ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՏԻԳՐԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Տիգրան ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2022 թվականի հունիսի 1-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թվական, ապրիլի 14 Երևան ԱԺՈ-30-Ա |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2022 թվական: