Գլխավոր տեղեկություն
Номер
N 332-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2022-03.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.05.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.05.2022
Дата вступления в силу
18.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 332-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 800,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 332-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և գույքի բազայի թարմացում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), անհատ բարերարներ, ոչ առևտրային կազմակերպություններ։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է`

- Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 65),

- Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12),

- Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Աճառյան 35/31),

- Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Անդրանիկ փող. Առաջին նրբանցք 20),

- Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Հանրապետության 130) ` սպորտի բնագավառ

Ծրագիրն իրականացվում է սպորտի բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

800,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մարզադպրոցների սաները, մարզիկները և ֆուտբոլային ակումբները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց

Մարզադաշտերի արդիականացում, խաղադաշտերի խոտածածկերի փոխարինում կամ սեզոնային բարելավում, մարզադաշտերի լուսավորության տեղադրում կամ վերանորոգում, մարզադաշտերի վերակառուցում, շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ), սարքավորումների ներմուծում և ձեռքբերում` շուրջ 800,000,000 դրամ արժողությամբ` 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել և/կամ ձեռք բերել`

- շինարարական նյութեր` 40,000,000 դրամ,

- խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 100,000,000 դրամ,

- լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ,

- հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ,

- խոտի սերմ և պարարտանյութեր` 140,000,000 դրամ,

- ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ,

- մարզագույք/մարզահագուստ` 200,000,000 դրամ,

- մարզասարքեր` 30,000,000 դրամ,

- բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 20,000,000 դրամ,

- սարքավորումներ` 200,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ