Գլխավոր տեղեկություն
Номер
N 76-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2022
Принят
Ջրվեժ համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2021 թվականի N 76-Ն

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ,

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, յուրաքանչյուր բնակչի համար այն սահմանելով 200 (երկու հարյուր) դրամ,

3) Ջրվեժ համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

բ. զոհված զինծառայողի երեխա է,

գ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

դ. հաշմանդամ երեխա է,

4) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 6 000 (վեց հազար) դրամ,

5) եթե Ջրվեժ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

6) սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար 2022 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝

ա. 4 000 (չորս հազար) դրամ, եթե երեխան հաշվառված է Ջրվեժ համայնքում,

բ. 6 000 (վեց հազար) դրամ, եթե երեխան հաշվառված չէ Ջրվեժ համայնքում:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,

2) սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

կողմ (7)

դեմ (0)

ձեռնպահ (0)

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

   

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

   

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

   

2021 թ. դեկտեմբերի 28

գ. Ջրվեժ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: