Գլխավոր տեղեկություն
Номер
N 165-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.03.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.03.2022
Дата вступления в силу
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 165-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (վիրահատական պարագաներ՝ ներակնային ոսպնյակներ քարտրիջներով և ինժեկտորներով ու կապսուլայի պահպանման օղակներ, 11 տեղ, 79.5 կգ ընդհանուր քաշով, 25,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,266.78 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան