Գլխավոր տեղեկություն
Номер
N 400-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.05.2022-27.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2022
Дата вступления в силу
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 400-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած միջոցառումն իրականացվում է օպերատորի միջոցով՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և օպերատորի միջև կնքված պայմանագրի.

2) օպերատոր կարող է լինել այն ընկերությունը, որը կնքել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան պայմանագիր «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ՝ երկաթգծային տրանսպորտով և լաստանավով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման կազմակերպման նպատակով.

3) սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(2-րդ կետը խմբ. 05.05.2022 N 642-Լ)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝

1) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմինների և օպերատորի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և օպերատորի, «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և օպերատորի միջև կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ.

2) «Օպերատոր ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

4) միջոցառման իրականացումը հիմնավորող վերջնական ֆինանսական մոդելը և հաշվարկները:

(3-րդ կետը փոփ. 05.05.2022 N 642-Լ)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 400-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սեզոնային գործոնով պայմանավորված՝ ճանապարհների փակ լինելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։

2. Սույն որոշման իմաստով լաստանավի տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս։

3. Լարսի անցակետը, սեզոնային խնդիրներով պայմանավորված, փակ կամ ծանրաբեռնված լինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխում կազմակերպելու համար օպերատորը վարձակալում է լաստանավ (լաստանավեր)։

4. Սույն միջոցառման շրջանակում վարձակալած լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է օպերատորը։

5. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։

6. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա։

7. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է 2022 թվականի 24 շաբաթ ժամանակահատվածի համար շահառուներին մատուցված ծառայությունների մասով։

8. Սույն միջոցառման 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շահառուներին մատուցված ծառայությունների մասով և շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան։

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է եզրակացությունը՝ համաձայն N 3 ձևի, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկում օրենսդրությանը համապատասխան վճարային փաստաթղթերը:

(9-րդ կետը խմբ. 05.05.22 N 642-Լ)

10. Օպերատորն ապահովում է շաբաթական երկու չվերթ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ և սահմանում է չվացուցակ։

11. Սույն միջոցառման իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝

1) իրականացնում է արտահանման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ներմուծման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածք.

2) սույն հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից Փոթի-Կովկաս նավահանգիստ կամ հակառակ ուղղություններով լաստանավով իրականացրել է ապրանքների տեղափոխում։

12. Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր չվերթի համար լաստանավի (լաստանավերով) վարձակալության գումարի 100%-ը։

13. Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր շահառու լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ։

14. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայություն ստանալու նպատակով շահառուն օպերատորին ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի։

15. Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր կամ տարանցիկ տեղափոխման հայտարարագիր կամ հաշիվ-ապրանքագիր և այլն), բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ.

2) հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի։

16. Ներմուծման դեպքում շահառուն լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օպերատորին է ներկայացնում նաև ներմուծման հայտարարագիրը։

17. Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ կետի պահանջներին, իսկ 16-րդ կետի պահանջը չկատարելու դեպքում շահառուն փոխհատուցում չի ստանում։

18. Օպերատորը սույն հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան։

 

Ձև N 1

 

___________ -Ի ՏՆՕՐԵՆ ______________ուղղ.

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանած (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած) (արտահանման/ներմուծման/ տարանցիկ փոխադրման հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր թիվ... օր /ամիս/ տարի) ապրանքների լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության Փոթի-Կովկաս նավահանգիստ (Կովկաս նավահանգիստ-Փոթի) ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր։

 

Առդիր՝

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը)________

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն_____________

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված տեղեկատվության մեջ որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:

 

Ստորագրող

 ___________________
(պաշտոնը)

 _________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________
(ստորագրությունը)

   

 

 _____ ________20__ թ.

   

 

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ____ օր/ամիս/տարի N ___ որոշման համաձայն «      » ընկերության (ՀՎՀՀ`________ ) կողմից թվով ____ շահառուների մատուցվել է լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայություն, որի արժեքը կազմում է _____ դրամ։

_________________ դրամ գումարը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Նշված գումարը ենթակա է փոխանցման ընկերության __________ բանկում գտնվող N _________ հաշվեհամարին:

 

____________ 20   թ.

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

(հավելվածը խմբ. 05.05.22 N 642-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական: