Գլխավոր տեղեկություն
Номер
N 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
20.04.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.04.2022
Дата вступления в силу
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 149-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. ԷՄԱ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են․

 

1) Առևտրային հաշվառքի սարք`

Առևտրային հաշվառման նպատակով Պայմանագրում կամ Հաշվառման քարտում ամրագրված Հաշվառքի սարք.

2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում՝

Չափագիտական մարմնի փորձաքննության եզրակացությամբ փաստված Առևտրային հաշվառքի սարքի առանձին բաղադրիչների խափանումները, դրանց վնասվածքները, Առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված, վնասված լինելը (այդ թվում՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը) կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

3) Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ.

4) Գաղտնապահական տեղեկատվություն՝

Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև Սպառողներին վերաբերող՝ Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի մոտ առկա տեղեկությունները.

5) Ենթասպառող`

Սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ Սպառողի սպառման համակարգի միջոցով, և որն ունի Երաշխավորված մատակարարի (Մատակարարի) հետ սահմանված կարգով կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր.

6) Երաշխավորված մատակարար՝

Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ.

7) ԷԲՑ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ.

8) ԷՄՇ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

9) Ինքնավար էներգաարտադրող (ԻԷԱ)՝

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է Փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն).

10) Ինքնավար խումբ՝

ինքնավար էներգաարտադրողի կամ ինքնավար էներգաարտադրողի (էներգաարտադրողների) և սպառողի (սպառողների) խումբ.

11) Խոցելի սպառող՝

բնակիչ-բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.

12) Համակարգի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.

13) Հանձնաժողով՝

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

14) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 23:59-ին ներառյալ.

15) Հաշվառքի սարք`

էլեկտրական էներգիայի հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ՝ ստուգաչափված Չափագիտական մարմնի կողմից.

16) ԷՄԱ մասնակիցներ՝

Մատակարար, Երաշխավորված մատակարար, Սպառող (բացառությամբ որակավորված սպառողի) և ԻԷԱ.

17) Մատակարար՝

Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ.

18) Մատակարարման պայմանագիր՝

Մատակարարի և Սպառողի միջև կնքվող (կնքված)՝ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանները սահմանող պայմանագիր.

19) Շուկայի օպերատոր՝

էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

20) Չափագիտական մարմին՝

«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

21) Պայմանագիր՝

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր և (կամ) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր.

22) Սակագին՝

էլեկտրական էներգիայի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից Օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին.

23) Սահմանազատման կետ`

ԷՄԱ մասնակիցների, Բաշխողի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման.

24) Սպառող՝

էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.

25) Սպառողի սպառման համակարգ՝

Սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ.

26) Վերստուգիչ հաշվառքի սարք՝

Պայմանագրում կամ Հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք.

27) Փոխհոսքերի պայմանագիր՝

Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև կնքվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի մասին պայմանագիր:».

 

2) Հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «բացառությամբ Խոցելի սպառողի» բառերից հետո լրացնել «, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի» բառերը.

3) Հավելվածի 23-րդ կետում «բացառությամբ Խոցելի սպառողների,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ների և Ինքնավար խմբի մասնակիցների,» բառերը».

4) Հավելվածի 29-րդ կետում «Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի» բառերը փոխարինել «ԻԷԱ-ի և Երաշխավորված մատակարարի» բառերով, իսկ «N2 հավելվածի» բառերը՝ «15.1-րդ գլխի» բառերով.

5) Հավելվածի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 կետով.

«29.1. ԷՄԱ կանոնների՝ Սպառողներին վերաբերող կարգավորումները հավասարապես կիրառվում են ԻԷԱ-ների նկատմամբ` բացառությամբ, եթե ԷՄԱ կանոններով այլ բան սահմանված չէ:».

6) Հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Երաշխավորված մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների, Պայմանագրի և Փոխհոսքերի պայմանագրի համաձայն՝

1) էլեկտրական էներգիա է մատակարարում յուրաքանչյուր Սպառողի, որը տվյալ ժամանակահատվածում չունի Մատակարարման պայմանագիր այլ Մատակարարի հետ,

2) էլեկտրական էներգիա է մատակարարում Խոցելի սպառողներին,

3) ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի հետ,

4) կատարում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարմանն առնչվող այլ գործառույթներ:».

7) Հավելվածի 31-րդ կետի 5-րդ ենթակետում «մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

8) Հավելվածի 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «Պայմանագիրը, դրա հիմքերը» բառերը փոխարինել «Պայմանագիրը, Փոխհոսքերի պայմանագիրը, դրանց հիմքերը» բառերով.

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերում «Սպառողի սպառման» բառերից հետո լրացնել «, առկայության դեպքում՝ նաև արտադրության» բառերը.

գ. 9-րդ ենթակետում «ամսական ծախսերի,» բառերից հետո լրացնել «ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի ամսական մատակարարված քանակի, կուտակված ավելցուկային էլեկտրական էներգիայի քանակի,» բառերը, իսկ «վճարումների,» բառից հետո՝ «ԻԷԱ-ին կամ Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման ենթակա գումարի,» բառերը.

9) Հավելվածի 52-րդ կետի 2-րդ ենթակետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում՝ նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

10) Հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետում «Խոցելի սպառող,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ կամ Ինքնավար խմբի մասնակից,» բառերը.

11) Հավելվածի 73-րդ կետում «ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում, երբ Հաշվարկային ամսում բոլոր արտադրության կետերում արտադրված և բոլոր սպառման կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը բացասական է, մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է այդ բացասական տարբերության բացարձակ մեծությունը արտադրության և սպառման կետերի միջև սպառման ծավալների համամասնությամբ բաշխելով:» նախադասությունը.

12) Հավելվածի 15-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81.1 կետով.

«81.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում, երբ էլեկտրական էներգիան արտադրվում է էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում և սպառվում տարբեր կետերում, բաշխման ծառայության արժեքը որոշվում է սպառման կետում լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ բաշխման ծառայության դիմաց վճարման պարտավորությունը ձևավորվում է տվյալ սպառման կետի Հաշվառման քարտին:».

13) Հավելվածի 83-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում «էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

14) Հավելվածի 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«84. Հաշվարկային ամսվա համար մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի դիմաց Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովում է հետևյալ տեղեկությունների առկայությունը.

1) Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև էլեկտրական էներգիայի մատակարարման ցուցմունքը՝ ըստ ժամային տիրույթների), Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում՝ նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների), պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

2) ԻԷԱ-ի դեպքում՝ նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակները (արտահայտված կիլովատտ ժամերով՝ ըստ ցերեկային և գիշերային սակագնի համար սահմանված ժամանակահատվածների), մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը).

3) իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ Սպառողի անունը, ազգանունը (անվանումը), գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը, պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:».

15) Հավելվածի 85-րդ կետում «Բաշխողը» բառից հետո լրացնել «(Երաշխավորված մատակարարը)», իսկ «մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի,» բառերից հետո՝ «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ նաև ինքնավար էներգաարտադրության շրջանակում Հաշվարկային ամսվա արդյունքով Երաշխավորված մատակարարին մատակարարված, ինչպես նաև Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ փոխհոսքերի շրջանակում կուտակված էլեկտրական էներգիայի քանակների, մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի,» բառերը.

16) Հավելվածի 86-րդ կետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

17) Հավելվածի 87-րդ և 88-րդ կետերում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

18) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 15.1 ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

88.1. ԻԷԱ-ի կարգավիճակ ստանալու նպատակով, Սպառողը՝

1) դիմում է Բաշխողին՝ իր էներգաարտադրող տեղակայանքը ԷԲՑ կանոններով սահմանված կարգով բաշխման ցանցին միացումն ապահովելու համար,

2) ԷՄԱ կանոններով սահմանված կարգով Երաշխավորված մատակարարի հետ կնքում է Փոխհոսքերի պայմանագիր:

88.2. ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել Երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ԻԷԱ-ների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը:

88.3. Այն դեպքում, երբ ԻԷԱ-ն ունի մեկից ավելի էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք (անկախ դրանց գտնվելու վայրից և միացման կետերի քանակից), իրավունք ունի կնքել մեկ միասնական Փոխհոսքերի պայմանագիր կամ յուրաքանչյուր արտադրության համակարգի համար՝ առանձին Փոխհոսքերի պայմանագիր:

88.4. Փոխհոսքերի պայմանագիր կնքելու նպատակով Սպառողը դիմում է Երաշխավորված մատակարարին՝ կից ներկայացնելով՝

1) Սպառողի Հաշվառման քարտի համարը,

2) Էներգաարտադրող տեղակայանքի դրվածքային հզորությունը,

3) Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ արտադրության և սպառման բոլոր կետերում Հաշվառման քարտերի համարները,

4) Ինքնավար խումբ ստեղծելու դեպքում՝ նաև՝

ա. Ինքնավար խմբի մասնակից դառնալու ցանկություն հայտնած Սպառողի Հաշվառման քարտի համարը,

բ. սույն ենթակետի «ա» մասում նշված Սպառողի գրավոր համաձայնությունը Ինքնավար խմբում ներառվելու մասին։

88.5. ԻԷԱ-ն Փոխհոսքերի պայմանագիր կնքելուց հետո իրավունք ունի՝

1) Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու, էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման նոր կետ ավելացնելու՝ այդ նպատակով Երաշխավորված մատակարարին ներկայացված դիմումին կից ապահովելով ԷՄԱ կանոնների 88.4 կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը.

2) Ինքնավար խումբ ստեղծելու կամ խմբում նոր մասնակից ընդգրկելու՝ այդ նպատակով Երաշխավորված մատակարարին ներկայացված դիմումին կից ապահովելով ԷՄԱ կանոնների 88.4 կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը.

3) Ինքնավար խմբի գործունեությունը դադարեցնելու՝ այդ մասին համապատասխան դիմումով ծանուցելով Երաշխավորված մատակարարին: Ինքնավար խմբի գործունեությունը համարվում է դադարեցված ծանուցումն ստանալուց 5 աշխատանքային օր հետո:

88.6. ԷՄԱ կանոնների 88.4 կամ 88.5 կետերով սահմանված դիմումներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Երաշխավորված մատակարարը՝

1) ստուգում է ինքնավար էներգաարտադրության կետում դարձափոխիչային հաշվիչի առկայությունը և էներգաարտադրող տեղակայանքի հզորության համապատասխանությունը ԷՄԱ կանոնների 88.2 կետով սահմանված պահանջներին.

2) ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը 88.4 կամ 88.5 կետերով սահմանված պահանջներին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պահանջներին համապատասխանության դեպքում դիմող անձին է ներկայացնում Փոխհոսքերի պայմանագիր կնքելու առաջարկ՝ 88.4 կետով սահմանված դեպքում, կամ Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր՝ 88.5 կետով սահմանված դեպքում` իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) 2 օրինակի հետ միասին, իսկ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մերժում դիմումները՝ նշելով հիմքերը։

88.7. Դիմող անձը ԷՄԱ կանոնների 88.6 կետի 3-րդ ենթակետի համաձայն առաջարկն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) մեկ օրինակը ներկայացնում է Երաշխավորված մատակարարին։ Սույն կետում նշված առաջարկը ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, իր կողմից ստորագրված պայմանագրի (համաձայնագրի) մեկ օրինակը Երաշխավորված մատակարարին փաստացի չհանձնելը համարվում է ԷՄԱ կանոնների 88.4 կամ 88.5 կետերով սահմանված դիմումից դիմող անձի հրաժարում։

88.8. Էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում ԻԷԱ-ի սպառած էլեկտրական էներգիա է համարվում ԻԷԱ-ի արտադրության և սպառման բոլոր կետերում սպառված էլեկտրական էներգիայի քանակը, իսկ ԻԷԱ-ի մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում իր արտադրության բոլոր կետերում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը։

88.9. Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության դեպքում Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ԻԷԱ-ների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակը:

88.10. Ինքնավար խմբի մասնակից դառնալու դեպքում ԻԷԱ-ի՝ ԷՄԱ կանոնների 88.5 կետի 2-րդ ենթակետում սահմանված իրավունքները դադարում են, իսկ վերջինիս կողմից ստեղծված Ինքնավար խմբի գործունեությունը համարվում է դադարեցված։

88.11. Ինքնավար խումբ ստեղծում է ԻԷԱ-ն։

88.12. Ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները չեն կարգավորվում։

88.13. Սպառողն իր յուրաքանչյուր միացման կետի մասով կարող է միաժամանակ ընդգրկված լինել միայն մեկ Ինքնավար խմբում։

88.14. Ինքնավար խմբում մասնակիցների փոփոխությունները կատարվում են տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ և ուժի մեջ են մտնում ԷՄԱ կանոնների 88.7 կետում նշված՝ ԻԷԱ-ի Փոխհոսքերի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի կնքմանը հաջորդող հաշվարկային ամսվա սկզբին։

88.15. Ինքնավար խմբի մասնակիցների միջև՝ ինքնավար էներգաարտադրության շրջանակում Երաշխավորված մատակարարին մատակարարված և Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով՝ Ինքնավար խմբի մասնակիցների սպառման ծավալների համամասնությամբ։

88.16. Սույն գլխի իմաստով հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածը:

88.17. Ամսական կտրվածքով Երաշխավորված մատակարարը հաշվարկում է՝

1) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի մատակարարած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքը) էլեկտրական էներգիայի քանակը՝ ցերեկային և գիշերային սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածների արդյունքներով.

2) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիայի քանակը՝ ցերեկային և գիշերային սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածում,

3) ԻԷԱ-ի կամ Ինքնավար խմբի մատակարարած և սպառած էլեկտրական էներգիայի քանակների տարբերությունները ցերեկային (այսուհետ՝ ցերեկային փոխհոսք) և գիշերային (այսուհետ՝ գիշերային փոխհոսք) սակագնի համար Հանձնաժողովի սահմանած ժամանակահատվածների համար և վերջիններիս հանրագումարը (այսուհետ՝ փոխհոսք)։ Ցերեկային կամ գիշերային փոխհոսքի բացասական մեծության դեպքում նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքը հաշվանցվում է նախ՝ ցերեկային փոխհոսքին, այնուհետև՝ գիշերային փոխհոսքին։

88.18. Փոխհոսքի դրական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիան հաշվի է առնվում ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ի Հաշվառման քարտում և գումարվում հաջորդող ամսում ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին:

88.19. Փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցը Երաշխավորված մատակարարին վճարում է տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 88.21 կետով սահմանված կարգով:

88.20. Ինքնավար խմբի մասնակցի դեպքում վերջինիս կողմից վճարման ենթակա փոխհոսքի բացասական մեծությունը հաշվարկվում է ԷՄԱ կանոնների 88.15 կետով սահմանված սկզբունքով։

88.21. Փոխհոսքի բացասական մեծության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ Ինքնավար խմբի մասնակիցը վճարում են՝

1) ցերեկային սակագնի և փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով՝ ցերեկային փոխհոսքի բացասական և գիշերային փոխհոսքի դրական մեծությունների դեպքում,

2) գիշերային սակագնի և փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով՝ ցերեկային փոխհոսքի դրական և գիշերային փոխհոսքի բացասական մեծությունների դեպքում,

3) ցերեկային սակագնի և ցերեկային փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով և գիշերային սակագնի և գիշերային փոխհոսքի բացասական մեծության բացարձակ արժեքի արտադրյալով՝ ցերեկային և գիշերային փոխհոսքերի բացասական մեծությունների դեպքում:

88.22. ԷՄԱ կանոնների 88.8 և 88.9 կետերում նշված դեպքերում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության համար վճարվում է ԷՄԱ կանոնների 81.1 կետով սահմանված կարգով, անկախ Հաշվարկային ամսվա արդյունքներով արձանագրված՝ փոխհոսքի դրական կամ բացասական մեծություններից։

88.23. Հաշվարկային տարվա առաջին ամսվա համար ԷՄԱ կանոնների 88.17 կետում նշված՝ նախորդող ամիսներից կուտակված դրական փոխհոսքի մեծությունը ընդունվում է հավասար զրոյի։

88.24. Հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) փոխհոսքերի դրական տարբերության համար Երաշխավորված մատակարարը ԻԷԱ-ին, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ին, որպես հատուցում, վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով:

88.25. Հաշվարկային տարվա ավարտից հետո, ԷՄԱ կանոնների 88.24 կետում նշված հատուցումն ստանալու համար ԻԷԱ-ն, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ԻԷԱ-ն և Երաշխավորված մատակարարը, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցվում է ԻԷԱ-ի, իսկ Ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծած ԻԷԱ-ի՝ Փոխհոսքերի պայմանագրում ամրագրված բանկային հաշվեհամարին՝ մինչև հաշվարկային տարվան հաջորդող հուլիսի 1-ը:».

19) Հավելվածի 89-րդ կետում «մատակարարված էլեկտրական էներգիայի,» բառերից հետո լրացնել «ԻԷԱ-ն և Ինքնավար խմբի մասնակիցը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու դեպքում՝ նաև մատուցված բաշխման ծառայության,» բառերը.

20) Հավելվածի 94-րդ և 96-րդ կետերում «ինքնավար էներգաարտադրող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «ԻԷԱ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ 94-րդ կետի 4-րդ ենթակետում «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող)» բառերը՝ «Փոխհոսքերի» բառով.

21) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1 կետով.

«97.1. ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի դեպքում ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի համաձայն կատարված վերահաշվարկի արդյունքներն արտացոլվում են 15.1-րդ գլխով սահմանված՝ ինքնավար էներգաարտադրության շրջանակում հատուցման հարաբերություններին առնչվող հաշվարկներում:».

22) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 104.1 կետով.

«104.1. Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար՝ սույն գլխում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին Սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին, իսկ եթե այդ ժամանակահատվածում ծախս չի ունեցել, ապա խախտման հայտնաբերմանը նախորդող ծախս ունեցած Հաշվարկային ամսում սպառած էլեկտրական էներգիայի արժեքին:».

23) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի N 2 հավելվածը:

2. Սահմանել, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում ինքնավար էներգաարտադրողներին հատուցում տրամադրելու վերջնաժամկետը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

20 ապրիլի 2022 թ.

ք. Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան