Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-153-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.08.2006-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.864
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.07.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.07.2006
Дата вступления в силу
05.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 219-րդ հոդվածում «հրապարակվելուց տասնհինգ օր հետո» բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 221.4.

Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

 

Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 222-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի «մտած և» բառից հետո «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ կետը «Առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ» բառով, իսկ «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «տնտեսական դատարանի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի «Վերաքննիչ և տնտեսական դատարանների» բառերը փոխարինել «Տնտեսական դատարանի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք.

2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1. Գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով վճռաբեկ բողոք ներկայացնել` անկախ համապատասխան պետական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հանգամանքից: Նման բողոքները կարող են հետ վերցվել անկախ այն հանգամանքից, թե պետական մարմինը հետ վերցրել է իր բողոքը, թե ոչ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 224.

Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը

 

1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):

2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:»:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետը:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 228.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 228.1.

Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
 

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաև մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 229-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը «կայացրած դատարան» բառերից հետո լրացնել «ու գործին մասնակցող անձանց» բառերով.

2) 2-րդ կետի «ոչ ուշ, քան հաջորդ օրը» բառերը փոխարինել «անհապաղ» բառով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 230-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը լրացնել 4.1-րդ ենթակետով.

«4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 231.1.

Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 231.2.

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

 

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ, կամ

4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 230 հոդվածի և սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու և քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի և պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 231.3.

Վճռաբեկ բողոքի պատասխանը և վճռաբեկ բողոքի լրացումը
 

1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Վճռաբեկ բողոք բերած անձը, ստանալով բողոքի պատասխանը, իրավունք ունի պատասխանը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրացնելու վճռաբեկ բողոքը՝ ուղարկելով լրացումը վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 232-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի ողջամիտ ժամկետում:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 233.

Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը

 

1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել վճռաբեկ դատարանի պալատի նիստում:

2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 236.

Վճռաբեկ դատարանի լիազորությունները

 

1. Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին.

7) վերացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին ստորադաս դատարանների որոշումները:

2. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 238-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 241-րդ հոդվածում «յոթնօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 241.11-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «և տնտեսական գործերով» բառերը:

 

Հոդված 19. Օրենսգրքի 247.6-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և տնտեսական գործերով» բառերը:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-153-Ն