Գլխավոր տեղեկություն
Номер
N 558-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.04.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.2022
Дата вступления в силу
23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2022 թվականի N 558-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 399-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 399-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգը չի տարածվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների վրա:».

2) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «62.0 և 63.1» թվերը փոխարինել «26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1,» թվերով.

3) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «50» թիվը փոխարինել «10» թվով.

4) հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «պարտավորություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն» բառերով.

5) հավելվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված» բառերը փոխարինել «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված» բառերով.

6) հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությունում «հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա» բառերը փոխարինել «եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված» բառերով.

7) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախարարությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացված՝ 2022 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված աշխատողների թվաքանակը, նոր ընդունված աշխատողների՝ 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում աշխատելու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների, համապատասխան ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների թվաքանակի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտային հարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով։».

8) հավելվածի 11-րդ կետում «Նախարարության կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում» բառերը փոխարինել «Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան