Գլխավոր տեղեկություն
Номер
N 340-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.05.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.05.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.05.2022
Дата вступления в силу
18.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 340-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 47,953,829 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 99,903.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 340-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ բարենապաստ պայմաններ ստեղծելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ, քաղաք Երևան, Քաջազնունու փողոց, 12 շենք Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

47,953,829 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ (ՀՎՀՀ 02661245)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերը, մասնավորապես՝

 կենտրոնի 1-ին մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի միջնորմների, հախճասալերի, պատերի և առաստաղի սվաղի, հատակի ծածկույթի, դռների և պատուհանների քանդում

 միջնապատերի դռների բացվածքների եզրակալում

 տանիքի թիթեղների լրացում և ամրացում, ջրհոսների տեղադրում

 գիպսոկարտոնե միջնապատերի պատրաստում

 պատուհանների և դռների տեղադրում

 հատակների նախապատրաստական շերտի և ծածկույթի իրականացում

 ներքին հարդարման աշխատանքների կատարում (սվաղ և ներկարարական աշխատանքներ)

 սանհանգույցների երեսապատում հախճասալերով

 ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման, հակահրդեհային ահազանգման աշխատանքների իրականացում։

Բյուջե՝ 99,903.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամ

Ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 20-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

99,903․81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 47,953,829 դրամի չափով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացում:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում Հայ Օգնության Ֆոնդը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:


Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ