Գլխավոր տեղեկություն
Номер
N 261-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.04.2022
Дата вступления в силу
15.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 261-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 119-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԷՆՋԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00225867) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, մանկական խնամքի միջոցների և այլ անհրաժեշտ բժշկական ապրանքների ձեռքբերում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 25-ին «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 119-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

 

 

14.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան