Գլխավոր տեղեկություն
Номер
N 402-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2022
Дата вступления в силу
19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 402-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2022 թվականի ապրիլի 19-20-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն (ապրիլի 19-20-ը՝ Մոսկվա, ապրիլի 20-ին՝ Նիժնի Նովգորոդ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա և Նիժնի Նովգորոդ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արմեն Գրիգորյանինը, Հայկ Պետրոսյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Գասպարյանինը, Արման Ղազարյանինը, Սևակ Ղահրամանյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Գևորգ Գալստյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Աղվան Այվազյանինը և Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Կարեն Անդրեասյանինը, Վահրամ Դումանյանինը, Սերժ Ռուշանյանինը, Արկադի Պապոյանինը և Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Հակոբ Արշակյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ՝ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ ապրիլի 20-ին՝ Մոսկվա-Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

18.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 402-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ
Ա. Գրիգորյան  - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Ա. Միրզոյան  - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Արշակյան  - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Անդրեասյան  - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Դումանյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Վ. Հարությունյան  - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հ. Պետրոսյան  - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Ս. Վարոսյան  - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Ա. Խաչատրյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Կ. Գասպարյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Ղազարյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ս. Ռուշանյան

- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Ս. Ղահրամանյան  - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
Ռ. Աբիսողոմյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական
Ա. Պապոյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ա. Այվազյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (13.04.2022 թ.-20.04.2022 թ.)
Հ. Վարդանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (13.04.2022 թ.-20.04.2022 թ.)

Ռ. Կավկասյան  - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան
Տ. Մեհրաբյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Ա. Շահինյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Գ. Գալստյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մոնտաժող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Հ. Բաղդասարյան  - «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ (համաձայնությամբ)
Կ. Խաչատրյան  - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)
Գ. Պերկուպեկյան  - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ (համաձայնությամբ)
Դ. Սարգսյան  - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
Լ. Բադեյան  - Հանրային ռադիոյի թղթակից (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

18.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան