Գլխավոր տեղեկություն
Номер
N 202-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.03.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.03.2022
Дата вступления в силу
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 202-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 50,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու կլինիկայի շինարարության երկրորդ փուլ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 202-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»

 

1.

Ծրագրի նպատակը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով Գյումրիում կառուցված նոր կլինիկայի շենքի երրորդ հարկի ներսույթի շինարարության, կահավորման և կլինիկայի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյանի հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

50,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մարտի 7-ից 2022 թվականի նոյեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շինարարական, բարեկարգման և տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ շուրջ 25,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

2. Կլինիկայի երրորդ հարկի կահավորում և սարքավորումներով հագեցում՝ շուրջ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել Ծրագրի ամբողջ ընթացքում:

3. Շինարարության ընթացքում չնախատեսված աշխատանքների իրականացում՝ շուրջ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել Ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շինարարական աշխատանքներ՝ շուրջ 22,000,000 դրամ

2. Բարեկարգման աշխատանքներ՝ շուրջ 2,000,000 դրամ

3. Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ շուրջ 1,000,000 դրամ

4. Կահույքի պատրաստում/ձեռքբերում/տեղադրում՝ շուրջ 16,000,000 դրամ

5. Սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 4,000,000 դրամ

6. Չնախատեսված ծախսեր՝ շուրջ 5,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

ՀՀ առողջապահության նախարարություն, Գյումրու քաղաքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ