ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1039-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 939-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի մասին» N 939-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի 1-ին ենթակետը «ձեռքբերում» բառից հետո լրացնել «(կամ ներմուծում)» բառերով:
2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից ձեռք բերված ապրանքները (1,783,680.62 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 256,880.63 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1039-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN |
Անվանումը/բնութագիրը |
Գնման երկիրը |
Քանակը |
Քաշը/կգ |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր (ՀՀ դրամ) |
Գտնվելու վայրը |
1. |
Դիտափող Vortec Optics Diamondback HD Spotting Scope |
ԱՄՆ |
4 |
11,75 |
242,763․32 |
971,053․28 |
ՀՀ |
2. |
Եռոտանի Manfrotto 290 Xtra Aluminum Tripod with 128 RC Micro Fluid Video Head |
ԱՄՆ |
4 |
12,4 |
108,034․758 |
432,139․03 |
ՀՀ |
3. |
Հեռադիտակ Nikon 15x50 ProStaff 5 Binoculars (Black) |
ԱՄՆ |
2 |
2,2 |
106,088․54 |
212,177․08 |
ՀՀ |
4. |
Վայրի կենդանիներից էլեկտրոնային պաշտպանիչ միջոց Ultrasonic Solar Animal Repellent |
Չինաստան |
10 |
7,2 |
16,831․123 |
168,311․23 |
ՀՀ |
Ընդամենը՝ |
1,783,680․62 |
(հավելվածը փոփ. 01.03.22 N 141-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |