ՈՒՂՂՈՒՄ
ՀՀ փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի N 270-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 62-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ուժի մեջ մտնելու և ստորագրման ամսաթվերի միջև առկա է անհամապատասխանություն։ Որոշումը առկա անհամապատասխանությամբ հրապարակվել է նաև Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (Arlis)։ Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման 2-րդ կետում կատարել ուղղում և, մասնավորապես՝ «2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից։» բառերի փոխարեն կարդալ «2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 28-ից ծագած հարաբերությունների վրա։»
2/6/2024
Վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|