայտատուի (ների) կամ նրա ներկայացուցչի (ների) ստորագրությունը վերծանումով)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական դիզայնի հայտի ձևակերպման և ներկայացման, դրա նախնական և ըստ էության փորձաքննությունների անցկացման, զատման, դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հասկացությունները։

 

2. ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Արդյունաբերական դիզայնի պետական գրանցումն իրականացվում է հայտի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ է (այսուհետ՝ Գրասենյակ) ներկայացվում հայտատուի անունից թղթային կրիչի վրա կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով)։

4․ Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:

Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հայտը ներառում է՝ արտոնագիր ստանալու մասին դիմում (այսուհետ՝ դիմում)՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևին համապատասխան, այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:

Դիմումը և մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն։ Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով։ Այս դեպքում դրանց հայերեն թարգմանությունը ներկայացվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն։

5. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով՝

1) Դիմումի 1-ին սյունակը նախատեսված է Գրասենյակի կողմից լրացնելու համար և հայտատուի կողմից չի լրացվում։

2) Դիմումի 2-րդ սյունակի «Եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքում) բերվում են եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը, իսկ «Եվրասիական հայտի հրապարակման համարը և թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքում) բերվում են եվրասիական հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը։

3) դիմումի 3-րդ սյունակի (51) ծածկագրով դաշտում բերվում են հայտարկվող արդյունաբերական դիզայնի ԱԴՄԴ (Արդյունաբերական դիզայնի միջազգային դասակարգում) համապատասխան կոդ(ը)(երը) և (54) ծածկագրով դաշտում՝ արդյունաբերական դիզայնի անվանումը։

4) Դիմումի 4-րդ սյունակի (71) ծածկագրով «Հայտատու (ներ)» դաշտում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին.

ա. Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, ապա լրացվում է անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, բնակության վայրը (հասցեն) և այն երկրի պաշտոնական անանվանումը, որի քաղաքացին է կամ որտեղ ունի մշտական բնակության վայր, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է։

բ. Եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է, ապա լրացվում է նրա անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ) (համաձայն ամհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի), հաշվառման վայրը (համաձայն անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի) և երկրի պաշտոնական անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է:

գ. Եթե հայտատուն կազմակերպություն է, ապա լրացվում է նրա անվանումը (համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի), գտնվելու վայրը (համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի) և երկրի պաշտոնական անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է։

դ. Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները լրացվում են նրանցից յուրաքանչյուրի համար։

5) Եթե հայտատուն(երը) նաև հեղինակ(ներ) է(են), ապա նրա(նց) բնակության վայրի մասին տեղեկություն(ներ)ը տրվում է(են) միայն (72) ծածկագրով «Հեղինակ(ներ)» դաշտում։

6) Դիմումի 5-րդ սյունակի`

ա. (72) ծածկագրով «Հեղինակ (ներ)» դաշտում նշվում են տեղեկություններ արդյունաբերական դիզայնի հեղինակի (հեղինակների) մասին՝ անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, հասցեն, որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը, որի քաղաքացին է կամ որտեղ ունի մշտական բնակության վայր, երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է։

բ. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հեղինակն իրավունք ունի հրաժարվելու իր անունը հայտում նշելուց: «Խնդրում եմ (ենք) արդյունաբերական դիզայնի հայտում կամ արդյունաբերական դիզայնի մասին հրապարակվող տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ (ներ)» դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը հրաժարվում է նշված լինելու իրավունքից։ Այստեղ նշվում է միայն այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը։

գ. «Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)» դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից։ Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը և բնակության վայրը (հասցեն՝ ֆիզիկական անձի համար), անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով) և հաշվառման վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) և երկրի կոդը։ Եթե հեղինակի իրավահաջորդը կազմակերպություն է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը։

7) Դիմումի 6-րդ սյունակի 74-րդ ծածկագրով դաշտում նշվում են տեղեկություններ հայտատուի ներկայացուցչի մասին՝ անվանումը կամ անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, գտնվելու վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետության տարածքում, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Ներկայացուցիչը կարող է լինել արտոնագրային հավատարմատարը, ընդհանուր ներկայացուցիչը (հայտատուներից մեկը) կամ այլ ներկայացուցիչ։ Այս դեպքում «X» նշանով նշվում է համապատասխան վանդակը: Ներկայացուցչի լիազորագիր ներկայացնելու մասին տեղեկությունը տրվում է համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով։

8) Դիմումի 7-րդ սյունակի «Հասցե նամակագրության համար (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը)» դաշտում նշվում են լրիվ փոստային հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում և հասցեատիրոջ անունը կամ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային առաքման պահանջներին, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)։ Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում հայտատուի բնակության վայրի (ֆիզիկական անձի դեպքում), հաշվառման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ գտնվելու վայրի (իրավաբանական անձի դեպքում) հասցեն, կամ արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն։ Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն և նշված չէ «Խնդրում եմ (ենք) նամակագրությունը վարել հայտատուի ներկայացուցչի հասցեով» վանդակը, ապա որպես նամակագրության հասցե համարվում է արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն, եթե այն նշված է, հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուի հասցեն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից առաջինի հասցեն)։

9) Դիմումի 8-րդ սյունակի «Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը» դաշտում նշվում են տեղեկություններ հայտատուի հետ կապ հաստատելու մասին՝ նշելով համապատասխան վանդակը: Եթե հայտատուն չի ընտրում ծանուցումների ստացման իր նախընտրած եղանակը, ապա Գրասենյակը ծանուցումներն ուղարկում է օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով:

10) Դիմումի 9-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար և լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան հայտի ներկայացման թվականն է։ Այս դեպքում համապատասխան վանդակում կատարվում է նշում և նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը: (31)-րդ ծածկագրերով դաշտում նշվում է առաջին հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, (32)-ում՝ առաջին հայտի ներկայացման թվականը, (33)-ում՝ առաջին հայտի ներկայացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի կամ, եթե առաջնությունը խնդրարկվում է որևէ տարածաշրջանային կազմակերպություն ներկայացրած հայտը ներկայացնելու թվականով, նշվում է տվյալ կազմակերպության երկտառ ծածկագիրը, օրինակ՝ Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների Բենիլյուքսի կազմակերպություն (BX), Եվրամիության մտավոր սեփականության գրասենյակ (EM)։ Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի սույն կետում նշված տվյալները։

11) Եթե խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, ապա (23) ծածկագրերով դաշտում նշվում է ցուցահանդեսում այդ օբյեկտի ցուցադրման առաջին օրը։

12) Դիմումի 10-րդ դաշտի «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով՝ նշելով յուրաքանչյուր ներկայացվող փաստաթղթի թերթերի քանակը մեկ օրինակում և օրինակների քանակը։

13) Դիմումի 11-րդ սյունակի համապատասխան վանդակներում «X» նշանը դրվում է այն դեպքում երբ հայտատուն, խնդրում է արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը:

14) Դիմումի 12-րդ սյունակում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալներ: Դիմումը ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը՝ նշելով ստորագրման թվականը: Ստորագրությունը վերծանվում է՝ ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով: Եթե հայտատուն կազմակերպություն (իրավաբանական անձ) է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ՝ նշելով պաշտոնը։

15) Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով ներկայացվում է լրացուցիչ թերթի վրա՝ դիմումի համապատասխան սյունակում նշելով՝ «տե’ս լրացուցիչ թերթի վրա», կամ «տեղեկությունները ներկայացված են լրացուցիչ թերթի վրա»։ Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը ներկայացվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով։ Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա։

6. Դիմումը և ներկայացվող նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ձեռագիր մակագրություններից։

7. Թղթային կրիչի վրա ներկայացված դիմումը և բոլոր փաստաթղթերը (բացի պատկերներից) ներկայացվում են տպագրված՝ 210x297 մմ ձևաչափի (A4) որակյալ, սպիտակ թղթի վրա։ Պատկերների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը։ Փոքր ձևաչափի պատկերները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված՝ պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները։

 

3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

8. Պատկերը իրի արտաքին տեսքն արտահայտող փաստաթուղթ է, որը պարունակում է դրա մասին պատկերային տեղեկություն և թույլ է տալիս որոշել դրա իրավական պահպանության ծավալը։

9. Պատկերը պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տա իրի արտաքին տեսքի մասին։ Պատկերը ներկայացվում է գրաֆիկական նկարի, ներառյալ` համակարգչային գրաֆիկայի կամ լուսանկարների տեսքով՝ կատարված սև-սպիտակ (եթե գույնը էական չէ) կամ գունավոր։

10. Պատկերները պետք է համապատասխանեն հետևալ պայմաններին՝

1) Պատկերը պետք է լինի հստակ և պարզ, վերարտադրված չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց ստվերների, օտար առարկաների։ Արդյունաբերական դիզայնի բոլոր մանրամասները պետք է լավ երևան:

2) Իրը կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի դիրքերով կամ տարբեր անկյունների տակ (տեսքը աջից, ձախից, առջևից, հետևից, վերևից, ներքևից և այլն): Յուրաքանչյուր տեսք համարակալվում է արաբական թվերով՝ առանձնացված կետով, ընդ որում, առաջին թիվը նշում է արդյունաբերական դիզայնի տարբերակի համարը, իսկ երկրորդը՝ տեսքի համարը (օրինակ՝ 1.1, 1.2 և այլն):

3) Միևնույն արդյունաբերական դիզայնի բոլոր տեսքերը պետք է տրվեն նույն մասշտաբով: Եթե պահանջվում է որոշ էական հատվածների լրացուցիչ ներկայացումը, թույլատրվում է դրանց պատկերումը մեծացված մասշտաբով։

4) Եթե արդյունաբերական դիզայնի հայտը պարունակում է տարբերակներ, ապա յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է պատկերների լրակազմով՝ բոլոր անհրաժեշտ տեսքերով (ոչ մեծ իրերը կարող են պատկերվել միասին՝ ընդհանուր տեսքի պատկերի վրա)։

5) Հարթ (մակերեսային) արդյունաբերական դիզայնների համար ներկայացվում են դրանց (անհրաժեշտության դեպքում՝ գունավոր) պատկերները, որոնցում պետք է ընդգրկված լինի հարթ պատկերի կրկնանախշը (պլանում)։

6) Համալիր (բարդ) արդյունաբերական դիզայնների համար ընդհանուր տեսքի պատկերի վրա ներկայացվում է արդյունաբերական դիզայնի տեսքն ամբողջությամբ, այսինքն՝ դրա մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ։

7) Բացառիկ դեպքերում, եթե իրերը լրիվ կազմով չեն կարող ներկայացվել ընդհանուր տեսքի պատկերի վրա, թույլատրվում է լրակազմը ներկայացնել հատված առ հատված՝ առանձին պատկերների վրա։ Լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իր լրացուցիչ ներկայացվում է առանձին պատկերի վրա։

8) Իրի պատկերի վրա պահանջվում է կետագծի կիրառումը արտաքին տեսքի այն մասերը նշելու համար, որոնց նկատմամբ հայտատուն իրավական պահպանություն չի հավակնում: Այս դեպքում իրի արտաքին տեսքի այն մասը, որին վերաբերում է հայտարկված արդյունաբերական դիզայնը, պետք է պատկերված լինի հոծ գծով:

9) Այն դեպքում, երբ արդյունաբերական դիզայնի գունագծանկարչական լուծումը էական է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր պատկեր, սլայդ կամ գունային լուծման սխեման։

10) Փակվող, բացվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են նաև դրանց պատկերները փակ, բաց (օրինակ՝ սառնարան, հեռախոսախցիկ) կամ հավաքված տեսքով (օրինակ՝ խոհանոցային կոմբայն, փոշեկուլ) տեսքով։

11) Պատկերներում տեսքերի քանակը պետք է որոշվի այնպես, որ դրանք սպառիչ պատկերացում տան արդյունաբերական դիզայնի գեղարվեստա-կառուցվածքային առանձնահատկությունների մասին։

12) Պատկերների չափերը կախված են իրի բարդությունից (սակայն փոքր կողմի չափը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս) և պետք է ընտրվեն այնպես, որ տեսանելի լինեն և լավ զանազանվեն մանրամասները։ Պատկերների հակառակ երեսին հաջորդաբար, վերևից ներքև նշվում են պատկերի համարը, արդյունաբերական դիզայնի անվանումը և պարզաբանումները հետևյալ հաջորդականությամբ՝ ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր պատկեր։

13) Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի պատկերները կարելի է փոխարինել դրանց որակյալ այլ արտապատկերումներով (օրինակ՝ լուսապատճենված)։

14) Անհրաժեշտության դեպքում (փորձաքննության պահանջով), թեթև արդյունաբերության արտադրանքի համար հայտի նյութերի կազմում ներկայացվում է իրի արտադրության համար առաջարկվող կտորի, գործվածքի, կաշվի, օժանդակ նյութերի և պարագաների, զարդարանքների (և այլնի) դիզայնների լրակազմը (կոնֆեկցիոն քարտի տեսքով)։

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

11.Արդյունաբերական դիզայնի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը։

12. Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական դիզայնի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը (օրինակ՝ նոր սերնդի համակարգիչ)։

13. Եթե արդյունաբերական 8իզայն ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, oրինակ՝ «Շիշ (3 տարբերակ)»։

14. Եթե իրը ներկայացվում է բաղադրամասերի հետ, դա պետք է արտահայտված լինի անվանման մեջ (օրինակ՝ դանակ պատյանի հետ)։

15. Եթե ներկայացված արդյունաբերական դիզայնը բարդ (համալիր) իր է, ապա դա պետք է արտացոլված լինի անվանման մեջ (օրինակ՝ գործիքների հավաքակազմ)։

16. Արդյունաբերական դիզայնի անվանման մեջ խորհուրդ չի տրվում օգտագործել այնպիսի բառեր, անվանումներ կամ արտահայտություններ, որոնք չեն նպաստում դիզայնի անհատականացմանը (ինչպես, օրինակ՝ անձնանունները, մտերմիկ անվանումները, ապրանքային և սպասարկման նշանները, ապրանքների ծագման տեղանունները, աշխարհագրական նշումները, ֆիրմային և այլ հատուկ անվանումները և այլն)։

 

5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

17. ԱԴՄԴ դասով (դասերով) որոշվում է հայտարկվող արդյունաբերական դիզայնի՝ ԱԴՄԴ գործող խմբագրության որոշակի խորագրին (խորագրերին) պատկանելը։

18. Դասակարգման ցուցիչը (ցուցիչները) ինչպես հայտատուի, այնպես էլ փորձագետի առաջարկությամբ կարող է (կարող են) ճշգրտվել և փոփոխվել փորձաքննության ընթացքում։

 

6. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԻՋՈՑՈՎ

 

19. Ներկայացուցչի նշանակումը կատարվում է օրենքի 63-66-րդ հոդվածների համաձայն։

20. Հայտատուն կամ այլ շահագրգիռ անձը Գրասենյակի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով, նրանց տված լիազորագրի հիման վրա։

21. Հայտատուն կարող է ներկայացուցիչ նշանակել հայտը ներկայացնելիս՝ հաշվի առնելով օրենքի 63-րդ հոդվածի պահանջները կամ դրա քննարկման ցանկացած փուլում՝ հայտի քննարկման ընթացքում։

22. Լիազորագիրը ստորագրվում է հայտատուի կողմից, կազմվում է գրավոր ազատ ձևով և չի պահանջում նոտարական վավերացում:

23. Եթե ներկայացուցչին նշանակում են մի քանի անձինք, ապա լիազորագիրը ստորագրվում է բոլոր անձանց կողմից։

24. Լիազորագիրը պետք է որոշի ներկայացուցչի լիազորությունների շրջանակը: Եթե դիմում է ներկայացվում հայտը հետ կանչելու, արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու կամ ցանկացած այլ նույնական ընթացակարգ, որը նախատեսում է իրավունքների փոխանցում, ապա այդ ընթացակարգերը կարող են իրականացվել ներկայացուցչի միջոցով՝ միայն հատուկ տրված լիազորագրի հիման վրա, որտեղ հստակ նշված է հայտը հետ կանչելու, իրավունքներից հրաժարվելու կամ դրանք փոխանցելու հնարավորությունը:

25. Ներկայացուցչի ցանկացած գործողություն՝ նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Գրասենյակի ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը։

26. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը։ Լիազորագրով տրված լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Գրասենյակ ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

27. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարելու Գրասենյակի հետ, սակայն նրանք կամ բոլորը միասին պետք է ստորագրեն հայտատուի ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցիչ, կամ էլ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ։ Այս դրույթը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գրասենյակում:

28. Արտոնագրային հավատարմատարի լիազորությունները հաստատող փաստաթղթի (լիազորագրի) բնօրինակը ներկայացվում է նրա հայեցողությամբ, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) հայտի քննարկման փուլում նոր ներկայացուցիչ նշանակվելու,

2) հայտի հետկանչման մասին դիմում կամ առաջնության իրավունքից հրաժարման մասին դիմում ներկայացնելու,

3) արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմում կամ հայտատուի անվան կամ անվանման փոփոխություն կատարելու մասին դիմում ներկայացնելու,

4) Գրասենյակի հիմնավոր կասկածների, թե արդյոք արտոնագրային հավատարմատարն ունի համապատասխան լիազորություններ:

 

7. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

 

29. Հայտը և մյուս փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվում են առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով)՝ այցելելով Գրասենյակի www.aipa.am կայքը։ Մյուս փաստաթղթերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստի միջոցով։ Ընդ որում, փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ուղարկման դեպքում դրանք ուղարկողը փաստաթղթերը հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հավաստագիրը զետեղված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում։

30. Հայտին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, որը մինչև սահմանված ժամկետի լրանալը ուղարկվել է էլեկտրոնային փոստով, համարվում է ժամանակին ներկայացված, եթե դրա բնօրինակը Գրասենյակ է ներկայացվում սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե Գրասենյակը ստանում է բնօրինակ փաստաթուղթը նշված ժամանակահատվածի ավարտից հետո, ապա համարվում է, որ համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է տվյալ փաստաթղթի բնօրինակի ստացման թվականին:

31. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ։ Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն կարգի 5-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված կարգով։

32. Եթե ծանուցմանը համապատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով։

33. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Գրասենյակը գործավարությունն իրականացնում է հայերենով, ընդ որում, եթե գործավարության ընթացքում Գրասենյակ են ներկայացվում որևէ ժամկետի հետ կապ չունեցող այլ լեզվով փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը։ Այլ լեզվով ներկայացված փաստաթուղթը համարվում է չներկայացված, եթե դրան կցված չէ դրա հայերեն թարգմանությունը։

34. Գրասենյակ ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով կամ դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութերը ներկայացրած անձը։

35. Գրասենյակի կողմից ուղարկված նյութերին ( ծանուցմանը, որոշմանը և այլն) ի պատասխան անհրաժեշտ նյութերը ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին նյութերի ուղարկման օրվանից։

36. Գրասենյակի կողմից ընդունված որոշումները, ծանուցումները ուղարկվում են հայտատուին նրա կողմից փաստաթուղթը ներկայացնելու համար ընտրված սկզբնական եղանակով՝ այդ մասին նշում կատարելով արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ, կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով՝ փոստային առաքմամբ կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), կամ հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

37. Հայտատուն սույն կարգի համաձայն ստացած ծանուցումների պատասխանները, ինչպես նաև արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրերը և դրանց կից փաստաթղթերը կարող է ներկայացնել Գրասենյակ՝ իր կողմից նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (եթե հայտը ուղարկվել է էլեկտրոնային համակարգի միջոցով):

38. Եթե Գրասենյակի կողմից պատվիրված փոստային առաքմամբ ուղարկված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին չեն հասնում նամակագրության հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցիչը տեղյակ չի պահել Գրասենյակին, ապա նշված նյութերը պատվիրված փոստային առաքմամբ (գտնվելու (բնակության) վայրի հասցեով) ուղարկվում են հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին։ Եթե նշված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում՝ նրա ներկայացուցչին չեն հասնում նրա գտնվելու (բնակության) վայրի փոփոխության պատճառով, ինչի մասին Գրասենյակը չի տեղեկացվել, ապա տվյալ հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտը համարվում է հետ կանչված։

 

8. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

39. Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն հայտատուի կողմից թույլ տրված վրիպակների ուղղման համար դիմումը (այսուհետ (սույն մասում)՝ Դիմում) ներկայացնում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, որին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

40. Դիմումում նշվում են հետևյալ տվյալները՝

1) հայտի համարը և հայտի ներկայացման թվականը (եթե հայտի համարը և թվականը սահմանված չեն, ապա նշվում է մտից համարը և թվականը),

2) հայտատուի անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը (անվանումը) և հայտատուի հասցեն,

3) ներկայացուցչի անունը, ազգանունը և հասցեն, եթե Դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից,

4) նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում).

5) թույլ տրված վրիպակները և դրանց առաջարկվող ուղղումները.

6) Դիմումն ստորագրող հայտատուի կամ ներկայացուցչի անվան սկզբնատառը, ազգանունը և ստորագրման թվականը,

41. Դիմումին կցվում են՝

1) հայտատուի կողմից ստորագրված լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով.

2) տվյալների ճշտությունը հաստատող փաստաթուղթ, որի ուղղումը պահանջվում է դիմումի համաձայն.

3) ուղղած պատկերները կամ գրաֆիկական նյութերը, եթե պահանջվում է արդյունաբերական դիզայնի պատկերներում կամ գրաֆիկական նյութերում թույլ տրված վրիպակների ուղղում.

4) վրիպակների ուղղման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

42. Եթե ճշգրտումները վերաբերվում են նույն հայտատուի գրանցման մի քանի հայտերում միևնույն վրիպակի ճշգրտմանը, ապա բավարար է վրիպակի ուղղման համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտերի համարները և ամսաթիվը, պայմանով, որ վրիպակի ուղղման համար վճարը կատարված է առանձին յուրաքանչյուր հայտի համար: Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը։

43. Դիմումի քննարկումը իրականացվում է դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

44. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է՝

1) սույն կարգի 41-րդ կետում նշված տվյալների առկայությունը.

2) Դիմումում նշված տվյալների և կցված փաստաթղթերում պարունակվող տվյալների համապատասխանությունը արդյունաբերական դիզայնի հայտերի պետական գրանցամատյանում կամ գրանցված արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում,

3) արդյոք խնդրարկվող ուղղումն իրենից չի ներկայացնում հայտարկված կամ գրանցված արդյունաբերական դիզայնի էության փոփոխություն,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը և վճարված գումարի համապատասխանությունն օրենքով սահմանված չափին:

45. Եթե Դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, կամ պետական տուրքը վճարվել է օրենքով սահմանված չափից պակաս, ապա Գրասենյակը այդ մասին ծանուցում է դիմումատուին՝ երկամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունները:

46. Դիմումը մերժվում է, և Գրասենյակն այդ մասին ծանուցում է դիմումատուին, եթե՝

1) վրիպակների ուղղումը հանգեցնում է արդյունաբերական դիզայնի էության փոփոխությանը,

2) սահմանված ժամկետում չեն վերացվել սույն կարգի 45-րդ կետում նշված անհամապատասխանությունները։

 

9. ՀԱՅՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

47. Օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, հայտի քննարկման ցանկացած փուլում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է ներկայացնել դիմում հայտում փոփոխություններ կատարելու մասին (այսուհետ (սույն մասում)՝ Դիմում), որոնք չեն հանգեցնում արդյունաբերական դիզայնի էության փոխոխության:

48. Դիմումը պետք է վերաբերի մեկ փոփոխության և պարունակի հետևյալ տվյալները՝

1) հայտի համարը և ներկայացման թվականը (եթե հայտի համարը և թվականը սահմանված չեն, ապա նշվում է մտից համարը և թվականը).

2) հայտատուի անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը (անվանումը) և հայտատուի հասցեն.

3) ներկայացուցչի անունը, ազգանունը և հասցեն, եթե Դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից.

4) նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում).

5) նշում այն տարրի մասին, որի համար խնդրարկվում է փոփոխությունը և առաջարկվող փոփոխությունը.

6) Դիմումն ստորագրող հայտատուի կամ ներկայացուցչի անվան սկզբնատառը, ազգանունը և ստորագրման թվականը:

49. Մեկ փոփոխություն է համարվում՝

1) հայտատուի նույնականացման տվյալների փոփոխությունը (ֆիզիկական անձանց համար` անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը, և (կամ) հասցեն, կազմակերպությունների համար` անվանումը և (կամ) գտնվելու վայրը և (կամ) կազմակերպաիրավական ձևը).

2) նամակագրության հասցեի փոփոխությունը.

3) արդյունաբերական դիզայնի փոփոխությունը:

50. Պատկերների փոփոխությունը կարելի է անել, եթե՝

1) բացակայում են օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված տարրերի վերաբերյալ որևէ ապացույց՝ բացառելով այդ տարրերը արդյունաբերական դիզայնից.

2) ավելացվում են արդյունաբերական դիզայնի լրացուցիչ պատկերներ:

51. Եթե Դիմումով խնդրարկվող փոփոխությունը կարող է հանգեցնել արդյունաբերական դիզայնի էության փոփոխության, ապա Դիմումը տվյալ փոփոխության մասով հաշվի չի առնվում:

52. Դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լիազորագիր, որը ստորագրվում է հայտատուի կողմից, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից.

2) փոփոխությունը հաստատող փաստաթուղթը, եթե փոփոխվում է հայտատուի անվանումը.

3) հայտի նկատմամբ իրավունքների փոխանցումը հաստատող փաստաթուղթը, եթե փոփոխվում է հայտատուն.

4) հայտում փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

53. Եթե փոփոխությունները վերաբերում են նույն հայտատուի մի քանի հայտերում միևնույն տարրի փոփոխությանը, ապա բավարար է փոփոխության համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտերի համարները` պայմանով, որ փոփոխության համար պետական տուրքը վճարված է յուրաքանչյուր հայտի համար առանձին: Այս դեպքում Դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է դիմումի բնօրինակը։

54. Եթե փոփոխությունները վերաբերում են նույն հայտում մի քանի փոփոխություններին, ապա բավարար է փոփոխությունների համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտի համարը` պայմանով, որ փոփոխությունների համար պետական տուրքը վճարված է յուրաքանչյուր փոփոխության համար:

55. Դիմումի քննարկումը իրականացվում է դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա դիմումը քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

56. Դիմումը քննարկելու ընթացքում ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին։

57. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ դիմումը լրացված է թերություններով կամ բացակայում են փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, կամ վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ նշված անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության մասին։ Այս դեպքում քննարկման ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը։

58. Դիմումի քննարկման արդյունքների հիման վրա Գրասենյակը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) բավարարել դիմումը, եթե այն համապատասխանում է սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները.

2) մերժել դիմումը, եթե դիմումը չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում չեն վերացվել ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները։

3) մերժել դիմումը մասնակիորեն, (մեկ դիմումով մեկից ավելի փոփոխություններ խնդրարկելու դեպքում), եթե դիմումը մասամբ չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում ծանուցման մեջ նշված անհամապատասխանությունները վերացվել են մասամբ։

59. Դիմումը բավարարելու դեպքում Գրասենյակը համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարում։

 

10. ՀԱՅՏԻ ԶԱՏՈՒՄԸ

 

60. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն մեկից ավելի արդյունաբերական 17իզայներ ներառող հայտը հայտատուի նախաձեռնությամբ կամ Գրասենյակի առաջարկով կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով՝ սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջև։

61. Հայտը կարող է զատվել հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

1) մինչև սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը.

2) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված ճանաչված չէ։

62. Զատված հայտը պետք է բավարարի հայտին ներկայացվող բոլոր պահանջներին, ինչպես նաև զատված հայտերի համար առանձնահատուկ պահանջներին, մասնավորապես՝ զատված հայտով հայտատուն չի կարող խնդրարկել իրավական պահպանություն այն արդյունաբերական դիզայնների նկատմամբ, որոնք նույնական են այն արդյունաբերական դիզայններին, որոնց նկատմամբ սկզբնական հայտով խնդրարկվում է իրավական պահպանություն:

63. Զատված հայտը պետք է ներկայացված լինի սկզբնական հայտի հայտատուի(ների) կողմից, իսկ այլ հայտատուի(ների) կողմից ներկայացվելու դեպքում պետք է կիրառվեն օրենքի 56-րդ և 57-րդ հոդվածներով նախատեսված հայտի նկատմամբ իրավունքի փոխանցման դրույթները:

64. Զատված հայտի սկզբնական հայտին համապատասխանության ստուգումն իրականացվում է՝ զատված հայտով նախնական փորձաքննության անցկացման ընթացքում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, ըստ էության փորձաքննության անցկացման ընթացքում:

65. Զատված հայտ ներկայացնելիս չի պահանջվում առաջին հայտի (սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում) վավերացված պատճենը, եթե այն սկզբնական հայտով ներկայացված է եղել:

66. Եթե սկզբնական հայտով առաջնության խնդրարկումը մերժվել է կամ հայտատուն հրաժարվել է դրանից, ապա զատված հայտով առաջնություն չի տրամադրվում:

67. Զատված հայտ ներկայացնելու հնարավորությունը պահպանվում է այն դեպքում, երբ դեռ չի լրացել հետ կանչված համարված սկզբնական հայտի նկատմամբ իրավունքների վերականգման մասին դիմումի ներկայացման ժամկետը:

68. Oրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո:

69. Սույն կարգի 68-րդ կետում նշված դեպքում՝ զատված հայտ ներկայացնելիս, ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը չի վճարվում:

 

11. ՀԱՅՏԻ ԿԱՄ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ

 

70. Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել Գրասենյակ ներկայացրած իր հայտը կամ ցանկացած դիմումը:

71. Գրասենյակը հայտը հետ կանչված է համարում դրա մասին հայտատուի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա ընդունած որոշմամբ, որում նշվում է հետկանչման հիմքը։

72. Հայտը կամ դիմումը համարվում է հետ կանչված՝ Գրասենյակի կողմից հետկանչման դիմումն ստանալու օրվանից։

73. Հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը, որը ներկայացվել է դիմումի ներկայացումից հետո, չի կարող բավարարվել։

74. Եթե Գրասենյակը օրենքով և սույն կարգով նախատեսված դեպքերում կայացրել է որոշում հայտը հետ կանչված համարելու մասին, ապա այդ որոշումն ուղարկվում է հայտատուին։ Որոշումը հայտատուին ուղարկելուց հետո հայտի գործավարությունը դադարեցվում է, իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում, փորձաքննություն չի անցկացվում, և արդյունաբերական դիզայնին արտոնագիր չի տրվում։ Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետ կանչված համարված հայտը հաշվի չի առնվում։

 

12. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

75. Մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը՝ օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հայտատուն արտոնագիր ստանալու իրավունքն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի:

76. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը պետք է առնվազն ներառի՝ հայտի համարը, դրա ներկայացման թվականը, արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողի (հայտատուի) և այդ իրավունքները ստացողի (նոր հայտատուի) վերաբերյալ տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ անհատ ձեռնարկատեր նշմամբ, հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը): Եթե արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքը ստացողը մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար։ Դիմումը պետք ստորագրված լինի՝ և իրավունք փոխանցողի և այդ իրավունքը ստացողի կողմից:

77. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումին հայտատուն պետք է կցի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

78. Գրասենյակն արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման ընթացքում ստուգում է դրա՝ սույն կարգի 75-77-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

79. Արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով՝ նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:

80. Առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայության արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

81. Եթե սույն կարգի 76-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ դիմումը համարվում է սահմանված պահանջներին համապատասխանող, ապա որոշում է կայացվում արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին, ինչի մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է:

82. Սույն կարգի 81-րդ կետի համաձայն կայացված որոշման հիման վրա գրասենյակը համապատասխան փոփոխություն է կատարում արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարում:

 

13. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Համաձայն օրենքի 7–րդ հոդվածի 1-ին մասի` Գրասենյակը թույլատրում է ցանկացած անձի ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը, բացառությամբ սույն կարգի 8490-րդ կետերում նախատեսված դեպքերի։

84. Համաձայն օրենքի 8–րդ հոդվածի 3-րդ մասի` մինչև Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի։

85. Սույն կարգի 84-րդ կետի համաձայն, ինչպես նաև քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների ծանոթացման համար գաղտնի համարվող նյութերը մատչելի են դառնում միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ:

86. Դատարանի համար գաղտնի համարվող նյութերը մատչելի են դառնում օրենքով սահմանված կարգով։

87. Գաղտնի համարվող (չհրապարակված) հայտերի նյութերին ծանոթանալ ցանկացողները հայտատուի գրավոր ձևակերպված վերը նշված համաձայնությունը կամ թույլտվությունը ներկայացնում են Գրասենյակ, որի հիման վրա Գրասենյակը թույլատրում է ծանոթանալ պահանջվող փաստաթղթերին պայմանավորված օրը և ժամին, առանց նյութերից քաղվածքներ և պատճեններ պատրաստելու։

88. Ընդ որում, գաղտնի համարվող նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով, այդ թվում՝ անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով։

89. Ցանկացած անձ, որը կարող է Գրասենյակին ապացուցել, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի մասին, կարող է ծանոթանալ չհրապարակված նյութերին՝ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության։

90. Մինչև պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը Գրասենյակը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները՝

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ անհատ ձեռնարկատեր նշմամբ, հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը):

 

14. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

 

91. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գրասենյակից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները։ Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով։

92. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուին կարող են տրամադրվել այդ հայտի վերաբերյալ միայն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալները։ Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում։

 

15. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

93. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արդյունաբերական դիզայնի առաջնությունը որոշվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով:

94. Արդյունաբերական դիզայնի միջազգային առաջնությունը, այդ թվում նաև մի քանի առաջնությունները, որոշվում են օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, եթե բավարարում են հետևյալ պայմաններին՝

1) արդյունաբերական դիզայնի հայտը Գրասենյակ է ներկայացվել առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվականից վեց ամսվա ընթացքում,

2) հայտատուն միջազգային առաջնությունից, այդ թվում նաև մի քանի առաջնություններից օգտվելու համար հայտնել է հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում,

3) ներկայացվել է օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար,

4) առաջին հայտի ներկայացման թվականից (իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա այդ հայտերի ամենավաղ ներկայացման թվականից) ինն ամսվա ընթացքում Գրասենյակ է ներկայացվել առաջին հայտի ներկայացման գերատեսչության կողմից տվյալ հայտի վավերացված պատճենը,

5) մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում։ Եթե խնդրարկել են մի քանի առաջնություններ, առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:

95. Սույն կարգի 94-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Տվյալ ծանուցումը չի ուղարկվում, եթե հայտատուն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում Գրասենյակ է ներկայացնում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում, կցելով առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

96. Սույն կարգի 94-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:

97. Օրենքի 29-րդ հոդվածի 7–րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի առաջնությունը կարող է որոշվել նույն արդյունաբերական դիզայնի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետ կանչված չէ կամ հետկանչված համարված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը Գրասենյակ ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած՝ վեց ամսվա ընթացքում։ Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված։ Եթե հայտով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն, ապա այդ հայտով առաջնությունը չի կարող որոշվել։

98. Ցուցահանդեսային առաջնությունը որոշվում է օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, եթե բավարարվում են հետևյալ պայմանները՝

1) արդյունաբերական դիզայնի հայտը Գրասենյակ է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքի առաջին ցուցադրման օրից հետո՝ վեց ամսվա ընթացքում,

2) Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անձը, որը խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, Գրասենյակ հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը, ներկայացնելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիրը, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից,

3) հայտատուն ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու համար հայտնել է հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում։

99. Եթե սույն կարգի 98-րդ կետի համաձայն կատարված ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ սահմանված պահանջները չեն պահպանվել, ապա խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

100. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գրասենյակ առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից ինն ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը Գրասենյակ է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում։

101. Դիմումին պետք է կցվի խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

102. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման ընթացքում Գրասենյակը ստուգում է դրա՝ սույն կարգի 100-րդ և 101-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանությունը։

103. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

104. Եթե խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումը ներկայացվել է սույն կարգի 100-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ դիմումին կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա դիմումը համարվում չներկայացված է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

105. Եթե սույն կարգի 100-րդ և 101-րդ կետերի համաձայն, ինչպես նաև նույն հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից ներկայացված սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի վավերացված պատճենի առկայության ստուգման արդյունքում Գրասենյակը գտնում է, որ դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա խնդրարկվող առաջնությունը ճշգրտվում կամ լրացվում է։

106. Եթե սույն կարգի 101-րդ կետում նշված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում լրավճարել պետական տուրքը:

107. Համաձայն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի, եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից Գրասենյակ է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից վեց ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող

է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել Գրասենյակ (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով, ինչի իրական լինելը հայտատուն պետք է ապացուցի Գրասենյակին)։

108. Սույն կարգի 107-րդ կետում նշված դեպքում առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը Գրասենյակ ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում՝ կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

109. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

110. Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 107-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ չի կցել սույն կարգի 108-րդ կետում նշված սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա դիմումը մերժվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

111. Եթե Գրասենյակը սույն կարգի 107-րդ և 108-րդ կետերում նշված պայմանները համարում է կատարված, ապա ստուգվում են հայտատուի կողմից ներկայացված՝ ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը:

112. Եթե սույն կարգի 111-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքում Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելն ապացուցող փաստաթղթերը համարում է հիմնավոր, ապա առաջնության իրավունքը վերականգնվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

113. Եթե սույն կարգի 111-րդ կետի համաձայն անցկացված ստուգման արդյունքում Գրասենյակը ժամկետի խախտումը հայտատուից անկախ հանգամանքներով պայմանավորված լինելը համարում է չապացուցված, ապա առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը մերժվում է, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

114. Եթե օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին օրենքով սահմանված ժամկետում, ապա Գրասենյակը կարող է վերականգնել առաջնության իրավունքը օրենքի տվյալ մասում նշված պայմանները պահպանելու դեպքում:

115. Oրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների ստուգման ժամանակ կիրառվում են սույն կարգի 110-113-րդ կետերով նախատեսված մոտեցումները:

116. Սույն կարգի 94-98-րդ կետերում նշված պահանջները չկատարելու դեպքում արդյունաբերական դիզայնի առաջնությունը սահմանվում է հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականով՝ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան։

117. Սկզբնական հայտից զատված հայտի արդյունաբերական դիզայնի առաջնությունը, որոշվում է միևնույն հայտատուի կողմից Գրասենյակ ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում՝ խնդրարկված ավելի վաղ առաջնության թվականով։

 

16. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

118. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Գրասենյակի ծանուցմամբ պահանջված նյութերը ներկայացնելու կամ օրենքով սահմանված և (կամ) դրանից բխող այլ գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը երկարաձգվում է առավելագույնը վեց ամսով:

119. Դիմումը, որին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակ ներկայացվում է մինչև նախատեսված ժամկետի ավարտը։

120. Ժամկետի երկարաձգման մասին դիմումի մեջ նշվում է, թե ինչքան ժամանակով է խնդրարկվում ժամկետի երկարաձգումը, որը չի կարող վեց ամսվանից ավելի լինել։ Դիմումի մեջ նման նշում չլինելու դեպքում Գրասենյակը ժամկետը երկարաձգում է վեց ամսով։ Նախատեսված ժամկետի երկարաձգման մասին հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցվում է։

121. Ժամկետի երկարաձգման մասին դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում դիմումը ներկայացնելու փաստը, դիմումի մեջ անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին, հաշվի առնելով՝ նվազեցված դրույքաչափով դրա վճարման հնարավորությունը:

122. Նախատեսված ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է այն ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

17. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՏՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

123. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները, օրինակ՝

1) ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում չի պատասխանել հայտի ուղղված կամ բացակայող մասերի կամ փաստաթղթերի ներկայացման առաջարկությամբ Գրասենյակի ծանուցմանը.

2) հայտի ներկայացման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակ չի ներկայացրել հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը.

3) Գրասենյակի համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում չի լրավճարել սահմանված չափից պակաս վճարված հայտ ներկայացնելու համար պետական տուրքը և այլն, որի հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել Գրասենյակ՝ իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով։

124. Օրենքով սահմանված ցանկացած ժամկետի լրանալու դեպքում, որի ընթացքում հայտատուն չի կատարել օրենքով նախատեսված պարտադիր գործողությունները, Գրասենյակը հայտատուին հնգօրյա ժամկետում ուղարկում է սահմանված ժամկետի խախտման մասին համապատասխան ծանուցում։

125. Հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցումն ուղարկելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի օրենքով սահմանված պետական տուրքը։ Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու և համապատասխան պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

126. Գրասենյակը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցումն ուղարկելու օրվանից հետո` չկատարված գործողության ավարտման և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման երկամսյա ժամկետի, ինչպես նաև բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելուն կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը։

127. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին: Ծանուցագրի ուղարկման օրվանից՝ երկամսյա ժամկետում, դիմողը պետք է ներկայացնի իր նկատառումները ծանուցագրի մեջ նշված մերժման հիմքերի վերաբերյալ։

128. Գործավարությունն իրականացնող կողմը, որը հանգամանքներից ելնելով՝ օրենքի և սույն կարգի համաձայն Գրասենյակի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները հարգելի պատճառներով, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը կապված է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչման, մերժման կամ իրավունքից զրկելու հետ։

129. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ այդ մասին ծանուցագրի ուղարկման օրվանից՝ երկամսյա ժամկետում։ Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում՝ կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

130. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին ծանուցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

131. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է իրավունքների երկարաձգման համար պետական տուրքերի չվճարմանը, ապա ոչ ուշ, քան «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված լրացուցիչ 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

132. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն կարգի 129-րդ և 131-րդ կետերով սահմանված ժամկետներին բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին։

133. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին Գրասենյակի ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում։

 

18. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

134. Գրասենյակը որպես հայտ ներկայացված նյութերը քննարկում է դրանց ստանալու օրվանից սկսած՝ օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

135. Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու և այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով Գրասենյակն ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։

136. Գրասենյակը սահմանում է հայտի ներկայացման թվականը, եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը բավարարում են ստորև նշված պայմաններին`

1) առկա է հիշատակում (դիմում) այն մասին, որ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր.

2) առկա են տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել հայտատուին (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը).

3) առկա է հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի կամ դրանց մի մասի արտաքին տեսքը բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).

4) առկա է օրենքով սահմանված պետական տուրքի (հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու համար և հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար սահմանված պետական տուրքերի) վճարման անդորրագիրը, նույնիսկ եթե վճարված գումարի չափը չի համապատասխանում օրենքով սահմանված դրույքաչափին:

137. Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու և այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով՝ դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը ստուգում է դրանց համապատասխանությունը սույն կարգի 136-րդ կետով սահմանված պահանջներին։

138. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 136-րդ կետի սահմանված պահանջներին, ապա Գրասենյակը դրանց ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` այն ուղարկելու օրվանից հետո երկամսյա ժամկետում բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ։

139. Սույն կարգի 138-րդ կետի համաձայն պահանջված փաստաթղթերը չներկայացվելու (Գրասենյակի ծանուցումն անպատասխան թողնելու կամ պահանջված ոչ բոլոր նյութերը ներկայացնելու) դեպքում, օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Գրասենյակը հայտի ներկայացման թվական չի սահմանում և հայտը համարում է չներկայացված, ինչի մասին ծանուցում է հայտատուին։

140. Սույն կարգի 138-րդ կետում նշված երկամսյա ժամկետում սահմանված պահանջներին համապատասխանեցված փաստաթղթերն ստանալու դեպքում՝ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ:

141.Եթե ներկայացված փաստաթղթերում բացակայում են սույն կարգի 136-րդ կետում նշված՝ հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները, ապա Գրասենյակը հայտի ներկայացման թվական չի սահմանում և հայտը համարում է չներկայացված, ինչի մասին ծանուցում է հայտատուին։

142. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց անմիջապես հետո Գրասենյակը գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական ութանիշ համար (առաջին ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը՝ հայտի տվյալ տարվա հերթական համարը՝ սկսելով 0001-ից, օրինակ՝ 20200087), և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշար։

143. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո Գրասենյակը տասն աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:

144. Նախնական փորձաքննության ընթացքում Գրասենյակը ստուգում է դիմումի լրացման համապատասխանությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին, ինչպես նաև՝

1) օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տվյալները,

2) օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված տվյալները և փաստաթղթերը։

3) օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պահանջված լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու համար, արդյոք դրանք չեն փոխում արդյունաբերական դիզայնի էությունը:

4) օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված առաջնության խնդրարկման համար սույն կարգի 94-98-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը և, համապատասխան դեպքում, սահմանում է խնդրարկվող առաջնությունը.

5) հայտատուի կողմից կատարված արդյունաբերական դիզայնի դասակարգումն ըստ ԱԴՄԴ-ի (կամ կատարվում է այդպիսի դասակարգում, եթե այն չի արվել հայտատուի կողմից):

145. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է նաև՝

1) դիմումում նշված հայտատուի անվան(անունի) համապատասխանությունը հայտին կից ներկայացված փաստաթղթերում նշված հայտատուի անվանը(անունին),

2) դիմումում ներկայացուցչի վերաբերյալ տվյալների առկայությունը, եթե հայտը ներկայացված է ներկայացուցչի միջոցով,

3) լիազորագրի համապատասխանությունը սույն կարգի 19-28-րդ կետերում նշված պահանջներին,

4) արդյունաբերական դիզայնի պատկերի համապատասխանությունը սույն կարգի 8-10-րդ կետերին,

5) վճարված պետական տուրքի (հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու համար և հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար սահմանված պետական տուրքերի) համապատասխանությունը սահմանված չափին,

6) դիմումում սույն կարգով նախատեսված ստորագրությունների առկայությունը,

7) «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերի առկայությունը։

146. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող կամ սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող մասեր կամ փաստաթղթեր, ապա Գրասենյակը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում սույն կարգի 143-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։

147. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը:

148. Օրենքի 43–րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, եթե պարզվում է, որ հայտատուի կողմից ներկայացված լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոփոխող, այսինքն ներկայացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք բացակայել են արդյունաբերական դիզայնում ներկայացման թվականի դրությամբ, կամ ներկայացվել են արտադրանքի պատկերներ, որոնցից հեռացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք պատկերների վրա առկա էին հայտի ներկայացման թվականի դրությամբ, ապա դրանք փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է հայտատուն։

149. Սույն կարգի 146-րդ կետում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներում նշված դեպքերի, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։

150. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտը ներկայացվել է մի քանի արդյունաբերական դիզայնների համար, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում, որում առաջարկվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, հայտնել, թե արդյունաբերական դիզայններից որը պետք է քննարկվի և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։ Հարցումը պարունակում է տեղեկություններ, այն մասին, որ օրենքով սահմանված ժամկետում հարցման մեջ նշված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում քննարկվելու է այն արդյունաբերական դիզայնը, որը հայտի մեջ բերված է առաջինը, ինչպես նաև, որ հայտատուն կարող է հայտը բաժանել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով՝ սույն կարգի 60-69-րդ կետով սահմանված կարգով։

151.Օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն, եթե Գրասենյակը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին, որոշում է կայացնում օրենքի 44-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, որի վերաբերյալ ծանուցում է հայտատուին:

 

19. ՀԱՅՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

152. Օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի և սույն կարգի 151-րդ կետի համապատասխան ընդունված հայտի հրապարակման մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

153. Հայտատուի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, սույն կարգի 152-րդ կետով նախատեսված հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը։

154. Հայտի հրապարակումից հետո ցանկացած անձ իր դիմումի համաձայն կարող է ծանոթանալ հայտի նյութերի հետ, եթե հայտի մասին տեղեկությունների հրապարակման օրվա դրությամբ հայտը հետ կանչված չէ:

155. Հայտի նյութերին ծանոթանալու մասին դիմումին պետք է կցվի՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

156. Սույն կարգի 154-րդ կետում նշված դիմումը քննարկելիս Գրասենյակն այն ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

157. Առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայության սույն կարգի 154-րդ կետում նշված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

158. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում հայտարկված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ օրենքի նույն հոդվածով սահմանված հիմքերով ներկայացված գրավոր առարկության մասին Գրասենյակը գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագրի ուղարկման օրվանից մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

159. Սույն կարգի 158-րդ կետում նշված առարկությունը քննարկելիս Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է՝ սահմանված ժամկետում առարկությունը ներկայացնելու փաստը, սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի առկայությունը և վճարված պետական տուրքի չափի համապատասխանությունը սահմանվածին:

160. Եթե առարկությունը ներկայացվել է սույն կարգի 158-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո կամ առարկությանը կից չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, ապա առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին Գրասենյակը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:

161. Սույն կարգի 158-րդ կետի համաձայն պահանջված նկատառումները հայտատուի կողմից չներկայացվելու դեպքում Գրասենյակը առարկությունը քննարկում է նկատառումները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, առկա նյութերի հիման վրա, որպես օրենքի և սույն կարգի համաձայն հայտի՝ ըստ էության փորձաքննության նպատակներով հայտարկված արդյունաբերական դիզայնի գրանցումը մերժելու համար ի հայտ բերված հնարավոր հիմք։

162. Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ ներկայացված առարկությունները, հաշվի առնելով դրանց վերաբերյալ հայտատուի ներկայացրած նկատառումները (ստանալու դեպքում), Գրասենյակը քննարկում է ըստ էության՝ գնահատելով դրանց հիմնավորվածությունը:

163. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առարկության քննարկումը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝

1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի հայտ, ապա մինչև դրա վերաբերյալ վերջնական մերժման որոշման կայացումը, կամ համապատասխան դեպքում, մինչև ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը.

2) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել մինչև դրա մեջ նշված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի` քան երեք ամիս։

164. Առարկության քննարկման արդյունքներով Գրասենյակը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին, եթե հայտարկված բոլոր արդյունաբերական դիզայնները կամ դրանց մի մասը արտոնագիր տալու ենթակա չեն.

2) առարկությունը մերժելու մասին։

165. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն կարգի 164-րդ կետում նշված որոշումները հաշվի են առնվում ներկայացված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին հայտով ըստ էության փորձաքննության արդյունքում որոշում կայացնելիս, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է նաև առարկություն ներկայացնող անձը։

 

20. ՀԱՅՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

166. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում Գրասենյակն անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն (այսուհետ (սույն մասում)՝ փորձաքննություն) սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:

167. Փորձաքննության ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան յուրաքանչյուր առարկության ստացման կապակցությամբ, օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետով։ Ընդ որում, նույն հայտի վերաբերյալ մեկից ավելի առարկություն ստանալու դեպքում նշված ժամկետի կասեցման սկիզբ համարվում է դրանցից առաջինի ուղարկման թվականը, իսկ ավարտը՝ դրանցից վերջինի վերաբերյալ նկատառումների ստացման թվականը, իսկ նկատառումներ չստանալու դեպքում՝ դրա համար սահմանված ժամկետի ավարտը, եթե առաջին առարկությունից հետո ստացված առարկությունները ստացվել են մինչև դրան նախորդող առարկության վերաբերյալ նկատառումների ստացումը, իսկ նկատառումներ չստանալու դեպքում՝ մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը։

168. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննության ընթացքում Գրասենյակն ստուգում է արդյունաբերական դիզայնի համապատասխանությունն օրենքով սահմանված պահպանության պայմաններին, պարզելու համար, օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարկված արդյունաբերական դիզայնի հայտի մերժման հիմքերի առկայության հարցը՝ հաշվի առնելով ներկայացված առարկությունների քննարկումների արդյունքները։

169. Մինչև արդյունաբերական դիզայնի համապատասխանությունն օրենքով սահմանված պահպանության պայմաններին ստուգելուն անցնելը Գրասենյակը՝

1) ստուգում է նաև հայտի նյութերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին՝ բացառությամբ այն նյութերի, որոնք սույն կարգի 144-րդ և 145-րդ կետերի համաձայն ստուգվել են նախնական փորձաքննության ընթացքում.

2) սահմանում է արդյունաբերական դիզայնի առաջնությունն Օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում:

170. Սույն կարգի 169-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կիրառվում են սույն կարգի 146-րդ և 148-րդ կետերով նախատեսված մոտեցումները:

171. Սույն կարգի 168-րդ կետով նախատեսված ստուգման նպատակներով Գրասենյակն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

1) ի հայտ են բերվում նույնական արդյունաբերական դիզայնները, ինչպես նաև այն արդյունաբերական դիզայնները, որոնք իրենց էական հատկանիշներով համեմատելի են հայտարկվածի հետ և կարող են հիմք ծառայել տեղեկացված սպառողի վրա ընդհանուր տպավորություն թողնելու համար.

2) ստուգվում է արդյունաբերական դիզայնների նորությունն ու ինքնատիպությունը: Նորությունն ու ինքնատիպությունը ստուգելիս հաշվի է առնվում արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը: Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներին, համաձայն Oրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, վերաբերում են այն առանձնահատկությունները, որոնք բնորոշում են իրի արտաքին տեսքի գեղագիտական հատկությունները, մասնավորապես` ձևերը, ուրվագծերը, գծերը, գույների համակցությունը, զարդանախշերը, նյութերը:

172. Սույն կարգի 173-րդ կետի դրույթներին համապատասխան, որոնման ընթացքում հաշվի են առնվում՝

1) տեղեկատվական բազաներում առկա նյութերը.

2) անհատականացման միջոցները (ապրանքային նշանները, աշխարհագրական նմուշները և այլն), որոնք պահպանություն են ստացել մինչև արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու թվականը, կամ համապատասխան դեպքում՝ առաջնության թվականը.

3) հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործությունների, դրանց անվանումների կամ դրանցից մեջբերումների ու հատվածների, դրանց հերոսների վերարտադրման կամ ներառման հանգամանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու թվականը, կամ՝ առաջնության թվականը.

4) Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածում նշված որևէ տարր՝ առանց համապատասխան իրավասու մարմնի թույլտվության.

5) խորհրդանիշները, խորհրդանշանները, զինանշանները, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով սահմանվածները, և որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հանրության համար, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրի պատկերը, Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Պապի ու տատի» հուշարձանը և այլն:

173. Տեղեկատվական բազաները բաղկացած են՝

1) Հայաստանի Հանրապետությունում ազգային ընթացակարգով ներկայացված ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական դիզայնների հայտերից, որոնց վերաբերյալ մերժման կամ հետ կանչման որոշում չի կայացվել.

2) Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնների արտոնագրերից.

3) Հաագայի համաձայնագրի ընթացակարգին համապատասխան ներկայացված ավելի վաղ առաջնության թվական ունեցող միջազգային հայտերից.

4) Եվրասիական հայտերից, որոնք ներկայացվել են Եվրասիական արտոնագրային գերատեսչություն՝ սկսած դրանց հրապարակման թվականից:

174. Որոնման ընթացքում օգտագործվում են նաև տրամադրության տակ գտնվող բոլոր տեղեկությունները և տեղեկատվական միջոցները, այդ թվում՝ համացանցը:

175. Սույն կարգի 171-րդ կետի 1-ին ենթակետով նշված պահանջների ստուգումից հետո ստուգվում է արդյունաբերական դիզայնի նորությունը: Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն նորության ստուգման ժամանակ արդյունաբերական դիզայնը ճանաչվում է նոր, եթե չի հայտնաբերվել է մեկ այլ իր, որի արտաքին տեսքը վերարտադրված է ներկայացված արդյունաբերական դիզայնում, կամ ներկայացված արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը հայտնի չէ մինչև դրա առաջնության թվականը աշխարհում հանրամատչելի դարձած որևէ տեղեկատվական աղբյուրում։ Այստեղ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է այդ էական հատկանիշների միաժամանակյա առկայությանը, այլ ոչ թե՝ առանձին–առանձին, տարբեր իրերում։

176. Եթե ներկայացված արդյունաբերական դիզայնը համալիր իր է, ապա նորության փորձաքննությունն իրականացվում է ինչպես ամբողջ համալիրի, այնպես էլ դրա կազմի մեջ մտնող յուրաքանչյուր իրի նկատմամբ։

177. Եթե պարզվում է, որ համալիրի մեջ մտնող որևէ իր չի համապատասխանում նորության պահանջին, ապա այդ մասին ծանուցվում է հայտատուն՝ ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

178. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է նորության պահանջին, անցկացվում է ինքնատիպության պայմանի համապատասխանության փորձաքննություն։ Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն արդյունաբերական դիզայնն ինքնատիպ է, եթե տեղեկացված սպառողի վրա թողած ընդհանուր տպավորությունը տարբերվում է ցանկացած այլ արդյունաբերական դիզայնի թողած ընդհանուր տպավորությունից:

179. Արդյունաբերական դիզայնը բնութագրող էական հատկանիշները չեն ճանաչվում որպես իրի ստեղծագործական մաս հետևյալ դեպքերում՝

1) հայտարկված արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տեղեկացված սպառողի վրա թողնում է նույն ընդհանուր տպավորությունը, որը թողնում է նույն կամ նման նշանակություն ունեցող հայտնի իրի էական հատկանիշների համախմբությունը: Սույն կարգի նպատակներով տեղեկացված սպառող ասելով պետք է հասկանալ ենթադրյալ անձ, որը հետաքրքրություն է ցուցաբերում նույն կամ նման նշանակություն ունեցող իրերի նկատմամբ, որում մարմնավորված է արդյունաբերական դիզայնը, և որպես արդյունք, նա գիտի, թե սովորաբար այդպիսի իրերի արտաքին տեսքը ինչպիսի հատկանիշներ ունեն: Որպես տեղեկացված սպառող փորձաքննություն անցկացնելիս գնահատումն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը։ Հայտարկված և հակադրված արդյունաբերական դիզայնների թողած ընդհանուր տպավորությունը համեմատելիս նկատի են առնվում նույն կամ նման իրերի արտաքին տեսքը բնորոշող հայտնի լուծումների մասին բոլոր տեղեկությունները (անալոգային շարքեր) և հաշվի են առնվում հեղինակների հնարավորությունների սահմանափակումները նույն նպատակի համար նախատեսված իրի արտաքին տեսքի լուծումների մշակման ժամանակ, մասնավորապես՝ իրի կամ դրա մի մասի տեխնիկական գործառույթի հետ կապված (հեղինակի ազատության աստիճան):

2) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլված է իրի արտաքին տեսքի պատկերներում, բնութագրում է իրի արտաքին տեսքի լուծումը որպես լուծում, որն իրենից ներկայացնում է՝

ա. Պարզ երկրաչափական մարմնի տեսք ունեցող, այն է՝ շրջան, օղակ, բազմանկյուն, գունդ, կոն, բուրգ, պրիզմա, զուգահեռանիստ և այլն, իրերի ստեղծում՝ առանց որևէ փոփոխություն կատարելու այդ երկրաչափական մարմիններում.

բ. Որոշակի նշանակության իրերին բնորոշ ձևի կրկնօրինակում, և (կամ) այլ նյութերի օգտագործում, մասնավորապես՝ հայտնի իրի արտաքին տեսքի ընդօրինակման նպատակով (օրինակ՝ պոլիմերային (արհեստական) նյութից պատրաստված իր, որն ընդօրինակում է իր, որն ավանդաբար պատրաստվում է փայտից կամ այլ բնական նյութերից).

գ. Այլ նպատակ և այլ անձի հայտնի իրերի արտաքին տեսքի պատճենահանում (օրինակ՝ խաղալիք «մեքենա» մշակելիս պատճենահանվել է հայտնի մեքենայի մոդելների արտաքին տեսքի լուծումը), ճարտարապետական կառույցներ, բնական օբյեկտներ (օրինակ՝ Ամանորի արհեստական ծառի լուծման մեջ պատճենահանվել է բնական եղևնու արտաքին տեսքը) և այլն, առանց ոճավորման և վերամշակման.

դ. Հավաքածուների կազմման մեջ, որոնք բաղկացած են առանձին հայտնի իրերից՝ առանց դրանց տեսքը փոխելու:

3) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տարբերվում է նույն կամ նման նշանակության հայտնի իրի արտաքին տեսքի էական հատկանիշների համախմբությունից միայն այն առանձնահատկություններով, որոնք ստեղծված են հետևյալի հաշվին՝

ա. Իրի չափերի (մասշտաբի) փոփոխության` պահպանելով դրա բոլոր մյուս հատկանիշները (ձևերը, բաղադրիչ մասերի և (կամ) տարրերի համամասնությունները, գունային լուծումները և այլն).

բ. Ամբողջ իրի միայն գույնը փոխելու, բայց առանց գունային լուծում տալու.

գ. Միայն նույնատիպ տարրերի քանակը փոխելու՝ առանց կառուցվածքի փոփոխության կամ իրի արտաքին տեսքի հորինվածքի մեջ դրանց տեղակայման համակարգերը փոխելու և իրի արտաքին տեսքի գեղագիտական առանձնահատկությունների վրա առանց այդ փոփոխության ազդեցության:

4) Արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությունը, որն արտացոլվում է իրի արտաքին տեսքի պատկերներում, տարբերվում է նույն կամ նման նշանակություն ունեցող հայտնի իրի էական հատկանիշների համախմբությունից մեկ կամ մի քանի էական հատկանիշներով, իսկ հանրամատչելի տեղեկատվություններից բացահայտված են այնպիսի լուծումներ, որոնք պարունակում են հատկանիշներ, որոնք համընկնում են հայտարկված արդյունաբերական դիզայնի վերը նշված էական տարբերակիչ հատկանիշների հետ և պայմանավորված են հայտնի լուծման մեջ դրա արտաքին տեսքի նույն գեղագիտական և(կամ) էրգոնամիկ հատկությունների առկայությամբ, որոնք բնորոշ են հայտարկված արդյունաբերական դիզայնին:

180. Փորձաքննության ընթացքում Գրասենյակն իրավունք ունի հայտատուից պահանջել ցանկացած տեղեկություն, որը համարում է անհրաժեշտ հայտատուին կամ հեղինակին անհատականացնելու, հայտը ճիշտ լրացնելու, պահպանության պայմաններին համապատասխանեցումն ապահովելու համար, առանց որոնց անհնարին է փորձաքննության անցկացումը: Տեղեկությունը հայտատուի կողմից ներկայացվում է ծանուցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում և չպետք է փոխի արդյունաբերական դիզայնի էությունը:

181. Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոխող, եթե պատկերներին նոր տարրեր են ավելացվում, փոխվում են գույները կամ որևէ այլ կերպ փոխվում է արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը:

182. Այն դեպքում, երբ լրացուցիչ նյութերը փոխում են հայտի էությունը, հայտատուն ծանուցվում է այդ մասին նախքան արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու կամ մերժելու մասին որոշման կայացնելը:

183. Սահմանված ժամկետում պատասխանը կամ սահմանված ժամկետի երկարաձգման դիմումը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված՝ պայմանով, որ առանց պահանջված տեղեկության փորձաքննություն անցկացնելն անհնարին է, որի մասին ծանուցվում է հայտատուն:

184. Փորձաքնության ընթացքում քննարկվում են երրորդ անձանցից ստացված առարկությունները: Եթե դրանք բավարարվում են ամբողջությամբ կամ մասնակի, ապա առարկությունը հիմք է հանդիսանում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու համար:

185. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ արդյունաբերական դիզայնը համապատասխանում է պահպանունակության պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին:

186. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված արդյունաբերական դիզայններից միայն մի մասն է համապատասխանում պահպանունակության պայմաններին, ապա Գրասենյակը արտոնագիր տալու մասին որոշում է կայացնում միայն տվյալ մասի նկատմամբ:

187. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված արդյունաբերական դիզայնը վերաբերում է օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասին, ապա Գրասենյակը կայացնում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում՝ բերելով այն փաստարկները, որոնք հիմք են ծառայել նշված որոշումն ընդունելու համար։

188. Օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Գրասենյակը մինչև արտոնագիր տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման հրապարակումը հայտատուին ուղարկում է ծանուցում՝ նշելով այն փաստարկները, որոնք կարող են այդ արդյունաբերական դիզայնի գրանցումն ամբողջությամբ կամ մասնակի մերժման հիմք հանդիսանալ, անհրաժեշտության դեպքում դրան կցելով համապատասխան տեղեկատվության աղբյուրների վկայակոչումներ, առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել իր նկատառումները (փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու օգտին փորձաքննության արդյունքի մասին)։

189. Եթե հայտատուն սահմանված ժամկետում ներկայացնում է իր նկատառումները դիմումի մերժման վերաբերյալ կամ ճշգրտում է իր դիմումը, ապա հայտատուի ներկայացված փաստարկները Գրասենյակը քննարկում է դրանք ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետում և, անհրաժեշտության դեպքում, մինչև որոշման կայացումը ամբողջությամբ կամ մասնակիորեն ճշգրտում է մերժման մասին որոշման հիմքերը։

190. Սահմանված ժամկետում ծանուցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացվելու դեպքում՝ ծանուցմանը համապատասխան ներկայացված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը մերժվում է, կամ գրանցումը կատարվում է մասնակի կամ իրավունքի սահմանափակմամբ։

 

21. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ

 

191. Օրենքի 48-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետի համաձայն արդյունաբերական դիզայնին արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը գրանցում է արդյունաբերական դիզայնը արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում՝ տալով հերթական համար:

192. «Պետական տուրքի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշումն ուղարկելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կամ եթե հայտատուն այդ որոշմանը չհամաձայնելով դիմել է բողոքարկման խորհուրդ կամ դատարան, ապա՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռն ուղարկելուց հետո՝ եռամսյա ժամկետում։ Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետը լրանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով։ Նշված ժամկետներում պետական տուրքը չվճարելու և այդ վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում (առավելագույնը 3 ամիս գումարած 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 ամսվա ընթացքում և 9 ամիս գումարած 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 գումարած 6 ամսվա ընթացքում) Գրասենյակ չներկայացնելու դեպքում պետական տուրքը համարվում է չվճարված, արդյունաբերական դիզայնի արտոնագիր չի տրվում, հայտը համարվում է հետ կանչված՝ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո՝ երեք ամիսը լրանալու հաջորդ օրվանից։

 

22. ՀԱՅՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

193. Որպես հայտ Գրասենյակում ստացված նյութերը մուտքագրվում են հիմնապաշար, դրանց տրվում է մտից համար ու նշվում է ստացման թվականը։

194. Առձեռն հանձնված հայտն ընդունվում է և տրվում է ստացական, որում նշվում է հայտատուն, հայտարկված արդյունաբերական դիզայնի անվանումը, ԱԴՄԴ դասերը (նշված լինելու դեպքում), հայտի նյութերի թերթերի ընդհանուր թիվը, ինչպես նաև ստացման թվականը և մտից համարը, որը, որպես արդյունաբերական դիզայնի հայտ ստացված նյութի հերթական համարն է։

195. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ստացված հայտի մտից համարը և ստացման թվականն ամրագրվում են համակարգչային ծրագրով։

196. Որպես հայտ ստացված նյութերը քննարկվում են Գրասենյակի համապատասխան ստորաբաժանման կողմից (այսուհետ՝ փորձաքննության ստորաբաժանում)՝ սույն կարգի 134141-րդ կետերին համապատասխան։ Քննարկումն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման արդյունաբերական դիզայնի փորձագետը (այսուհետ՝ փորձագետ)՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ։

197. Սույն կարգի 136-րդ կետին համապատասխան հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, տվյալ ստորաբաժանման փորձագետը սույն կարգի 142-րդ կետին համապատասխան գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշար։

198. Հայտի նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 143-151-րդ կետերին համապատասխան:

199. Հայտի ըստ էության փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 166-190-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև իրականացնում է սույն կարգի 149-162-րդ կետերի հետ կապված անհրաժեշտ գործառույթները։

200. Սույն կարգի 196-րդ կետին համապատասխան իրականացվող հայտի նյութերի քննարկման և 197-199-րդ կետերին համապատասխան իրականացվող փորձաքննության արդյունքների հիման վրա Գրասենյակի որոշումները և ծանուցումները կայացվում են տվյալ հայտի նյութերի քննարկումը կամ հայտի փորձաքննությունն իրականացնող փորձագետի նախապատրաստած համապատասխան նախագծի հիման վրա։

201.Սույն կարգի համաձայն ծանուցումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին։

202. Սույն կարգի համաձայն հայտի փորձաքննության արդյունքներով որոշումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին։

203. Օրենքի և սույն կարգի համաձայն հայտը հետկանչված համարելու մասին որոշումները, որոնցում նշվում են դրա հիմքերը, նախապատրաստվում են սույն կարգի 199-րդ կետի դրույթների համաձայն։

204. Փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված որոշման նախագծերը, բացառությամբ սույն կարգի 151-րդ կետում նշվածի, ներկայացվում են Գրասենյակի պետի (կամ նրա հանձնարարությամբ՝ նրա տեղակալի) հաստատմանը։

205. Սույն կարգի 201-րդ կետում նշված ծանուցման մեջ պարտադիր նշվում են հայտատուն, հայտի համարը և հայտի ներկայացման թվականը։

206. Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշման մեջ նշվում են՝

1) հայտատուն և նրա գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) հեղինակը (եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հայտում նշված լինելուց).

3) հայտի համարը.

4) հայտը ներկայացնելու թվականը.

5) արդյունաբերական դիզայնի պատկերը (պատկերները).

6) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնությանը վերաբերող տվյալները (առկայության դեպքում).

7) ԱԴՄԴ-ի դասը:

207. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի հայտում նշված բոլոր դիզայններին կամ դրանց մի մասի համար արտոնագիր տալու մասին որոշման ընդունման դեպքում Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

 

23. ՎՃԱՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

208. Հայտի նյութերում ստուգվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

209. Պետական տուրքերի վճարման ստուգման ժամանակ ստուգվում է հետևյալը`

1) վճարման վավերապայմանների (ռեկվիզիտների) ճշտությունը,

2) գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով Գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին,

3) վճարված գումարի համապատասխանությունը սահմանված չափին,

4) նվազեցված դրույքաչափով վճարելու դեպքում՝ աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը և վճարված գումարի համապատասխանությունը պետական տուրքի զեղչված չափին։ Նշված տեղեկանքը պետք է ստորագրված լինի կազմակերպություն հանդիսացող հայտատուի ղեկավարի կողմից, կամ կազմակերպության կանոնադրությամբ, կամ հայտատուի կողմից տրված լիազորագրով համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից։

210. Եթե սույն կարգի 209-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման մասին տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ տվյալ վճարման իսկությանը վերաբերող ապացույցները ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում Գրասենյակ ներկայացնելու առաջարկությամբ։

211. Եթե սույն կարգի 209-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ պարզվում է, որ պետական տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում կատարել պետական տուրքի լրավճարում։

212. Եթե սույն կարգի 209-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ պարզվում է, որ բացակայում է տեղեկանքը, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել այն կամ, համապատասխան դեպքում, կատարել պետական տուրքի լրավճարում և անդորրագիրը ներկայացնել Գրասենյակ:

213. Սույն կարգի 210-212-րդ կետերով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված կամ խնդրարկվող գործողությունը մերժվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

 

24. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

214. Արդյունաբերական դիզայնի պահպանության մասին Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնևյան ակտի (այսուհետ՝ Հաագայի համաձայնագիր) 3-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի համաձայն ցանկացած անձ, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ունի մշտական կամ սովորական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի միջազգային հայտ ներկայացնելու իրավունք։

215. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի միջազգային հայտը կարող է ներկայացվել Գրասենյակի միջոցով։ Միջազգային հայտը, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակ ներկայացնում է հայտատուն անձամբ կամ Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, անգլերենով։ Միջազգային հայտին կցվում են նաև Հաագայի համաձայնագրով նախատեսված Միջազգային բյուրոյի հաշվին վճարված գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը։

216. Միջազգային հայտը և դրան կից փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվում են երկու օրինակից՝ տպագրված և էլեկտրոնային տարբերակներով, որոնք բավարարում են Հաագայի համաձայնագրի 5-րդ հոդվածով, Հաագայի համաձայնագրի 1999թ ակտի և 1960թ. Ակտի ընդհանուր հրահանգի (այսուհետ՝ Ընդհանուր հրահանգ) 7-12-րդ կանոններով և սույն կարգի 217-րդ կետով սահմանված պահանջները։

217. Միջազգային հայտը լրացվում է Ընդհանուր հրահանգի 7-րդ կանոնի համաձայն։ Միջազգային հայտը, որը կարող է վերաբերի մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի՝ պայմանով, որ դրանք վերաբերում են ԱԴՄԴ մեկ դասին, ներկայացվում է համապատասխան ձևաթղթի վրա (DM/1)։

218. Միջազգային հայտն ստանալու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ փորձագետն ստուգում է հայտի համապատասխանությունը սույն կարգի 216-217-րդ կետերի պահանջներին, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարի տվյալներին, եթե միջազգային հայտը ներկայացված է ազգային հայտի հիման վրա։

219. Եթե միջազգային հայտը ներկայացվում է Գրասենյակի միջոցով, Գրասենյակը ծանուցում է այդ մասին հայտատուին դիմումը ստանալու թվականի մասին: Միջազգային հայտը Միջազգային բյուրո փոխանցելուն զուգահեռ, Գրասենյակը Միջազգային բյուրոյին տեղեկացնում է դիմումը ստանալու թվականը: Գրասենյակը հայտատուին տեղեկացնում է, որ միջազգային հայտը փոխանցել է Միջազգային բյուրո:

220. Միջազգային գրանցման թվական Հաագայի համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով համարվում է միջազգային հայտի ներկայացման թվականը:

221. Ընդհանուր հրահանգի 13(3)-րդ կանոնի և Օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Գրասենյակի միջոցով միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում միջազգային հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականը՝ պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է այդ թվականից սկսած մեկամսյա ժամկետում։ Այլ դեպքում միջազգային հայտի ներկայացման թվական կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը։

 

25. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՆՈՒՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

222. Հաագայի Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, միջազգային գրանցման միջոցով Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական դիզայնի իրավական պահպանությունը տրամադրվում է միջազգային գրանցման մասին Միջազգային բյուրոյի ծանուցումներին համապատասխան Գրասենյակի անցկացրած փորձաքննության արդյունքների հիման վրա։

223. Փորձաքննությունը, որի ընթացքում ստուգվում է միջազգային գրանցման համապատասխանությունը Օրենքի 28-րդ հոդվածի պահանջներին, Գրասենյակն անցկացնում է սույն կարգի 154-165-րդ և 166-190-րդ կետերով սահմանված կարգը մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) կիրառելով՝ հաշվի առնելով սույն կարգի 200-204-րդ կետերի պահանջները։

224. Սույն կարգի 222-223-րդ կետերին համապատասխան՝ Գրասենյակը փորձաքննությունն անցկացնում և ընդունած որոշման մասին Միջազգային բյուրոյին ծանուցում է վեց ամսվա ընթացքում։

225. Եթե օրենքով սահմանված պահպանության տրամադրման պայմանները բավարարված չեն միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական դիզայններից մեկի կամ բոլորի նկատմամբ, ապա Գրասենյակը մասնակիորեն կամ ամբողջապես մերժում է միջազգային գրանցման գործողությունը:

 

26. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

226. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության (այսուհետ՝ այս գլխում Արձանագրություն) 13(2)-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակը կատարում է գործառույթներ, որոնք կապված են Արձանագրության ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն (այսուհետ՝ այս գլխում Գերատեսչություն) ներկայացվող եվրասիական հայտի ներկայացման, մշակման և առաքման հետ։ Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար։

227. Արձանագրության 13(2)-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եվրասիական հայտը կարող է ներկայացվել Գրասենյակ, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բնակության կամ գտնվելու վայր։

228. Ցանկացած անձ, որն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն, համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության կամ գտնվելու վայր ունեցող անձ։

229. Գրասենյակի միջոցով եվրասիական հայտը Գերատեսչություն առաքելու դեպքում հայտատուն պետք է ներկայացնի դիմում՝ կցելով Արձանագրության 13(3)-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

230. Համաձայն Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի (այսուհետ՝ այս գլխում Հրահանգ) 102(2)-րդ կանոնի 2-րդ պարբերության, եվրասիական հայտի բոլոր փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակով, որոնցից մեկն առաքվում է Գերատեսչություն, իսկ մյուսը պահվում է Գրասենյակում։ Եվրասիական հայտի օրինակների քանակի նկատմամբ ներկայացված պահանջը չի տարածվում եվրասիական հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքերի վրա։

231. Եվրասիական հայտը պարունակում է և հայտին կցվում են Հրահանգ 93 (2)-րդ կանոնով նախատեսված փաստաթղթերը (մեկ օրինակից):

232. Մեկ օրինակով են ներկայացվում նաև այլ փաստաթղթերը, այդ թվում՝ ուղեկցող նամակը, տուրքերի հաշվարկի ցուցակը և այլն։

233. Եվրասիական հայտի դիմումը ներկայացվում է ռուսերեն, իսկ մյուս փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն կամ հայերեն։ Եթե փաստաթղթերը ներկայացվում են ոչ ռուսերեն, ապա կցվում է դրանց ռուսերեն թարգմանությունը։

234. Գրասենյակը եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանում է Արձանագրության 13-րդ հոդվածի համապատասխան հայտը Գրասենյակի կողմից ստանալու թվականով, եթե եվրասիական հայտը այդ թվականի դրությամբ պարունակում է՝

1) լրացված դիմում.

2) իրի արտաքին տեսքն ամբողջություն, որը տալիս է ամբողջական պատկերացում արդյունաբերական նմուշի էական հատկանիշների մասին:

235. Եթե նշված փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով։

236. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա անհապաղ ծանուցում է հայտատուին այդ մասին ՝ ծանուցման ուղարկման օրվանից չորս ամսվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ։

237. Եթե նշված ժամկետում հայտատուն չի կարող ներկայացնել պահանջված փաստաթղթերը, եվրասիական հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

238. Գրասենյակը սահմանում է եվրասիական հայտի ներկայացման թվականը և հայտատուին տրամադրում է եվրասիական հայտը ստանալու մասին տեղեկանք, որում նշում է՝ հայտի ներկայացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, արդյունաբերական նմուշի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները:

239. Գրասենյակն ստուգում է Հրահանգի 101(1)-րդ կանոնի համաձայն եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև հայտին կից փաստաթղթերի առկայությունը:

240. Եթե Եվրասիական հայտը համապատասխանում է Հրահանգի 101(1)-րդ կանոնով սահմանված պահանջներին, Գրասենյակը՝ Արձանագրության համաձայն եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, Գրասենյակի կողմից դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտի մեկ օրինակն առաքում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, պայմանով, որ եվրասիական հայտը ներկայացվում է արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետություններում արտոնագրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

241. Գրասենյակի և հայտատուի միջև տարաձայնության դեպքում, որը կապված չէ եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի և ազգային օրենսդրության պահանջների կատարման հետ, եվրասիական հայտը առաքվում է Գերատեսչություն:

242. Եթե Եվրասիական հայտը ընդունվում է քննարկման, հայտատուն ծանուցվում է Եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման մասին:

243. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցում իր եվրասիական հայտը Գերատեսչություն առաքելու և Արձանագրության 13(3)-րդ հոդվածի համաձայն Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը միասնական ընթացակարգային տուրքի վճարման անհրաժեշտության մասին:

244. Միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուն պետք է ներկայացնի Գերատեսչություն սույն կարգի 243-րդ կետում նշված ծանուցումը Գրասենյակի կողմից նրան ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

245. Սույն կարգի 240-րդ և 241-րդ կետերի համաձայն առաքված հայտը ստանալուց հետո՝ Գերատեսչությունը անհապաղ տեղեկացնում է հայտատուին դրա մասին՝ նշելով իր կողմից եվրասիական հայտի ստացման օրը:

246. Եվրասիական հայտը համարվում է չներկայացված, եթե այն Գերատեսչության կողմից չի ստացվել մինչև՝ Գրասենյակի կողմից եվրասիական հայտն ստանալու օրվանից տասնչորսերորդ ամսվա ավարտը:

247. Այս դեպքում միասնական ընթացակարգային տուրքը վերադարձվում է հայտատուին` հանած Գերատեսչության կողմից կատարված ծախսերը:

 

27. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

248. Արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը, որով Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կայացրել է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, կամ մերժել է այդ որոշման դեմ առարկության բավարարումը, կարող է փոխակերպվել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու հայտի՝ հայտատուի խնդրագրի հիման վրա։

249. Եվրասիական հայտը ազգային հայտի փոխակերպման մտադրության մասին խնդրագիրը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն՝ սույն կարգի 248-րդ կետում նշված որոշումները ստանալու թվականից վեց ամսվա ընթացքում, վճարելով սահմանված տուրքը։

250. Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը սահմանված տուրքի վճարումը ստանալուց հետո՝ անհապաղ առաքում է Գրասենյակ հայտի ներկայացման թվականի դրությամբ եվրասիական հայտի նյութերի վավերացված պատճենը և հայտատուի համապատասխան խնդրագրի պատճենը:

251. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի և սույն կարգի համաձայն, Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից Գրասենյակն սկսում է փոխակերպված հայտի քննարկումը։

252. Գերատեսչությունը հայտատուին ծանուցում է եվրասիական հայտի վավերացված պատճենն ուղարկելու փաստի մասին, ինչպես նաև առաջարկում է եվրասիական հայտի վավերացված պատճենը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը, այդ թվում՝ օրենքով նախատեսված արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու մասին դիմումը, հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, եվրասիական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

253. Փոխակերպված հայտը համարվում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու ճիշտ ձևակերպված ազգային հայտ, որն ունի եվրասիական հայտի ներկայացման թվականը և առաջնության թվականը (եթե այն սահմանված է)։

 

Ձև N 1

 

 

ԴԻՄՈՒՄ

արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3

1

Հայտի ստացման թվականը և մտից №

 

21 
Հայտի պետական գրանցման №

22
Հայտի ներկայացման թվականը

2

 

համարը

թվականը

Եվրասիական հայտի համարը և

ներկայացման թվականը

 

Եվրասիական հայտի հրապարակման

համարը և թվականը

 

3

51
ԱԴՄԴ

5
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

4

71
Հայտատու (ներ), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն

հեռախոսի № , էլեկտրոնային փոստի հասցեն

երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     
     
     
     

5

72
Հեղինակ (ներ) (անուն, ազգանուն)

հասցե (բնակության վայրը)

երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

     
     
     

Ես(մենք) __________________________________________________________________

Անուն, ազգանուն, ստորագրություն (ներ)

 

խնդրում եմ (ենք) արդյունաբերական դիզայնի հայտում կամ արդյունաբերական դիզայնի մասին հրապարակվող տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ (ներ)։

Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)

6

72
Հեղինակ (ներ) (անուն, ազգանուն)
74 Հայտատուի (ների) ներկայացուցիչը (ներ)

Արտոնագրային հավատարմատար 

Ընդհանուր ներկայացուցիչ

Այլ ներկայացուցիչ

Անուն, ազգանուն

հեռախոսի №

Հասցե

էլեկտր. Փոստի հասցեն

7

Հասցե նամակագրության համար (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը)

Խնդրում եմ (ենք) նամակագրությունը վարել հայտատուի ներկայացուցչի հասցեով

Անուն, ազգանուն

 

Հասցե

հեռախոսի №

 

էլեկտր. Փոստի հասցեն

8

Ծանուցումների և որոշումների ստացման նախընտրած եղանակը՝

փոստային առաքումով կապի այլ միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով

9

Սույն արդյունաբերական դիզայնի առաջնությունը խնդրում եմ (ենք) սահմանել՝

Հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն) ըստ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29–րդ հոդվածի 2–րդ մասի

«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29–րդ հոդվածի 7–րդ մասի համաձայն ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն)

«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29–րդ հոդվածի 9–րդ մասի համաձայն սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով, որից առանձնացվել է (զատվել է) հայտը

31
Սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի №

32
Խնդրարկվող առաջնության թվականը

33
Երկրի ծածկագիրը ըստ

ՄՍՀԿ ST.3

ստանդարտի

   

 

     
     
     

23
«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի

համաձայն պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքի ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)

թվականը

 

10

Կցվող փաստաթղթերի ցանկը`

Թերթերի քանակը մեկ օրինակում

Օրինակների քանակը

նկարագրությունը

   

իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի պատկերների

լրակազմը

   

ընդհանուր տեսքի գծագիրը(երը)

   

էրգոնոմիկական սխեման

   

պետական տուրքի վճարումը հաստատող

փաստաթուղթը

   

իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը

(կոնֆեկցիոն քարտ)

   

առաջին հայտի (երի) վավերացված պատճենը (ները)

միջազգային առաջնություն խնդրարկելու դեպքում

Ներմուծեք նկարագրությունը_21870

 

հայտի թարգմանությունը հայերեն

   

ներկայացուցչի իրավասությունները հաստատող

փաստաթուղթը (լիազորագիր)

   

այլ փաստաթղթեր (նշել)

   

հայտին կցվում է դրա պատճենը մեքենաընթեռնելի

կրիչի վրա

Ներմուծեք նկարագրությունը_21870

 

11

□ Խնդրում եմ հետաձգել արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը

12

Ստորագրություն (ներ) և ամսաթիվ

 

 

 

(Հայտատուի (ների) կամ նրա ներկայացուցչի (ների) ստորագրությունը վերծանումով)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ցանկը սահմանված է «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան տեղեկությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) պաշտոնական տեղեկագրում հրապարակելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։

 

2. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

2. Գրասենյակն ունի «Արդյունաբերական սեփականություն» անվանումով պաշտոնական տեղեկագիր, որը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական կայքում։

3. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են տեղեկություններ՝ գյուտի արտոնագիր ստանալու, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի, իրավական պահպանություն ստացած գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի, լրացուցիչ պահպանության վկայագրերի մասին` օգտագործելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստանդարտներով սահմանված կոդերը:

4. «Գյուտի արտոնագիր ստանալու հայտեր» բաժնում հրապարակվում են գյուտի արտոնագիր ստանալու հայտերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

2) (21) հայտի համարը.

3) (22) հայտի ներկայացման թվականը.

4) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

5) (31) առաջին հայտի համարը.

6) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

7) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

8) (43) հայտի հրապարակման թվականը.

9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

10) (54) գյուտի անվանումը.

11) (57) գյուտի հավակնության սահմանումը.

12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

13) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

14) (71) հայտատու (ները), երկրի կոդը.

15) (72) գյուտի հեղինակը (ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

16) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

17) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

18) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

19) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը։

5. «Գյուտերի արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված գյուտերի արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (43) հայտի հրապարակման թվականը.

11) (45) գյուտի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

12) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

13) (54) գյուտի անվանումը.

14) (57) գյուտի ռեֆերատը կամ հավակնության սահմանումը.

15) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

16) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

17) (72) գյուտի հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

18) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

19) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

20) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

21) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

22) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը։

6. «Գյուտերի կարճաժամկետ արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (45) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

11) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

12) (54) գյուտի անվանումը.

13) (56) տեղեկատվության աղբյուրներ.

14) (57) գյուտի ռեֆերատը կամ հավակնության սահմանումը.

15) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

16) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

17) (72) գյուտի հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

18) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

19) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

20) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

21) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

22) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը։

7. «Լրացուցիչ պահպանության վկայագրեր» բաժնում հրապարակվում են լրացուցիչ պահպանության տրամադրման մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) լրացուցիչ պահպանության վկայագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (24) գրանցման թվականը.

6) (45) լրացուցիչ պահպանության վկայագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

7) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

8) (54) գյուտի անվանումը.

9) (57) լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը, որը ներառում է արտոնագրված գյուտի հատկանիշների այն համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը.

10) (68) գյուտի արտոնագրի համարը.

11) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

12) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

13) (92) արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվության համարը և տրման թվականը.

14) (94) լրացուցիչ պահպանության վկայագրի գործողության ժամկետը.

15) (98) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի ներկայացման թվականը։

8. «Արդյունաբերական դիզայնների հայտեր» բաժնում հրապարակվում են արդյունաբերական դիզայնների հայտերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (21) հայտի համարը.

2) (22) հայտի ներկայացման թվականը.

3) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

4) (31) առաջին հայտի համարը.

5) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

6) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (43) հայտի հրապարակման թվականը.

8) (51) արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (ԱԴՄԴ) ցուցիչը (ները).

9) (54) արդյունաբերական դիզայնի անվանումը.

10) (55) արդյունաբերական դիզայնի պատկերը (գծանկարը, լուսանկարը).

11) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

12) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

13) (71) հայտատու(ները), երկրի կոդը.

14) (72) հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

15) (74) արտոնագրային հավատարմատար(ները)։

9. «Արդյունաբերական դիզայնների արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված արդյունաբերական դիզայնների արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (45) արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

11) (51) արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (ԱԴՄԴ) ցուցիչը (ները).

12) (54) արդյունաբերական դիզայնի անվանումը.

13) (55) արդյունաբերական դիզայնի պատկերը (գծանկարը, լուսանկարը).

14) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

15) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

16) (72) հեղինակ(ները), երկրի կոդը կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

17) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

18) (74) արտոնագրային հավատարմատար(ները):

10. «Համակարգված ցուցիչներ» բաժնում հրապարակվում են գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի, ինչպես նաև գյուտերի, գյուտերի կարճաժամկետ և արդյունաբերական դիզայնների արտոնագրերի համարներն ըստ միջազգային դասակարգման, ըստ համապատասխան օբյեկտների։

11. «Արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության ժամկետի երկարաձգումներ» բաժնում հրապարակվում են արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության ժամկետի երկարաձգման մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) երկարաձգման ժամկետը.

3) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը:

12. «Ապրանքային նշանների հայտեր» բաժնում հրապարակվում են ապրանքային նշանների հայտերի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (210) հայտի համարը.

2) (220) հայտի ներկայացման թվականը.

3) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

4) (310) առաջին հայտի համարը.

5) (320) կոնվենցիայով առաջնության թվականը.

6) (330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (511) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

8) (540) ապրանքային նշանը.

9) (551) կոլեկտիվ կամ հավաստագրային նշան.

10) (554) ծավալային նշան.

11) (555) հոլոգրաֆիական նշան.

12) (556) ձայնային նշան.

13) (591) գույնը և գունային համակցությունը.

14) (730) հայտատու, հասցե, երկրի կոդ:

13. «Ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են գրանցված ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (111) գրանցման հերթական համարը.

2) (151) գրանցման թվականը.

3) (181) գրանցման գործողության ենթադրյալ ավարտը.

4) (210) հայտի համարը.

5) (220) հայտի ներկայացման թվականը.

6) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

7) (310) առաջին հայտի համարը.

8) (320) կոնվենցիայով առաջնության թվականը.

9) (330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (442) հայտի հրապարակման թվականը.

11) (511) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

12) (526) չպահպանվող տարրեր.

13) (540) ապրանքային նշանը.

14) (551) կոլեկտիվ կամ հավաստագրային նշան.

15) (554) ծավալային նշան.

16) (555) հոլոգրաֆիական նշան.

17) (556) ձայնային նշան.

18) (591) գույնը և գունային համակցությունը.

19) (646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.

20) (730) նշանի իրավատեր, հասցե, երկրի կոդ.

21) (740) արտոնագրային հավատարմատար։

14. «Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգումներ» բաժնում հրապարակվում են ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգումների մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (111) գրանցման համարը.

2) (186) երկարաձգված ժամկետը.

3) (732) նշանի սեփականատեր, հասցե, երկրի կոդ:

15. «Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (111) գրանցման համարը.

2) (151) Հայաստանի Հանրապետությունում նշանը հանրահայտ ճանաչելու թվականը.

3) (210) հայտի համարը.

4) (220) հայտի ներկայացման թվականը.

5) (510) ապրանքների և ծառայությունների Միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) դասերը.

6) (511) ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ.

7) (531) Վիեննայի դասակարգումը.

8) (540) հանրահայտ ապրանքային նշանի պատկերը (այլ ձևով ներկայացումը).

9) (730) նշանի իրավատեր, հասցե, երկրի կոդ.

10) հանրահայտ ճանաչելու թվականը։

16. «Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի մասին» բաժնում հրապարակվում են պահպանվող աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների օգտագործման իրավունքի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (111) գրանցման համարը.

2) (151) գրանցման թվականը.

3) (181) վկայագրի գործողության ժամկետը.

4) (210) հայտի համարը.

5) (220) հայտի ներկայացման թվականը.

6) (390) Ծագման երկրում գրանցմանը վերաբերող տվյալներ.

7) (510) ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման.

8) (539) ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը.

9) նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը.

10) (541) աշխարհագրական նշման, ծագման տեղանոան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի վերարտադրությունը.

11) (730) պահպանվող աշխարհագրական նշումներն, ծագման տեղանունների օգտագործելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողների ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը՝ համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի:

17. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ» (ԻՄՏ) բաժնում հրապարակվում են գրանցված ԻՄՏ ների մասին հետևյալ տեղեկությունները՝

1) (11) վկայագրի համարը.

2) (21) հայտի համարը.

3) (22) հայտի ներկայացման թվականը.

4) (24) ԻՄՏ-ի առաջին օգտագործման թվականը (բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը).

5) (44) հրապարակման թվականը.

6) (54) ԻՄՏ-ի անվանումը.

7) (72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

8) (73) ԻՄՏ-ի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը.

9) (74) հավատարմատարը.

10) տոպոլոգիայի գրանցման թվականը:

18. «Իրավունքների փոխանցման և լիցենզային (այդ թվում՝ ֆրանչայզինգի) պայմանագրեր» բաժնում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները՝

1) Արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցման մասին՝

ա. արտոնագրի (վկայագրի) համարը.

բ. արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

գ. նոր արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.

դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը։

2) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին՝

ա. արտոնագրի (վկայագրի) համարը.

բ. արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.

գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը. ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը։

3) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքի զիջման մասին՝

ա. վկայագրի համարը.

բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

գ. նոր իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

դ. պայմանագրի գրանցման համարը և թվականը։

4) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների օգտագործման լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցման մասին՝

ա. վկայագրի համարը.

բ. իրավատիրոջ ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, երկրի կոդը.

գ. լիցենզառուի (ենթալիցենզառուի, օգտագործողի) ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

դ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.

ե. պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը։

5) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին (ըստ օբյեկտների)՝

ա. արտոնագրի (վկայագրի) համարը.

բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.

գ. կատարված փոփոխության բովանդակությունը.

դ. փոփոխության գրանցման թվականը։

6) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին՝

ա. արտոնագրի (վկայագրի) համարը.

բ. համապատասխան պայմանագրի գրանցման համարը և թվականը.

գ. համապատասխան պայմանագիրը վաղաժամկետ լուծելու թվականը։

7) Բաց լիցենզիայի վերաբերյալ հայտարարության մասին՝

ա. արտոնագրի համարը.

բ. բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու վերաբերյալ դիմումի ներկայացման թվականը կամ այդ դիմումը հետ կանչելու մասին դիմում ներկայացնելու թվականը։

19. «Հաղորդագրություններ» բաժնում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.

1) գյուտի հայտով գործավարությունն ավարտելու մասին՝

ա. (21) հայտի համարը.

բ. (22) հայտի ներկայացման թվականը.

գ. (54) գյուտի անվանումը.

դ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.

ե. գյուտի հայտը հետ կանչված համարելու մասին որոշման թվականը:

2) արդյունաբերական դիզայնի հայտով գործավարությունն ավարտելու մասին՝

ա. (21) հայտի համարը.

բ. (22) հայտի ներկայացման թվականը.

գ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.

դ. արդյունաբերական դիզայնի հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի թվականը:

3) գյուտի հայտով արտոնագիր տալը մերժելու մասին՝

ա. (21) հայտի համարը.

բ. (22) հայտի ներկայացման թվականը.

գ. (54) գյուտի անվանումը.

դ. (71) հայտատու(ները), երկրի կոդը.

ե. արտոնագիր տալը մերժելու մասին որոշման կայացման թվականը:

4) գյուտերի կարճաժամկետ և արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության դադարեցման մասին (ըստ օբյեկտների)`

ա. արտոնագրի համարը.

բ. գործողության դադարեցման թվականը.

գ. պետական գրանցամատյանից հանելու թվականը:

5) Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու մասին՝

ա. վկայագրի համարը.

բ. գործողության դադարեցման թվականը:

6) Ծագման տեղանունների գրանցման գործողությունը և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին՝

ա. գրանցման (վկայագրի) համարը.

բ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման թվականը.

գ. գրանցման (վկայագրի) գործողության դադարեցման հիմքը։

7) Արտոնագրերի (վկայագրերի) գործողության վերականգնման մասին՝

ա. արտոնագրի (վկայագրի) համարը.

բ. վերականգնման մասին դիմումի ներկայացման թվականը.

գ. արտոնագրի (վկայագրի) գործողության վերականգնման թվականը։

8) Պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին՝

ա. տեղ գտած սխալի տեղը.

բ. ճիշտ գրառումը։

9) Ապրանքային նշանի գրանցման (ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի) գործողությունը դադարեցնելու մասին՝

ա. գրանցման համարը.

բ. գործողության ժամկետի դադարեցման թվականը։

10) կոլեկտիվ նշանն ապրանքային նշանի և հակառակը փոխակերպելու մասին՝

ա. գրանցման համարը.

բ. նշանի սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

գ. կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը և ապրանքների հատկանիշները.

դ. փոխակերպման թվականը։

11) Ապրանքային նշանի գրանցման զատման մասին՝

ա. գրանցման համարը.

բ. զատման թվականը.

գ. ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց մասով գրանցումը զատված է.

դ. նոր գրանցման համարը:

12) Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավատիրոջ ազգանվան, անվան կամ անվանման և բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության մասին՝

ա. վկայականի համարը.

բ. իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը.

գ. իրավատիրոջ նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը:

13) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասին՝

ա. հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը (եթե նշված է դիմումի մեջ), հասցեն (անհրաժեշտության դեպքում՝ նաև նամակագրության համար հատուկ նշված հասցեն), հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

բ. գրանցման համարը.

գ. գրանցման թվականը.

դ. մասնագիտական գործունեության սահմանափակումները։

14) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների ազգանվան, անվան, հայրանվան, գտնվելու կամ բնակության վայրի փոփոխությունների մասին՝ փոփոխված ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն:

15) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների մասին՝

ա. նոր մասնագիտական սահմանափակումները.

բ. մասնագիտական սահմանափակումների փոփոխման հիմքը և թվականը։

16) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հավատարմատարների մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին՝ գործունեության դադարեցման թվականը և հիմքը։

20. Գրասենյակի նախաձեռնությամբ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կարող են հրապարակվել նաև մտավոր սեփականության իրավական պահպանությանը վերաբերող այլ տեղեկություններ։

21. «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են պետությունների, տարածքների և միջկառավարական կազմակերպությունների երկտառ կոդերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտոնագրային հավատարմատարների (այսուհետ՝ Հավատարմատար) որակավորման քննությունների անցկացման, Հավատարմատարների գրանցման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները:

2. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ նպատակով Գրասենյակում ստեղծվում է արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ Որակավորման հանձնաժողով): Որակավորման հանձնաժողովը մշակում է քննությունների առաջադրանքները, որոշումներ է ընդունում արտոնագրային հավատարմատարների թեկնածուներին քննության թույլատրելու և որակավորելու վերաբերյալ:

 

2. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

3. Հավատարմատարների որակավորումը ներառում է`

1) հավատարմատարի թեկնածուի (այսուհետ` Թեկնածու) ներկայացրած փաստաթղթերի ստուգում,

2) թեկնածուի որակավորման քննությունների անցկացում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սույն որոշմամբ հաստատված արտոնագրային հավատարմատարների կանոնադրությամբ սահմանված մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստականությունը որոշելու համար՝ հաշվի առնելով Թեկնածուի կողմից նշված մտավոր սեփականության օբյեկտների տեսակները:

4. Սույն կարգի իմաստով մտավոր սեփականության օբյեկտների (այսուհետ՝ ՄՍ օբյեկտներ) տեսակները խմբավորվում են հետևյալ կերպ՝

1) գյուտեր և արդյունաբերական դիզայներ,

2) ապրանքային և սպասարկման նշաններ, աշխարհագրական նշումներ, ծագման տեղանուններ և երաշխավորված ավանդական արտադրանք:

5. Թեկնածուն որակավորման համար Գրասենյակ է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի:

6. Թեկնածուի դիմումին կցվում են նրա՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը, համապատասխան աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը և արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

7. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար Գրասենյակի ղեկավարը Գրասենյակի մասնագետներից ստեղծում է արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ Որակավորման հանձնաժողով):

8. Որակավորման հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից:

9. Որակավորման հանձնաժողովը`

1) հաստատում է որակավորման քննության առաջադրանքները` հաշվի առնելով թեկնածուների կողմից ներկայացված իրենց գործունեության սահմանափակումները (ըստ ՄՍ օբյեկտների),

2) որոշում է քննության անցկացման ընթացակարգը,

3) քննարկում է թեկնածուների դիմումները և կայացնում է նրանց քննության թույլատրելու վերաբերյալ գրավոր որոշում,

4) քննության արդյունքներով կայացնում է թեկնածուին որպես Հավատարմատար որակավորելու վերաբերյալ որոշում՝ համաձայն սույն կարգով սահմանված N 2 ձևի,

5) քննության արդյունքներով կայացնում է թեկնածուին որպես Հավատարմատար որակավորելու վերաբերյալ մերժման որոշում՝ համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի:

10.Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Որակավորման հանձնաժողովը:

11. Թեկնածուի որակավորման քննություններն անցկացվում են երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

12. Թեստերը պետք է կազմված լինեն մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:

13.Հաշվի առնելով ՄՍ օբյեկտների տեսակները՝ քննության առաջադրանքները տարբերվում են իրենց բովանդակային առանձնահատկությամբ:

14. Այն դեպքում, երբ թեկնածուն դիմումում նշել է ՄՍ օբյեկտների բոլոր տեսակները, ապա նա պետք է հանձնի թեստ և անցնի հարցազրույց՝ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ՄՍ օբյեկտների համար:

15. Թեստային առաջադրանքները դրոշմվում են Գրասենյակի կնիքով:

16. Թեստավորմանը մասնակցող թեկնածուներին չի թույլատրվում`

1) իրենց հետ թեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տեխնիկական սարքեր, տպագիր կամ ձեռագիր նյութեր, թեստային առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) թեստավորման ընթացքում` աղմկել, հուշել.

3) թեստային առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման պատասխանատուին, բացառությամբ՝ տեխնիկական հարցերի.

4) առանց թույլտվության դուրս գալ սենյակից՝ մինչ թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

17.Թեկնածուի կողմից սույն կարգի 16-րդ կետում նշված չթույլատրված գործողությունները կատարելու դեպքում` դադարեցվում է մասնակցի աշխատանքը, այն ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր:

18. Թեստը բաղկացած է 40 թեստային առաջադրանքներից:

19. Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստային առաջադրանքները և դրանց ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա՝ տեղում, պատրաստվում է ձևանմուշ:

20. Որակավորման հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով ստուգում են թեկնածուների կողմից նշված պատասխանները:

21. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:

22. Թեստային առաջադրանքների կատարման համար թեկնածուին տրամադրվում է վաթսուն րոպե ժամանակ:

23. Թեստային առաջադրանքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:

24. Թեկնածուին տրվում է թեստային առաջադրանքի մեկ սևագիր օրինակ:

25. Թեկնածուն յուրաքանչյուր հարցի համար ընտրում է պատասխանի որևէ տարբերակ և համապատասխան նշում է կատարում թեստային առաջադրանքների պատասխանների սյունակում: Թեկնածուն կարող է ավարտել աշխատանքը մինչ թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:

26. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում այն թեկնածուները, ովքեր ճիշտ են պատասխանել թեստային առաջադրանքների առնվազն 90 տոկոսին:

27. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման նույն օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը:

28. Որակավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

29. Հարցազրույցը անցկացվում է մասնակցի կողմից հարցաթերթիկի ընտրությամբ, որը պարունակում է չորս հարց:

30. Հարցազրույցի ընթացքում որակավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է կողմ կամ` դեմ: Գնահատականները դրվում են գնահատման թերթիկի վրա:

31.Հարցազրույցի փուլը ձայնագրվում է:

32. Հարցազրույցի փուլը հաղթահարած են համարվում այն թեկնածուները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Որակավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

33. Որակավորման հանձնաժողովի որոշումը մասնակցին տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

34. Թեկնածուն որակավորման քննությունը չհանձնելու կամ նրան որակավորման քննության չթույլատրելու դեպքում կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհուրդ (այսուհետ՝ Բողոքարկման խորհուրդ)` Որակավորման հանձնաժողովի որոշումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Բողոքարկման խորհուրդը բողոքի վերաբերյալ որոշումը կայացնում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

3. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

35. Գրասենյակը Հավատարմատարին գրանցում է որակավորման քննության դրական արդյունքի դեպքում՝ Թեկնածուի դիմումի հիման վրա, որին պետք է կցվի հավատարմատարի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Գրասենյակը տասը աշխատանքային օրվա ընթացքում Հավատարմատարին գրանցում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատարների պետական գրանցամատյանում (հաշվի առնելով Թեկնածուի կողմից նշված ՄՍ օբյեկտների տեսակները) և հանձնում նրան վկայական՝ համաձայն սույն կարգով սահմանված N 4 ձևի:

36. Վկայականը կորցնելու դեպքում Հավատարմատարին տրվում է դրա կրկնակը:

37. Հավատարմատարի գրանցման մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

38. Հավատարմատարների թեկնածուի որակավորման քննություն ընդունելու, արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոﬕկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ինձ՝ (անուն, հայրանուն, ազգանունը).

 

Որակավորել որպես արտոնագրային հավատարմատար.

1. Մշտական բնակության վայրը.

2. Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատության անվանումն ու ավարտելու թվականը).

3. Արտոնագրային հավատարմատարի գործունեության սահմանափակումները (նշվում են նախընտրած մտավոր սեփականության օբյեկտների տեսակները).

4. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն).

5. Մտավոր սեփականության իրավական պահպանության կամ պաշտպանության բնագավառում աշխատանքային ստաժը.

 

Ամիսը և տարին

Կազմակերպության անվանումը և
նրա գտնվելու վայրը

Հավաստող փասթաթղթեր

սկիզբը

վերջը

   
       
       
       

 

6. Օտար լեզուների իմացությունը.

7. Աշխատանքի վայրը և պաշտոնը.

8. Դիմումին կից ներկայացնում եմ`

□ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.

□ մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի պատճեն.

□ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

□ Մտավոր սեփականության օբյեկտների պահպանության կամ պաշտպանության բնագավառում աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

□ արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը՝ _______________ դրամի չափով.

Դիմումատու՝

անուն, ազգանուն (պաշտոնը)             ստորագրություն

թվական

 

Ձև N 2

 

Արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ք. Երևան 20   թ.

 

20   թ.                   -ին կայացած որակավորման քննության արդյունքների հիման վրա արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովը որոշում է՝

                            -ին որակավորել որպես արտոնագրային հավատարմատար միայն գյուտերի և արդյունաբերական դիզայների (ապրանքային և սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանուններ և երաշխավորված ավանդական

արտադրանքների, առանց սահմանափակումների)

Գործունեության սահմանափակումները՝ «»:

Մշտական բնակության վայրը՝

Աշխատանքի վայրը և պաշտոնը՝

Գործունեության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն).

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

 

Ձև N 3

 

Արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողով

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N

 

ք. Երևան 20   թ.

 

20   թ.                  -ին կայացած որակավորման քննության արդյունքների հիման վրա արտոնագրային հավատարմատարների որակավորման հանձնաժողովը որոշում է՝

մերժել                  -ին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելը:

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_21869

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) պահանջների համաձայն գյուտերի և կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտերի (այսուհետ՝ սույն գլխում՝ գյուտեր), արդյունաբերական դիզայնների պետական գրանցման, պետական գրանցամատյանի վարման և գրանցամատյանում ընդգրկվող տվյալների ցանկի, պահպանական փաստաթղթեր տալու և դրանք ուժի մեջ պահելու, գրանցամատյանում փոփոխություններ կատարելու և քաղվածքներ տրամադրելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

2. Սույն կարգում օգտագործված են Օրենքներով սահմանված հասկացությունները:

3. Գյուտերի, արդյունաբերական դիզայնների գրանցումը համապատասխան պետական գրանցամատյանում և դրանց վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ):

4. Պետական գրանցամատյանները տվյալների էլեկտրոնային հիմնապաշար են, որոնք ներառում են տվյալներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած օբյեկտների, ինչպես նաև տրված փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են արտոնագրատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ:

5. Պետական գրանցամատյանները պարունակում են նաև տվյալներ Օրենքների համաձայն համապատասխան գրանցամատյանում և տրված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին:

6. Պետական գրանցամատյանում գյուտի, արդյունաբերական դիզայնի գրանցման թվական համարվում է պաշտոնական տեղեկագրում դրանց արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակման թվականը։

7. Ցանկացած անձի դիմումի համաձայն, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը քաղվածքներ է տալիս պետական գրանցամատյաններից՝ դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն տվյալների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հրապարակման ենթակա չեն:

8. Գյուտի և արդյունաբերական դիզայնի արտոնագրերը մասնակիորեն կարող են երկարաձգվել, ինչպես նաև դադարեցվել կամ անվավեր ճանաչվել: Գյուտի արտոնագրի դեպքում երկարաձգվում կամ դադարեցվում կամ անվավեր են ճանաչվում գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը: Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող երկարաձգվել կամ դադարեցվել կամ անվավեր ճանաչվել մասնակիորեն։ Եթե գյուտի արտոնագիրը երկարաձգվում կամ դադարեցվում կամ անվավեր է ճանաչվում մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերով որոշվող ծավալով, որոնք չեն երկարաձգվել կամ չեն դադարեցվել կամ անվավեր չեն ճանաչվել՝ պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա: Արդյունաբերական դիզայնի արտոնագրի դեպքում՝ համալիր (բարդ) իրի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կամ դադարեցվել կամ անվավեր ճանաչվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ: Մեկից ավելի արդյունաբերական դիզայնների արտոնագրի գործողության ժամկետը կարող է դադարեցվել կամ անվավեր ճանաչվել կամ երկարաձգվել նաև դրանց մի մասի համար: Արտոնագրտիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները մասնակի դադարեցվելու դեպքում արտոնագրատերը պետք է Գրասենյակ դիմում ներկայացնի գյուտերի կամ արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին և պետք է վճարի օրենքով սահմանված պետական տուրքը:

 

2. ԳՅՈՒՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

9. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության գյուտերի գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, Գրասենյակի գյուտերի ընթացիկ հիմնապաշարից գործավարության ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

3) (21) հայտի գրանցման համարը.

4) (22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

5) (31) առաջնային հայտի համարը.

6) (32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

7) (33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

8) (45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

10) (54) գյուտի անվանումը.

11) (57) հավակնության սահմանումը.

12 ) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

13) (65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

14) (71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, երկրի կոդը).

15) (72) տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (անունը, ազգանունը, հասցեն, երկրի կոդը).

16) (73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, երկրի կոդը).

17) (74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

18) (85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

19) (86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

20) (87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

21) (98) նամակագրության հասցեն:

10. «Արտոնագրերի մասին» օրենքի (այսուհետ սույն գլխում՝ օրենք) համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Գյուտը պետական գրանցամատյանում գրանցելու և արտոնագիր տալու համար Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինն իրականացնում է հետևյալ գործողությունները՝

1) որոշում է արտոնագրի համարը.

2) գրանցում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը և այն հանձնում (առաքում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, առաքման տվյալները):

11. Տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` ուղարկում է փոստով) արտոնագիրը։

12. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները Գրասենյակի պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, Գրասենյակի գյուտերի հայտերի գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

13. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

14. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը: Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

15. Գրանցամատյանի վարման ընթացքում պետական գրանցամատյանների բաժինը գրանցամատյան է մուտքագրում հետևյալ տեղեկությունները՝

1) պետական գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) Գյուտը պետական գրանցամատյանից հանելու մասին՝

ա. գյուտի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին,

բ. արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները ամբողջությամբ դադարեցնելու մասին.

գ. արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրով տրված իրավունքները դադարեցնելու մասին.

դ. արտոնագրի ժամկետը լրանալու մասին.

3) գյուտի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու կամ դադադարեցնելու մասին.

4) արտոնագրատիրոջ կողմից արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների տրամադրման ժամկետը ամբողջությամբ կամ մասնակիորեն երկարաձգելու մասին.

5) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

6) գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին գրանցված պայմանագրի մասին.

7) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

8) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

9) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին.

11) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

12) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, անվանման, և(կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, արտոնագրատիրոջ ներկայացուցչի անվան, ազգանվան, հայրանվան, անվանման, և(կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, մասին.

13) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցիչ նշանակելու մասին.

14) արտոնագրի կրկնակ տալու մասին.

15) այլ փոփոխությունների մասին:

16. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում։

17. Ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված գործողությունների, գյուտերի պետական գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

ա. «ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը).

Հիմքը՝ (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը). Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:»:

2) գյուտը պետական գրանցամատյանից հանելու դեպքում՝ «Գյուտը հանվել է պետական գրանցամատյանից____________________ թվականից,

հիմքը՝

ա. դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը), կամ՝

բ. չի վճարվել տարեկան պետական տուրքը, կամ՝

գ. արտոնագրատիրոջ _____________ թվականի դիմումը, կամ դ. լրացել է արտոնագրի գործողության ժամկետը:

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

3) արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու կամ դադարեցվելու դեպքում՝

ա. «Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (նշվում է դադարեցման ծավալը):

Հիմքը՝ դատարանի վճիռը (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը», կամ՝

բ. «Արտոնագրով տրված իրավունքները մասնակիորեն (նշվում է դադարեցման ծավալը) դադարեցվել են (թվականը):

Հիմքը՝ արտոնագրատիրոջ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

4) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների պահպանության ժամկետը ամբողջությամբ կամ մասնակիորեն երկարաձգելու դեպքում՝

ա. «Արտոնագիրը գործում է մինչև (թվականը), կամ՝

Արտոնագիրը (նշվում է երկարաձգված ծավալը) գործում է մինչև (թվականը): Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

5) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից): Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

6) գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին պայմանագիրը գրանցելու դեպքում՝

«Արտոնագրատերը (անունը, ազգանունը, անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) գյուտի նկատմամբ իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի (նշվում է փոխանցվող ծավալը) փոխանցել է պայմանագրով (գրանց. N, թվականը):

Նոր արտոնագրատեր՝ (անունը, ազգանունը, անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, №, (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

7) լիցենզիան (ենթալիցենզիան) ամբողջությամբ կամ մասնակի գրանցելու դեպքում՝

«Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. № , թվականը) գործում է մինչև (թվականը), կամ՝ Լիցենզիան (ենթալիցենզիան) (նշվում է ծավալը) (գրանց. № , թվականը) գործում է մինչև

(թվականը):

Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Լիցենզայի տեսակը՝ բացառիկ (հասարակ, հարկադիր):

Հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում կամ դատարանի որոշում, ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

8) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում՝

«Ֆրանչայզինգը (ենթալիցենզիան) (գրանց. № , թվականը) գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Լիցենզայի տեսակը՝ բացառիկ (հասարակ):

Հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

9) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. № , թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. № , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխության (ների) գրանցման մասին որոշում (գրանց. № , թվականը), ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

10) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում՝

«Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. № , թվականը) պայմանագիրը չեղյալ է հայտարարվել (թվականից),

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

11) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում՝

«Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն (թվականը)»։

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

12) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան, անվանման և(կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Արտոնագրատիրոջ անունը, ազգանունը, անվանումը և (կամ) բնակության (գտնվելու) վայրը փոփոխվել է՝ (նշվում է նոր արտոնագրատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:».

13) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցչի նշանակման դեպքում՝

«Ներկայացուցիչը (անունը, ազգանունը, անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն փոխվել է (նշվում է նոր անունը, ազգանունը, անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն), կամ՝

նշանակվել է նոր ներկայացուցիչ (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:»,

14) արտոնագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:»:

18. Եթե կատարված են «Արտոնագրերի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, պետական գրանցամատյանների բաժինը արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր՝ համաձայն սույն կարգով սահմանված Ձև 4-ի և դրա մասին տեղեկությունները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում:

 

3. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

19. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտերի (այսուհետ՝ սույն գլխում՝ գյուտեր) գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, Գրասենյակի գյուտերի ընթացիկ հիմնապաշարից գործավարության ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

3) (21) հայտի գրանցման համարը.

4) (22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

5) (31) առաջնային հայտի համարը.

6) (32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

7) (33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

8) (45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

10) (54) գյուտի անվանումը.

11) (57) հավակնության սահմանումը.

12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

13) (65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

14) (71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (անունը, ազգանունը, անվանումը), հասցեն, երկրի կոդը).

15) (72) տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (անունը, ազգանունը, հասցեն, երկրի կոդը).

16) (73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը, ազգանունը, անվանումը), հասցեն, երկրի կոդը).

17) (74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

18) (85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

19) (86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

20) (87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

21) (98) նամակագրության հասցեն:

20. «Արտոնագրերի մասին» օրենքի համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում Գրասենյակը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Գյուտը պետական գրանցամատյանում գրանցելու և արտոնագիր տալու համար համար Գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը իրականացնում է հետևյալ գործողությունները՝

1) որոշում է արտոնագրի համարը.

2) գրանցում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստում (լրացնում) է արտոնագիրը և այն հանձնում (առաքում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը, անվանումը, առաքման տվյալները):

21. Տեղեկությունների հրապարակումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Գրասենյակն արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է (անհրաժեշտության դեպքում` ուղարկում է փոստով) արտոնագիրը։

22. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները Գրասենյակի պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, Գրասենյակի գյուտերի հայտերի գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

23. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

24. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը: Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում՝ դիմումը համարվում է չներկայացված:

25. Գրանցամատյանի վարման ընթացքում պետական գրանցամատյանների բաժինը գրանցամատյան է մուտքագրում սույն կարգի 15-րդ կետով սահմանված տեղեկությունները:

26. Սույն կարգի 15-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում։

27. Ըստ սույն կարգի 15-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են սույն կարգի 17-րդ կետով սահմանված տեքստերով:

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

28. «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի համաձայն արդյունաբերական դիզայնի գրանցման արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո արդյունաբերական դիզայնը գրանցվում է արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում (ասյուհետ՝ սույն գլխում՝ գրանցամատյան), որի համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են արդյունաբերական դիզայնի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ արդյունաբերական դիզայնի գրանցման մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի հանձնման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները)։

29. Գրանցման ենթակա արդյունաբերական դիզայնների արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները Գրասենյակի պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, Գրասենյակի գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա արդյունաբերական նմուշները ծրագրով դասավորվում են ըստ միջազգային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված արդյունաբերական դիզայնին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

30. Ըստ արդյունաբերական դիզայնների հերթական համարների, որոնք ըստ էության արդյունաբերական դիզայնների պետական գրանցման համարներն են, արդյունաբերական դիզայնների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, Գրասենյակի՝ արդյունաբերական դիզայնների գործավարության ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի (արտոնագրի) կոդը.

3) (21) հայտի գրանցման համարը.

4) (22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

5) (31) առաջնային հայտի համարը.

6) (32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

7) (33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

8) (45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

9) (51) միջազգային դասակարգման ցուցիչը.

10) (54) արդյունաբերական դիզայնի անվանումը.

11) (55) արդյունաբերական դիզայնի պատկերը.

12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

13) (65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

14) (71) տեղեկություններ հայտատուի(ների) մասին (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն, երկրի կոդը).

15) (72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (անունը, ազգանունը, հասցեն, երկրի կոդը).

16) (73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (անունը, ազգանունը, կամ անվանումը, հասցեն, երկրի կոդը).

17) (74) տեղեկություններ արդյունաբերական դիզայնների հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

18) (98) նամակագրության հասցեն:

31. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

32. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է օրենքով սահմանված տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում և այդ մասին տեղեկություն է հրապարակվում Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը: Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

33. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը գրանցամատյան մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) արդյունաբերական դիզայնը պետական գրանցամատյանից հանելու մասին՝

ա. արդյունաբերական դիզայնի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին,

բ. արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները ամբողջությամբ դադարեցնելու մասին,

գ. արտոնագրի ժամկետը չերկարաձգելու պատճառով արտոնագրով տրված իրավունքները դադարեցնելու մասին,

դ. արտոնագրի ժամկետը լրանալու մասին.

3) արդյունաբերական դիզայնի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու կամ դադադարեցնելու մասին.

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրով տրված իրավունքները մասնակիորեն դադարեցնելու մասին.

5) արտոնագրատիրոջ կողմից արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար տուրքերը վճարելու և իրավունքների տրամադրման ժամկետը երկարաձգելու մասին.

6) արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին.

7) արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին գրանցված պայմանագրի մասին.

8) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

9) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին.

12) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

13) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան կամ անվանման, և(կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, արտոնագրատիրոջ ներկայացուցչի անվան, ազգանվան, հայրանվան (կամ անվանման), և (կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության, մասին.

14) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցիչ նշանակելու մասին.

15) արտոնագրի կրկնակ տալու մասին.

16) այլ փոփոխությունների մասին:

34. Սույն կարգի 33-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում։

35. Ըստ սույն կարգի 33-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

ա. «Ուղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը՝ (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը): Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:».

2) արդյունաբերական դիզայնը պետական գրանցամատյանից հանելու դեպքում՝

«արդյունաբերական դիզայնը հանվել է պետական գրանցամատյանից ____________ թվականից,

հիմքը՝

ա. դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը), կամ՝

բ. չի երկարաձգվել գործողության ժամկետը, կամ՝

գ. արտոնագրատիրոջ ____________ թվականի դիմումը, կամ դ. լրացել է արտոնագրի գործողության ժամկետը:

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:

Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

3) արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու կամ դադարեցվելու դեպքում՝

ա. «Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (նշվում է անվավեր ճանաչման ծավալը):

Հիմքը՝ դատարանի վճիռը (նշվում է դատական գործի համարը, վճռի թվականը, ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը», կամ՝

բ. «Արտոնագրով տրված իրավունքները մասնակիորեն (նշվում է դադարեցման ծավալը) դադարեցվել են (թվականը):

Հիմքը՝ արտոնագրատիրոջ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

4) արտոնագրատիրոջ կողմից երկարաձգման համար տուրքերը վճարելու և իրավունքների պահպանության ժամկետը ամբողջությամբ կամ մասնակիորեն երկարաձգելու դեպքում՝

ա. «Արտոնագիրը գործում է մինչև (թվականը), կամ՝

Արտոնագիրը (նշվում է երկարաձգված ծավալը) գործում է մինչև (թվականը): Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:»

5) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում՝

ա. «Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից): Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

6) արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին պայմանագիրը գրանցելու դեպքում՝

ա. «Արտոնագրատերը (անունը, ազգանունը կամ անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) գյուտի նկատմամբ իրավունքները ամբողջությամբ կամ մասնակի (նշվում է փոխանցվող ծավալը) փոխանցվել է պայմանագրով (գրանց. №, թվականը):

Նոր արտոնագրատեր՝ (անունը, ազգանունը, կամ անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, №, (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

7) լիցենզիան (ենթալիցենզիան) ամբողջությամբ կամ մասնակի գրանցելու դեպքում՝ ա. «Լիցենզիան (ենթալիցենզիան) (գրանց. № , թվականը) գործում է մինչև (թվականը), կամ՝

«Լիցենզիան (ենթալիցենզիան) (նշվում է ծավալը) (գրանց. № , թվականը) գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը):

Լիցենզայի տեսակը՝ բացառիկ (հասարակ, հարկադիր):

Հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում կամ դատարանի որոշում, ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

8) ֆրանչայզինգի պայմանագիրը գրանցելու դեպքում՝

ա. «Ֆրանչայզինգը (ենթալիցենզիան) (գրանց. № , թվականը) գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալիցենզառու) (անունը, ազգանունը, կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը):

Լիցենզայի տեսակը՝ բացառիկ (հասարակ):

Հիմքը՝ լիցենզիան գրանցելու մասին որոշում, ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը,

Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

9) լիցենզիայում (ենթալիցենզիայում) կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունները գրանցելու դեպքում՝

ա. «Փոփոխություն (գրանց. № , թվականը), (լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. № , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխության (ների) գրանցման մասին որոշում (գրանց. № , թվականը), ծանուցագիր № , (առաքելու կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

10) լիցենզիան կամ ֆրանչայզինգի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում՝

ա. «Լիցենզիայի, ենթալիցենզիայի կամ ֆրանչայզինգի (գրանց. № , թվականը) պայմանագիրը չեղյալ է հայտարարվել է (թվականից),

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն),

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը, Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

11) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում՝

ա. «Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն (թվականը)»։

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը: Հրապարակված է ՝ պաշտոնական տեղեկագիր № , թվականը:».

12) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան կամ անվանման և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

ա. «Արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը և (կամ) բնակության (գտնվելու) վայրը փոփոխվել է՝ (նշվում է նոր արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը):

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:».

13) ներկայացուցչի փոփոխության կամ նոր ներկայացուցչի նշանակման դեպքում՝

ա. «Ներկայացուցիչը (անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը) փոխվել է (նշվում է նոր անունը, ազգանունը կամ անվանումը), բնակության կամ գտնվելու վայրը), կամ՝

նշանակվել է նոր ներկայացուցիչ (անունը, ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը):

Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը,

Գրառումը կատարող անձի անունը, ազգանունը և գրառման թվականը:»,

14) արտոնագրի կրկնակ տալու դեպքում՝ ա. «Տրված է կրկնակ (թվականը): Հիմքը՝ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:»:

 

5. ԳՅՈՒՏԵՐԻ, ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

36. Օրենքների համաձայն իրավունքներին և արտոնագրատեր(եր)ին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները պետական գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն, իսկ իրավունքների փոխանցման և լիցենզիաների (ֆրանչայզինգի) տրամադրման մասին տվյալները համապատասխան գրանցամատյան մուտքագրվում են պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն։

37. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել համապատասխան գրանցամատյանում կատարել մեկից ավելի փոփոխություն։ Մեկ դիմումը բավարար է նաև այն դեպքում, երբ փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի տրված փաստաթղթերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար՝ պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինեն քննարկվող բոլոր տրված փաստաթղթերի համար և բոլոր տրված փաստաթղթերի համարները նշված լինեն դիմումում։

38. Արտոնագրատերը Գրասենյակին պետք է տեղեկացնի հետևյալի մասին՝

1) արտոնագրատիրոջ անվանման (անվան, ազգանվան) կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխության.

2) արտոնագրատիրոջ ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխության.

3) արտոնագրատիրոջ փոփոխության.

4) տեխնիկական վրիպակներն ուղղելու։

39. Փոփոխությունները կատարվում են արտոնագրատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 5 և N 6 ձևերի։ Դիմումները Գրասենյակ ներկայացվում է առձեռն կամ Գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով:

40. Դիմումը լրացնելու համար կիրառվում են հետևյալ կանոնները.

1) դիմումում լրացված տվյալները պետք է համապատասխանեն պետական գրանցամատյանի տվյալներին,

2) եթե մեկ դիմումով խնդրարկվում է երկու և ավելի արտոնագրում կատարել փոփոխություն, այս դեպքում աճման կարգով նշվում են այն գրանցումների համարները, որոնց մեջ կատարվում են փոփոխությունները (2.2-րդ կետը նշվում է, եթե գրանցումների համարները տրվում են առանձին թերթի վրա),

3) 6.1-ին կետում նշվում է փոփոխվող տվյալը, օրինակ՝ «Արտոնագրատիրոջ անվանումը», իսկ 6.2-րդ կետում՝ համապատասխան տվյալը՝ փոփոխված տեսքով։

41. Ներկայացված դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է դիմումատուին։ Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա արտոնագրատիրոջը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ պակաս վճարված գումարը եռամսյա ժամկետում վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում փոփոխություն կատարելու համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը։ Նշված ժամկետում այդ գումարը չվճարվելու և անդորրագիրը Գրասենյակ չներկայացվելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

42. Դիմումը քննարկման ընդունելու դեպքում՝ առաջարկվող փոփոխությունները Գրասենյակը հաշվի է առնում և դրանց հիման վրա համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում պետական գրանցամատյանում ու արտոնագրում (առկայության դեպքում), եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքներով սահմանված պահանջներին և օրենքների համաձայն համապատասխան ապացույցներ պահանջելու հիմքեր չկան։

43. Եթե արտոնագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

44. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես, ներկայացված արտոնագրի վավերականությունը, դիմումի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և դրանում նշված տվյալների (արտոնագրատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը կամ անվանումը և գտնվելու վայրը) համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին, ինչպես նաև վճարված պետական տուրքի համապատասխանությունն օրենքով սահմանված դրույքաչափերին։ Եթե դիմումը ներկայացվել է լիազորված անձի միջոցով, ապա ստուգվում է նաև լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքով սահմանված պետական տուրքը նվազեցված դրույքաչափով վճարման դեպքում դիմումից կցվում է նաև արտոնագրատիրոջ կողմից տրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկանք՝ վճարման օրվա դրությամբ: Արտոնագրատիրոջ անվանման փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը։

45. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում կարգի 39-րդ, 40-րդ և 43-րդ կետերով սահմանված պահանջներին կամ եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ էլեկտրոնային վճարման դեպքում՝ վճարման հանձնարարականը, ապա գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ կամ ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ ապացույցները եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում պահանջված նյութերը համարվում է ներկայացված դրանցից վերջինի ստացման օրով։

46. Երեք ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու կամ ճշգրտված կամ բացակայող նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում և մերժման մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողին:

47. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանում գրառում կատարելու թվականից, և գրասենյակի կողմից հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կամ կայքէջում։

48. Սույն գլխով նախատեսված՝ Գրասենյակի կողմից կատարված հարցումները կամ քաղվածքներն ուղարկվում են դիմողին նրա կողմից փաստաթղթի ներկայացման համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրած եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

 

6. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Պետական գրանցամատյանից քաղվածքը (քաղվածքները) տրամադրվում է տրված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 7 և N 8 ձևերի, որը համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին գրասենյակ է ներկայացվում ցանկացած անձի կողմից (դիմող)։ Քաղվածքում նշվում են սույն կարգի 9-րդ, 19-րդ և 30-րդ կետերում նշված տվյալները:

50. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով՝

1) 2.1-ին կետում նշվում է գյուտի, կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի, արդյունաբերական դիզայնի պետական գրանցման համարը.

2) 3.1-ին կետում նշվում են դիմողի անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է։ Ֆիզիկական անձի դեպքում անվան և ազգանվան հետ միասին կարող է նշվել նաև հայրանունը.

3) 4-րդ կետում նշվում են ներկայացված դիմումով նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում արտոնագրատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 5-րդ կետում նշվում է տրամադրվող քաղվածքի տեսակը, ընդ որում՝

ա. 5.1-ին կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է սովորական քաղվածք՝ առանց պետական գրանցամատյանում կատարված փոփոխությունների նշման,

բ. 5.2-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ խնդրարկվում է ընդլայնված քաղվածք, որը ներառում է այդ գրանցմանը վերաբերող՝ պետական գրանցամատյանում կատարված բոլոր փոփոխությունները և գրառումները, այդ թվում՝ նաև տվյալներ արտոնագրատիրոջ փոփոխության և լիցենզիայի գրանցման մասին,

գ. 6-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները՝ դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը՝ նշելով նրա անունը, ազգանունը (ցանկության դեպքում՝ նաև հայրանունը) կամ անվան (հայրանվան) սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը,

դ. 6.1-ին կետում նշվում է ստորագրման թվականը,

ե. 7-րդ կետում նշվում է (նշվում են) տվյալներ վճարված պետական տուրքի մասին՝ լրացվում է վճարված պետական տուրքի չափը` թվերով,

զ. 7.1-ին կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում։

51. Սույն գլխում նշված դիմումները դիմողը Գրասենյակ կարող է ներկայացնել առձեռն կամ Գրասենյակի էլեկտրոնային համակարգի միջոցով:

52. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ էլեկտրոնային վճարման դեպքում՝ վճարման հանձնարարականը, ապա գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով Գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում՝ անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ ապացույցները եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

53. Երեք ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում դիմումը մերժվում և մերժման մասին որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողին:

54. Սույն գլխով նախատեսված՝ Գրասենյակի կողմից կատարված հարցումները կամ քաղվածքներն ուղարկվում են դիմողին նրա կողմից փաստաթղթի ներկայացման համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրած եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

 

7. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

55. Գյուտի արտոնագիրը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 2 ձևի, արդյունաբերական դիզայնի արտոնագիրը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 3 ձևի, լրացվում է պետական գրանցամատյանների բաժնի կողմից՝ համապատասխան գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է Գրասենյակի ղեկավարի կողմից: Գրասենյակի ղեկավարի ստորագրությունը հաստատվում է Գրասենյակի կնիքով։

56. Արտոնագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) արտոնագրի N -ից հետո դրվում է համապատասխան արտոնագրի համարը (11).

2) «Մտավոր սեփականության գրասենյակը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը (54).

3) «արտոնագրատեր» բառից հետո նշվում է արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը՝ ուղղական հոլովով, մեկից ավելի արտոնագրատերերի դեպքում՝ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

4) «հեղինակ (ներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) անունը, ազգանունը՝ ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

5) «Հայտի» N -ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

6) «Ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

7) «Գյուտի առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (32)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (22).

8) «Գրանցված է պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը (հրապարակման թվականը (44) կամ (45))։

57. Գյուտի (գյուտի կարճաժամկետ) արտոնագրի ձևաթղթին կցվում է դրա պաշտոնական հրատարակության նկարագրությունը և հավակնության սահմանումը և դրանք հանձնվում են (անհրաժեշտության դեպքում ուղարկվում են փոստով) արտոնագրատիրոջը։

58. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) արտոնագրի N -ից հետո դրվում է համապատասխան արտոնագրի համարը (11).

2) «Մտավոր սեփականության գրասենյակը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը (54).

3) «արտոնագրատեր» բառից հետո նշվում է արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը՝ ուղղական հոլովով, մեկից ավելի արտոնագրատերի դեպքում՝ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

4) «հեղինակ (համահեղինակներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) անունը, ազգանունը՝ ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

5) «Հայտի» N -ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

6) «Ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

7) «Արդյունաբերական դիզայնի առաջնությունը» բառից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (32)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (22).

8) «Գրանցված է պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը (հրապարակման թվականը (44) կամ (45))։

59. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի ձևաթղթին կցվում է իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պատկերը։

60. Պետական գրանցամատյանների բաժինը արտոնագիրը հանձնելիս արտոնագրատիրոջն (արտոնագրատերերին) իրազեկ է պահում դրա գործողության ժամկետի, արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ տրված պահպանական փաստաթուղթն ուժի մեջ պահելու համար։

61. Արտոնագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնակն ստանալու համար արտոնագրատերը կարող է դիմում ներկայացնել Գրասենյակ` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Գրասենյակը արտոնագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

62. Արտոնագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 55-րդ կետի համաձայն, ընդ որում, դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին գործում են կամ վավերական են: Տրված փաստաթղթի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը։

 

Ձև 1

 

Ներմուծեք նկարագրությունը_21865


Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_21866

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_21867

 

Ձև 4

 

Ներմուծեք նկարագրությունը_21868

 

Ձև 5

 

Դ Ի Մ ՈՒ Մ

Գյուտերի պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության

հրապարակ,Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)`

 

2.2. գրանցումների համարները տրված են առանձին թերթի վրա

3. Արտոնագրատերը (արտոնագրատերերը)

 

 

3.1. (նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. Արտոնագրատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)`

 

 

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. □ մեկից ավելի արտոանագրատերեր (արտոնագրատերերի մասին տվյալներն ըստ 3.13.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

 

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

 

 

4.1. (նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

 

 

6. Փոփոխությունը (փոփոխությունները)

 

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

 

 

 

 

 

6.2. Փոփոխված տեսքով տվյալները

□ 6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա:

7. Ստորագրությունը _____________________________________

 

_______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

7.1. թվականը ___________________ 20   թ

 

7.2.. ստորագրողը □ արտոնագրատերն է □ արտոնագրատիրոջ ներկայացուցիչն է

8. □ Վճարված է դրամ պետական տուրք՝ □ անդորրագիրը կցվում է

 

9. □ Դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր

 

 

 

 

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի թիվը)

 

Ձև 6

 

Դ Ի Մ ՈՒ Մ

Արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում փոփոխություններ

կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության

հրապարակ,Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է ստորև նշված գրանցման մեջ կատարել սույն դիմումում նշված փոփոխությունները

 

 

(լրացնում է գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)`

 

 

2.2. □ գրանցումների համարները տրված են առանձին թերթի վրա

3. Արտոնագրատերը (արտոնագրատերերը)

 

 

 

 

3.1. (նշվում են իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

3.2. Արտոնագրատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը)`

 

 

 

 

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն

3.3. □ մեկից ավելի արտոանագրատերեր (արտոնագրատերերի մասին տվյալներն ըստ 3.1-3.2-րդ կետերի տրվում են առանձին թերթի վրա)

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

 

 

 

 

4.1. (նշվում են ներկայացուցչի անվանումը կամ անունը, ազգանունը)

5. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

 

 

 

6. Փոփոխությունը (փոփոխությունները)

6.1. տվյալները, որոնք պետք է փոփոխվեն՝

 

 

 

 

6.2. Փոփոխված տեսքով տվյալները

Հեռախոսահամարը ֆաքսը էլ. փոստի հասցեն
 6.1-ին և 6.2-րդ կետերում նշված տվյալների շարունակությունը տրվում է առանձին թերթի վրա:

7. Ստորագրությունը _____________________________________

 

_______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

7.1. թվականը ___________________ 20   թ

 

7.2.. ստորագրողը □ արտոնագրատերն է □ արտոնագրատիրոջ ներկայացուցիչն է

 

8. □ Վճարված է դրամ պետական տուրք՝ □ անդորրագիրը կցվում է

9. □ Դիմումին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր

 

 

 

(յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և թերթերի թիվը)

 

Ձև 7

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

պետական գրանցամատյանից քաղվածքներ

տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության

գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության

հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է տրամադրել քաղվածք (քաղվածքներ) գյուտերի պետական գրանցամատյանից՝ ստորև նշված գրանցման (գրանցումների) համար

 

 

 

 

(լրացնում է

գործակալությունը)

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

 

 

3. Դիմող

 

 

 

3.1. (նշվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

 

 

(փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. փոստի հասցեն)

5. Քաղվածքի տեսակը

□ 5.1. սովորական քաղվածք

 

□ 5.2. ընդլայնված քաղվածք՝ պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններով և գրառումներով

 

6. Ստորագրությունը ___________________________________

 

______________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

6.1. թվականը ____________ 20    թ.

 

□ 7. Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

 

7.1. վճարման ձևը ______________________________________________________

 

Ձև 8

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

պետական գրանցամատյանից քաղվածքներ

տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության

գրասենյակ

Երևան 0010, Հանրապետության

հրապարակ,

Կառավարական տուն, 3

1. Խնդրարկվում է տրամադրել քաղվածք (քաղվածքներ)

(լրացնում է

գործակալությունը)

արդյունաբերական դիզայնների պետական

գրանցամատյանից՝ ստորև նշված գրանցման

(գրանցումների) համար

2. Սույն դիմումը վերաբերում է հետևյալ գրանցմանը (գրանցումներին)

2.1. գրանցման համարը (գրանցումների համարները)

 

 

3. Դիմող

 

 

 

 

3.1. (նշվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

4. Նամակագրության հասցեն՝

 

 

 

(փոստային հասցեն, հեռախոսահամարը , ֆաքսը , էլ. փոստի հասցեն)

 

5. Քաղվածքի տեսակը

□ 5.1. սովորական քաղվածք

 

□ 5.2. ընդլայնված քաղվածք՝ պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններով և գրառումներով

 

6. Ստորագրությունը ___________________________________

________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

6.1. թվականը _____________ 20  թ.

 

7. □ Վճարված է պետական տուրք, անդորրագիրը կցվում է

 

7.1. վճարման ձևը ________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գրանցված գյուտերի, արդյունաբերական դիզայնների լիցենզիաները (այդ թվում՝ ֆրանչայզինգը), դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով (այսուհետ նաև՝ օրենքներ) սահմանված հասկացությունները։

3. Լիցենզաների (լիցենզիային պայմանագրերի) գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ): Լիցենզաների (այդ թվում՝ ֆրանչայզինգի) գրանցումն իրականացվում է պատշաճ ձևով տպագիր լրացված և ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 և N 2 ձևերի:

4. Լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի։

5. Լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրով կարող է նախատեսվել գյուտի, արդյունաբերական դիզայնի մեկ կամ մի քանի օբյեկտների օգտագործման թույլտվություն։

6. Գյուտին վերաբերող դիմումի դեպքում լրացվում է Ձև 1-ը, իսկ արդյունաբերական դիզայնի դեպքում՝ Ձև 2-ը:

7. Լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) 2.1-ին կետում նշվում է գյուտի պետական գրանցման համարը (համարները) կամ համապատասխան դեպքում արդյունաբերական դիզայնի պետական գրանցման համարը (համարները), որոնց համար խնդրարկվում է գրանցել լիցենզիան (ֆրանչայզինգը).

2) 3.1-ին կետում լրացվում է արտոնագրատիրոջ (լիցենզատուի) անունը, ազգանունը կամ անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում է արտոնագրատիրոջ (լիցենզատուի) գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են արտոնագրատիրոջ (լիցենզատուի) ներկայացուցչի անունը, ազգանունը կամ անվանումը, գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են, և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացուցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.3-րդ կետերում լրացվում են օգտագործողի (լիցենզառուի) տվյալները՝ սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերին համանման ձևով.

8) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցչի տվյալները՝ սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերին համանման ձևով.

9) 7-րդ կետում նշվում են նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումն ստորագրող իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու վերաբերյալ անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

10) 8-րդ կետում լրացվում է տրամադրվող լիցենզիայի ծավալը.

11) 8.1.-րդ կետը լրացվում է, եթե լիցենզիան տրամադրվում է գյուտի կամ արդյունաբերական դիզայնի ամբողջ ծավալով.

12) 8.2.-րդ կետը լրացվում է, եթե լիցենզիան տրամադրվում է մասնակի՝ գյուտի դեպքում անկախ (և դրան կից կախյալ) կետերի ծավալից ելնելով, իսկ արդյունաբերական դիզայնի դեպքում տարբերակների կամ համալիր իրի որոշ բաղադրիչների ծավալից ելնելով.

13) կախված լիցենզիայի տեսակից՝ նշվում է 9.1-9.3-րդ կետերի վանդակներից մեկը.

14) 10.1-ին կետում նշվում և լրացվում է լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության այն ժամկետը, որը նշված է լիցենզիային (ֆրանչայզինգի) պայմանագրում: Եթե պայմանագրում գործողության ժամկետը նշված է անժամկետ, ապա 10.2-րդ կետում նշվում է, որ գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը.

15) 11-րդ կետում լրացվում է այն տարածքը, որտեղ գործում է լիցենզիան (ֆրանչայզինգը)՝ երկիրը, մարզը, քաղաքը և այլն.

16) 12.1-ին կետի համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է դիմումն ստորագրող անձի ով լինելը.

17) 12.2-րդ կետում լրացվում են դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունը կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

18) 12.2.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

19) 13.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է, և դիմումին կցվում է վճարումը հավաստող փաստաթուղթը։ «Պետական տուրքի մասին» օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 13.1-ին կետի վանդակը չպետք է նշվի, և վճարումը հավաստող փաստաթուղթը չպետք է կցվի.

20) 13.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

21) 14-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը, եթե դրանք կան։

8. Դիմումը Գրասենյակ կարող է ներկայացվել առձեռն կամ փոստով, որին կցվում են՝

1) լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագիրը ստորագրված արտոնագրատիրոջ (լիցենզատուի) և օգտագործողի (լիցենզառուի) կողմից՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է).

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

3) մի քանի արտոնագրատերերի առկայության դեպքում՝ մյուս արտոնագրատերերի համաձայնությունը լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագիր կնքելու համար, կամ արտոնագրատերերի միջև կնքված պայմանագիրը, որով հավաստվում է լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագիր կնքելու իր իրավունքը.

4) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է արտոնագրատիրոջ կամ օգտագործողի ներկայացուցչի միջոցով։

9. Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարները, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետությունում իրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ կից ներկայացնելով իրենց իրավասությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը):

10. Դիմումին կարող է կցվել արտոնագիրը (արտոնագրերը)։

11. Դիմումը ներկայացվում է հայերենով։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն պատշաճ թարգմանությունը։

12. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 3-9-րդ և 11–րդ կետերով սահմանված պահանջներին։

13. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն կարգի 3-9-րդ և 11–րդ կետերով սահմանված պահանջներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բացակայող կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ։

14. Եթե պարզվում է, որ դիմումով ներկայացված նյութերը կամ տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում առկա տվյալներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ ներկայացված նյութերը կամ տվյալները համապատասխանեցնել գրանցամատյանում առկա տվյալներին կամ գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխությունները և ներկայացնել ճշգրտված նյութերը կամ տվյալները՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում կայացվում է մերժման մասին որոշում, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (եթե ներկայացվել է բնօրինակը), լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են: Այս դեպքում կից ներկայացված նյութերի պատճեները, պայմանագրի պատճենը կամ պատճեներից մեկը պահվում են գործի նյութերում:

16. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-9-րդ և 11–րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում կայացվում է որոշում լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագիրը գրանցելու մասին։

17. Լիցենզիային (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման մասին որոշման հիման վրա՝

1) լիցենզային (ֆրանչայզինգը) պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի գրանցման պետական գրանցամատյանում, որում նշվում են` դիմումի ստացման թվականը, լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման թվականը, վճարված պետական տուրքի չափը, լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի գրանցման համարը, գյուտի, արդյունաբերական դիզայնի գրանցման համարը (համարները), արտոնագրատիրոջ և օգտագործողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրի և երկրի ծածկագիրը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են լիցենզիայի (ֆրանչայզինգի) առանձնահատկություններին.

2) գրանցված լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը՝

ա. «Սույն լիցենզիան (ֆրանչայզինգը) գրանցված է Գրասենյակում։

բ. գրանցման համարը ____________ գրանցման թվականը _______________ (պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)»:

18. Գրանցված լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրի մեկ օրինակը (բնօրինակը) պահպանվում է տվյալ գործում։

19. Գրասենյակում գրանցվում են նաև գյուտերի, արդյունաբերական դիզայնների ենթալիցենզիաները, եթե նախկինում գրանցված լիցենզիայով (ֆրանչայզինգով) նախատեսված է, որ օգտագործողը կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց։

20. Ենթալիցենզիաների գրանցումը խնդրարկելիս՝ ներկայացվում է լիցենզիայի (ֆրանչայզինգի) գրանցման համար նախատեսված դիմումը, որը լրացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով։ Ենթալիցենզիաների գրանցումը կատարվում է օրենքով և սույն կարգի 6-18-րդ կետերով սահմանված կարգով։ Այս դեպքում դիմումի 3-րդ կետում, որպես արտոնագրատեր նշվում է ենթալիցենզիա տրամադրող օգտագործողը։

21. Գրասենյակում գրանցման ենթակա են նաև լիցենզիայի (ֆրանչայզինգի) պայմանների փոփոխությունները, որոնք վերաբերում են լիցենզիայի (ֆրանչայզինգի) կողմերի՝ անվան, ազգանվան, անվանման, հասցեի, վերապահվող իրավունքների ծավալի, լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության տարածքի, լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետի փոփոխությանը, ինչպես նաև գրանցման ենթակա է լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը։

22. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) պայմանների փոփոխության և լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելու գրանցումն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 3 և N 4 ձևերի:

23. Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրով նախատեսված լիցենզիայի (ֆրանչայզինգի), որին կցվում են՝

1) լիցենզային (ֆրանչայզինգի) պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ չեղյալ հայտարարելը հաստատող փաստաթուղթը՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով (3 օրինակ որոնցից առնվազն մեկը բնօրինակն է), որոնք ստորագրված են արտոնագրատիրոջ և օգտագործողի կողմից.

2) սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

3) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է արտոնագրատիրոջ կամ օգտագործողի ներկայացուցչի միջոցով։

24. Գյուտին վերաբերող դիմումի դեպքում լրացվում է Ձև 3-ը, իսկ արդյունաբերական դիզայնի դեպքում՝ Ձև 4-ը:

25. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը կամ չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) դիմումի վերնագրի վանդակներից մեկը նշելով՝ ընտրվում է դիմումի տեսակը և համապատասխան նշում է կատարվում նաև 1-ին կետի վանդակում.

2) 2-7-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-9-րդ ենթակետերին համապատասխան ձևով.

3) 8-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է ծավալին և, 8.1-ին կետի վանդակը նշելով, ներկայացվում է լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը հաստատող փաստաթուղթը.

4) 9-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է կողմերի անվանը, ազգանվանը, անվանմանը կամ հասցեին.

5) 10-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է տարածքին, և լրացվում է այն տարածքը (երկիրը, մարզը, քաղաքը և այլն), որին վերաբերում է իցենզիայի (ֆրանչայզինգի) մեջ կատարված փոփոխությունը.

6) 11-րդ կետի վանդակը նշվում է, եթե լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին, և, 11.1-11.2-րդ կետերի վանդակներից մեկը նշելով և լրացնելով, տեղեկություն է տրվում փոփոխված լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետի վերաբերյալ.

7) 12-րդ կետի վանդակը նշվում է, եթե դիմումը վերաբերում է լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը գրանցելուն, և, 12.1-12.2-րդ կետերի վանդակներից մեկը նշելով, ներկայացվում է չեղյալ հայտարարելը հավաստող փաստաթուղթը։ 12-րդ կետի նշման դեպքում 8-11-րդ կետերը չեն նշվում և չեն լրացվում.

8) 13-16-րդ կետերը նշվում և լրացվում են սույն կարգի 7-րդ կետի 16-21-րդ ենթակետերի համանման ձևով։

26. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 21-25-րդ կետերով սահմանված պահանջներին։

27. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն կարգի 21-25-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բացակայող կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ։

28. Եթե պարզվում է, որ դիմումով ներկայացված նյութերը կամ տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում առկա տվյալներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ ներկայացված նյութերը կամ տվյալները համապատասխանեցնել գրանցամատյանում առկա տվյալներին կամ գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխությունները և ներկայացնել ճշգրտված նյութերը կամ տվյալները՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

29. Սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում կայացվում է մերժման մասին որոշում, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (եթե ներկայացվել է բնօրինակը), համապատասխան պայմանագրի կամ փաստաթղթի երկու օրինակները և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են: Այս դեպքում կից ներկայացված նյութերի պատճենները, պայմանագրի կամ փաստաթղթի պատճենը կամ պատճեններից մեկը պահվում են գործի նյութերում:

30. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 21-25-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդունվում է որոշում լիցենզիայի (ֆրանչայզինգի) պայմանների փոփոխության կամ լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը գրանցելու մասին։ Հակառակ դեպքում ընդունվում է որոշում լիցենզիայի (ֆրանչայզինգի) պայմանների փոփոխության կամ լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ։

31. Գրասենյակը սույն կարգի համաձայն կատարված հարցումները, ընդունված որոշումները և քաղվածքներն ուղարկում է դիմողին նրա կողմից փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն ստացած հարցումների պատասխանները կարող է ներկայացնել գրասենյակ՝ իր նախընտրած եղանակով` փոստով կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, իսկ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի դեպքում` միայն առձեռն կամ փոստով:

32. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա գրասենյակը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ ապացույցները եռամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

33. Երեք ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում գրասենյակի կողմից կայացվում է մերժման մասին որոշում, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՅՈՒՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ) ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

 

1. Դիմում

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված գյուտի (գյուտերի) լիցենզիա (ֆրանչայզինգ)։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)՝

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ____________

3. Արտոնագրատեր (լիցենզատու)

3.1. Արտոնագրատիրոջ (լիցենզատուի) անվանումը _________________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

3.3. □ արտոնագրատերերը մի քանիսն են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը ________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _______________

4.3. □ արտոնագրատիրոջ ներկայացուցիչները մի քանիսն են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Օգտագործող (լիցենզառու)՝

5.1. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը __________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն______________

5.3. □ օգտագործողները մի քանիսն են (օգտագործողների մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչը՝

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _________________________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

6.3. □ օգտագործողների ներկայացուցիչները մի քանիսն են (օգտագործողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն ____________________________

8. Լիցենզիայի տրամադրման ծավալը

8.1. □ ամբողջությամբ

8.2. □ մասնակի՝ ____________________

9. Լիցենզիայի տեսակը

9.1. □ բացառիկ լիցենզիա 9.2. □ հասարակ լիցենզիա 9.3. □ հարկադրական լիցենզիա

10. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետը

10.1. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետը սահմանափակ է և տրված է ___________ ից մինչև _____________ ժամանակահատվածի համար.

10.2. □ լիցենզիան (ֆրանչայզինգը) գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը։

11. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության տարածքը ___________________

12. Ստորագրություններ1-

12.1. դիմումն ստորագրող իրավասու անձը1

□ արտոնագրատեր(լիցենզատու)

□ արտոնագրատիրոջ լիցենզատուի ներկայացուցիչ

□ օգտագործող (լիցենզառու)

□ օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչ

12.2. Դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

12.2.1. ստորագրություն ________________________ __________

(թվականը)

13. Տուրքեր

13.1. վճարված է __________ դրամ պետական տուրք □ անդորրագիրը կցվում է

13.2. վճարման ձևը ____________

14. □ Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը ______________

*Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

 

1- Եթե դիմումն ստորագրելու են մի քանի անձինք, ապա 12.1-ին, 12.2-րդ և 12.2.1-ին կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ) ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

1. Դիմում

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված արդյունաբերական դիզյայնի (գյուտերի) լիցենզիա (ֆրանչայզինգ)։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)՝

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ___________________

3. Արտոնագրատեր (լիցենզատու)

3.1. Արտոնագրատիրոջ (լիցենզատուի) անվանումը _______________________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ________________

3.3. □ արտոնագրատերերը մի քանիսն են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը ___________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _________________

4.3. □ արտոնագրատիրոջ ներկայացուցիչները մի քանիսն են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Օգտագործող (լիցենզառու)՝

5.1. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _______________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ __________________

5.3. □ օգտագործողները մի քանիսն են (օգտագործողների մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչը՝

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝ _______________________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ __________________

6.3. □ օգտագործողների ներկայացուցիչները մի քանիսն են (օգտագործողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն՝ _____________________

8. Լիցենզիայի տրամադրման ծավալը՝

8.1. □ ամբողջությամբ

8.2. □ մասնակի՝  ___________________

9. Լիցենզիայի տեսակը՝

9.1. □ բացառիկ լիցենզիա 9.2. □ հասարակ լիցենզիա 9.3. □ հարկադրական լիցենզիա

10. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետը՝

10.1. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության ժամկետը սահմանափակ է և տրված է ____________ ից մինչև ______________ ժամանակահատվածի համար.

10.2. □ լիցենզիան (ֆրանչայզինգը) գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը։

11. Լիցենզիայի (ֆրանչայզինգի) գործողության տարածքը՝ _______________

12. Ստորագրություններ1-

12.1. դիմումն ստորագրող իրավասու անձը1

□ արտոնագրատեր(լիցենզատու)

□ արտոնագրատիրոջ լիցենզատուի ներկայացուցիչ

□ օգտագործող (լիցենզառու)

□ օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչ

12.2. Դիմումն ստորագրող ֆիզիկական անձը

_____________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

12.2.1. ստորագրություն ___________________________

(թվականը)

13. Տուրքեր

13.1. վճարված է ___________ դրամ պետական տուրք □ անդորրագիրը կցվում է

13.2. վճարման ձևը _____________

14. □ կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը

*Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- Եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա 12.1-ին, 12.2-րդ և 12.2.1-ին կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՅՈՒՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ)

 

 

 

 

 

□ փոփոխությունը գրանցելու մասին □ չեղյալ ճանաչումը գրանցելու մասին

1. Դիմում

Իրավատերը (իրավատերերը) և օգտագործողը (օգտագործողները) սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված գյուտի (գյուտերի)`

□ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը, □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) դադարեցումը

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)՝

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ____________________

3. Արտոնագրատեր (լիցենզատու)՝

3.1. արտոնագրատիրոջ անվանումը՝ ___________________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

3.3. □ արտոնագրատերերը մեկից ավելի են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝ ______________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ _________________

4.3. □ արտոնագրատերերի ներկայացուցիչները մեկից ավելի են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Օգտագործող (լիցենզառու)՝

5.1. օգտագործողի (լիցենզառուի) անվանումը՝ _________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ _______________

5.3. □ օգտագործողները (լիցենզառուները) մեկից ավելի են (օգտագործողների (լիցենզառուների) մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչը՝

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը__________________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝_______________

6.3. □ օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչները մեկից ավելի են (օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն՝ ____________

8. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի )փոփոխությունը վերաբերում է ծավալին

8.1. □ փոփոխության բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված` լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը հաստատող փաստաթղթում.

9. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի )փոփոխությունը վերաբերում է կողմերի՝ անվանը, ազգանվանը, անվանմանը, հասցեին՝ __________________

10. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) տարածքը փոփոխվել է, լիցենզիա (ֆրանչայզինգը) վերաբերում է հետևյալ տարածքին՝ _________________

11. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

11.1. □ փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) տրված է ________ ից մինչև ________________ ժամանակահատվածի համար

11.2. □ փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը

12. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը

12.1 □ չեղյալ է հայտարարվում ամբողջությամբ

12.2 □ չեղյալ հայտարարումը վերաբերում է ծավալի մի մասին

□ չեղյալ հայտարարվելու բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված՝ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում

13. Ստորագրություններ

13.1. □ իրավատեր □ իրավատիրոջ ներկայացուցիչ

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

______________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.1.2. Ստորագրություն

______________ ____________

(թվականը)

14.2. □ օգտագործող □ օգտագործողի ներկայացուցիչը-

14.2.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

14.2.2. Ստորագրություն

____________________________

(թվականը)

15. Տուրքեր

15.1. վճարված է ______________ դրամ պետական տուրք □ անդորրագիրը կցվում է

15.2. վճարման ձևը ____________

16. □ Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը ______________

*շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Ձև N 4

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գրասենյակ (Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ)

 

□ փոփոխությունը գրանցելու մասին □ չեղյալ ճանաչումը գրանցելու մասին

 

 

 

 

1. Դիմում

Իրավատերը (իրավատերերը) և օգտագործողը (օգտագործողները) սույնով խնդրում են գրանցել դիմումում նշված գյուտի (գյուտերի)`

□ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը, □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) դադարեցումը

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)՝

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ______________

3. Արտոնագրատեր (լիցենզատու)

3.1. արտոնագրատիրոջ անվանումը. _____________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

3.3. □ արտոնագրատերը մի քանիսն են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Արտոնագրատիրոջ ներկայացուցիչը՝

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

4.3. □ արտոնագրատերերի ներկայացուցիչները մի քանիսն են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Օգտագործող (լիցենզառու)՝

5.1. Օգտագործողի (լիցենզառուի) անվանումը __________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _______________

5.3. □ օգտագործողները (լիցենզառուները) մի քանիսն են (օգտագործողների (լիցենզառուների) մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Օգտագործողի (լիցենզառուի) ներկայացուցիչը՝

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը _______________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն _________________

6.3. □ օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչները մի քանիսն են (օգտագործողների (լիցենզառուների) ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն _______________

8. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի ) փոփոխությունը վերաբերում է ծավալին

8.1. □ փոփոխության բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված` լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը հաստատող փաստաթղթում

9. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի )փոփոխությունը վերաբերում է կողմերի՝ անվան, ազգանվան, անվանման, հասցեին. __________________

10. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) տարածքը փոփոխվել է, լիցենզիա (ֆրանչայզինգը) վերաբերում է հետևյալ տարածքին _________________

11. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) փոփոխությունը վերաբերում է գործողության ժամկետին

11.1. □ փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) տրված է _______ ից մինչև ________________ ժամանակահատվածի համար

11.2. □ փոփոխված լիցենզիա (ֆրանչայզինգը) գործում է մինչև արտոնագրի գործողության ժամկետի ավարտը

12. □ Լիցենզիայի (ֆրանչայզինգի) չեղյալ հայտարարելը

12.1 □ չեղյալ է հայտարարվում ամբողջությամբ

12.2 □ չեղյալ հայտարարումը վերաբերում է ծավալի մի մասին

□ չեղյալ հայտարարվելու բնույթը և ծավալը նշված են կից ներկայացված՝ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթղթում

13. Ստորագրություններ

13.1. □ իրավատեր □ իրավատիրոջ ներկայացուցիչ

13.1.1. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը՝

________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

13.1.2. ստորագրություն

_______________ _____________

(թվականը)

14. Տուրքեր

14.1. վճարված է ___________ դրամ պետական տուրք □ անդորրագիրը կցվում է

14.2. վճարման ձևը __________

15. □ Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը _____________

*շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

1- եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա 13.1-ին և 13.2-րդ կետերի տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գրանցված գյուտերի կամ արդյունաբերական դիզայնի արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը (այսուհետ՝ իրավունքների փոխանցում) գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենքներ) սահմանված հասկացությունները։

3. Օրենքների համաձայն արտոնագրատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով կամ համապարփակ իրավահաջորդությամբ փոխանցել այլ անձի:

4. Իրավունքների փոխանցման գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ)։ Գրասենյակի կողմից գրանցման ենթակա են գյուտերի, արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանում գրանցված, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով պահպանվող գյուտերի, արդյունաբերական դիզայնների արտոնագրատերերի իրավունքների փոխանցումը:

5. Գյուտի կամ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումն իրականացվում է պատշաճ ձևով տպագիր լրացված և ներկայացված դիմումի հիման վրա՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի:

6. Իրավունքի փոխանցման դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի։

7. Իրավունքի փոխանցման մասին պայմանագրի գրանցման մասին դիմումը լրացվում է հետևյալ ձևով՝

1) 2.1-ին կետում նշվում են գյուտի, արդյունաբերական դիզայնի պետական գրանցման համարը (համարները), որոնց համար խնդրարկվում է գրանցել իրավունքի փոխանցումը.

2) 3.1-ին կետում լրացվում է արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը.

3) 3.2-րդ կետում լրացվում է արտոնագրատիրոջ գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) 3.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 3.1-ին և 3.2-րդ կետերի.

5) 4.1-ին և 4.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են արտոնագրատիրոջ ներկայացուցչի անունը, ազգանունը կամ անվանումը, գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով։

6) 4.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե գյուտի կամ արդյունաբերական դիզայնի իրավատերերը մեկից ավելի են, և նրանցից յուրաքանչյուրին կամ մի քանիսին ներկայացնում են իրենց ներկայացուցիչները: Այս դեպքում լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են իրավատերերի ներկայացուցիչների տվյալները՝ համաձայն 4.1-ին և 4.2-րդ կետերի.

7) 5.1-5.2-րդ կետերում լրացվում են իրավունքները ստացողի տվյալները՝ սույն կետի 2-րդ, 3-րդ ենթակետերին համանման ձևով.

8) 5.3-րդ կետի վանդակը նշվում է, եթե իրավունքները ստացողները մեկից ավելի են և լրացուցիչ թերթի վրա ներկայացվում են նրանց տվյալները՝ համաձայն 4-րդ կետի.

9) 6.1-6.3-րդ կետերում լրացվում են իրավունքները ստացողի ներկայացուցչի տվյալները՝ սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերին համանման ձևով.

10) 7-րդ կետում նշվում են նամակագրություն վարելու և դիմումի քննարկման ընթացքում դիմումն ստորագրող իրավասու անձի հետ անմիջական կապ հաստատելու վերաբերյալ անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը և էլեկտրոնային փոստի հասցեն.

11) 8-րդ կետում լրացվում է փոխանցվող իրավունքների ծավալը.

12) 8.1.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են գյուտի կամ արդյունաբերական դիզայնի ամբողջ ծավալով.

13) 8.2.-րդ կետը լրացվում է, եթե իրավունքները փոխանցվում են մասնակի՝ գյուտի դեպքում անկախ կետերով որոշվող ծավալով՝ պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա, իսկ արդյունաբերական դիզայնի դեպքում՝ տարբերակների կամ համալիր իրի որոշ բաղադրիչների ծավալով.

14) 9-րդ կետում համապատասխան վանդակը նշելու միջոցով նշվում է պայմանագրի կցված լինելը.

15) 10.1-րդ կետում նշվում է դիմումն ստորագրող անձի ով լինելը.

16) 10.2-րդ կետում լրացվում են դիմումն ստորագրող ֆիզիկական անձի անունը կամ անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը.

17) 10.2.1-ին կետում դրվում է դիմումն ստորագրող ֆիզիկական անձի ստորագրությունը և նշվում ստորագրման թվականը.

18) 11.1-ին կետում լրացվում է վճարված պետական տուրքի չափը՝ թվերով։ Վանդակը նշվում է, և դիմումին կցվում է վճարումը հավաստող փաստաթուղթը։ Օրենքով պետական տուրքի վճարման վերահսկման այլ մեխանիզմ (վճարման անդորրագիր ներկայացնելը բացառող) ամրագրելու դեպքում 11.1-ին կետի վանդակը չպետք է նշվի, և վճարումը հավաստող փաստաթուղթը չպետք է կցվի.

19) 11.2-րդ կետում նշվում է վճարման ձևը, օրինակ՝ բանկային անկանխիկ փոխանցում.

20) 12-րդ կետում նշվում և լրացվում է կից ներկայացվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը, եթե դրանք կան։

8. Դիմումը կարող է գրասենյակ ներկայացվել առձեռն կամ փոստով, որին կցվում են՝

1) իրավունքի փոխանցման պայմանագիրը, ստորագրված արտոնագրատիրոջ և իրավունքը ստացողի կողմից՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով, կամ իրավահաջորդության դեպքում՝ իրավունքի փոխանցումը հավաստող փաստաթուղթը.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

3) իրավունքի փոխանցման պայմանագրի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը նվազեցված դրույքաչափով վճարման դեպքում՝ արտոնագրատիրոջ և իրավունքը ստացողի կողմից տրված տեղեկանքներ աշխատողների թվաքանակի վերաբերյալ:

4) մեկից ավելի արտոնագրատերերի առկայության դեպքում՝ մյուս արտոնագրատերերի համաձայնությունը իրավունքի փոխանցման պայմանագիր կնքելու համար կամ արտոնագրատերերի միջև կնքված պայմանագիրը, որով հավաստվում է իրավունքի փոխանցման պայմանագիր կնքելու իր իրավունքը.

5) լիազորությունները հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացված է իրավատիրոջ կամ ստացողի ներկայացուցչի միջոցով։

9. Դիմումին կարող է կցվել նաև արտոնագիրը (երը):

10. Օտարերկրյա անձինք իրավունքների փոխանցման պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։

11. Դիմումը ներկայացվում է հայերեն։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է դրա հայերեն պատշաճ և ճշգրիտ թարգմանությունը։

12. Դիմումն ստանալուց հետո ստուգվում է դիմումի և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 4-10-րդ կետերով սահմանված պահանջներին։

13. Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում ույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բացակայող կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ:

14. Եթե պարզվում է, որ դիմումով ներկայացված նյութերը կամ տվյալները չեն համապատասխանում գրանցամատյանում առկա տվյալներին, ապա հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է արվում դիմումը ներկայացնողին՝ ներկայացված նյութերը կամ տվյալները համապատասխանեցնել գրանցամատյանում առկա տվյալներին, կամ գրանցամատյանում կատարել համապատասխան փոփոխությունները և ներկայացնել ճշգրտված նյութերը կամ տվյալները՝ հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը, իրավունքի փոխանցման պայմանագիրը և լիազորագիրը, եթե այն առկա է, վերադարձվում են։ Այս դեպքում կից ներկայացված նյութերի պատճենները, պայմանագրի պատճենը կամ պատճեններից մեկը պահվում են գործի նյութերում:

16. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, սույն կարգի 4-7-րդ և 9-10-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է փորձաքննություն և սահմանված պահանջները բավարարելու դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին։ Հակառակ դեպքում ընդունվում է որոշում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ։

17. Գրասենյակը սույն կարգի համաձայն կատարված հարցումները, ընդունված որոշումները ուղարկում է դիմողին նրա կողմից փաստաթուղթը ներկայացվելու համար ընտրված սկզբնական եղանակով կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Դիմողը սույն կարգի համաձայն ստացած հարցումների պատասխանները կարող է ներկայացնել գրասենյակ՝ իր նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, իսկ բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի դեպքում` միայն առձեռն կամ փոստով:

18. Եթե պարզվում է, որ դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ էլեկտրոնային վճարման հանձնարարականը, ապա գործակալությունը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին: Եթե օրենքով սահմանված պետական տուրքի վճարման վերաբերյալ տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա դիմողին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում անդորրագրի բնօրինակը կամ տվյալ վճարման իսկության վերաբերյալ ապացույցները եռամսյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ։

19. Երեք ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացվելու կամ տվյալ վճարման իսկության մասին համապատասխան համակարգի միջոցով չհավաստիանալու դեպքում՝ գրասենյակի կողմից կայացվում է մերժման մասին որոշում, ինչի մասին դիմողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է 17-րդ կետով սահմանված կարգով:

20. Գրանցված իրավունքի փոխանցումը հաստատող փաստաթղթի բնօրինակը պահպանվում է գործերում:

21. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը ուժի մեջ են մտնում համապատասխան պետական գրանցամատյանում դրանց գրանցման օրվանից։

22. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գրասենյակի պետական գրանցամատյանների բաժինը:

23. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի պետական գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, պայմանագրի գրանցման համարը, վճարված պետական տուրքի չափը, արտոնագրի(երի) hամարը (ները), պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին: Պայմանագրի վերաբերյալ գրառում է կատարվում նաև գյուտերի կամ արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյաններում:

24. Իրավունքների մասնակի փոխանցման դեպքում գրանցումների մասին տվյալները մուտքագրվում է պետական գրանցամատյան՝ պահպանելով սկզբնական հայտի բոլոր տվյալները, բացառությամբ փոխանցվող իրավունքների ծավալի վերաբերյալ տվյալների, որը որոշվում է ըստ դիմումի 8-րդ կետի կամ լրացուցիչ թերթի վրա նշվածների: Այս դեպքում իրավունքների փոխանցված մասով կատարվում է նոր գրանցում՝ ստանալով նոր հերթական համար և տրվում է նոր արտոնագիր:

25. Եթե արտոնագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ փոստով ուղարկվում է պետական գրանցամատյանից համապատասխան քաղվածք։

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ

(Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԳՅՈՒՏԵՐԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

1. Դիմում իրավունքների փոխանցման մասին

Սույնով խնդրարկվում է գրանցել դիմումում նշված գյուտերի (արդյունաբերական դիզայնների) նկատմամբ իրավունքների փոխանցումը։

2. Սույն դիմումին վերաբերող գրանցումը (գրանցումները)

2.1. գրանցման (գրանցումների) համարը (համարները)* ________________

3. Արտոնագրատեր

3.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝_________________

3.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ _________________

3.3. □ արտոնագրատերերը մեկից ավելի են (արտոնագրատերերի մասին տվյալները, ըստ 3.1-ին և 3.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

4. Արտոնագրատիրոջ (արտոնագրատերերի) ներկայացուցիչը

4.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝ ___________________

4.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն)՝ __________________

4.3. □ արտոնագրատերերի ներկայացուցիչները մեկից ավելի են (արտոնագրատերերի ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 4.1-ին և 4.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

5. Իրավունքներն ստացողը

5.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝__________________________

5.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝__________________

5.3. □ իրավունքներն ստացողները մեկից ավելի են (իրավունքներն ստացողների մասին տվյալները, ըստ 5.1-ին և 5.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

6. Իրավունքներն ստացողի ներկայացուցիչը

6.1. անունը, ազգանունը կամ ընկերության անվանումը՝ _________________

6.2. գտնվելու վայրը (բնակության վայրը), երկրի ծածկագիրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ __________________

6.3. □ իրավունքներն ստացողների ներկայացուցիչները մեկից ավելի են (իրավունքներն ստացողների ներկայացուցիչների մասին տվյալները, ըստ 6.1-ին և 6.2-րդ կետերի, տրվում են լրացուցիչ թերթի վրա)։

7. Նամակագրության հասցեն՝ ____________________

8. Իրավունքները փոխանցվում են մասնակի (նշվում է փոխանցման ծավալը)՝

8.1. □ ամբողջությամբ

8.2. □ մասնակի՝ ___________________

9. □ Իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը կցվում է:

10. Ստորագրություններ

10.1. դիմումն ստորագրող իրավասու անձը՝

□ արտոնագրատեր □ արտոնագրատիրոջ ներկայացուցիչ

□ իրավունքներն ստացող □ իրավունքներն ստացողի ներկայացուցիչ

10.2. դիմումն ստորագրող ֆիզիկական անձը`

__________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

10.2.1. ստորագրություն _______________ _________ (թվականը)

11. Տուրքեր

11.1. վճարված է __________ դրամ պետական տուրք □ անդորրագիրը կցվում է

11.2. վճարման ձևը ______________

12. □ Կցվող լրացուցիչ թերթերի ընդհանուր թիվը ________________

* Շարունակությունը տրված է լրացուցիչ թերթի վրա։

Եթե դիմումն ստորագրում են մեկից ավելի անձինք, ապա՝ 10.1.-ին, 10.2.-րդ և 10.2.1.-ին կետերում նշված տվյալները ներկայացնել լրացուցիչ թերթի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան