Գլխավոր տեղեկություն
Номер
N 593-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2022
Дата вступления в силу
31.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 593-Ա

 

«ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 107-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության կատարման միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 593-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր  ԵՎ  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողները և համակատարողները

Ժամկետը

Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ քննչական կոմիտե

(համաձայնությամբ),

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

(համաձայնությամբ),

ՀՀ դատախազություն

(համաձայնությամբ)

2022 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Օդանավում կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության 4-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ