Գլխավոր տեղեկություն
Номер
N 345-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2022
Дата вступления в силу
06.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 345-Ա

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2022 թվականի ապրիլի 4-7-ն անտառների և հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման, անտառվերականգնման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ անտառային տնկարանների ընդլայնման բնագավառներում փորձի փոխանակման նպատակով բելառուսական կողմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետություն այցելության կազմակերպման ու փորձի փոխանակման միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը` 698.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

05.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ