ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 357-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2.1-ին և 2.2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկի 10-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի 511-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով ստեղծելու, դրանց կանոնադրություններն ու կազմերը հաստատելու մասին» N 1282-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 337-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի վերնագրում, 1-ին և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «ժէ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գների ուսումնասիրման, սահմանման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 636-Ն որոշման 3-րդ կետում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ և 14-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» N 115-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի ցանկի 33-րդ կետում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» N 910-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի և կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի ամբողջ տեքստում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1061-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գույք ամրացնելու և սեփականության իրավունքով հանձնելու մասին» N 1896-Ն որոշման 4-րդ կետում, 6-րդ կետի 3-րդ ենթակետում և որոշման 4-րդ կետով հաստատված N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերի համապատասխան հոլովաձևերով։
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2075-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|