Գլխավոր տեղեկություն
Номер
N 230-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.04.2022
Дата вступления в силу
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

N 230-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2022 թվականի մարտի 11-ին կնքված՝ N 22/01-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենդանիների վերականգնողական կենտրոնում ազատավանդակի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 8,856,879 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սահակյանշին» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02224769) 2022 թվականի մարտի 11-ին կնքված՝ N 22/02-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենդանիների փրկարարական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 5,346,624 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ