ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2022 թվականի N 464-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱԷԿ-Ի ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՈՐ 110/220 ԿՎ ԲԱՑ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ (ԲԲՍ-Ի) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման» գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջից բացի, կիրառել նաև մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 464-Ա որոշման |
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱԷԿ-Ի ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՈՐ 110/220 ԿՎ ԲԱՑ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ (ԲԲՍ-Ի) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
Գործոն |
Մասնագիտական փորձառություն | ||||
Չափանիշ |
Պահանջվող փաստաթղթերը | ||||
Պահանջ |
Մասնակից |
| |||
Մեկ կազմակեր-պություն |
Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), և/կամ ենթակապալառուի (ենթակապալառուների) ներգրավմամբ մասնակիցներ (կոնսորցիումի անդամները և ենթակապալառուն (ենթակապալառուները), այսուհետ՝ գործընկեր) | ||||
Բոլոր գործընկերները միասին |
Յուրաքանչյուր գործընկեր | ||||
Փորձառություն |
Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում (սկսած 2012 թ. հունվարի 1-ից) 220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) վերակառուցման կամ կառուցման երկու պայմանագրերում որպես կապալառու կամ ենթակապալառու աշխատելու փորձ, որոնց շրջանակներում իրականացրած լինի ստորև նշված հիմնական գործառույթները՝ - 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում շինարարական աշխատանքների իրականացում, - նոր 220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում, - 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքավորումների կարգաբերման և շահագործման հանձնման աշխատանքների իրականացում: Ձևանմուշով ներկայացված պայմանագրերը պետք է լինեն ավարտված: Ավարտված են համարվում այն պայմանագրերը, որոնց համար պատվիրատուի կողմից տրվել է «Աշխատանքների ավարտման վկայական» կամ պայմանագրերի ավարտումը հավաստող համարժեք այլ փաստաթուղթ: |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարեն պահանջին |
Պետք է բավարարի պահանջին՝ համատեղ գործունեության կամ ենթակապալի պայմանագրով իրեն վերապահվող գործառույթի մասով, հիմնավորելով, որ ենթակայանի վերակառուցման կամ կառուցման պայմանագրի շրջանակներում հանդես գալով որպես կապալառու, կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու իրականացրել է այդ գործառույթը: |
Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման» գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի: Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրի, ինչպես նաև պայմանագրի շրջանակներում իր պատվիրատուի կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված՝ պայմանագրի ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները՝ առանց բացահայտելու առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվությունը և ներկայացնելով պայմանագրով սահմանված աշխատանքների ծավալը: |
Օրինակելի ձև
ՁԵՎԱՆՄՈՒՇ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման» գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի
(լրացվում է յուրաքանչյուր գործընկերոջ կողմից)
Մասնակցի անվանումը՝ ___________________ Ամսաթիվը՝ ____________________
Որակավորումը հիմնավորող գործընկերոջ անվանումը՝ ________________________
Տեղեկություն | ||
Պայմանագրի անվանումը և համարը |
_________________________________________ | |
Ստորագրման ամսաթիվ Ավարտման ամսաթիվ |
_________________________________________ | |
Դերը պայմանագրում |
□ Կապալառու |
□ Ենթակապալառու |
Պատվիրատուի անվանումը՝ |
_________________________________________ | |
Գտնվելու վայրը՝ Հեռախոս/Ֆաքս՝ Էլ. փոստ՝ |
_________________________________________ _________________________________________ | |
Մանրամասն ներկայացնել պայմանագրի շրջանակներում իրականացված՝ որակավորումը հիմնավորող աշխատանքները |
Մասնակից (լրացնել անվանումը) ——————————
(Լիազորված անձի անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |