Գլխավոր տեղեկություն
Номер
N 256-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.04.2022
Дата вступления в силу
09.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 256-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 256-Ա որոշման

 

«Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։

Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և դժվարություններ են առաջացել շատ հին լինելու պատճառով` շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա

տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6500 քառ. մետր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ-ի Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում,

«29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ

Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,010,338,337 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով:

2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,600,000 դրամի չափով:

3. Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամի չափով. 

- ապրանքների ներմուծում` 69,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

4. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

5. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

5.1.1. ներքին հարդարման աշխատանքներ՝ 340,168,337 դրամի չափով

5.1.2. կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամի չափով

5.1.3. բարեկարգման աշխատանքներ՝ 80,000,000 դրամի չափով

5.1.4. էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 121,000,000 դրամի չափով

 - ապրանքների ներմուծում՝ 70,000,000 դրամ

5.1.5. ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 131,000,000 դրամի չափով.

 - Ապրանքների ներմուծում՝ 50,000,000 դրամի չափով.
Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

6. Լողավազանի երեսապատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

7. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 95,000,000 դրամի չափով։
Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

8. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 15-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը։

9. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամի չափով,

 - վերելակի ներմուծում՝ 20,000,000 դրամի չափով։

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10. Տեսահսկման, հակահրդեհային, մուտքի վերահսկման համակարգերի, և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,600,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

3․ Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 780,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

 - ապրանքների ներմուծում` 69,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

4. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

5. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

5.1.1. ներքին հարդարման աշխատանքներ՝ 340,168,337 դրամ, առանց ԱԱՀ-ի

5.1.2. կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

5.1.3. բարեկարգման աշխատանքներ՝ 80,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

5.1.4. էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 121,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

 - ապրանքների ներմուծում՝ 70,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

5.1.5. ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 131,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

 - Ապրանքների ներմուծում՝ 50,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

6. Լողավազանի երեսապատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

7. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 95,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

8. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

9. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 4,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի

 - վերելակի ներմուծում՝ 20,000,000 դրամի չափով։

10. Տեսահսկման, հակահրդեհային, մուտքի վերահսկման համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 55,000,000 դրամ, առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ