Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2021
Дата вступления в силу
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի 
քաղաքացիական և վարչական պալատի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1713/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1713/02/17

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Վարդան Ցոլակյանի ընդդեմ «Յումակս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Վարդան Ցոլակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Ցոլակյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 295.428 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 06082018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Թորոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30112018 թվականի որոշմամբ Վարդան Ցոլակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06082018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30112018 թվականի որոշման դեմ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ցոլակյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը, նշված նորմը կիրառվել է սխալ մեկնաբանությամբ, մինչդեռ առկա է նոր հանգամանք, որը հիմք է Վճռաբեկ դատարանի որոշման վերանայման համար։ Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանը մատնանշել է, թե ինչպես պետք է մեկնաբանվի և կիրառվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը՝ միաժամանակ նշում կատարելով, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը, այն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բեկանել և փոփոխել այն՝ Վարդան Ցոլակյանի հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 06082018 թվականի վճռով Վարդան Ցոլակյանի հայցն ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 93-100).

2) Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 06082018 թվականի վճռի դեմ Վարդան Ցոլակյանի վերաքննիչ բողոքը, 30112018 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 39-41).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի որոշմամբ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 109-113).

4) Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 10032020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը ( ՀՀ սահմանադրական դատարանի 10032020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշումը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործով դիմելով Դատարան` հայցվորը հայտնել է, որ 11.03.2011 թվականին իր և պատասխանողի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով ինքն Ընկերությունից ձեռք է բերել «BMW X5 3.0 D» մակնիշի, 86 VT 666 հաշվառման համարանիշի, WBAFB71090LV63670 նույնացման համարի, 2004 թողարկման տարեթվով ավտոմեքենան (այսուհետ' Ավտոմեքենա), որը 2016 թվականին Վրաստանի իրավապահ մարմինների կողմից «Սադախլոյի» տարածքում առգրավվել է այն հիմնավորմամբ, որ Ավտոմեքենան եղել է գողացված և ապօրինի կերպով է անցել հայցվորի տիրապետության ներքո: Հայցվորն իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ընկերությանն իրեն հատուցելու Ավտոմեքենայի արժեքը: Հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո՝ 17.05.2017 թվականին, Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզային դատախազության կողմից որոշում է կայացվել «Քրեական գործով հետաքննության դադարեցման մասին», որով որոշվել է Ավտոմեքենան ետ վերադարձնել հայցվորին:

Նման պայմաններում ստացվում է, որ հայցվորի պահանջը բավարարված է և Ընկերության դեմ ներկայացված՝ Ավտոմեքենայի արժեքը հատուցելուն պարտավորեցնելու պահանջը հայցվորն այլևս չի պնդել: Միևնույն ժամանակ, հայցվորը, կատարելով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն, պահանջ է ներկայացրել Ընկերության դեմ՝ հատուցելու Ավտոմեքենան հետ վերադարձնելու համար իր կողմից կատարած ծախսերը: Մասնավորապես՝ «Տրանսվեյ Լոջիստիկս» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Ավտոմեքենան 26.06.2016 թվականից մինչև 18.05.2017 թվականը կանգնած է եղել հատուկ ավտոկայանատեղում և վճարման ենթակա գումարը կազմել է 1200 լարի։ Վճարի առաջացման պատճառը եղել է հատուկ ավտոկայանատեղի սպասարկումը: 18.05.2017 թվականին հայցվորի կողմից «Տրանսվեյ Լոջիստիկս» ՍՊԸ-ի բանկային հաշվին է փոխանցվել վերոնշյալ գումարը՝ 1200 լարիի չափով: 20.05.2017 թվականին հայցվորի կողմից ձեռք է բերվել Ավտոմեքենայի համար «Մեգլե 1001» մարտկոց, որի համար հայցվորը վճարել է 275 լարի: Ստացվում է Ավտոմեքենան ետ վերադարձնելու համար հայցվորը կատարել է 1475 լարիի ծախս, որը հատուցման է ենթակա Ընկերության կողմից:

Դատարանը մերժելով հայցադիմումը պատճառաբանել է, որ հայցվորը, որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով, չի հիմնավորել, թե պատասխանողն ինչպես է խախտել իր իրավունքները: Պատասխանողը, քաղաքացուց ձեռք է բերել ավտոմեքենան, այնուհետև համապատասխան առուվաճառքի պայմանագրի հիման վրա վաճառել է հայցվորին: Հայցվորը, չի հիմնավորել, որ վաճառելու ժամանակ, պատասխանողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել, մեքենայի հետախուզման մեջ լինելու կամ չլինելու մասին: Վերոգրյալի հիմքով, դատարանը հայցը գնահատել է անհիմն:

Վարդան Ցոլակյանը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, պնդել է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը, ինչի հետևանքով սխալ է որոշել սույն վեճի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է գործի սխալ լուծման: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ, եթե Դատարանը ճիշտ մեկնաբաներ նշված հոդվածի պահանջը, ապա այդ հանգամանքը ևս չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման, քանի որ հենց այդ նույն հոդվածի ուժով առգրավված գույքը վերադարձված լինելու պայմաններում դրա վերադարձման համար կատարված ծախսերը չեն կարող հատուցման ենթակա լինել պատասխանողի կողմից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, նաև, որ բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ նշված նորմը, մասնավորապես, վերաբերում է երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավված լինելու դեպքին, այսինքն՝ միայն ապրանքն առգրավված լինելու դեպքում է մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքերի մասին գնորդի տեղյակ չլինելը համարվում գնորդի կրած վնասները հատուցելու միակ պայմանը, իսկ սույն դեպքում առգրավված գույքը երրորդ անձանց կողմից արդեն իսկ հետ է վերադարձվել հայցվորին, հետևաբար նման պայմաններում վաճառողը՝ Ընկերությունը, սույն պարագայում պարտավորություն չի կրում գնորդին՝ Վարդան Ցոլակյանին, հատուցել վերջինիս կրած վնասները, ուստի նման վնասի հատուցման պահանջ կարող էր ներկայացվել ընդհանուր հիմունքներով։

Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ Վարդան Ցոլակյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է։

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Վարդան Ցոլակյանի դիմումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, 10032020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը:

ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ որոշումը կայացնելիս անդրադարձել է վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությանը: Ինչպես օրենսդրական մի շարք ակտերում, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կիրառվող «առգրավել» հասկացությունը չի ենթադրում, որ այն չի կարող ունենալ ժամանակավոր բնույթ: (․․․) Այսինքն, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքի առգրավումը սեփականության իրավունքի հարկադրաբար դադարեցման ինքնուրույն հիմք չէ: Առաջին հերթին՝ այն գույքի տիրապետումից զրկելուն ուղղված գործողություն է: Մասնավորապես, չեն բացառվում դեպքեր, երբ, օրինակ, բռնագանձման գործընթացի դադարման պատճառով առգրավված գույքը վերադարձվի սեփականատիրոջը: Այդ առումով, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությունը պետք է վերաբերի նաև այն դեպքերին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ: Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի սեփականության իրավունքը ժամանակավոր առգրավման դեպքում սահմանափակվում է, անձը կրում է վնասներ, մինչդեռ դատարանի տված մեկնաբանությամբ՝ այդ վնասը ենթակա չէ վաճառողի կողմից հատուցման:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները» դրույթը պետք է մեկնաբանվի և կիրառվի դրա նպատակին և սեփականության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ամրագրելու սահմանադրական պահանջի լույսի ներքո: Այն է՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի ցանկացած առգրավում՝ և՛ ժամանակավոր, և՛ մշտական, իսկ «վնասներ» եզրույթն իր բովանդակության մեջ պետք է ներառի ժամանակավոր կամ մշտական առգրավման հետ կապված վնասը, մասնավորապես՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է խախտված իրավունքը վերականգնելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10032020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որը տարբերվում է Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 10032020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Վարդան Ցոլակյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 30112018 թվականի որոշումը բեկանելու ու գործը Դատարան` նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20032019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30112018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/1713/02/17 քաղաքացիական գործով 24.12.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

24.12.2021 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Վարդան Ցոլակյանի բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին՝ ըստ հայցի Վարդան Ցոլակյանի ընդդեմ «Յումակս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Վարդան Ցոլակյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 295.428 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Տ. Նազարյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Ս. Թորոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2018 թվականի որոշմամբ Վարդան Ցոլակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշման դեմ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ցոլակյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը, նշված նորմը կիրառվել է սխալ մեկնաբանությամբ, մինչդեռ առկա է նոր հանգամանք, որը հիմք է Վճռաբեկ դատարանի որոշման վերանայման համար։ Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանը մատնանշել է, թե ինչպես պետք է մեկնաբանվի և կիրառվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը՝ միաժամանակ նշում կատարելով, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը, այն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բեկանել և փոփոխել այն՝ Վարդան Ցոլակյանի հայցը բավարարել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 06.08.2018 թվականի վճռով Վարդան Ցոլակյանի հայցն ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 93-100).

2) Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 06.08.2018 թվականի վճռի դեմ Վարդան Ցոլակյանի վերաքննիչ բողոքը, 30.11.2018 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 39-41).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի որոշմամբ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 109-113).

4) Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը ( ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշումը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործով դիմելով Դատարան հայցվորը հայտնել է, որ 11.03.2011 թվականին իր և պատասխանողի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով ինքն Ընկերությունից ձեռք է բերել «BMW X5 3.0 D» մակնիշի, 86 VT 666 հաշվառման համարանիշի, WBAFB71090LV63670 նույնացման համարի, 2004 թողարկման տարեթվով ավտոմեքենան (այսուհետ' Ավտոմեքենա), որը 2016 թվականին Վրաստանի իրավապահ մարմինների կողմից «Սադախլոյի» տարածքում առգրավվել է այն հիմնավորմամբ, որ Ավտոմեքենան եղել է գողացված և ապօրինի կերպով է անցել հայցվորի տիրապետության ներքո: Հայցվորն իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ընկերությանն իրեն հատուցելու Ավտոմեքենայի արժեքը: Հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո՝ 17.05.2017 թվականին, Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզային դատախազության կողմից որոշում է կայացվել «Քրեական գործով հետաքննության դադարեցման մասին», որով որոշվել է Ավտոմեքենան ետ վերադարձնել հայցվորին:

Նման պայմաններում ստացվում է, որ հայցվորի պահանջը բավարարված է և Ընկերության դեմ ներկայացված՝ Ավտոմեքենայի արժեքը հատուցելուն պարտավորեցնելու պահանջը հայցվորն այլևս չի պնդել: Միևնույն ժամանակ, հայցվորը, կատարելով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն, պահանջ է ներկայացրել Ընկերության դեմ՝ հատուցելու Ավտոմեքենան հետ վերադարձնելու համար իր կողմից կատարած ծախսերը: Մասնավորապես՝ «Տրանսվեյ Լոջիստիկս» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Ավտոմեքենան 26.06.2016 թվականից մինչև 18.05.2017 թվականը կանգնած է եղել հատուկ ավտոկայանատեղում և վճարման ենթակա գումարը կազմել է 1.200 լարի։ Վճարի առաջացման պատճառը եղել է հատուկ ավտոկայանատեղի սպասարկումը: 18.05.2017 թվականին հայցվորի կողմից «Տրանսվեյ Լոջիստիկս» ՍՊԸ-ի բանկային հաշվին է փոխանցվել վերոնշյալ գումարը՝ 1.200 լարիի չափով: 20.05.2017 թվականին հայցվորի կողմից ձեռք է բերվել Ավտոմեքենայի համար «Մեգլե 1001» մարտկոց, որի համար հայցվորը վճարել է 275 լարի: Ստացվում է Ավտոմեքենան ետ վերադարձնելու համար հայցվորը կատարել է 1.475 լարիի ծախս, որը հատուցման է ենթակա Ընկերության կողմից:

Դատարանը մերժելով հայցադիմումը պատճառաբանել է, որ հայցվորը, որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով, չի հիմնավորել, թե պատասխանողը ինչպես է խախտել իր իրավունքները: Պատասխանողը, քաղաքացուց ձեռք է բերել ավտոմեքենան, այնուհետև համապատասխան առուվաճառքի պայմանագրի հիման վրա վաճառել է հայցվորին: Հայցվորը, չի հիմնավորել, որ վաճառելու ժամանակ, պատասխանողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել, մեքենայի հետախուզման մեջ լինելու կամ չլինելու մասին: Վերոգրյալի հիմքով, դատարանը հայցը գնահատել է անհիմն:

Վարդան Ցոլակյանը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, պնդել է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը, ինչի հետևանքով սխալ է որոշել սույն վեճի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է գործի սխալ լուծման: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ, եթե Դատարանը ճիշտ մեկնաբաներ նշված հոդվածի պահանջը, ապա այդ հանգամանքը ևս չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման, քանի որ հենց այդ նույն հոդվածի ուժով առգրավված գույքը վերադարձված լինելու պայմաններում դրա վերադարձման համար կատարված ծախսերը չեն կարող հատուցման ենթակա լինել պատասխանողի կողմից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, նաև, որ բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ նշված նորմը, մասնավորապես, վերաբերում է երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավված լինելու դեպքին, այսինքն՝ միայն ապրանքն առգրավված լինելու դեպքում է մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքերի մասին գնորդի տեղյակ չլինելը համարվում գնորդի կրած վնասները հատուցելու միակ պայմանը, իսկ սույն դեպքում առգրավված գույքը երրորդ անձանց կողմից արդեն իսկ հետ է վերադարձվել հայցվորին, հետևաբար նման պայմաններում վաճառողը՝ Ընկերությունը, սույն պարագայում պարտավորություն չի կրում գնորդին՝ Վարդան Ցոլակյանին, հատուցել վերջինիս կրած վնասները, ուստի նման վնասի հատուցման պահանջ կարող էր ներկայացվել ընդհանուր հիմունքներով։

Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ Վարդան Ցոլակյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է։

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Վարդան Ցոլակյանի դիմումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը:

ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ որոշումը կայացնելիս անդրադարձել է վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությանը: Ինչպես օրենսդրական մի շարք ակտերում, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կիրառվող «առգրավել» հասկացությունը չի ենթադրում, որ այն չի կարող ունենալ ժամանակավոր բնույթ: (...) Այսինքն, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ գույքի առգրավումը սեփականության իրավունքի հարկադրաբար դադարեցման ինքնուրույն հիմք չէ: Առաջին հերթին՝ այն գույքի տիրապետումից զրկելուն ուղղված գործողություն է: Մասնավորապես, չեն բացառվում դեպքեր, երբ, օրինակ, բռնագանձման գործընթացի դադարման պատճառով առգրավված գույքը վերադարձվի սեփականատիրոջը: Այդ առումով, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությունը պետք է վերաբերի նաև այն դեպքերին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ: Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի սեփականության իրավունքը ժամանակավոր առգրավման դեպքում սահմանափակվում է, անձը կրում է վնասներ, մինչդեռ դատարանի տված մեկնաբանությամբ՝ այդ վնասը ենթակա չէ վաճառողի կողմից հատուցման:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները» դրույթը պետք է մեկնաբանվի և կիրառվի դրա նպատակին և սեփականության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ամրագրելու սահմանադրական պահանջի լույսի ներքո: Այն է՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի ցանկացած առգրավում՝ և՛ ժամանակավոր, և՛ մշտական, իսկ «վնասներ» եզրույթն իր բովանդակության մեջ պետք է ներառի ժամանակավոր կամ մշտական առգրավման հետ կապված վնասը, մասնավորապես՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է խախտված իրավունքը վերականգնելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որը տարբերվում է Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վարդան Ցոլակյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Վարդան Ցոլակյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը բեկանելու ու գործը Դատարան` նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Այսպես`

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։ Համանման կարգավորում է նախատեսված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը: Ընդ որում, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գործառույթներից է բխում վերջինիս պարտականությունը պարզելու, թե որն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը դիմողի նկատմամբ կիրառել է Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը կամ այդ դրույթը մեկնաբանել է Սահմանադրությանը հակասող ճանաչված մեկնաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ Վարդան Ցոլակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.08.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը: Ընդ որում, այդ մասին նշել է նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր կողմից կայացված վերը նշված որոշման մեջ՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված համապատասխան մեկնաբանությանը:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ցոլակյանը՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք նշելով նաև այն, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածը խախտելու հետ:

Վճռաբեկ դատարանը նշված վճռաբեկ բողոքի ընդունումը 20.03.2019 թվականի որոշմամբ մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»։

Դրանից հետո Վարդան Ցոլակյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1514 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, որի համաձայն՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը:

Նույն որոշման 2-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:

Այժմ՝ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ցոլակյանը՝ պահանջելով «վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել այն և փոփոխել՝ հայցը բավարարել»:

Վճռաբեկ դատարանը 02.09.2020 թվականին որոշում է կայացրել նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը, Վարդան Ցոլակյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:

Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վճռաբեկ բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը:

Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, այնպես էլ՝ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշված պահանջից, քանի որ տվյալ դեպքում, անկախ այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանն իր հերթին կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետը, այնուամենայնիվ համապատասխան հարցի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացրած դատարանը հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է: Նշված դիրքորոշումս պայմանավորված է նրանով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 20.03.2019 թվականին որոշում կայացնելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» նաև այն պատճառաբանությամբ, որ Վարդան Ցոլակյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը գնահատելու արդյունքում դրանում ներկայացված փաստարկները բավարար չի համարել բողոքարկվող դատական ակտում նաև նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին կետի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար, այսինքն՝ անհիմն համարելով նաև նշված նյութական նորմի խախտումը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված լինելու վերաբերյալ բողոքի հիմքը, ըստ էության, որպես վերջնական դատական ատյան անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմը խախտված կամ սխալ կիրառված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին՝ իր հերթին ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումների համատեքստում սխալ մեկնաբանությամբ կիրառելով այդ նորմը:

Հենց դրանից ելնելով՝ գտնում եմ, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշված պահանջը պահպանելու առումով նոր հանգամանքով ենթակա է վերանայման բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Վարդան Ցոլակյանի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան