Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.03.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.03.2022
Дата вступления в силу
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից ձեռք բերված գրանիտե քարերը (42 տեղ, 66,642 կգ քաշով, 18,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,843,250 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

  

Երևան

        

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան