Գլխավոր տեղեկություն
Номер
N 258-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.04.2022
Дата вступления в силу
13.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 258-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Բարեգործական որակել Իսրայելի «Եվրասիական հրեական կոնգրեսի» (Euro-asian jewish congress) կողմից՝ Վրաստանի հրեաների միության միջոցով, «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված «Մացա» հացի (25 տեղ, 340 կգ ընդհանուր քաշով, 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 25 ԱՄՆ-ի դոլար) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

                       

 

12.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան