ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 191-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 30,791,820 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2022 թվականի փետրվարի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 30,791,820 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 191-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Համապատասխան կահույքի տրամադրում ՀՀ մարզային համայնքներին՝ սոցիալական աջակցության նպատակով (կահույքի տեսակը, քանակը և արժեքը՝ համաձայն պայմանագրի) |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան,Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի մարզ՝ Գեղանիստ, Քաղցրաշեն, Սյունիքի մարզ՝ Շաղատ և Վերիշեն, Արմավիր մարզ՝ Արաքս և Գեղակերտ, Կոտայքի մարզ՝ Ջրվեժ, Հրազդան բնակավայրեր Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
30,791,820 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արարատի մարզ՝ Գեղանիստ, Քաղցրաշեն, Սյունիքի մարզ՝ Շաղատ և Վերիշեն, Արմավիր մարզ՝ Արաքս և Գեղակերտ, Կոտայքի մարզ՝ Ջրվեժ բնակավայրերի մանկապարտեզներ, Հրազդան բնակավայրի թիվ 4 մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
28.03.2022 թ. -30.08.2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ-28.03.2022 թ. -31.05.2022 թ. կահույքի պատվիրում և պատրաստում՝ 20,000,000 ՀՀ դրամ 2 փուլ-01.06.2022 թ. -30.08.2022 թ. կահույքի տեղադրում՝ 10,791,820 ՀՀ դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 04․02․2022 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Վարդանյան» ՍՊԸ-ի միջև - կահույքի մատակարարման արժեքը՝ 30.791.820 ՀՀ դրամ` 1. Մանկական երկհարկանի մահճակալ-285 հատ-14,449,500 դրամ 2. Ներքնակ-570 հատ-3,009,600 դրամ 3. Խաղային կենտրոն-72 հատ-1,760,400 դրամ 4. Պահարան-240 հատ-2,664,000 դրամ 5. Ճաշասեղան-144 հատ-2,052,000 դրամ 6. Մանկական աթոռակ-540 հատ-3,807,000 դրամ 7. Նստարան-36 հատ-408,600 դրամ 8. Աշխատասեղան-18 հատ-665,100 դրամ 9. Աթոռ-36 հատ -792,000 դրամ 10. Բուֆետ-8 հատ-645,120 դրամ 11․ Բեռնափոխադրում-205,500 դրամ 12. Գրատախտակ-18 հատ-333,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |