Գլխավոր տեղեկություն
Номер
N 577-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.05.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2022
Дата вступления в силу
26.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 577-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1955-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1955-Ա որոշման հավելվածը «Ա. Պողոսյան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Դ. Սահակյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

25.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ