Գլխավոր տեղեկություն
Номер
N 268-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2022
Принят
Գյումրի համայնքի ավագանի
Дата принятия
03.12.2021
Подписан
Գյումրի համայնքի ղեկավար
Дата подписания
03.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«03» դեկտեմբերի 2021 թվականի N 268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Կասեցնել Գյումրի համայնքի վարչական տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մատուցվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունների ծառայությունների իրականացումը այն շենքերում և շինություններում, որոնք չեն համապատասխանում հավելվածում ներկայացված պահանջներին ու պայմաններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 01-ից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (28)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

Վ. Սամսոնյան    
Հ. Սուլթանյան    
Լ. Սանոյան    
Մ. Սահակյան    
Տ. Հովհաննիսյան    
Ա. Հովհաննիսյան    
Ն. Պողոսյան    
Գ. Պասկևիչյան    
Ս. Հովհաննիսյան    

Ռ. Անդրիասյան

   
Ս. Առաքելյան    
Ա. Բաղդասարյան    
Ա. Բեյբուտյան    
Ա. Պապիկյան    
Ն. Ղազարյան    
Հ. Նիկողասյան    
Գ. Թաթարյան    
Զ. Միքայելյան    
Ե. Խանամիրյան    
Շ. Արամյան    
Լ. Մուրադյան    
Վ. Հակոբյան    
Կ. Սոսյան    
Ս. Ադամյան    
Ն. Միրզոյան    
Հ. Մարգարյան    
Կ. Մալխասյան    
Կ. Ասատրյան    

 

Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

«03» դեկտեմբերի 2021 թվական

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի

մարզի Գյումրի համայնքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 3-ի

N 268-Ն որոշման

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են Գյումրի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին (այսուհետ՝ քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահ) ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները:

2. Քաղաքացիական հոգեհանգստի ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տալիս է Գյումրու քաղաքապետը՝ ընթացիկ տարվա տեղական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված սահմանափակումներին, պահանջներին և պայմաններին:

3. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը և (կամ) մատուցումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները կարող են գտնվել՝

1) ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, հյուրանոցներից, բազմաբնակարան շենքերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից, հանրային սննդի օբյեկտներից նվազագույնը 100մ, իսկ անհատական բնակելի տներից նվազագույնը 70մ հեռավորության վրա բացառությամբ, եթե դրանք գտնվելու են՝

ա. հիվանդանոցներում գործող ախտաբանաանատոմիական բաժիններում կամ բաժանմունքներում, կամ

բ. գերեզմանատների զբաղեցված հողամասի սահմանից մինչև 50մ հեռավորության վրա, կամ

գ. միայն անհատական բնակելի տներից և (կամ) հանրային սննդի օբյեկտներից մինչև սույն կետի առաջին ենթակետում նշված հեռավորությունների վրա և առկա է դրանց սեփականատերերի գրավոր համաձայնությունը

դ. քաղաքի պատմական կենտրոնում՜ ԿՈՒՄԱՅՐԻ արգելոց թանգարանի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների կազմակերպումը արգելվում է, բացառությամբ գործող եկեղեցիների:

5. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին և պայմաններին՝

1) Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահները պետք է ունենան՝

ա. նախասրահ՝ հանդերձարանով,

բ. հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ,

գ. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման համար առանձնացված վայր (տարածք),

դ. սանհանգույց (առնվազն 2 հատ, որից մեկը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար),

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայքով և կահավորմամբ սենյակ,

զ. հուղարկավորությունը ստանձնողների ընդունման համար նախատեսված առանձին մուտքով գրասենյակային տարածք,

2) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է մատչելի լինի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար՝ առնվազն մինչև հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակ, զուգարան և առաջին բժշկական օգնության սենյակ մուտք գործելու համար,

3) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահում հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված երկու և ավելի սենյակի առկայության դեպքում յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին մուտք, նախասրահ, սանհանգույցներ,

4) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ ներառյալ սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված տարածքը պետք է ունենա առնվազն երկու մետր բարձրությամբ անթափանց նյութերով կառուցված ցանկապատ կամ պարիսպ:

Ընդ որում քաղաքացիական հոգեհանգստի իրականացման ծառայությունները իրականացվում և (կամ) մատուցվում են միայն սրահի ցանկապատված տարածքում այնպես, որ սրահի տարածքից դուրս գտնվող անձանց համար սգո պարագաները, այդ թվում՝ ծաղիկները և ծաղկեպսակները տեսանելի չլինեն՝ բացառությամբ ավտոկայանատեղիի,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան և հասցեի նշմամբ ցուցանակներ, ընդ որում ցուցանակները պետք է լինեն լուսավորված,

6) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահի տարածքը պետք է ունենա յուրաքանչյուր հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 20 ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղ,

7) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահին կից պետք է լինի հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված մեկ սենյակի հաշվարկով առնվազն 100 քմ մակերեսով տարածք՝ քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը մասնակցող անձանց գտնվելու համար՝ ապահովված աղբամաններով, լուսավորությամբ և ծխելու համար նախատեսված (առանձնացված) հատվածով,

8) քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը պետք է ունենա ջեռուցման, հովացման, օդափոխության, իսկ հանգուցյալի մարմնի և (կամ) աճյունի տեղադրման համար նախատեսված սենյակում նաև երաժշտության ձայնային համակարգեր,

9) քաղաքացիական հոգեհանգստի սրահը շահագործողը պետք է ունենա բժշկի որակավորում ունեցող աշխատակից կամ համապատասխան պայմանագիր Գյումրի քաղաքում գործող բժշկական հաստատությունների հետ՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման ողջ ժամանակահատվածում բժշկի ներկայությունը ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով,

10) քաղաքացիական հոգեհանգստի սրահի շահագործողը քաղաքացիական հոգեհանգստի սրահում ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ (սանիտարահամաճարակաբանական) նորմերի ու կանոնների պահպանումը:

 6. Քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահը կարող է ունենալ նաև հոգևորականի համար նախատեսված սենյակ, ինչպես նաև առանձին մուտքով ծաղիկների և սգո պարագաների վաճառքի սրահ, որի ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան