Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-126-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.800
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.06.2006
Дата вступления в силу
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (3 դեկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-98) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահակային ու կայազորային ծառայությունների կանոնագրքի նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի առաջին նախադասության «պահակակետում» բառը փոխարինել «պահակախմբում» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի չորրորդ մասի «զորքերի ծառայության պետը» բառերը փոխարինել «զինվորական պարետը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 129-րդ հոդվածի առաջին մասը «պահակախմբինը`» բառից հետո լրացնել «գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը և շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը`» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 133-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

 

«Պահակապետը պատասխանատու է նաև պահակապետի փաստաթղթերի վահանակի վրա փաստաթղթերի առկայության համար (հավելված 15):»:

 

Հոդված 6. Օրենքի 145-րդ հոդվածի առաջին նախադասությունը «Պահակապետը» բառից հետո լրացնել «,պաշտոնական այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 227-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ մասի «մեկ-մեկ» բառը փոխարինել «մեկական» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 234-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասության «պահակապետ» բառը փոխարինել «պահակակետ» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 4-րդ հավելվածի պահակակետի կարգացուցակի 2-րդ սյունակը «զինվորական կոչումը,» բառերից հետո լրացնել «ազգանունը,» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 6-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«- պահարան` պահակախմբի անձնակազմի անձնական իրերի և արդուզարդի պիտույքների համար:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-126-Ն