Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
15.03.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.03.2022
Дата вступления в силу
16.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

15 մարտի 2022 թ.

N 546-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2022 թվականի փետրվարի 28-ի հ.7-3-14/7/16165-22 գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ-ին սույն որոշման հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

 2022 թվականի մարտի 15-ի

 N 546-Ա որոշման

 

«ԱՐԱՄՅԱՆ ՀՈԼԴԻՆԳՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

«Արամյան Հոլդինգ» ՍՊԸ

Թումանյան փողոցում հ․ 5/ա շենքի հարակից ճանապարհահատված

3 (22,5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա սահմանափակմամբ բացառությամբ Թումանյան հ. 5/ա հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների