Գլխավոր տեղեկություն
Номер
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-05.10.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1031-Ա

 

«ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` 64,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անի Բեզիկյան» երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի ապրիլի 5-ին կնքված N 05-70-0-19-1 և N 11-0096-0-19-1 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 28-ին կնքված N 011-02-14 9848 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 8,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված N 0439557 և N 4011245 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1031-Ա որոշման

 

«ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդ ուսանողների անվճար տրամադրել կացարան, որտեղ նրանք կապրեն Երևանում ուսանելու ամբողջ ընթացքում՝ օգտվելով

անվճար սննդից, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններից։

2

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3

Բարեգործը

Ալեքսան Բեզիկիան (Riva Paradiso 2CH, Roma, Italy) – տարեկան 9,000,000 դրամ

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Domberg 27 85354 Freising, Germany) - տարեկան 8,000,000 դրամ

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (One Hovchild Plaza 4000 Route 66 Tinton Falls, NJ07753, USA) – տարեկան 2,500,000 դրամ

«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR)» (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) - տարեկան 2,000,000 դրամ

4

Ծրագիրը կատարողը

«Տիրամայր Հայաստանի Կուսաստան բարեգործական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6,
ՀՎՀՀ 05513266):

5

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաք Թբիլիսյան 19 տուն հասցեում:

Բնագավառը՝ սոցիալական:

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն է՝ 64,500,000 դրամ:

7

Բարեգործություն

ստացողը

Ամեն տարի ծրագրից կօգտվեն Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդներ:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Շենքի շահագործման, կահավորման և կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան 12,500,000 դրամ և 37,500,000 դրամ 3 տարվա համար:

● Ուսանողներին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ: Տարեկան սննդի ծախսը կազմում է 8,000,000 դրամ և 24,000,000 դրամ 3 տարվա համար:

● Կենտրոնի բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաներ - տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար:

● Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր – տարեկան 500,000 դրամ և 1,500,000 դրամ 3 տարվա համար:

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այս ծրագրի շրջանակներում ծախսվում է՝

- տարեկան 1,500,000 դրամ էլեկտրականության համար և 4,500,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 1,000,000 դրամ ջրամատակարարման ու ջրահեռացման համար և 3,000,000 դրամ 3 տարվա համար,

- տարեկան 300,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 900,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 2,700,000 դրամ գազի համար և 8,100,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 7,000,000 դրամ շենքերի և տարածքի վերանորոգման ու կահավորման համար և 21,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 8,000,000 դրամ սննդի համար և 24,000,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 500,000 դրամ տնտեսական ապրանքների ու գրենական պիտույքների համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար,

- տարեկան 500,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 1,500,000 դրամ երեք տարվա համար:

11

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման և

այլ մարմինների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանի հետ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային

աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ