Գլխավոր տեղեկություն
Номер
N 408-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 01.04.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2022
Дата вступления в силу
02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2022 թվականի N 408-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-194-09.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-194-09.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել նոր՝ 127.1-ին հոդվածով, որի՝

1. 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 20 օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչև դեկտեմբերի 1-ը և հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ:

Որպես հիմնավորում նշվել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կստեղծի հնարավորություն խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես, մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունն ավելի լայն ծավալով:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում՝ կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Օրենքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով:

Վերոնշյալ դրույթներից բխում է, որ Կառավարության ծրագիրը ներառում է ինչպես պետության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանն առնչվող Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, որի ընթացքի և արդյունքների մասին յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից ներկայացվում է զեկույց: Բացի դրանից, օրենքի գործող կարգավորումները թույլ են տալիս մշտական հանձնաժողովներին պահանջել տեղեկություններ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, հետևաբար առկա են բոլոր մեխանիզմներն անհրաժեշտ տեղեկություններն ստանալու համար:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից զեկույցի ներկայացմանը՝ հարկ ենք համարում նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Կառավարության կառուցվածքի մաս է կազմում, ուստի, պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է տրամադրվել օրենքի 127-րդ հոդվածով նախատեսված կարգով Կառավարության զեկույցի շրջանակներում, և որևէ այլ կարգավորում սահմանել, որով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կառանձնացվի պետական կառավարման այլ մարմիններից, նպատակահարմար չէ:

Ինչ վերաբերում է զեկույցով ներկայացվող տեղեկություններին, ապա հարկ է նկատի ունենալ, որ բանակցությունը շարունակական բնույթ կրող գործընթաց է, որով ակնկալվող արդյունքը կապված է բանակցող կողմերի դիրքորոշումից, վերջնական արդյունքը բանակցությունների փուլում կանխատեսելի չի կարող լինել՝ նկատի ունենալով, որ կարծիքներն ու առաջարկները կարող են անընդհատ փոփոխությունների ենթարկվել, հետևաբար, հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելն անտրամաբանական է:

2. 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցն Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով մեկամսյա ժամկետում՝ Խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում՝ Կանոնակարգի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ օրենքի 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, համաձայն որոնց Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով:

Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

Նշված դրույթից բխում է, որ նշված կարգով Խորհրդի սահմանած օրն Ազգային ժողովի հերթական նիստում զեկույցը պետք է քննարկվի երկամսյա ժամկետում, իսկ մեկամսյա ժամկետը վերաբերում է իրավասու մշտական հանձնաժողովում քննարկելուն, մինչդեռ, նախագծով նախատեսվել է զեկույցի քննարկումը մեկամսյա ժամկետում՝ Ազգային ժողովի հերթական նիստում՝ Խորհրդի սահմանած օրն իրականացնելու վերաբերյալ կարգավորում, միաժամանակ, հղում է կատարվել օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին, ինչի արդյունքում առաջանում է հակասություն:

3. 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու մշտական հանձնաժողովի կամ Ազգային ժողովի որոշմամբ կարող են հրավիրվել իրավասու պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի կամ Ազգային ժողովի նիստին և պատասխանել հարցերին:

Որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք՝ նշվել է դրական ազդեցությունն Ազգային ժողովի պատգամավորների և, մասնավորապես, ընդդիմության կողմից խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ամբողջական իրացման տեսանկյունից:

Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ գործադիր իշխանության նկատմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Ազգային ժողովի վերահսկողության գործառույթի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով արդեն իսկ նախատեսված են մի շարք գործիքներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը, որը դրսևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ Ազգային ժողով տեղեկանքի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին պատգամավորների կողմից բանավոր և գրավոր հարցեր ուղղելու, պատգամավորական խմբակցությունների հարցապնդումների, հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելը, քննիչ հանձնաժողով ստեղծելը և այլն, որոնք անհրաժեշտ ու բավարար են նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակներին հասնելու համար:

Բացի դրանից, օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ մշտական հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին:

Վերոնշյալ դրույթից բխում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումն ըստ էության նույնաբովանդակ կարգավորում է նախատեսում, ինչ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը, հետևաբար, կրկին նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք զերծ մնալ նախագծի ընդունումից և օրենքը թողնել անփոփոխ: