«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.05.22 N 661-Ն)
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 13.05.22 N 661-Ն)
1. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.05.22 N 661-Ն)
2. Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 13.05.22 N 661-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ
(վերնագիրը խմբ. 13.05.22 N 661-Ն)
Պաշտոնը |
Հաս- տիք- ների թիվը |
Զենքի տեսակը |
Զենքի ձևը |
Զենքի թիվը |
Զենքի մոդելը |
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող |
1 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
1 |
Ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
3 |
ծառայողական |
կարճակոսափող |
3 | |
քաղաքացիական |
գազային |
3 | |||
Բաժնի պետ |
16 |
ծառայողական |
կարճակոսափող |
16 | |
քաղաքացիական |
գազային |
16 | |||
Բաժնի պետի տեղակալ Բաժանմունքի պետ Գլխավոր խորհրդատու |
57 |
ծառայողական |
կարճակոսափող |
30 | |
քաղաքացիական |
գազային |
27 | |||
Առաջատար խորհրդատու Ավագ հարկադիր կատարող |
186 |
ծառայողական |
կարճակոսափող |
83 | |
քաղաքացիական |
գազային |
84 | |||
քաղաքացիական |
էլեկտրահարող սարք |
32 | |||
ԸՆԴԱՄԵՆԸ |
263 |
ծառայողական |
կարճ ակոսափող |
133 |
|
քաղաքացիական |
գազային |
130 | |||
քաղաքացիական |
էլեկտրահարող |
32 |
(հավելվածը խմբ. 13.05.22 N 661-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 13.05.22 N 661-Ն)
Ձեռնաշղթա` | 50 միավոր |
Ռետինե մահակ` | 279 միավոր |
Զրահաբաճկոն` | 50 միավոր |
Սաղավարտ` | 50 միավոր |
(հավելվածը փոփ. 13.05.22 N 661-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |