ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 139-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՅԹԵՐԻՆ ՏՆԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՏՆԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 60,000,000 դրամ արժողությամբ «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցին հարակից մայթերին տնկելու համար ծառերի ձեռքբերում և տնկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
01.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 139-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՅԹԵՐԻՆ ՏՆԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՏՆԿՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում գտնվող Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցին հարակից մայթերին տնկելու համար ծառերի ձեռքբերում և տնկում՝ նվիրաբերման նպատակով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոց քաղաքաշինական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
60 000 000,00 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Մասիսի համայնքապետարան |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2022 թ. հունիսի 01-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 300 հատ “Robinia Margaretta “Casque Rouge” ծառերի ձեռքբերման, ներմուծման և ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոցին հարակից մայթերին տնկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000,00 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2022 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել թվով 300 հատ “Robinia Margaretta “Casque Rouge” ծառեր և տնկել ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոցին հարակից մայթերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000,00 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
01.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|