Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 46-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.03.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.03.2022
Дата вступления в силу
02.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 մարտի 2022 թվականի

թիվ 46-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

               

Նպատակ ունենալով նպաստել անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը՝ մանրածախ գործիքի օգտագործման համար գործարար սովորույթ և բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև նվազեցնել կանխիկի սպասարկման հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի ե) կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի ե) և իդ) կետերով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փողի հաշիվներով գործառնություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները, այդ թվում՝ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացած, չեն կարող կատարել.

1) առևտրային բանկերի և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների գլխամասերից և (կամ) մասնաճյուղերից դրամական միջոցների փոխանցում, եթե.

ա. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` Հայաստանում,

բ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանում և ենթակա է ստացման արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

գ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանում և ենթակա է ստացման Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

դ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` արտասահմանում:

2) Առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերով (այսուհետ՝ Հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգեր) դրամական միջոցների փոխանցում, եթե.

ա. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով Հայաստանում՝ Հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով,

բ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանից կանխիկ միջոցներով՝ Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով և ենթակա է ստացման արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

գ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է կանխիկ միջոցներով Հայաստանից՝ Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով և ենթակա է ստացման Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվին,

դ. փոխանցման նախաձեռնումը կատարվում է Հայաստանում էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի հաշվից և ենթակա է ստացման կանխիկ միջոցներով արտասահմանում՝ Հայաստանյան և (կամ) արտասահմանյան դրամական միջոցների փոխանցումների համակարգերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկած էլեկտրոնային փողի (Վեբմանի, Յանդեկսդենգի և այլ) հաշվից կանխիկացման իրականացումը կամ այդ հաշիվների կանխիկով համալրումը, ինչպես նաև արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկող կազմակերպության կողմից թողարկված լիցքավորման քարտերի ձեռքբերումը կանխիկ միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:

      

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. մարտի 25

ք. Երևան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական: