Գլխավոր տեղեկություն
Номер
N 659-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.05.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2022
Дата вступления в силу
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 659-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Սուրեն (անձնագրի սերիա` ARM8712149) և Հասմիկ (անձնագրի սերիա` ARM8311302) Փահլևանյանների (այսուհետ՝ ներդրողներ) կողմից ներկայացված՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում ներդրողների սեփականությունը հանդիսացող հողամասին կից՝ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 01-006-0502-001 ծածկագրով 326 քմ հողամասը կադաստրային արժեքով ներդրողներին ուղղակի վաճառքի ձևով օտարմանը՝ ծրագրի իրականացման նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 (երկու) տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝ լուծելով ներդրողների հետ կնքված պայմանագիրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

 մայիսի 13-ի N 659-Ա որոշման

 

ՍՈՒՐԵՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆՆԵՐԻ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_21670

YEREVAN GATES

 

Ներմուծեք նկարագրությունը_21671

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) միտված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ բարեկեցիկ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրված տնտեսական զարգացման ռազմավարությանը:

 

ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանից 23.02.2021 թ. արդեն իսկ ստացվել են Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեների համար № 01/18-07/1-Փ-151-111 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսուհետ ՃԱ)՝ 2000 քմ տարածքի համար, և այժմ անհրաժեշտություն է առաջացել ուղղակի վաճառքի եղանակով ձեռք բերելու համայնքապատկան հողակտորի (կադաստրային կոդ՝ 01-006-502-0194) մի մասը (326 քմ)։

Հարկ է նշել, որ 326 քմ տարածքը գտնվում է ստացված ՃԱ-ի հարակից տարածքում, որը ներդրողներին տրամադրելու դեպքում կօգտագործվի բիզնես համալիրի ճարտարապետական ամբողջականությունն ապահովելու համար:

 

ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում գտնվող տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր:

Համալիրն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ, այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ (արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ՝ որոշակի նմուշների ցուցադրության մասով), երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղ և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի:

Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար:

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Ձորագյուղ ազգագրական թաղամասի 1-ին փողոց 21/3, 21/4, 21/5 հասցեներում կառուցել պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ մոտ 10000 քմ տարածքով։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել մոտ 10 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում։

Բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել մոտ 2-3 տարում։

 

Ներմուծեք նկարագրությունը_21672

 

Բազմաֆունկցիոնալ կենտրոնն իր մեջ ներառելու է

 

1) Թանգարանային հատված, որի վերաբերյալ ունենք նախնական պայմանավորվածություն Փարաջանովի թանգարանի ղեկավարության հետ։ Շենքի մուտքը, որն ունի ընդարձակ ատրիում, կհամալրվի Փարաջանովի թանգարանային նմուշներով.

2) Բնակելի հատված, որը կունենա բաց պատշգամբներով հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, Արարատ կոնյակի գործարան, ինչպես նաև Հաղթանակի կամուրջ.

3) Գրասենյակային հատված, որը կլինի դեպի ժայռերն ընկած շենքի հետնամասում՝ իր մեջ ներառելով «գաղտնի այգի» անվանումը կրող այգի՝ շենքի հետնամասում.

4) Սրճարան, որը կապահովի թանգարանի այցելուների պահանջները, գրասենյակներում աշխատող անձնակազմի պահանջները, ինչպես նաև բնակիչների պահանջները.

5) Կլինիկա, որն իր մեջ կներառի հետևյալ ճյուղերը՝ ռեպրոդուկտոլոգիա, սոնոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, ատամնաբուժարան.

6) Մանկապարտեզ, որը կլուծի թե՛ բնակիչների և թե՛ գրասենյակային աշխատակիցների երեխաների նախակրթական խնդիրները.

7) Մարզասրահ, յոգայի սրահ, որոնք կապահովեն բնակիչների, ինչպես նաև աշխատակիցների առողջությամբ զբաղվելու խնդիրները.

8) Բարեկարգված արտաքին միջավայր՝ կառուցվելու են այգիներ շենքի դիմացի և հետևի հատվածում՝ բնակիչների, գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև այցելուների համար հաճելի միջավայր ապահովելու նպատակով.

9) 3 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղ, որը կլուծի շենքում բնակվողների, գրասենյակային աշխատակիցների և այցելուների ավտոմեքենաների կայանելու խնդիրները։

 

Ներմուծեք նկարագրությունը_21673

 

Ներդրումային ծրագրով ստեղծվելու է էկո համակարգ, որը կարող է ծառայել Երևան քաղաքին, քաղաքացուն, զբոսաշրջիկներին և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։

 

Ներմուծեք նկարագրությունը_21674

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

 մայիսի 13-ի N 659-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՔԱՐՏԵԶԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ

 

ՀՀ

Ծածկագիրը

Մակերեսը (քմ)

1 քմ-ի արժեքը

Կադաստրային արժեքը

Նպատակային և գործառնական նշանակությունը

1.

01-006-0502-001

326.0

139.425

45,452,550

Բնակավայրերի այլ հողեր

 

Ներմուծեք նկարագրությունը_21675

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

 մայիսի 13-ի N 659-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՒՐԵՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վաճառող

Երևան համայնք

Գնորդ (ներդրող)

Սուրեն և Հասմիկ Փահլևանյաններ

Առարկան

Բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով համայնքապատկան հողատարածքի (այսուհետ` գույք) ուղղակի վաճառք գնորդին

Պայմանագիր

Վաճառողի և գնորդի միջև կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիր

Պայմանագրի կնքման ժամկետը

Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներդրողի հետ կնքվում է հողամասի առուվաճառքի պայմանագիր` Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներդրումային ծրագրին հավանություն տալու, Սուրեն և Հասմիկ Փահլևանյաններին Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց և Երևան համայնքի կողմից հողամասի օտարման վերաբերյալ հավանություն ստանալուց հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում:

Պայմանագրի գինը

Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով՝ 45,452,550 դրամ:

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

Պայմանագրի կնքման ծախսերը (հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

Գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է գնորդին, որպես սեփականություն, գնորդի կողմից ներկայացված ներդրումային ծրագրի (այսուհետ` ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով հանձնել Երևան համայնքին պատկանող 326 քմ մակերեսով հողատարածք՝ համաձայն N 2 հավելվածում նշված կադաստրային ծածկագրի (այսուհետ` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել 45,452,550 (քառասունհինգ միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր հիսուն) դրամ:

2. Վաճառողը երաշխավորում է, որ պայմանագրի կնքման պահին գույքը նախկինում վաճառված, նվիրված կամ գրավադրված չէ, արգելանքի տակ չի գտնվում, և առկա չեն այլ սահմանափակումներ:

3. Վաճառողը պարտավոր է պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև` գույքի նկատմամբ գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը:

4. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարների, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ սերվիտուտների) առկայության մասին ամբողջական տեղեկատվություն:

5. Գնորդը պարտավոր է կատարել համապատասխան ներդրումները` համաձայն N 1 հավելվածի:

6. Գնորդը պարտավոր է գույքն օգտագործել բացառապես N 1 հավելվածով ներկայացված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման նպատակով:

7. Գնորդը պարտավորվում է պայմանագիրը կնքելուց հետո առավելագույնը 8 (ութ) ամսվա ընթացքում դիմել լիազոր մարմնին՝ շինարարության թույլտվություն ստանալու նպատակով։

8. Ծրագրի իրականացման ողջ ժամկետում՝ յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 31-ը ներառյալ, վաճառողին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն և (կամ) համապատասխան այլ տեղեկատվություն։

9. Կողմերը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի պատասխանատվությունը

1. Գնորդը պատասխանատվություն է կրում պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով:

2. Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում:

3. Գնորդը պատասխանատվություն է կրում պայմանագրով սահմանված ժամկետների խախտման համար և եթե շինարարության թույլտվությունն ստանալուց հետո 5 (հինգ) տարվա ընթացքում չի ավարտում ներդրումային ծրագիրը, ապա սահմանվում է տուգանք՝ չկատարված ներդրումների ծավալի 0.25 տոկոսի չափով:

4. Այն դեպքում, եթե շինարարության թույլտվությունը ստանալուց հետո 5 (հինգ) տարվան հաջորդող 2 (երկու) տարվա ընթացքում ներդրումային ծրագիրը չի կատարվում ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք ունի լուծելու պայմանագիրը:

5. Այն պարագայում, երբ շինթույլտվությունը ստանալու օրվանից հետո 2 (երկու) տարվա ընթացքում գնորդը չի սկսում օգտագործել գույքը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծելու պայմանագիրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան